| Եղանակը Կապանում  | ԱՅՑԵԼԵՔ ՄԵՐ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՖՈՐՈՒՄԸ |
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՐԿՅԱԿ ՀԿ 
INTERNEWS 
Ա1+ 
|
|
02.09.2010 |
|
Բնակիչները թույլ չեն տալիս
Երեկ՝
գիտելիքի օրը, իսկական փորձանք դարձավ Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 14 շենքի
բնակիչների համար։ Տոնական տրամադրությունը րոպեների ընթացքում անհետացավ։
Պատճառը շենքի տակով անցնող խողովակի վթարն էր։ Բնակիչների պատմելով՝ ջրի
արագությունը այնքան մեծ էր, որ հասավ մինչև 5-րդ հարկ ջրի հոսքի նետած քարերն
էլ վնասեցին հենապատը։ «Իմացա հրաբուխ ա, որովհետեւ ջուր չերեւաց։ Մինչեւ հիմա
ուշքի չեմ գալիս»,- ասում է շենքի բնակիչներից մեկը։ Դեպք կարող էր ավելի ծանր
հետևանք ունենալ. վթարի պահին նույն հատվածում թիվ 5 նախակրթարանի երեխաներին
զբոսանքի էին հանել։ Հաշվված վայրկյաններում հաջողվեց խուսափել ջրի շիթից։
Երեկ և այսօր դեպքի վայրում են եղել համապատասխան մարմիների
ներկայացուցիչները՝ Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի պետն ու
քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցը։ Փորձում էին խնդրին լուծում
տալ։ Վթարի պատճառով 2 օր է Շինարարներ ու մի քանի այլ թաղամասեր ջրազրկված
են։ Ամբողջ իրարանցման պատճառը բնակիչների ու պատասխանատու մարմիների ընդհանուր
հայտարարի չգալն էր։ Վերջիններս ցանկանում էին ժամանակավոր եռակցել վթարված
խողովակաշարը ու վերականգնել ջրամատակարարումը, իսկ բնակիչներն չէին
թույլատրում՝ պահանջելով փոխել հին խողովակաշարը նորով։ Խողովակաշարը 50
տարվա պատմություն ունի։ Մի հատվածը շենքի տակով է անցնում, մյուսը՝ կողքով։
«Ամբողջովին շարքից դուրս է եկել ու էռոզիայի ենթարկվել»,- ասում են
բնակիչները։ Հարցի լուծման այլընտրանքային տարբերակ էլ առաջարկվեց
բնակիչներին. խողովակաշարը շենքի տակից հանել և տեղափոխել մի քանի մետր
հեռու։ Կարծես թե վերջապես գտնվեց խնդրի լուծումը, բայց ամեն ինչ այդքան հեշտ
չէ, ինչպես թվում է։ Խողովակաշարը պետք է անցնի բնակիչներից մեկի այգիով,
մինչդեռ վերջինս չէր համաձայնում։ Այնպես որ, առայժմ վերջնական որոշում չի
կայացվել։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 02.09.2010թ.
|
|
Խնդիրը միայն խախտում
հայտնաբերելն է
Ճանապարհային
երթեւեկության կանոնների խախատումներ միշտ են լինում՝ վարորդները կարմիր լույսի
տակ չեն կանգնում, ամրագոտիները չեն կապում, բնակավայրերում թույլատրելի
արագությունն են գերազանցում, ինչը վերջերս հատուկ է հատկապես Կապանի
երթեւեկությանը։ Ճանապարհային ոստիկանությունում չեն ժխտում այս փաստը։ «Ես չեմ
ասում, թե նման երեւույթ չկա, միայն թե հայտնաբերել է պետք։ Սա է խնդիրը։ Երբ
վարորդները տեսնում են ճանապարհային ոստիկանության մեքենան արագությունը
վերահսկում են, եւ մենք չենք կարող ասել նրանք չափազանց արագ են ընթանում, թե
ոչ»,- ասում է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ
սպայական վաշտի 2-րդ դասակի հրամանատար Վոլոդյա Ծատրյանը։ Անցած տարվա հունվար-
հունիսի համեմատ ճանապարհային ոստիկանները 4687-ով ավելի երթեւեկության
կանոնների խախտման արձանագրություն են կազմել։ 2010թ.-ին հայտնաբերել են 15827
խախատում, որից 107-ը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար էր։
Ի դեպ, 2009-ի համեմատ այս թիվը պակասել է 49-ով։ Իսկ որտեղ խախտում, այնտեղ էլ
տուգանք։ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական
վաշտի 2-րդ դասակի սպասարկման տարածքում մեծացել է նաեւ տուգանքների դիմաց
գանձված գումարների չափը՝ 46մլն ից հասնելով մոտ 66մլն դրամի։ Վոլոդյա Ծատրյանը
նշում է, սակայն, որ եռապատկված կամ հնգապատկված տուգանքների քանակն է պակասել։
Նույնն է մնացել միայն դժբախտ պատահարների թիվը։ Միայն Կապանում այս 6 ամիսների
ընթացքում հայտնաբերվել է 8059 խախտում, իսկ Ճանապարհային ոստիկանները նորից
են հիշեցնում պահպանել երթեւեկության կանոնները, հատկապես դպրոցամերձ
տարածքներում։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 02.09.2010թ.
|
|
Դասընթացները կազմակերպվում են
շրջաններում
Կապանի,
Քաջարանի և Մեղրիի տարածաշրջանների ընտանեկան բժշկի և բուժակ մանկաբարձների
գրասենյակներում աշխատող բուժքույրերն այսօր վկայականներ ստացան։ 6 ամսյա
դասընթացը Առողջապահության ազգային ինստիտուտի նախաձեռնությունն էր, որը
իրականություն դարձավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առողջության
առաջնային պահպանման ծրագրի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ֆինանսավորմամբ։ 2
փուլով 79 բուժքույրեր նախատեսված ծրագրով դասեր են անցել և քննություն
հանձնել։ Ծրագրի ղեկավար Սամվել Հովհաննիսյանը շնորհավորեց բուժքույրերին,
հույս հայտնեց, որ մասնակիցները չեն սահմանափակվի եղած գիտելիքներով և
տրամադրված գրականության միջոցով կհարստացնեն պաշարը։ Առողջապահության ազգային
ինստիտուտը արձագանքել է մարզի բուժաշխատողների խնդրանքին և վերապատրաստման
դասընթացները կազմակերպվում են շրջաններում։
Հասմիկ
Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 02.09.2010թ.
|
|
01.09.2010 |
|
Ավանդույթը շարունակվում է
Այսօր սբ. Մեսրոպ
Մաշտոց եկեղեցում մկրտվեցին Կապանի արվեստի պետական քոլեջի 15 առաջին
կուրսեցիներ։ Մկրտության արարողությունը կարծես ավանդույթ է դարձել. արդեն 7-րդ
տարին է։ Ուսանողները գիտակցում են, որ սա ամեն ինչ նորից սկսելու եւս մեկ
հնարավորություն է։ «Կձգտեմ ամեն ինչ ճիշտ անել, միշտ լավը գործեմ, ու
ամենակարեւորը առաջնորդվեմ «Հույս, հավատ եւ սեր» կարգախոսով»,-ասում է
երգեցողության բաժնի ուսանողուհի Սյուզաննա Աղաջանյանը։ Մկրտվելու համար
կարեւոր նախապայման է կնքահայր ունենալը։ Ուսումնարանի սաները մեկի փոխարեն
նույնիսկ երեքն ունեն։ «Կնքահոր պատասխանատվությունը մեծ է, եւ հատկապես պետք է
ձգտել, որ կնքահայր-սանիկ կապը չընդհատվի»,- նշում է Ռոմա Սարգսյանը։ Կարո
Դավթյանը 7 տարին էլ եղել է ուսումնարանի կնքահայրը։ Ուրախ է, որ իրեն վստահում
են այդ գործը։ «Մեկ էլ տեսար իմ նախկին սանիկներն են գալիս մեր տուն, երբեմն
նաեւ իրենց կողակիցների հետ»,- հպարտանում է կնքահայրը։ Մկրտվելու
ժամանակ ջրի մեջ 3 անգամ ընկղմվելը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մահը,
թաղումն ու հարությունը։ Մարդկանց 5 զգայարանները, նաեւ ճակատը, թիկունքը,
կրծքավանդակը, ոտքերն ու ձեռքերը օծվում են մյուռոնով։ Սուրբ յուղը մարմնին
մնում է 3 օր։ Մկրտության անհրաժեշտ պարագաներից են նաեւ խաչը, կարմիր ու
սպիտակ թելերից հյուսված նարոտը, որոնք խորհրդանշում են խաչի վրա Քրիստոսի
կողից հոսած արյունն ու ջուրը։ Ծնողները եւս կարեւորում են երեխաների
մկրտությունը։ Ժամանակին իրենք այդ հնարավորությունը չունեին։ Տիկին Մարիամը
ինքն անձամբ մկրտված չէ, բայց ինչպես ասում է՝ միշտ հավատքով է եղել, որը եւ
փոխանցվել է իր թոռներին։ Ուսումնարանի տնօրեն Լիանա Հակոբյանը եւս ուրախ է, որ
այս ամբողջ ընթացքում ուսանողների հարազատները մասնակցում են գործընթացին։
«Նրանց հետ համագործակցության շնորհիվ է, որ նախաձեռնությունը շարունակական է
դարձել»,- անկեղծանում է տնօրենը։ Կրկնամակրտությունն արգելվում է, քանի
որ մարդ մեկ անգամ է ծնվում։ Պողոս առաքյալն ասել է. «Մե’կ տեր կա, մե’կ հավատք
ու մե’կ մկրտություն»:
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 01.09.2010թ.
|
|
Նոր ուսումնական տարին «ԶՊՄԿ»
նախակրթարանում
Սեպտեմբերի
մեկը յուրաքանչյուր երեխայի համար բացահայտումների սկիզբ է։ Ոմանք առաջին
անգամ են ոտք դնում մանկապարտեզ ու դպրոց։ Մանկապարտեզի բակում տիրող
աշխուժությունից դժվար չէ ենթադրել. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի
նախակրթարանը հերթական անգամ համալրվեց նոր երեխաներով։ Ծնողների
ոգևորությունը մեծ էր, իսկ երեխաները զարմացած աչուկներով նայում էին նրանց ու
լալիս։ Առաջին օրվա համար բնական պահելաձև է.
դաստիարակներն ու դայակները արդեն սովորեն են։ Մեկ ամիս անց պատկերը բոլորովին
այլ կլինի. ինքնափոփ երեխաները կդառնան մարդամոտ, ինչու չէ` խմբի
ամենաչարաճճիները։ Ավագ ընկերները արդեն տանտիրոջ իրավունքով կրտսերներին
ողջունեցին ոտանավորներով։ Հեքիաթային աշխարհում՝ մանկապարտեզում, փոքրիկների
անհոգ ու ուրախ մանկության համար ստեղծված են բոլոր նախապայմանները, նոր
խաղալիքներ,գրենական պիտույքներ, դիտակտիկ պարագաներ։ Ամեն տարվա պես այս ամենի
մասին հոգ է տարել «ԶՊՄԿ»-ն։ Խմբասենյակներում, ինչպես միշտ, անթերի վիճակ է։
Այստեղ համոզված են, որ անկարգ կամ կամակոր երեխան շուտ կընտելանա նոր
միջավայրին, քանի որ շրջապատված կլինի ջերմությամբ ու հոգատարությամբ։ 140
երեխա կհաճախի նախակրթարան, ձևավորվել են 2 ավագ, 2 միջին ու մեկ փոքրիկների
խմբեր։ Երեխաների հուզմունքը առավել մեծացավ, երբ դաստիարակները փորձեցին նրանց
խմբասենյակներ ուղեկցել։ Փոքրիկ Մարիամիկը այնքան ուրախ էր, որ եկել է
մանկապարտեզ, նույնիսկ ընկերներին նկատողություն էր անում՝ հորդորելով չլացել.
չէ՞ որ մանկապարտեզում շատ լավ է։ Բոլոր խմբասենյակներում տիրում էր աշխույժ
մթնոլորտ։ Ամառային խաղաղ օրերից հետո մանկապարտեզում կարծես վերականգնվեց
հաճելի իրարանցումը։ Առավել շարժունակ նորեկները շտապում էին ծանոթանալ
միջավայրին ու նոր խաղալիքներին։ Ծնողները անհանգստանալու առիթ չեն ունենա։
Ամեն մի մանրուքի մասին մտածել է կոմբինատը։ Երեխաների մանկապարտեզ է
տեղափոխում հատուկ ավտոբուսը, ծնողներն էլ ազատվել են վարձավճար մուծելու
հոգսից։ Համոզված են՝ երեխան և՜ լավ կսնվի, և՜ կկրթվի։ Իսկ մանկապարտեզում
առաջին նախաճաշին փոքրիկները ճաշակեցին թեյ, պանիր ու կարագ։ Առավել
անհամբերները թեյը խմում էին փչելով, բերաններն էլ վառելով։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 01.09.2010թ.
|
|
Սեպտեմբերի 1-ը Կապանի
նախակրթարաններում
Մարզկենտրոնի
նախակրթարաններում այսօր տոնական տրամադրությամբ դիմավորել են փոքրերին։
Նախակրթարաններում, առավել քան դպրոցներում սենյակներից խմբակային լացի ձայն էր
լսվում։ Նորեկները հազիվ են պոկվել մայրիկներից, վախվորած աչքերով աջ ու ձախ
էին նայում, փորձում հետաքրքիր բաներ գտնել իրենց համար։ Առավել համարձակները
պատմում էին, թե ինչպես են անցկացրել ամառը։ 3 ամիս քաղաքի նախակրթարաններում
թերծանրաբեռնված են աշխատել։ Եվ հասցրել են նաև մանր-մունր նորոգման գործեր
անել։ «Հովանավորներ, ներդրողներ եթե լինեն երեխաների համար, հրաշալի պայմաններ
կարող ենք ստեղծել,- ասում է Ռուզաննա Հարությունյանը։ -Ծաղկանոցներ ենք
ստեղծելու պատշգամբներում, կանաչ գոտիներ ենք ավելացնելու, դրանք խոշոր
գումարներ չեն պահանջում»։ Անցած տարի 12 նախակրթարաններում երեխաների
ցուցակային թիվը 1233 էր, այս տարի 1349 է։ 3 խումբ է ավելացել թիվ 1, 12 և 13
մանկապարտեզներում։ Հերթագրված երեխաներ շատ կան, սակայն պայմաններ չկան նրանց
տեղավորելու։
Հասմիկ
Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 02.09.2010թ.
|
|
31.08.2010 |
|
Նվերներ 1-ին դասարանցիներին
Ի՞նչ կլինի, ասա՜, գրի՜չ, ինձ էլ
սիրես գոնե մի քիչ... 6-ամյա Լիլիթիկն այս ոտանավորը շատ է սիրում։ Նա եւ իր
հասակակիցները անհամեբերությամբ են սպասում սեպտեմբերի մեկին։ Եվ չնայած շատերը
չեն գիտակցում օրվա խորհուրդը, բայց մայրիկների պատրաստությունը հերիք է, որ
ոգեւորվեն՝ նոր հագուստ, պայուսակ։ Այսօր էլ կապանցի 30 առաջին դասարանցիներ
գրենական պիտույքներ նվեր ստացան. այս անգամ՝ «Բարգավաճ Հայաստան»
կուսակցության կողմից։ Ծրագիրը ֆինանսավորել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական
հիմնադրամը։ «Որոշեցինք ակցիան սկսել հենց կուսակցության անդամների երեխաներից,
իսկ ընդհանուր առմամբ, ուսումնական տարվա առթիվ 80 առաջին դասարանցիներ նվերներ
կստանան»,- ասում է ԲՀԿ Կապանի խորհրդի նախագահ Կամո Աբրահամյանը։ Ոգեւորվել
էին թե՜ երեխաները, թե՜ ծնողները։ «Կարեւոր չէ նվերը մեծ է, թե փոքր, բալիկների
ի դեմքին ժպիտ տեսնելը մեզ գոհացնում է»,- ասում են ծնողները։ Ծրագրում
ընդգրկված են նաեւ Կապանի տարածաշրջանի 3 գյուղական համայնքներ՝ Եղեգը,
Անտառաշատը եւ Սյունիքը։ Իսկ վաղն էլ թիվ 6 հիմնական դպրոցի 22 առաջին
դասարանցիներ այս նույն նվերները կստանան։
Մելինե Մարտիրոսյան, «Սոսի»
հեռուստատեսություն, 31.08.2010թ.
|
|
Կերդվեն նաև ուսուցիչները
Կրթական
համակարգում տեղի ունեցած հերթական փոփոխությունը «Հայ ուսուցչի երդման»
հանդիսավոր արարողությունն է։ Սեպտեմբերի մեկին բոլոր դպրոցներում
ուսուցիչները ծնողների ու աշակերտների առջև կերդվեն։
«Կրթություն» թերթում
տպագրվել է երդման տեքստը։
«Սա էլ այս տարվա նորամուծությունն է»,- ասում են
ուսուցիչները։ Ինչպես միշտ շատերի կողմից այն ընդունելի է, մյուսների կարծիքով
էլ ձևական բնույթ է կրում։ Ի սկզբանե մասնագիտություն ընտրելիս անհատը
պարտավորվում է լավ մասնագետ դառնալ։ Եվ արժե, որ մանկավարժը վաղը երդվի
ասելով. «Երդվում եմ լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված և այդպիսին էլ
դաստիարակել իմ աշակերտներին»։ Իսկ առայժմ Կապանի համար 3 դպրոցի ուսուցիչները
այսօր առաջին դասարաների կոմպլեկտավորմամբ էին զբաղված։ Դպրոց կհաճախի 560
աշակերտ, որից 96 առաջին դասարանցիներ են։ Կձևավորվի 3 առաջին դասարան։
Յուրաքանչյուրում կլինի 32 երեխա։ Դպրոցում երեխաների թվի աճ է նկատվում՝
հիմնականում տարրական դասարաններում։ Տնօրեն Էդիկ Բեգլարյանի խոսքերով դա
պայմանավորված է ավագ դպրոցների առկայությամբ։ Երեխաներ են ընդունել նաև
Ռուսաստանից,
հանրապետության այլ մարզերից ։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի»
հեռուստատեսություն, 31.08.2010թ
|
|
27.08.2010 |
|
Ո՞վ է Կոլումբոսը...
Ուսուցիչների
այս տարվա օգոստոսյան համաժողովն էլ ոչնչով չտարբերվեց նախորդներից։ Միայն թե,
այս անգամ ելույթներն էին բավականին երկարաշունչ ու գործին քիչ առնչվող։
Տպավորությունը այնպիսին էր՝ եկել էին միմյանց ողջունելու։ Ճիշտ է, ընթացքում
մեկ-մեկ էլ խնդիրներից էին խոսում։ Նախ ելույթ ունեցավ Սյունիքի մարզպետ Սուրիկ
Խաչատրյանը։ Խոսելով տարվա կտրվածքով կատարված մի շարք աշխատանքների մասին՝
վերջինս առանձնացրեց ոլորտում իրեն անհանգստացնող մեկ հանգամանք. «Իմ կարծիքով
ուսուցիչների վերապատրաստման դասընթացները քիչ են արդյունք տալիս, չնայած, որ
ծախսում ենք բավականին խոշոր գումարներ»,- նշում է մարզպետը։ Խնդիրը
բարձրաձայնվեց, երեւի հարցին էլ լուծում կստանա... Խոսքի հաջորդ իրավունքը
մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության պետ Լյուդվիգ
Հարությունյանն էր։ Մարզում հանրակարթական դպրոցների վիճակը նրա գնահատմամբ
բարվոք է. ներկայացրեց նախորդ ուս. տարվա արդյունքները, քանի դպրոց, քանի
աշակերտ ունեն, որքան շրջանավարտ բուհ ընդունվեց, ինչ հաջողություններ ունեցան
օլիմպիադաներում։ Վեջինիս ոլորտի խնդիրներից հուզում է հատկապես աշակերտների
տարեցտարի նվազումը, որն էլ իր հերթին լրացուցիչ խնդիրներ է առաջացնում։ Հենց
այդ պատճառով մարզում կփակվեն Շրվենանց եւ Բարգուշատ գյուղերի դպրոցները։
«Օպտիմալացման խնդրի առջեւ են կանգնած Վարդավանքի, Տավրուսի, Ճակատենի,
Աղվանիի, Դիցմայրիի, Տանձատափի, Արավուսի, Լծենի, Արեւիսի, Բալաքի գյուղական
դպրոցները, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 10-ը»,- ասում է վարչության
պետը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ դպրոցի տնօրենները, որոնց ելույթները
խորհրդակցությանը ներկա փոխնախարար Մանուկ Մկրտչյանը իրար հակասող գնահատեց։
«Համախմբված չեն, յուրաքանչյուրն իր հարցն է առաջ տանում»,-ասում է
փոխնախարարը։Գորիսի տարածաշրջանում առաջարկում են ուսուցիչների դրույքաչափի
կրճատում, նաեւ ուսումնական ծրագրերի վերանայում եւ բեռնաթափում։ Տնօրեններից
մեկն էլ առաջ քաշեց դպրոցական օլիմիադաների հարցը։ Ճիշտ է, մարզպետարանի
կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության տվյալներով այս անգամ արդյունքները
վերջին 3 տարում ամենագոհացուցիչն են, սակայն այստեղ մի շարք թերացումներ կան։
«Գրականության օլիմպիադայի ժամանակ այսպիսի հարց կար. Ո՞վ է Կոլումբոսը։
Երեխաներից մեկի պատասխանը ինձ շատ դուր եկավ,-ասում է Քաջարանի թիվ 1 դպրոցի
տնօրեն Լեւոն Մարգարյանը։ Գրել էր՝ «Կոլումբոսը հայ պատմիչ է, որը
ստեղծագործելուց հոգնեց եւ որոշեց ճամփորդել, այսպես էլ հայտնաբերեց Ամերիկան»։
Ես այդ երեխային էլ ինչ ասեմ»։ Հենց Լեւոն Մարգարյանը անդրադարձավ միասնական
քննությունների արդյունքներին։ Մանկավարժների մեծ մասի համար սա ցավոտ խնդիր է,
եւ ինչպես միշտ հիասթափեցնող են հայոց լեզվի եւ գրականության գնահատականները։
Այս մասին խոսեց նաեւ փոխնախարարը, նշելով, որ արձանագրված արդյունքների համար
ոչ մի դեպքում չպետք է մեղադել ուսուցչին կամ դպրոցին։ Խոսվեց նաեւ տարրական
դասարաներում գրքերի պակասի մասին։ Հայտնի չէ, ինչ միջոցներով են ձեռք բերելու։
Պարզվեց, որ Գորիսի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի փոխարեն նախատեսվում է բացել Խնամքի
կենտրոն, իսկ Սիսիանում էլ՝ ավագ դպրոց։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 30.08.2010թ.
|
|
Առնվազն 50-100 հազար դրամ է
անհրաժեշտ մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար
Սեպտեմբերմեկյան աշխույժ առևտուրը խանութներում արդեն սկսվել է։ Ծնողներն ու
երեխաները նախապատրաստվում են նոր ուսումնական տարվան։ Ով ինչպես կարող է, ով
ինչքան կարող է. բնական է ձգտում են ետ չմնալ միմյանցից։ Նույնիսկ նախատեսված
գումաները չեն բավականացնում. հագուստից սկսած մինչև գրենական պիտույքներ
թանկացել են։ Անպայման յուրաքանչյուր ծնող ցանկանում է լավ գնումներով
երեխաներին դպրոց ճանապարհել։ Նրանց խեսքերով պարտավորված են. ինչ գնով էլ
ուզում է լինի թե հագուստը, թե տետրը, մենակ թե սովորեն։ Երեխաների համար են
ապրում, աշխատում, չարչարվում։ Ձգտում են ոչ մի թերի բան չլինի։ Հարցմանը
մասնակցած քաղաքացիներից մեկը չգիտեր ինչքան կծախսի սեպտեմբերի մեկին
ընտանիքի բյուջեից։ Երկու երեխայի է դպրոց ճանապարհում. ինչ խոսք, գումարի չափը
ավելի մեծ կլինի։ Գնումները սկսել են պայուսակի ընտրությունից, որն ի դեպ
արժեր 5000 դրամ ու սա դեռ սկիզբն է։ Հագուստեղենի բաժին մտնելու համար առնվազն
30 հազար դրամ է անհրաժեշտ։ Վաճառողուհի Սիլվա Համբարձումյանի խոսքերով ճոխ
առևտուր չի նկատվում. հնարավորության սահմաններում, խիստ սահմանափակ թվով։ Էլ
ինչ առևտուր առանց պարտքի. այս ձևը շարունակում է գործել է, բայց որոշակի
վերապահմումներով։ Սրանք դեռ նախապատրաստական գնումներն են և արդեն թանկ են
նստում ծնողների վրա։ Ուսումնական տարին աջևում է դեռ շատ-շատ գումարներ
կծախսվեն։
Նելլի
Միրզախանյան , «Սոսի»հեռուստատեսություն,30.08.2010թ
|
|
Շուտով
Կապանն էլ կունենա
Հանրապետությունում Կապանը 5-րդ քաղաքն է, որը կունենա «Շրջակա միջավայրի
պահպանության տեղական գործողությունների պլան»։ Այն իրականացնում է «Կովկասի
տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝
այս անգամ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ֆինանսավորմամբ։ Կծախսվի մոտ 16 հազար
եվրոյից ոչ ավելի գումար։ Սա նախաձեռնողների խոսքերով խոշոր ներդրում չէ,
սակայն նպատակին հասնելու համար կբավարարի։ Այսօր կապանի քաղաքապետարանում
ծրագիրն իրականացնողները հանդիպում ունեցան քաղաքային խորհրդի հետ։ «Սա
մասնակցային գործընթաց է, եւ մենք հուսով ենք, որ ներկաներն իրենք կներկայացնեն
իրենց բնապահպանական խնդիրները։ Մենք պարզապես կօգնենք նրանց այդ ամենը
համակարգել»,- ասում է ծրագրի համակարգող Նունե Հարությունյանը։ 2 փուլով է
իրակակացվելու ծրագիրը։ Նախ մասնագետները վերապատրաստման դասընթացների
կմասնակցեն, այնուհետեւ կսկսվեն ծրագրի մշակման աշխատանքները, որոնք կտեւեն 8
ամիս։ Դրանք ավարտվելուց հետո «Շրջակա միջավայրի պահպանության տեղական
գործողությունների պլան»-ը պետք է հրատարակվի. սա արդեն Սյունիքի մարզպետարանի
համաֆինանսավորմամբ։ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի խարհրդատու Վիլյամ Հանլոնը
ուրախ է, որ աջակցում են հատկապես Կապանի ծրագրին։ «Շատ եմ հավանել քաղաքը,
գեղեցիկ բնություն ունի եւ պետք է այն պահպանել»,- անկեղծանում է օտարերկրացին։
Հանդիպման ընթացքում որոշ մասնակիցներ իրենց տեսակետները հայտնեցին։
«Մասնագետները ընտրված են, ֆինասավորումը՝ ապահովված, մնում է համախմբված
աշխատել, որ ակնկալած արդյունքը ստանան»,- հույս են հայտնում կազմակերպիչները։
Իսկ հանդիպումը կշարունակվի եւս 2 օր։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 30.08.2010թ.
|
|
27.08.2010 |
|
Կայանը նորից չի հասցնում
խմելու ջուրը մաքրել
Գեղիի
մաքրման կայանում երեկվա վթարից հետո էլեկտրաէներգիան վերականգնվել է այսօր վաղ
առավոտյան։ Սակայն այս դեպքում էլ հնարավոր չեղավ Կապանին խմելու ջրով
ապահովել։ Ստեղծվել է նույն իրավիճակը, ինչ ամիսներ առաջ։ «Հորդառատ անձրեւների
պատճառով կայանի զտիչները չեն հասնում մաքրել խմելու ջուրը, մի կողմից էլ
էլեկտրաէներգիայի կորուստը, եւ արդյունքում Կապանում խմելու ջուր չկա»,- ասում
է Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի գլխավոր ճարտարագետ Լեոնարդ Սարգսյանը։
Աշխատանքները կայանում շարունակվում են։ Ջրմուղագործները հույս ունեն, որ
երեկոյան ժամերին կկարողանան բնակիչներին խմելու ջրով ապահովել, իսկ եթե ոչ՝
ստիպված են սպասել մինչ վաղը։ Տեղամասում դժվարանում են պատասխանել՝ ջուրը ինչ
տեսքով կգա՝ մաքուր, թե պղտոր, բայց վստահեցնում են՝ սանիտարահիգիենիկ վիճակը
խիստ հսկողության տակ է։ Այս տարվա մեջ 2-րդ դեպքն է, երբ ջրի պղտորության
պատճառով կայանի աշխատանքը կանգնում է։ Եվ սա արդեն հիմնախնդիր է։ Ամեն անգամ,
երբ հորդառատ անձրեւ տեղա, կապանցու համար պարզ կլինի՝ խմելու ջուրը
սակավություն կանի։ Խնդրին լուծում հնարավոր է տալ, միայն թե միջոցներն են
սուղ։ Իսկ առջեւում տարվա ամենանաձրեւոտ եղանակն է։ ԴԺվար է պատկերացնել,
ջրմուղագործներին ինչպես է հաջողվելու այդ օրերին քաղաքին խմելու ջուր
մատակարարել։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 27.08.2010թ.
|
|
34 հարց Կապանի համայնքի
ավագանու նիստի օրակարգում
Կապանի
համայնքի ավագանու հերթական նիստն էր այսօր հրավիրվել։ Օրակարգը սովորականից
հագեցած էր. ընդգրկվել էր 34 հարց։ Մինչ բուն
օրակարգին անցնելը ավագանու անդամ Գարիկ Միրզոյանը նախ փորձեց ստանալ իրեն
հուզող մի քանի հարցերի պատասխաները։ Մասնավորապես,
թե ինչու առանց ավագանու բոլոր անդամների համաձայնության համայնքի
սեփականություն համարվող գույքը՝ մանկական զբոսայգում գտնվող հողամասը,
հրապարակային սակարկություններով կառուցապատման իրավունքով տրամադրվել է
անհատի։ Մյուս հարցը քաղաքում թափառող շներին էր վերաբերում։ Խնդիրը լուրջ է և
ժամանակն է քայլեր ձեռնարկել։ Քաղաքապետ Արտուր Աթայանի խոսքերով սեպտեմբերի
3-ից հետո կսկսեն։ Համայնքի բյուջեի ֆոնդային մասում որոշակի փոփոխություններ
է կատարվել։ Ֆինանսկան բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանը մեկ առ մեկ խոսեց հենց այս
ամենի մասին։ Փոփոխություններին ավագանին կողմ քվեարկեց։ 34 հարցից 6-ը
վերաբերում էր ավագանու տարբեր որոշումներում փոփոխություններ ու լրացումներ
կատարելուն։ Մինչև տարվա վերջ կլուծվի քաղաքի 6 նախակրթարանների ջեռուցման
հարցը, թիվ 12-ում նոր խումբ կբացվի, մանկապատանեկան մարզադպրոցում մարզչի մեկ
հաստիք կավելանա, 3 հաստիք կավելանա նաև համար 3 երաժշտական դպրոցում։ Մյուսները
վերաբերում էին քաղաքի տարբեր թաղամասերում համայնքի սեփականություն համարվող
հողերը վարձակալությամբ, վաճառքի միջոցով,ինչպես նաև հրապարակային
սակարկություններով օտարելուն։ Բոլոր հարցերին էլ ավագանին կողմ քվեարկեց։
Նելլի
Միրզախանյան,«Սոսի»հեռուստատեսություն,27.08.2010թ
|
|
Նոր խմբասենյակ նոր ուսումնական
տարում
Հարմարավետ,
մաքուր ու կոկիկ նոր խմբասենյակի բնակիչները կլինեն Կապանի համար 13
նախադպրոցական ուսումնանական հաստատության ամենափոքրիկները։ 3ամիս տևած
նորոգման աշխատանքները ավարտվել են ,մնում է խմբասենյակը կահավորել ու սպասել
սեպտեմբերի մեկին։ Փոխվել է ամեն ինչ. սանհանգույցներից սկսած մինչև պատուհաններ։
Տնօրեն Աննա Թամրազյանի խոսքերով երեխաների թիվը աճել է, և նոր խմբասենյակի
կարքի էր զգացվում։ Խմբասենյակը նորոգվել է քաղաքապետարանի բյուջեի միջոցներով։
8,5 միլիոն դրամ է ծախսվել։ Իսկ գույքը ձեռք է բերվել Վորլդ Վիժնի Կապանի
տարածքային զարգացման գրասենյակի աջակցությամբ։ Մանկապարտեզում մտադիր չեն հին
գույքից որևէ բան տեղափոխել նոր խմբասենյակ։ Այս օրերին մանկապարտեզում գործում
է ընդամենը մեկ խումբ։ Ամռան ամիսներին երեխաների թիվը սովորաբար նվազում է։
Սակայն շուտով կավելանա։ Նոր դիմումները արդեն ներկայացրել են, հոսքն էլ
շարունակվում է։ Շուտով կլուծվի նաև նախակրթարանի ջեռուցման հարցը։ Համար 13
մանկապարտեզը այն 6 նախակրթարաներից մեկն է, որը մինչև տարեվերջ կջեռուցվի։
Նելլի Միրզախանյան,
«Սոսի»հեռուստատեսություն,27.08.2010թ
|
|
Լսարանը սխալ է ընտրվում
Սյունիքի
երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում հանդիպումը սկսվեց կես
ժամ ուշացումով, իսկ սկսվելն էլ հարաբերական է
ասված։ «Ընտանեկան բռնություններ» թեմայով նախաձեռնված սեմինարին ընդամենը 4
հոգի էին ներկայացել։ Մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի
պետ Նաիրա Ավանեսյանը կարեւորում է քննարկվելիք թեման այն առումով, որ
երեւույթը փակ է, տուժողն ինքը այդ մասին հազվադեպ է բարձրաձայնում։ Իսկ
«Կանանց իրավունքների կենտրոնը» ոչ մի կազմակերպական աշխատանք չի կատարել։
Մյուս կառույցների հետ համագործակցության մասին խոսելն էլ ավելորդ է։ «Մի տարվա
ծրագիր եք անում, հետո գնում, եւ ու՞մ հույսին եք թողնում տուժած կնոջը»,- իր
մտահոգությունն է հայտնում բաժնի պետը։ Մի խոսքով հ/կ-ները գալիս-գնում են, իսկ
խնդիրը մնում է։ Ովքե՞ր էին հրավիրվել հանդիպմանը, որ չեկան, կամ ի՞նչ
սկզբունքով են ընտրվել մասնակիցները։ «Լսարանը պատահական է ընտրվում»,-
հարցերին պատասխանեց կազմակերպության Երեւանի գրասենյակի համակարգող Նունե
Արզաքանյանը։ «Այն օղակներն են, որոնք տեղեկատվությունը ուղղում են
հասցեատիրոջը։ Վերջիններիս հետ դեմ առ դեմ հանդիպումը բավականին դժվար է
կազմակերպել»,- ասում է համակարգողը։ Վերջինս համոզված է, որ տեղեկատվությունը
հասնում է ում պետք է։ Դրա ապացույցն է գրասենյակում գրանցված զանգերի թիվը։
Իսկ թե ինչի մասին է խոսում չստացված հանդիպումը, գուցե մտածելու տեղիք տա,
իհարկե, առաջին հերթին նախաձեռնողներին։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 27.08.2010թ.
|
|
26.08.2010 |
|
Կտեղադրվեն 144 երթեւեկության
նշաններ
Կապանում
մատների վրա կարելի է հաշվել այնպիսի երթեւեկության նշաններ, որոնք հստակ
ուղղորդում են թե’ վարորդներին, թե’ հետիոտներին։ Հիմնականում դրանք կամ
ջարդված ու ջնջված են, կամ էլ թաքնված են ծառերի արանքում։ Նշանների
բացակայությունը խանգարում է քաղաքի երթեւեկությանը. ճանապարհային
ոստիկանության աշխատակիցն այս դեպքում իրավունք չունի տուգանելու օրինազանց
վարորդներին։ Իսկ վերջիններս էլ հաճախ են ստիպված լինում գուշակություն անել.
ի՞նչ նշան է տեղադրված ճանապարհի այդ հատվածում։ «Ինչքան էլ որ գիտակ լինես այդ
գործում, դժվար է»,- նշում են վարորդները։ Դեռ անցած տարվանից Կապանի
քաղաքապետարանը սկսել էր այս խնդրով զբաղվել։ Որոշ փողոցներ նշագծվեցին, սակայն
ֆինանսական միջոցների սղության պատճառով աշխատանքները կիսատ մնացին։ Արդեն
սեպտեմբերից քաղաքում կտեղադրվեն երթեւեկության նոր նշաններ։ «Նախագիծը պատրաստ
է, պատվիրել ենք 144 նոր նշաններ, որոնք կտեղադրվեն քաղաքի կենտրոնական
մասերում։ Նշաններից յուրաքանչյուրն արժե 20-22 հազար դրամ»,- ասում է Կապանի
քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի տրանսպորտի գծով առաջին կարգի մասնագետ
Աշոտ Ոսկանյան։ Միայն նշանները ձեռքբերելու համար մոտ 3 մլն դրամ կծախսվի
համայնքի բյուջեից, բայց դրանք դեռ պետք է տեղադրել։ «Լավ կլիներ նաեւ դոնոր
ընկերություններ էլ ունենայինք, բայց ցավոք դրանք չկան»,- ասում է Աշոտ
Ոսկանյանը։ Վերջինս ավելացնում է նաեւ, որ Կապանի ճանապարհների երթեւեկության
կազմակերպման միջոցների տեղադրումը կավարտվի հոկտեմբերին։ Չլուծված է մնում
միայն լուսակիրների հարցը։ Որոշ խաչմերուկներում դրանք ընդհանրապես չեն
աշխատում, այս խնդրով սակայն պետք է զբաղվի տրանսպորտի նախարարությունը։ Ամեն
դեպքում, խնդիրը բարձրաձայնել են, եւ հույս ունեն շուտով դա էլ լուծում կստանա։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 26.08.2010թ.
|
|
Էլեկտրական սյունները՝ ավտովթարի
հետևանք
Ցավոք
սրտի, մեր առօրիայից ավտովթարները անպակաս են։ Դրանք նաև մարդկային կյանքեր են
խլում։ Պատճառները տարբեր են։ Հաճախ նաև
ավտոմեքենաները բախվում են էլեկտրական սյուներին։ Կապանի մի քանի թաղամասերում
այսօր կարելի է հանդիպել ավտովթարի պատճառով թեքված ու ծռմռված, կամ ամբողջովին
գետին տապալված էլեկտրական սյուների։ Դրանք այնքան էլ մեծ թիվ չեն
կազմում,ասակայն խանգարում են երթևեկությանը, մայթերն են քանդում և ի վերջո
քաղաքի տեսքի վրա են ազդում։ Տվյալ հատվածով երթևեկող վարորդների, հետիոտների մեջ
բնականաբար հարց է առաջանում. դեռ երկար ժամանակ պիտի էլեկտրասյունը մնա այս
վիճակում, կամ ով պետք է զբաղվի այս հարցով։Կ արգը հետևյալն է. կոմունալ
ծառայությունը արձանագրում է թերությունները, ներկայացնում
քաղաքապետարան, համապատասխան հանձնաժողովը լինում է դեպքի վայրում,
ուսումնասիրում, նախահաշիվ կազմում և տվյալ գումարը գանձվում է կարգազանց
վարորդից։ Խնդրի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ քաղաքապետարանի
աշխատակազմի ղեկավար Սվետա Արզումանյանից։ Վերջինս ասաց, որ դեռ չարժե
անդրադառնալ այս հարցին ՝պատճառաբանելով, որ իրավասու պաշտոնյաները արձակուրդում
են։ Մենք, այնուամենյանիվ, որոշեցինք ուշադրություն հրավիրել խնդրի վրա։ Իսկ, երբ
իրավասու պաշտոնյաները վերադառնան արձակուրդից, մենք սիրով կլսենք նաև նրանց
պարզաբանումները։
Նելլի
Միրզախանյան,«Սոսի»հեռուստատեսություն,26.08.2010թ
|
|
Շուտով այլ տեսք կունենա
Առաջին
իսկ քայլն անելով Շմավոն Մովսիսյանի անվ. Կապանի պատմության ու փառքի
հուշասրահում՝ փոփոխությունները ակնհայտ են դառնում։ Մի տեսակ դատարկություն է,
Կապանա տան նկարներն են պակասում պատերից։ Բայց սա իհարկե ժամանակավոր բնույթ է
կրում։ Հուշասրահի աշխատակիցները հուսով են՝ շուտով այն ամբողջովին անճանաչելի
կդառնա։ Շինարարական աշխատանքներն այստեղ մարտից են սկսվել, ֆինանսավորումը
կատարվում է տեղական բյուջեից։ «Արդեն ավարտվել է 2 սենյակի նորոգումը։ Շուտով
դրանք կձեւավորվեն նորաոճ նկարներով, իսկ աշնանը երեւի կսկսվի ծրագրի 2-րդ
փուլը՝ կախված ֆինանսավորումից»,- նշում է հուշասրահի տնօրեն Լուսինե Դավթյանը։
Այս ընթացքում հուշասրահն իր դռները բաց է պահել այցելուների առջեւ։ Իսկ նոր
ուսումնական տարին մեկնարկելուց հետո էլ մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն՝
իհարկե չխանգարելով շինարարների աշխատանքին։ Բայց մինչ այդ պետք է մեկ հրատապ
հարց լուծել. օդափոխության համակարգն այստեղ գրեթե բացակայում է։ Շենքի
կոյուղու խողովակներն էլ անցնում են բոլոր 8 սրահներով։ Վերջերս վթար էր տեղի
ունեցել, եվ շինարարները ստիպված են եղել նորոգված սենյակներում կրկնակի
աշխատանք կատարել։ Այնպես որ, անելիքները դեռ շատ են։ Ծրագրով նախատեսված է
նաեւ տեխնիկայի թարմացում եւ ձեռքի տակ եղած արխիվի թվայնացում, բայց թե երբ
հերթը կհասնի դրանց, առայժմ դժվար է ասել։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 26.08.2010թ.
|
|
Ընդունելության արդյունքները
գոհացուցիչ չեն նաև երաժշտական դպրոցներում
Նոր
ուսումնական տարվան են նախապատրաստվում նաև քաղաքի երաժշտական դպրոցները։
Սակայն, այսօրվա տվյալներով ոչ բոլոր կրթօջախներում
են արդյունքները գոհացուցիչ. խոսքը վերաբերում է աշակերտների ընդունելությանը։
Կապանի համար 2 երաժշտական դպրոցում հիմնական ընդունելությունը հունիսին պետք է
տեղի ունենար, բայց բավարար թվով երեխաներ չդիմեցին, ընդամենը 4-էին, այդ իսկ
պատճառով լրացուցիչ ընդունելություն նշանակվեց։ Տնօրեն Վարդան Քոչարյան
խոքերով օբյեկտիվ պատճառներ կան ամռանը շատ ծնողներ իրենց երեխաներին
ճամբարներ են ուղարկել,գյուղեր, չկարողացան կազմակերպել ընդունելությունը և
այս վերջին տարիներին այդ բացը լրացնում են լրացուցիչ ընդունելությամբ։
Լրացուցիչ ընդունելությունը օգոստոսի 30 տեղի կունենա։ Այսօրվա դրությամբ 12
դիմում է ներկայացվել դաշնամուրի, ջութակի, քանոնի, շվի և մանկական ձայնի
պահպանման բաժիններ։ Վարդան Քոչարյանի կարծիքով դպրոցում երեխաների թվի նվազում
չի նկատվում։ Միջին սանդղակը պահպանվում է, ստաբիլ թիվը կա 140-145 երեխա
սովորում է դպրոցում։ Այլ է պատկերը Կապանի համար 1 երաժշտական դպրոցում։
Այստեղ դեռ ընդունելություն չի կատարվել։ Բայց մինչև սեպտեմբերի 10 նախատեսում
են մոտ 50 երեխա ընդունել։ Ուրախալի է, որ Կապանի համար 3 երաժշտական դպրոցում
այս տարի ընդունելությունը հաջողությամբ ընթացավ։ Սեպտեմբերի մեկից 45 նոր
աշակերտ կհաճախի դպրոց։ Մինչդեռ նախանցած տարի ընդամենը 7-էր ընդունվել։
Նելլի Միրզախանյան, «Սոսի»
հեռուստատեսություն, 26.08.2010թ
|
|
25.08.2010 |
|
Սյունիքի մարզում դպրոցների
լիցենզավորման գործընթացը կսկսվի 3 ամսից
Սյունիքում
գործում են 125 հանրակրթական դպրոցներ։ Դրանք բոլորն այս ուսումնական տարում
կարտոնագրվեն եւ կունենան իրենց կարգավիճակները։ Գործընթացը կնպաստի, որ
այստեղ առկա մի շարք երեւույթներ ստվերից դուրս գան, ինչպես օրինակ, վճարովի
պարապմունքները կամ թեկուզ դպրոցական ճաշարանների աշխատանքը.
վերահսկողությունն ավելի կխստանա, կտեղադրվեն հաշվիչ դրամարկղային մեքենաներ։ Ոլորտի
պատասխանատուները համոզված են՝ եկող տարի մարզում չարտոնագրված դպրոց չի
մնա։ Սյունիքի մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության պետ
Լյուդվիգ Հարությունյանը հավաստիացնում է՝ մարզում արտոնագրման հետ կապված
խնդիրներ չեն առաջանա, քանի որ շենքային պայմանները բավարար են գնահատվում,
աշակերտների եւ ուսուցիչների թվի հարաբերակցությունն էլ պահպանվում է։ Այլ
է պատկերը գյուղական դպրոցներում։ «Այստեղ օրեցօր աշակերտների թիվը պակասում է,
եւ իհարկե դպրոցի ֆինանսավորման, կրթության որակի ու մանկավարժների կրճատման
խնդիրներ են առաջանում»,- նշում է վարչության պետը։ Սակայն աշակերտների թվի
նվազումը համընդհանուր խնդիր է։ Կապված է ծնելիության մակարդակի, վերջերս էլ
ավագ դպրոցների բացման հետ։ «Չնայած այս տարի շարժի այնքան էլ մեծ թվեր չենք
արձանագրել,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը,- 434 աշակերտ ավարտել են, նրանց
հաջորդելու են եկել 404 երեխա»։ Մինչեւ 2011թ օգոստոսի 1-ը կավարտվի նաեւ
կրթօջախների տնօրենների ու մանկավարժների արտոնագրման ու որակավորման
գործընթացը։ Սա ավելի երկար կտեւի. նախ պետք է վերապատրասվեն, մասնակցեն
հայտարարված մրցույթին, նոր դպրոցական խորհուրդների կողմից ընտրվեն։ Այս
փուլերը պետք է անցնեն նաեւ տնօրենների պաշտոնակատարները։ Նրանք նշանակվում են
ընդամենը 3 ամսով, սակայն քանի դեռ որակավորում չի անցկացվել, այդ ժամանակը
երկարաձգվում է։ Կապանի տարածաշրջանում 4 այդպիսի դպրոց կա։ Մանկավարժների
որակավորումն անցկացվում է 5 տարին մեկ, որին ամեն անգամ մասնակցում է
հանրակրթական դպրոցների ուսուցիչների 1/3-ը։ Չնայած առկա խնդիրներին, երիտասարդ
մասնագետների ընդունելությունը դպրոցներում շարունակվելու է։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 25.08.2010թ.
|
|
Համակարգի փոփոխությունները
ծնողներին ու երեխաներին դժվար կացության մեջ են դրել
Նոր
ուսումնական տարվան հաշված օրեր են մնացել։ Կրթօջախներում սկսվել է
ընդունելությունը։ Համակարգում կատարվող փոփոխությունները ծնողներին ու
երեխաներին դժվար կացության մեջ են դրել։ Ավագ դպրոցներում ուսումը
շարունակելու համար մի շարք աշակերտներ ստիպված են տեղափոխվել։ Դժվար է
հատկապես հեռավոր թաղամասերի դպրոցներում սովորող երեխաների համար։ Ավագ
դպրոցներ տեղափոխվելիս երեխաները առաջին հերթին հաշվի են առնում դպրոցների
տեղակայման վայրերը։ Հանրակրթության օրենքը բնականաբար թույլ է տալիս բոլոր
ցանկացողներին ուսումը շարունակել ավագ դպրոցներում, սակայն մասնագիտական
ուղղվածություն պետք է լինի։ Համար 9 ավագ դպրոցում գործելու է 3 հոսք՝
բնագիտամաթեմատիկական, հումանիտար և ընդհանուր։ Սակայն այստեղ խնդիր է դառնում
աշակերտների գիտելիքների մակարդակը։ Լինում են դեպքեր, երբ երեխաները ի վիճակի
չեն լինում սովորելու ավագ դպրոցներում, կիսամյակի ընթացքում նրանք բավարար
առաջադիմություն չեն ցուցաբերում։ Կապանի համար 6 հիմնական դպրոցը այս տարի
շրջանավարտ չի ունենա։ Իսկ 9-րդ դասարանն ավարտած 40 աշակերտներից 19 արդեն
տեղափոխվել են ավագ դպրոց, մյուսներն էլ տարբեր քոլեջներ։ Կան նաև այնպիսի
երեխաները, որոնք չեն ցանկանում ուսումը շարունակել։ Նոր ուսումնական տարում
317 աշակերտ կհաճախի համար 6 հիմնական դպրոց։ Առաջին զանգը կհնչի նրանցից 35-ի
համար։ Դպրոցներում ընդունելությունը չի ավարտվել։ Մինչև սեպտեմբերի 4
աշակերտները դեռ կարող են ներկայացնել փաստաթղթերը։
Նելլի Միրզախանյան,»Սոսի»հեռուստատեսություն.25.08.2010թ
|
|
Շահառուների թիվը դեռ հայտնի չէ
«Երբ գալիս
է սեպտեմբերը» ոչ պետական ծրագիրն իրականացնում է
Հայաստանի
աշխատանքի
եւ
սոցիալական
հարցերի
նախարարությունը
հասարակական
կազմակերպությունների
հետ
համատեղ:
Այս տարի դիմել են 16 բարեգործական ընկերությունների եւ միայն 3-ից են արձագանք
ստացել։ Սոցապնախարարության
բարեգործական
ծրագրերի
համակարգման
բաժնից
տեղեկացնում են, որ
աջակցություն
կտրամադրվի
երեք
երեխա
ունեցող 30
հազար
597,
չորս
երեխա
ունեցող 8
հազար
400,
եւ
հինգ
երեխա
ունեցող 2
հազար
900
ընտանիքի:
Սկզբնական
փուլում
նախատեսվում
է
աջակցել
հինգ
եւ
ավելի
դպրոցահասակ
երեխաներ
ունեցող
ընտանիքներին. նրանք
առավել
խոցելի
խումբ
են
համարվում:
Հանրապետության որոշ մարզերում
նման
1500
ընտանիքի
արդեն
տրամադրվել
են
անհրաժեշտ
դպրոցական
պարագաներ, իսկ ահա Սյունիքում՝ մասնավորապես Կապանում, այն կարծես
անուշադրության է մատնվել։ «Գործակալությունը այդքան էլ կապ չունի այդ
գործընթացի հետ,- ասում է Կապանի սոցիալական ծառայության տարածքային
գործակալության պետ Յուրա Մնացականյանը։ -Սա սոցնախարարությունն է անում՝ մեր
տրամադրած ցուցակների հիման վրա։ Առայժմ տեղեկություն չունենք այդ ծրագրից»։
Կապանում 5 եվ ավելի երեխա ունեն 2 ընտանիքներ։ Նրանք այս աջակցության կարիքն
իհարկե ունեն, հատկապես սոցիալ-տնտեսական սուղ պայմաններում։ Շատ է 3 եվ
ավելի երեխաներ ունեցողների թիվը՝ մոտ 92 ընտանիք, բայց քանի բարեգործական
ընկերությունները չեն շատացել, նրանց ընդգրկվածությունը «Երբ գալիս է
սեպտեմբերը» ծրագրում փոքր-ինչ դժվար է իրագործել։ Պատասխանատուների խոսքերով՝
կաշխատեն մինչեւ
սեպտեմբերի
1-ը
բոլոր
շահառուներին
տրամադրել
դպրոցական
անհրաժեշտ
պարագաները,
սակայն
չհասցնելու
դեպքում
գործընթացը
կշարունակվի
նաեւ
ուսումնական
տարին
սկսվելուց
հետո:
Իսկ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում այս օրերին
մեկ այլ ծրագրով են զբաղված։ «Առաջին դասարանցի ունեցող նպաստառու ընտանիքներին
25 հազարական դրամ է հատկացվելու։ Հիմա նախապատրաստական աշխատանքներ են
ընթանում, փաստաթղթերն են ստուգվում, թե երեխան որ դպրոցն է հաճախելու»,- ասում
է Յուրա Մնացականյանը։ Վերջինիս խոսքերով այս ծրագիրը կավարտեն հոկտեմբերին։
Հիշեցնենք, որ անցած տարի 25 հազարական դրամ են ստացել գործակալությունում
հաշվառված 15 շահառու ընտանիքներ։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 25.08.2010թ.
|
|
24.08.2010 |
|
Իրեն գցել է
գետը
Երեկ
Կապանում ինքնասպանության փորձ է կատարվել։ Ժամը 20,15-ին Սյունիքի փրկարարական
վարչությունում ահազանգ է ստացվել. 1970թ-ի ծնված Մուշեղ Հարությունյան
թաղամասի բնակիչը իրեն Ողջի գետն է գցել։ Բարեբախտաբար, փրկարարներին հաջողվել
է տուժածի կյանքը փրկել։ Վերջինիս տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն,
այնտեղից էլ՝ հոգեբուժարան։ Տուժածը տառապում էր հոգեկան հիվանդությամբ։ Այս
պահին բժիշկները հիվանդի վիճակը բավարար են գնահատում։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 23.08.2010թ.
|
|
Ընդունելություն. սպասումները
չարդարացան
Կապանի
պետական ճարտարագիտական քոլեջում ընդունելության առաջին փուլը ավարտվել է։
Սպասումները չարդարացան,- նշում է քոլեջի տնօրեն Մարատ Սարդարյանը։ Պետպատվերի
27 տեղերը արդեն զբաղեցված են, մինչդեռ վճարովի հիմունքներով ուսանել
ցանկացողներ այքան էլ մեծ թիվ չեն կազմում։ Ընդունելությունը քոլեջում 2 հիմքով
է. միջին մասնագիտական և հիմնական ընդհանուր։ Քոլեջում կարելի ձեռք բերել 16
մասնագիտություն։Սակայն, ինչպես մյուս ուսումնկան հաստատություններում, այստեղ
ևս, ուսանողների պակաս է զգացվում։ Այս տարի քոլեջում կարող են ուսանել 230
երիտասարդներ։Առայժմ լրացվել է 130 տեղ։ Կան նաև բաժիներ որտեղ հայտ չի
ներկայացվել։ Մարատ Սարդարյանի խոսքերով իրենք ձտում են աշխատաշուկայում
մրցունակ մասնագետներ պատրաստել, սակայն ուսանողները ավելի շատ հավանություն են
«պրեստիժնի» մասնագիտություններին։ Ընդունվածների մեծ մասը ընտրել էեն
նախադպրոցական կրթությունը։ Սակայն սրանք վերջնական տվյալներ
չեն։Ընդունելությունը շարունակվում է։ Իսկ ուսման վարձավճարները քոլեջում չեն
աճել։Առավելագույնը 85 հազար դրամ է նվազագույնը 50։
Նելլի Միրզախանյան,«Սոսի»հեռուստատեսություն,24.08.2010թ
|
|
Հուսանք Վահանավանքը նոր տեսքով
կնշի իր 1100 ամյակը
Կապանում
հայտնի 2 պատմամշակութային հուշարձանների՝ Հալիձորի բերդի ու Վահանավանքի
վերականգնման ու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2005թ-ին։ Այսօր անզեն
աչքով նայելիս անհնար է չնկատել փոփոխությունները։ Հալիձորի բերդում այդ
ընթացքում պեղումներ էլ են իրականացվել, եւ հողի տակ գտնվող կառույցի մի մասն
արդեն վերականգնվել է։ Վերջին անգամ բերդում աշխատել են անցած տարվա օգոստոսին։
Կառույցի ամրակայման ու վերականգնման համար մինչ այդ ծախսվել է ավելի քան 190
մլն դրամ, որը տրամադրվում էր պետբյուջեից։ Այս տարի, սակայն, աշխատանքները չեն
սկսվել ոչ այստեղ, ոչ՝ էլ Վահնավանքում։ Մշակույթի նախարարության աշխատակազմի
պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից
տեղեկացանք, որ Հալիձորի բերդում բարեկարգումը կշարունակվի, իսկ թե երբ կսկսվի,
առայժմ հայտնի չէ։ Իսկ ահա Վահանավանքում, բացի պետբյուջեից ֆինանսավորվող
ծրագրից, արդեն եկող տարի կիրականացվի «Մշակութային արժեքների պահպանման ԱՄՆ
դեսպանի հիմնադրամ» ծրագիրը։ Այն նախաձեռնել է Կապանի քաղաքապետարանը՝
մշակույթի նախարարության աջակցությամբ։ «Առաջնահերթ նորոգելու ենք համալիրի
ցանկապատը։ Այն կառուցվել է դեռեւս 20 տարի առաջ, եւ դրա մոտ 50 տոկոսը քանդված
է։ Այդ պատճառով տարածքում հաճախ ենք հանդիպում անասուների,- ասում է Կապանի
քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը։ -
Ինչպես նաեւ խմելու ջրի խողովակ պետք է անցկացնենք»։ Ծրագրով նախատեսվում է
ավտոմեքենաների կայանատեղի, նաեւ սանհանգույց կառուցել։ Կարեւոր պայմաններից է
Վահանավանք տանող ընդհանուր հատվածի ասֆալտապատումը։ Իհարկե, սրանք ընդամենը
կետեր են, որոնք դեռ պետք է քննարկվեն, հավանության արժանանան, այնուհետեւ
կսկսվեն նախագծային եւ նախահաշվային աշխատանքները։ «Մշակութային արժեքների
պահպանման ԱՄՆ դեսպանի հիմնադրամ» ծրագիրը նախնական տվյալներով արժե 23,3 մլն
դրամ։ Քաղաքապետարանում նույնպես հուսով են, որ ծրագիրը կյանքի կկոչվի։ «Հենց
թույլտվություն ստանանք, անմիջապես կսկսենք աշխատանքները, որպեսզի Վահանավանքն
իր 1100ամյակը նոր տեսքով տոնի»,- նշում է Ավետիք Համբարձումյանը։ Աշխատանքներ
դեռ շատ կան, ծրագրեր՝ նույնպես։ Մնում է դրանք իրականացնել, որից հետո միակ
պարտադիր պայմանն է լինելու ստեղծածը պահպանելը։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 24.08.2010թ.
|
|
23.08.2010 |
|
Մարզի
դպրոցների տնօրենների լրացուցիչ խորհրդակցություն
Չնայած
ուրախանալու առիթ չկա,բայց պարտադիր այս խորհրդակցությունը պետք է կայանար,-
այսպես սկսեց իր ելույթը մարզպետարանի Կրթության,մշակույթի և սպորտի
վարչության պետը Լյուդվիգ Հարությունյան։ Նոր ուսումնական տարվա խնդիրները
քննարկելու համար մարզի դպրոցների տնօրենների խոհրդակցություն էր հրավիրվել։
Սակայն, սա ավանդական օգոստոսյան կոնֆերանսը չէր,այլ լրացուցիչ հանդիպում էր։
Դպրոցների տնօրենները իրենց առաջարկություններն ու խնդիրները պետք ներկայացնեն
մարզպետարան։Դա անհրաժեշտ է իրավիճակի ամբոջական պատկերը ունենալու համար։
Վարչության պետը հատկապես դժգոհ էր դպրոցների ներկայացրած հաշվետվություններից։
121 դպրոցներից և ոչ մեկինը անթերի չէր։ Անճշտություններ կային երեխաների
կոմպլեկտավորման,աշխատող մանակվարժների թվերի մեջ և ոչ միայն։ Անդրադարձ եղավ
նաև դասագրքերի խնդրին։ Ինչպես է այս տարիլուծվելու այդ հարցը։Աշակերտը
ստիպված կլինի գիրք գնել թե դպրոցը կապահովի։ Նշենք նաև, որ դասգրքերի գները
նույնպես աճել են։
Խոհրդակցությունը սովարականից երկար տևեց։ Հավանաբար ոլորտում առկա խնդիրները
մանրամասն քննարկման կարք ունեն։ Իսկ առջևում ինչպես միշտ մանկավարժների
օգոստոսյան կոնֆերանս է ։
Նելլի
Միրզախանյան,»Սոսի»հեռուստատեսություն,23.08.2010թ
|
|
Այգին վերածվել է աղբարկղի
Դժվար է
պատկերացնել, որ ժամանակին Ազատամարտիկներ թաղամասի աղբատեղին այգի է եղել։
Տերերը վաղուց այստեղ չեն ապրում, եւ աստիճանաբար հողամասը աղբակույտի է
վերածվել։ Կենցաղային աղբին միացել է շինարարականը, եւ ինչ խոսք, Կապանի
կենտրոնից իր բազմազան երանգներով ուշադրություն է գրավում։ Իսկ այս ամենին
լրացնում է գարշահոտությունը....Տարիներ ի վեր, քաղաքի հեռավոր, այդ թվում
Ազատամարտիկների թաղամասում աղբահանություն չի կատարվում եւ որպես աղբատեղի է
ծառայում ինչ-որ ձորակ, կամ էլ թե, տեղի բնակիչներից մեկը աղբը որտեղ թափեց,
նվազագույնը մեկ շաբաթից այդ նույն տեղում մեծ աղբակույտն է հայտնվում։
Թաղամասի լիազոր Թամարա Օհանջանյանի խոսքերով բնակիչները ստիպված են իրենց աղբը
այնտեղ թափել, ուրիշ ելք չունեն։ Թեկուզ նշում է, որ վերջերս այս խնդրով
համապատասխան մարմիններին չեն դիմել։ «Եթե աղբարկղ տեղադրեն կամ թեկուզ որեւէ
տարածք ցանկապատով առանձնացնեն եւ պարբերաբար աղբահանությոն կատարեն բնակիչները
աղբի համար էլ կվճարեն, չնայած՝ շատերը վճարունակ չեն»,- համոզված է լիազորը։
«Ամեն ինչի համար վճարում ենք, էդ էլ կմուծենք»,- ասում է թաղամասի բնակիչ
Սեյրան Բաղդասարյանը։ ԻսկԿապանի կոմունալ ծառայությունում համոզված են՝
հեռավոր թաղամասերի աղբահանության խնդիրը չի լուծվի է, քանի դեռ
նյութատեղնիկական բազան չի համալրվել նոր մեքենայով։ Բայց մինչ այդ որոշ
թաղամասերում պայմանագիր կնքելու եւ իրենց բաժանորդը դառնալու դեպքում հնարավոր
է կազմակերպել աղբահանություն։ «Միայն թե այդ հարցով մինչ օրս մեզ ոչ ոք չի
դիմել»,- ասում է կոմունալ ծառայության փոխտնօրեն Արմեն Գեւորգյանը։ Թե՜
բնակիչները, թե՜ ծառայության աշխատակիցները խնդրի լուծման նույն տարբերակն են
առաջարկում, բայց սայլը տեղից այդպես էլ չի շարժվում։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 23.08.2010թ.
|
|
20.08.2010 |
|
Պատերազմականին մոտ իրավիճակ Մեղրիում. Ադրբեջանցիները
գնդակոծում են տարբեր տրամաչափի զենքերից
|
Yerevaklur.am ին
հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ և այսօր ՀՀ Նախիջևան սահմանագծի
Մեղրիի տարածաշրջանի Վարավար գյուղի մերձակա դիրքերը ենթարկվում են
հակառակորդի ուժգին գնդակոծությանը։
Մեզ հասած տեղեկոթյունների համաձայն՝ ադրբեջանցիները կրակել են նաև
հրետանային զենքով, որը հարևան անտառի հրդեհման պատճառ է դարձել։
Անանուն աղբյուրները տեղեկացնում են նաև, որ երեկ չի հաջողվել նույնիսկ
հաց հասցնել մեր տղաներին, քանզի ճանապարհը անընդհատ գնդակոծվել է
ադրբեջանական դիրքերից։
Այս պահի դրությամբ դրությամբ հայտնի է, որ Մեղրու և Ագարակի գնդերում
տագնապ է հայտարարված։ Հիշեցնենք, որ անցած տարի սույն հատվածում
ադրբեջանցիները հայկական անասունի հոտ էին քշել դեպի իրենց տարածքներ։
Անանուն աղբյորը փոխանցեց նաև, որ «Մերոնց
դուխը տեղն է»։
Yerevaklur.am |
|
|
Սերմացուի պակաս կզգացվի
Մարզում
բերքահավաքի աշխատանքները ավարտվում են։ Արդյունքները
գոհացուցիչ չեն։ 109 համայնքներում էլ բերքը
անհաջող էր։ Գյուղացիական տնտեսությունները չեն կարողացել գոնե սերմացու
ապահովել եկող աշնանացանին ցանքսերը կատարելու համար։ Անբարերենպաստ եղանակի
պատճառով առաջ են եկել մի շարք հիվանդություններ։ Ցորենի հասկերը ժամանկին չեն
փոշոտվել։ «Գյուղացիական տնտեսություները այսօրվա վիճակում կանգնած են շատ
ծանր վիճակում, որովհետև չունեն այսօր ապահովված սերմ իրենց ցանքսերը կատարելու
համար։ Անցած տարվա իրենց ֆոնդ էլ չեն ունեցել, որ այս տարվա անբարենպաստ սերմը
փոխարինեն»,- ասում է Սերմերի գործակալության ղեկավար Նվարդ Միքայելյանը։
Մարզում միայն 3 սերմնաբուծական տնտեսություներ են կարողացել որակյալ բերք
ստանալ։ Ընդհանուր առմամբ 1500 տոննա հացահատիկային մշակաբույս է կաուտակվել։
Հարկ եղած դեպքում որոշ չափով այդ 3 տնտեսությունները կարող են մարզին
սերմացուով ապահովել։ Սուպեր, էլիտա և առաջին վերարտադրության սերմեր են։
Սերմացուի պակասը ենթադրում է նաև գների աճ։ Տարին անհաջող էր ոչ միայն
հացահատիկային, այլև մյուս բոլոր մշակաբույսերի համար։ Ամփոփելով առաջին
կիսամյակը՝ արձանագրում են մարզի սերմերի գործակալությունում։ Գյուղացիական
տնտեսություններին մնում է հուսալ, որ աշնանացանի նախապատրաստական
աշխատանքները կընթանան բնականոն հունով։ Եվ չնայած գների աճին, կկարողանան ձեռք
բերել անհրաժեշտ սերմացու։
Նելլի Միրզախանյան, «Սոսի»
հեռուստատեսություն, 20.08.2010թ.
|
|
Նորից խոսեցին գենդերի մասին...
«Փորձենք
ավանդական հասարակությունից անցնել քաղաքացիականի. երկրորդը մեկ կարեւոր
առանձնահատկություն ունի. Իր մեջ է ընդգրկում ավանդականը»,- ասում է
սեմինարավար Մովսես Դեմիրճյանը։ Ինչ է քաղաքացիական հասարակությունը, ինչպիսի
կառուցվածք եւ գործառույթներ ունի, եւ ամենակարեւորը՝ ինչպիսին է այդ
ինստիտուտի դերը Հայաստանում ժողովրդավարության ձեւավորման գործընթացում։ Հենց
սա է «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հ/կ-ի նախաձեռնած սեմինարի
թեման։ Մասնակիցները Կապանի տարածաշրջանի դպրոցների մանկավարժներն էին։
Դասընթացի նպատակն էր նրանց շրջանում այս հարցերի վերաբերյալ իրազեկվածության
բարձրացումը։ Կազմակերպիչների խոսքերով սեմինարն առանձնանում է մյուսներից,
քանի որ հատուկ ուշադրություն են դարձնում գենգերային խնդիրներին։ Հ/կ
փոխնախագահ Լիլիթ Զաքարյանի խոսքերով այս խնդիրը արդիական է մեր հասարկության
մեջ։ «Կան ոլորտներ, որտեղ դրանք բացահայտ են, օրինակ՝ քաղաքականության մեջ։ Եւ
երբ կանանց ներկայությունը չի ապահովվում այնպես, ինչպես տղամարդկանցը,
հասարակությունը չի կարող լիարժեք լինել»,- նշում է փոխնախագահը։ Մի քանի ժամ
տեւած սեմինարին անընդհատ գենդերի հարցն էր բարձրացվում, մինչդեռ ներկաների
շարքերում ընդամենը մեկ տղամադ կար... Սեմինարը կտեւի 2 օր։
Նախաձեռնողները մտադիր են այցելել նաեւ մեղրեցիներին։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 20.08.2010թ.
|
|
Տերյանական անուրջներ
Կապանում
շարունակում են նշել տերյանական տարին։ Վերհիշել նրա կյանքն ու
գործունեությունը, յուրաքանչյուր ստեղծագործության պատմությունը միշտ էլ
հետաքրքիր է, քանի որ նա այն եզակի գրողներից է, որոնք չեն հնանում եւ չեն
սպառվում։ Կապանի թիվ 4 ակումբ-գրադարանում այսօր ցերեկույթ էր կազմակերպվել
«Տերյանական անուրջներ» խորագրով։ Չնայած տարածքը բավականին փոքր էր, բայց սա
չխանգարեց Վահան Տերյանի ստեղծագործության երկրպագուներին հավաքվել այստեղ։
«Նման միջոցառումները նպաստում են ընթերցողների նոր հոսքին դեպի գրադարան»,-
ասում է ավագ գրադարանավարուհ Արեւիկ Խաչատրյանը։ Միջոցառման կազմակերպիչները
ներկայացրին Տերյանի կյանքը, որն ուղեկցվում էր տվյալ ժամանակաշրջանում գրված
բանաստեղծություններով։ Սիրո, մոր եւ հայրենիքի թեմաները միաձուլվել էին իրար։
Դպրոցական Օքսաննան եւս մասնակցում էր ցերեկույթին։ Հուզված էր. Տերյանն իր
սիրած գրողն է. «Ամեն անգամ ընթերցելով նրա բանաստեղծությունները՝ մի նոր բան
եմ գտնում։ Շատ եմ սիրում հատկապես աշնանային եւ մելամաղձոտ
տրամադրություններով գրված ստեղծագործությունները»,- ասում է Օքսաննան։ Տերյանի
մասին կարելի անվերջ է խոսել։ Միշտ նոր, ժամանակին համահունչ ու փնտրվող
զրուցակից է։ Տերյանի դարաջրջանը դեռ շարունակվում է, եւ ունի հետեւորդների
ստվար լսարան՝ գրողից մինչեւ ընթերցող։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 20.08.2010թ.
|
|
Հրաժեշտ
ամառային հանգստին
Ամառային
արձակուրդը ավարտվում է։ Դպրոցահասակ երեխաները սկսում են նախապատրաստվել նոր
ուսումնակական տարվան։ Այսօր Բաղաբուրջի գրադարանում կազմակերպված փոքրիկ
միջոցառումը հենց այս խորագիրն էր կրում. «Հրաժեշտ ամառային հանգստին»։
Արձակուրդը երեխաները եզրափակեցին միջոցառումով՝ հանդիսատեսին մատուցելով նաև
յուրացրած բանաստեղծություններն ու երգերը։ Բաղաբուրջ թաղամասի մեկ տասնյակից
ավելի երեխաներին համախմբել էր գրադարանավարուհի Ռոզա Մնացականյանը։ «Երեխաները
սիրով են նախապատրաստվել միջոցառման։ Հիմնականում սովորել են Համո Սահյանի
բանաստեղծությունները. շատերը՝ անգիր, մյուսներն էլ կարդում էին»,- ասում է
գրադարանավարուհին։ 6-րդ դասարանում սովրող Նուբարը փոքր ինչ տխրում է, որ
ամառային արձակուրդը ավարտվում է; Չնայած խաղերի հետ միասին աչքաթող չէր արել
ուսումը. «Հասցրել եմ տարբեր հեղինակների մի շարք ստեղծագործություններ
կարդալ,նաև ավելացրել եմ սովորածս բանաստեղծությունների շարքը»,- անկեղծանում է
Նուբարը։ Երբ զանգը կրկին դպորց հրավիրի երեխաներին, նրանք իրենց
հասակակիցներին պատմելու շատ բան կունենան։
Նելլի Միրզախանյան, «Սոսի»
հեռուստատեսություն, 20.08.2010թ.
|
|
19.08.2010 |
|
Հեղեղատարից
33 ավտոմեքենա աղբ է հանվել
300 մետր
երկարությամբ այս հակահեղեղատային ձորակից 33 ավտոմեքենա աղբ է հանվել։ Կապանի
Մուշեղ Հարությունյան թաղամասի բնակիչների, չակերտավոր ասած, տարիների
քրտնաջան աշխատանքի արդյունք էր.տներում գոյացած բոլոր անպետք իրերի վերջին
հանգրվանը այս ձորակն է։ 2 շաբաթ է «Վարձատրվող հասարակական աշխատաներ» ծրագրի
շրջանականերում սկսվել է հեղեղատարի մաքրումը։ Առավոտյան ժամը 9 –ից
աշխատակիցները գործի են անցնում։ Գրեթե 70 տոկոսը ավարտել են։ Հեղեղատարից եկող
գարշահատությունը, գումարած բնակիչների անտարբեր վերաբերմունքը չնայած
հիսթափեցնում են, բայց իրենք իրենց պարտականությունները լավ են կատարում։
Պատմում են, որ օրերս բնակիչներից մեկը, մաքրելու ժամանակ, աղբը դարձյալ բերել
ու շպրտել է ձորակը։ Վեներա Սանյանը միակ կին աշխատող է։ Ձեռքից ամեն գործ
գալիս է։ Դիմադրում է շոգ եղանակին ու աշխատանքի ծանրությանը։ Տանը նստելու
փոխարեն ամեն տարի մասնակցում է ծրագրին։ Վաստակած գումարն էլ դեղերի վրա է
ծախսում։ 70ամյա կինը պատմում է, որ չարչարվելով մաքրում են, միայն թե
պահպանվի,մի քանի ամիս հետո հին տեսքը չստանա հեղեղատարը։ Հակառակ դեպքում
ամբողջ աշխատնքը ջուրը կլցվի։ Մնում է լավատես լինել.ակնկալելով, որ բնակիչներն
էլ գիտակցեն. այս ամենը իրենց համար է արվում
։
Նելլի
Միրզախանյան,»Սոսի»հեռուստատեսություն,19.08.2010թ
|
|
18.08.2010 |
|
Գյուղապետարանները հողի հարկը շարունակում են չվճարել
Հողի հարկի
հավաքում շարունակում է հիմնախնդիր մնալ։ Այսօր մարզպետարանում հրավիրված
հերթական քննարկմանը նախ խոսվեց այս մասին։ Գյուղական համայներ չեն կարողանում
կատարել իրենց առջև դրված պարտականությունները։ Հատուկենտ համայներ են, որ
ամբողջովին վճարել են հողի հարկը։ Իսկ չվճարած համանքների ղեկավարներ, որոնք
այսօր ներկա էին քննարկմանը խոստացան առաջիկա 2 օրում մարել հողի հարկի բոլոր
պարտքերը։ Չնայած, դժվար թե մի քանի տասնաակ հազարը այդքան կարճ ժամկետում
հավաքեն.մանավանդ, որ գյուղացու համար տարին անբարենպաստ էր։ Գյուղապետերը նաև
բարձրացրին իրենց հուզող հարցերը։ Ամենահրատապը սերմացուի խնդիրն է։ Այս տարի
որտեղից է մարզը ձեռք բերելու սերմացու և ինչ ձևով։Իսկ Կապանի քաղաքապետը
բարձրացրեց ջրի խնդիրը ։Որոշվեց ոլորտի պատասխանատուների հետ առաջիկայում
քննարկել հարցը։ Առաջիկա մեկ ամսում համայների ղեկավարները մարզպետարան պետք է
ներկայացնեն հրատապ լուծում պահանջող խնդիրները։
Նելլի
Միրզախանյան,»Սոսի»հեռուստատեսություն,18.08.2010թ
|
|
Մեջտեղ տուժում է ուղեւորը
Ամիսներ
են անցել, ինչ փոխվել է Կապանի 7 համարի քաղաքային միկրոավտոբուսի կանգառը,
սակայն երթուղուց օգտվողները չեն հարմարվել այդ փաստին։ Կանգառ հասնելու համար
Սյունիք համայնքի բնակիչները ստիպված են կիզիչ արեւին մթերքով ծանրաբեռնված
պայուսակներով երկար ճանապարհ անցնել։ Իսկ Կապանի քաղաքապետարանի տրասպորտի
գշով մասնագետները տեղեկացնում են՝ 7 համարի երթուղին հասնում է մինչեւ օրենքով
սահմանված տեղը։ «Չորս ճանապարհներ հատվում են հենց այստեղ եւ որպես քաղաքային
7 համարի երթուղու կանգառ՝ շատ հարմար էր։ Իսկ հիմա ստիպված ենք մինչեւ նախկին
կաթի գործարան ոտքով գնալ ու արեւի տակ սպասել, երբ երթուղին կգա»,- դժգոհում է
7համարից օգտվող Ջուլետա Աբրահամյանը։ Շատերն ասում են՝ «էս 2 քայլն է
խանգարու՞մ»։ Այնինչ ուղեւոր Նունե Հայրապետյանը մինչ նախկին կանգառ հասնելը,
կտրում-անցնում էր մոտ 800մ տարածք։ Հիմա էլ, իհարկե, այդ մի քանի ավել մետրը
լրիվ սպառում է ուժերը։ Եվ այսքանից հետո արի ու դասավանդի երաժշտական
դպրոցում։ Ամառային արձակուրդն ավարտվելուց հետո խնդիրն ավելի կբարդանա.
ուղեվորների թիվը կշատանա՝ դպրոցականներ, ուսանողներ, բայց հույս չկա, թե հարցը
կլուծվի։ Վարորդների խոսքերով ուղեվորների պակաս չունեն. «Ով օգտվում էր մեր
ծառայությունից, անկախ ամեն ինչից, շարունակում է երթեւեկել մեզ հետ, մենք մեր
գումարը ստանում ենք, բայց մեջտեղ ժողովուրդն է տուժում», - ասում են։
Ուղեւորների բողոքին տեղյակ են նաեւ Կապանի քաղաքապետարանում։ Այստեղ
դժգոհություններին պատասխանում են՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է։ «Մնում է 5
եւ 7 համարնեի երթուղիների սեփականատերները իրար հետ լեզու գտնեն»,- ասում է
տրանսպորտի գծով առաջին կարգի մասնագետ Աշոտ Ոսկանյանը։ Սյունիք
համայնքի բնակիչներին մնում է հուսալ, որ նորից կգան այն ժամանակները, երբ
միեւնույն կանգառում կսպասեն թե 5, թե 7 համարի միկրոավտոբուսներին։ Բայց
ձեռքերը ծալած չպետք է նստել ...վստահ են։ Հետեվում են ժողովրդական ասացվածքին.
«Եղունգ ունես գլուխդ քորի»։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 18.08.2010թ.
|
|
Սյունիքում
գործազրկության մակարդակը չի նվազում
Սյունիքում
գործազրկության մակարդակը շարունակաում է բարձր մնալ։ Այդ են վկայում Կապանի
զբաղվածության մարզային կենտրոնում արձանագրված տվյալները։ Օրինակ, եթե մարզում
այս պահի դրությամբ գործազրկության մակարդակը 10,1տոկոս է, ապա
հանրապետությունում 7 է։ Չնայած գործազրկության աղյուսակը գլխավորում է Լոռին
11,1 տոկոսով, մենք էլ ուրախանալու առիթ չունեք։ Աշխատանք փնտրողների թիվը չի
պակասում։ 7950 մարդ այսօրվա դրությամբ աշխատանքի կարքի ունի։ Իսկ
ամենագործազուրկ տարածաշրջանը Կապանն է։ Զբաղվածության մարզային կենտրոնի
տնօրեն Ռուբեն Պողոսյանի խոսքերով աշխատանք փնտրողների թիվը իրականում կարող է
ավելի մեծ լինել քան 7950։ Դա կենտրոնում արձանագրված տվայլն է։ Շատ
քաղաքացիներ չեն գրանցվում։ Առաջին կիսամյակում աշխատանքի տեղավորված
քաղաքացիների թիվ 419 է։ Այս օրերին նաև Սյունիքում ՀՀ կառավարության
«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով ժամանակավոր աշխատաքն են ստացել
մի շարք քաղաքացիներ։ Սովորաբար ամռան ամիսներին գործազրկության մակարդակը
ցածր է լինում, իսկ աշնանը կրկին բարձրանում է։ Այնպես որ, չի բացառվում, որ
ներկայիս թվերը կաճեն։
Նելլի
Միրզախանյան,»Սոսի»հեռուստատեսություն,18.08.2010թ
|
|
17.08.2010 |
|
Թթվածնից օգտվում ենք բոլորս
Բնության
մեջ նույնիսկ չորացած ճյուղն արժեք ունի, էլ ուր մնաց ատառը։ Պայմանավորված շոգ
եղանակով, ինչու չէ նաեւ մարդկանց անզգուշությամբ այս տարի հրդեհները բավականին
շատացել են։ հեկտարներով այրվում են խոտածածկ տարածքներ, թփուտներ, եւ միակ
տուժողը բնությունն է։ Սակայն, բարեբախտաբար, Կապանի անտառները մինչ օրս չեն
վնասվել: «Այրվել են միայն անտառամերձ տարածքները. մեկ հատիկ ծառ անգամ չի
տուժել»,- ասում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի
տնօրեն Վլադիմիր Միրզոյանը։ Ավելացնում է նաեւ, որ բացի անտառապահների լավ
աշխատանքից, մի քիչ էլ բախտներն է բերում, որ կարողանում են անտառները
պահպանել։ Աստված չանի թե անտառային հրդեհ բռնկվի, մեծ խնդիրների առջեւ
կկանգնեն. «Հայանտառի» մասնաճյուղերը ապահովված չեն համապատասխան տեխնիկայով.
Պատահարների ժամանակ նրանց օգնության են հասնում հրշեջներն ու փրկարարները։
Այնպես որ, չպետք է կորցնել զգոնությունը։ Վերջերս էլ մեծ հրդեհ էր բռնկվել
Վարդավանք գյուղի տարածքում՝ մոտ 20 հա։ Դժվարությամբ մարեցին կրակը. թփուտներ
էին այրվել։ «Նույնիսկ հող չկար, որ այդ ձեւով կասեցնեինք կրակի տարածումը»,-
նշում են մասնաճյուղի աշխատակիցները։ Իսկ օգոստոսի 4-ին վերջիններս ահազանգ
ստացան՝ կրակի ճարակ է դարձել Խուստուփի լանջը։ Իրականում միտումնավոր էին
վառել տարածքը։ «Դա մի մարդու սեփականություն էր, մոշի թփերն էր այրում։Վառել
էր նաեւ հողամասի չորացած ծառը, որի ծուխն էր տարածվել»,- պարզաբանում է
Վլադիմիր Միրզոյանը։ Այնպես որ, պետք է բնության մասին հոգ տանեն ոչ միայն
համապատասխան մարմինները, այլեւ բոլորս. չէ՞ որ ծառերը թթվածինը շռայլում են
ամենքիս։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 17.08.2010թ.
|
|
Նորոգվում Է
Կապանի թիվ 1 մանկապարտեզի մեկ խմբասենյակը
Ամենաուշը
հոկտեմբերին Կապանի թիվ մեկ նախակրթարանը կունենա ամբողջովին հիմնանարոգված
նոր խմբասենյակ։ Մեկ շաբաթ է ինչ շինարարները գործի են անցել. քանդում են
հատակը, պատերը ամրացնում հիմքերը։ Մանկապարտեզի այս խմբասենյակը 2001-ին
տրամադրվել էր «Ազատամարտ »կոմիտեին, սակայն վերջին մեկ տարում երեխաների թիվի
աճի հետ կապված նոր խմբասենյակ ունենալու կարիքը զգացվեց։ Տնօրեն Քրիստինե
Սողոմոնյանի խոսքերով հրատապ հարց էր վեցերրերդ խումբի բացումը։ Կնորոգվեն
խմբասենակի նախամուտքը, սանհագույցը, կտեղադրվեն նոր պատուհաններ։ Ընդհանուր
առմամբ մոտ 7 միլիոն յոթհարյուր հազար դրամ է հատկացել խմբասենյակի
նորոգմանը։ Աշխատանքները իրականացնում է «ՄՄԿԱՄ»ՍՊԸ-ն։ Կրտսեր երկրորդ խումբի
երեխաները կլինեն խմբասենյակի բնակիչները ։Ակնկալիքները շատ մեծ են,- ասում է
տնօրեն Քրիստինե Սողոմանյանը։ Սրտատրոփ սպսում են աշխատանքների ավարտին։ Չնայած
մեկ խմասենյակ է առայժմ նորոգվում,բայց լավատես են, որ շուտով ամբողջ
մանկապարտեզը կունենա հարմարավետ ,մաքուր,կահավորված, վառ գույներով
խմբասենյակներ։ Այնպես որ, թիվ մեկ նախադպրոցական ուսումնական
հաստատությունում սկեսել են պատրաստվել նոր ուսումնական տարվան։
Նելլի
Միրզախանյան,»Սոսի»հեռուստատեսություն,17.08.2010թ
|
|
16.08.2010 |
|
Խաղողօրհնեք առանց խաղողի՞
Երեկ Կապանի
սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու զանգերի ղողանջն ավետում էր Սբ. Աստվածածնի
վերափոխման տաղավար տոնը։ Այդ օրը խորանը զարդարվում է կարմիր եւ սպիտակ
վարդերով, եկեղեցու սպասավորները շարականներ են երգում՝ արտահայտելով իրենց
սերը տիրամոր հանդեպ։ Աստվածածնի պաշտամունքը չափազանց մեծ է, նրա վեհությունն
ու մեծությունն իր մայրության մեջ է, որի համար էլ արժանացել է երկնային
հավիտենական կյանքի։ Տոնի առթիվ մատուցված պատարագին հաջորդեց խաղողօրհնքի
արարողությունը։ Այն դեռեւս նախաքրիստոնեական շրջանում մեծ տարածում ուներ
հայերիս մեջ. երբ տարվա առաջին բերքը նվիրում էին տաճարին, իսկ այդ պտուղների
նվիրաբերությունից մինչ օրս սովորություն է մնացել խաղողի օրհնությունը, որը
նշում են սբ. Աստվածածնի վերափոխման տոնին։ «Այս տոնի մասին, սակայն,
կպանցիներից քչերը գիտեն,- ասում է սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր
սպասավոր Գալուստ վարդապետ Դարբինյանը։ - Բայց եւ տարեցտարի փոփոխությունն
ակնհայտ է, ճանաչողությունն է բարձրանում։ Ոմանք այսօր խաղող են բերել
օրհնելու»։ Խաղողօրհնեքի արարողությանը առանց մրգի էին եկել մասնակցելու նաեւ
մի խումբ սփյուռքահայեր, որոնք առաջին անգամ էին այցելում Կապանի եկեղեցի, նաեւ
ականատես լինում, թե ինչպես են Հայաստանում նշում սբ. Աստվածածնի վերափոխման
տոնը։ Տպավորված էին, բայց ավելին էին ակնկալում տեսնել։ Սիրիահայ Արեգ
Քեշիշյան զարմացած է. կարծում էր Հայաստանում ավելի մեծ շուքով են նշում։ «Մեր
քով լիարժեք կտոնվի։ Գիշեր կսկսենք, մինչ առտու քեֆ կանինք զուռնա-դհոլով։
Արդեն առտու քահանան կօրհնի հարիսան ու խաղողը, ու դրանից կօգտվինք բոլոր
հայերս»,- պատմում է Արեգը։ Ինչպես միշտ, տաղավար տոներին հաջորդում է
մեռելոցը։ Օրը ոչ աշխատանքային էր, կապանցիները նույնպես այցելել են իրենց
հարազատների շիրիմներին։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 16.08.2010թ.
|
|
Ֆրանսիացիները Կապանում
Կապանի թիվ 3
կրթահամալիրը մի քանի օր է շինհրապարակի է վերածվել։ Գլխավոր մուտքի դռները,
մերձակա այգու նստարանները սեպտեմբերի մեկին երեխաներին կդիմավորեն բոլորովին
նոր տեսք ստացած։ Ֆրանսիացի մի խումբ երիտասարդներ են նախաձեռնության
հեղինակները։ Մեգան Կենդղուն առաջին անգամ է գալիս Հայաստան։ Պատմում է, որ
սքանչելի ժամանակ են անցկացնում:
Գիտի,
որ շատ օգտակար գործ են անում։
Պատրիկ Շարպանթիեն Փարիզի մերձակայքում գտնվող մի փոքրիկ քաղաքի համայնքապետ
է։ Առաջին անգամը չէ, որ տիկնոջ հետ նման ծրագրերի է մասնակցում։ Շատ է
կարևորում տարբեր երկրներ այցելությունները,
ըստ
նրա հատկապես երիտասարդները պետք է շփվեն միմյանց հետ, ճանաչեն ուրիշ երկների
սովորույթները։ Ի տարբերություն ֆրանսիացիների Ջանիկ Մանիսյանը կրթահամալիրում
հյուր չէ։ Խմբի ղեկավարը որերրորդ անգամ Կապանում է:
«ՍՊՖԱ» կազմակերպությունը 1990 թվականից աշխատում է Հայաստանում ու արդեն 20
տարի է նա այդ կազմակերպության կամավոր է։ Տարբեր ծրագրեր են իրականացնում
Հայաստանում,
Արցախում։ Հայստանի տարբեր քաղաքներում «ՍՊՖԱ»-ան ակումբներ է ստեղծել ու
երիտասարդներին ֆրանսերեն են ուսուցանում։
Նելլի
Միրզախանյան,»Սոսի»հեռուստատեսություն 16.08.2010թ
|
|
Շախմատի ձիով շաշկի....
Շաշկի
են խաղում շախմատի քարերով, գուցե անտրամաբանական է, բայց ինչ արած. Եղածն այդ
է. խաղի սիրահարներին ոչինչ հետ չի պահում։ Աղջիկներն առանձին էին մրցում,
տղաներն էլ իրենց շարքերում էին ուժերը չափում։ Կանոններից կարեւորագույն այն
է, որ եթե խաղաքարին դիպչում ես, պարտավոր ես դրանով քայլ անել՝ չնայած դա
կարող է ճակատագրական լինել։ Խաղում հաջողության հասնելու մյուս գրավականն էլ
լռությունն է, որն այդպես էլ չտիրեց սրահում։ Մարզիչ Ստանիսլավ Հակոբյանի
խոսքերով ուսանողների շարքերում շատ են ընդունակները, միայն թե պետք է անընդհատ
նրանց հետ աշխատել՝ զարգացնելու ունակությունները։ «Բայց, ցավոք, այսօր
Կապանում չունենք շաշկիի դպրոց»,- առիթը բաց չթողնելով այս մասին նշում է
մարզիչը։ Ուսանողները եւս ոգեւորված են։ Շախմատի կանոնները յուրացրին, հիմա էլ
հերթը շաշկիինն է։ Նունե Մինասյանը աղջիկների շարքերում առաջատարներից է. նրան
քիչ շփոթեցնում են խաղաքարերը, հատկապես ձին, այնուամենայնիվ, խաղից չի
դժգոհում։ Նարեկ Բաբայնն էլ չի թաքցնում, որ հենց ինքն է հաղթելու։
«Ուժեղագույնների հետ եմ մրցել, ոչ մի պարտություն....»,- ասում է Նարեկը։
«Ուսանողական ամառ 2010»-ի մյուս մասնակիցներն էլ պատրաստվում էին ֆուտբոլի
եզրափակիչ խաղին։ Իհարկե, այս ամենով չեն սահմանափակվի։ Շաբաթը բավականին
ծանրաբեռնված է. դեռ պետք է պատրաստվեն ինքնակառավարման օրվան, առջեւում է նաեւ
դեպի Տաթեւի վանք ուղեւորությունը։ Իսկ կիրակի կվառեն փառատոնի հրաժեշտի
խարույկը։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 16.08.2010թ.
|
|
13.08.2010 |
|
Ինչքան էլ նորոգեն, մեկ է՝ դեռ
շատ կա
Ամիսներ առաջ
Երեւան Մեղրի մայրուղու Կապան – Քաջարան ճանապարհահատվածը քանդվել էր։
Երթեւեկությունն այս մասով դժվարացել էր, փոխարենը վարարած Ողջին էր լայնացրել
հունը։ Արդեն օգոստոսի 1-ից սկսվել են շինարարական աշխատանքները։ Դրանք կտեւեն
3ամիս։ Հիմնականում գործի է դրվում էքսկավատորը, այս պահին հողային
աշխատանքներ են կատարվում. Հարթեցում, գետի հունի լայնացում։ Ծրագիրը
ֆինանսավորում է ԶՊՄԿ-ը, իսկ աշխատանքները իրականացնում է «Կապանի ճանապարհների
շահագործման եւ շինարարության» ՍՊԸ-ն։ Այն «Ճանապարհների պահպանում ու
շահագործում» ծրագրով նորոգում է նաեւ մարզային, հանրապետական եւ միջպետական
այլ ճանապարհահատվածներ։ Նորաշենիկ ձգվող ճանապարհին շուտով կավարտվի
փոսալցումը։ բայց մինչեւ չլուծվի ջրահեռացման համակարգի խնդիրը, ասֆալտապատում
չի կատարվի։ Սկսվել են աշխատանքները նաեւ Կապան-Ծավ-Շվանիձոր ճանապարհին։ Այն
վերջերս քարուքանդ էր եղել սելավներից։ Կապանի ՃՇՇ-ի գլխավոր ճարտարագետ
Սերգեյ Առուստամյանի խոսքերով աշխատանքներին խանգարող ոչ մի հանգամանք չկա,
միայն որոշակի բարդություններ են ծագել հանրապետական ճանապարհների հարցում։
«Կապան-Աղվանի ճանապարհահատվածը գրեթե երթեւեկելի չէ։ Վերջին անգամ այստեղ
խոշոր ներդրումներ են արվել դեռեւս խորհրդային տարիներին։ Այսօր ընդամենը
փոսալցումներ ենք կատարում՝ փորձելով քիչ թե շատ կարգավորել անցուդարձը»,-
նշում է Սերգեյ Առուստամյանը։ Իսկ «ճանապարհների պահպանում ու շահագործում»
ծրագիրը կավարտվի այս աշնանը, որը տեւել է 3 տարի։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 13.08.2010թ
|
|
Չարչրկված թեմա
Կապան-Մեղրի
այլըտրանքային ճանապարհի խնդրին վերջին անգամ անդրադարձել ենք մայիսի 28-ին։
Անցել է 2,5 ամիս, սակայն պատկերը չի փոխվել։ Ճանապարհի դիմաց չփոխհատուցված
շահառուները մինչև հիմա սպասում են, իսկ պաշտոնյանները էլի հին երգն են երգում։
Կապան -Ծավ հատվածում 20, իսկ Շիշկերտ -Մեղրի հատվածում 70 շահառուներ են
բնակվում։ Նրանց փոխհատուցելու համար կառավարության պահուստային ֆոնդից պետք է
գումարներ հատկացվեն։ Մարզպետարանի ֆիննասկան վարչության պետ Աշոտ Մարդյանը
կրկին նշում է, որ իրենք կատարել են իրենց անելքիը։ Հիմա սպասում են
կառավարության որոշմանը։
Հուսանք, որ անցյալ տարվա պատմությունը այս տարի չի կրկնվի, և բնակիչները
ստիպված չեն լինի մեկ տարի էլ սպասել։ Մինչ տարվա վերջ չփոխհատուցված
շահառուները կստանան իրենց հասանելիքը։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 13.08.2010թ.
|
|
Երթուղիները թափուր են
մնացել
Գյուղական
երթուղիների վերջին մրցույթը հայտարարվել էր դեռեւս անցած տարի։ Այդ
ժամանակվանից են թափուր մնացել Կապան Գեղի, կապան Սեւաքար եւ Եղեգ
երթուղիները։ Մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի հավաստմամբ
տարեցտարի համակարգում դրական փոփոխություններ նկատվում են, բայց այս
ուղղությունների համար ոչ ոք հանձն չի առնում հայտ ներկայացնել. Պատճառաբանում
են, որ պահանջարկ չկա։ Երեւույթին բաժնի պետը մեկ այլ բացատրություն էլ է
տալիս. «Հիմա տաքսիները շատացել են։ Հիմնականում միկրոավտոբուսի գնով
սպասարկում են ուղեւորին.. ավելի արագ ու հարմարավետ։ Եւ այս դեպքում իհարկե
պահանջարկ չի լինի»։ Իսկ այն համայնքներում, որտեղ պահանջարկ կա, բայց
երթուղի չկա, մոտակա գյուղի տրանսպորտն է սպասարկում՝ 2 ամիս պայմանական
ժամկետով։ Երթուղու բացակայությունից բաժին մինչ օրս 1 բողոք են ստացել
Սիսիանի տարածաշրջանից։ «Խնդիրը սահմանված ժամանակում ստացել է լուծումը»,-
հավաստիացնում է Սարիկ Աղաբեկյանը։ Մարզում գյուղական համայնքների 31 երթուղի է
գործում, որոնց հիմնական մասի սպասարկման ժամկենտ այս տարի է լրանում։
Նոյեմբերին նոր մրցույթ կհայտարարվի, որի ժամանակ կկարեւորվի հատկապես
տրանսպորտային միջոցների տարիքը։ Առաջնահերթությունը կտրվի այն ընկերությանը,
որը մրցույթին կմասնակցի սեփական, համեմատաբար նոր միկրոավտոբուսներով, եւ
ամենակարեւորը ուղեվարձի ցածր գին կառաջարկի։ Ի դեպ, երեկ տեղի ունեցավ
Մեղրի-Կապան երթուղու համար հայտարարված մրցույթը, որին հայտ է ներկայացրել
ընդամենը մեկ ընկերություն։ Երկու շաբաթյա ժամկետում կպարզվի՝ հաղթել է, թե
ոչ։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 13.08.2010թ.
|
|
12.08.2010 |
|
Մաքրում էին 300տ տարողությամբ
ջրամբարը
Այսօր
առավոտվանից ջրումուղագործները անցել են պրոֆիլակտիկ աշխատանքների.նախ 18 օրվա
կարգավորիչ ջրամբարներից մեկում, որը 300 տոննա տարողություն ունի, կուտակված
ջուրն են դատարկում, հետո անցնում մաքրմանը։ Տարեկան մեկ անգամ ջրամբարների
աղտահանումը պարտադիր պայման է. հարկ եղած դեպքում նույնիսկ գործընթացը կարելի
է երկու անգամ կրկնել։ Յուրաքանչյուր ջրամբար 2-3 անգամ լվացվում է,
համապատասխան միջոցներով ախտահանվում։ Ջրամբարների մաքրման պատճառով մի քանի
ժամ որոշ թաղամասեր ջրազրկվում են։ Օրինակ, այսօր առանց ջուր էին մնացել Հունան
Ավետիսյանի 1ա շենքը, Սպանդարյան ու Մուշեղ Հարությունյան թաղամասերը։ Մաքրման
աշխատանքներին ընթացքին պարտադիր պետք է հետևեն ինչպես ջրմուղի
լաբորատորիայի, այնպես էլ հիգենիկ հակահամաճարակային տեսչության մասնագետները։
Ջրամբարից վերցրված ջրի փորձանմուշները ենթարկվում են հետոզոտության։ 3օրվա
ընթացքում պարզվում է ջրի պիտանելիության աստիճանը։ Եթե ջրմուղագործների մի
խումբը աղտահանում է օրվա կարգավորիչ ջրամբարը, ապա մյուսը՝ նախկին կենցաղի
տան շենքի մոտակայքում կոյուղու հին դիտահորը փոխում էր նորով։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 12.08.2010թ.
|
|
Ուրանի որոնողական աշխատանքները
շարունակվում են
Վերջերս
Կապանում լուրեր են տարածվել, թե ուրանի հանքերը սկսում են շահագործել եւ այդ
նպատակով մեխանիզմներ են բերվել Լեռնաձորի համայնք։ Ուրանի դեմ պայքարող
«Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, նույնպես լսել էր այդ
մասին, որոշեց ճշտել։ «Ընդամենը մեկ օր առաջ մենք այցելել ենք Լեռնաձոր,
Փերմազա եւ Փուխրուտ գյուղերը, պարզվում է, որ այնտեղ աշխատանքները վաղուց են
սկսվել։ Այս պահին աշխատանքներ չեն արվում, բայց մի քանի ամիս առաջ
գյուղացիների խոսքերով անգամ տրակտոր էր աշխատում։ Հանդիպել ենք երկրաբանի հետ,
մեխանիզմներ չեն օգտագործում, միայն թե հետախուզական աշխատանքները ծավալուն են
դարձել՝ որոնում են ե՜ւ ոսկի, ե՜ւ պղինձ, ե՜ւ ուրան»,- պատմում է Խորեն
Հարությունյանը։ Դեռեւս հուլիսին կապանյան այցի ժամանակ էներգետիկայի եւ
բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշել էր, որ Լեռնաձորում ուրանի
մեծ քանակ չկա։ Իսկ այժմ եթե պարզվի, որ տարածքում կան նաեւ այլ մետաղներ, ապա
հնարավոր է որոնողական աշխատանքները նոր թափով սկսվեն։ Ամեն դեպքում
ստորագրահավաքը շարունակվում է. Խորեն Հարությունյանի խոսքերով 10 հազարից
ավելի ստորագրություն կա։ Արդեն 10 օր է, ինչ ավագանու կազմած
արձանագրությունը ուղարկել են կառավարություն, սակայն պատասխան դեռ չեն ստացել։
Իսկ եթե սա էլ չօգնի, այլ միջոցների կդիմեն։ «Կկանգնենք, կգնանք դուրս
կհրավիրենք նրանց այնտեղից, ուրիշ տարբերակ ես էլ չեմ տեսնում»,- ասում է
Խորեն Հարությունյանը։ Իսկ հիմա Լեռնաձորի եւ նրա հարակից գյուղական
համայնքներում 40-50սմ խորության վրա հող են վերցնում, ուղարկում լաբորատորիա։
Խորեն Հարությունյանի հավաստմամբ, որոնողական աշխատանքների մոտ 80 տոկոսն
ավարտվել է, մնում է 20-ը։ Ուրանի հանքերի շահագործմանը դեմ պայքարողները
պատրաստվում են 2-րդ արձանագրությունը ուղարկել կառավարություն։ Լեռնաձորում
մոտ ժամանակներս կկայանա ավագանու արտագնա նիստ, որի ժամանակ էլ կկազմեն նոր
ուղերձը։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 12.08.2010թ.
|
|
Վերադառնալու
ցանկությունը մեծ է
Օգոստոսի
12-ը հռչակվեց որպես երիտասարդության միջզգային օր դեռեւս 1997թ.-ի դեկտեմբերի
17-ին։ Աշխարհի մի շարք երկրներում այս օրը տարաբնույթ միջոցառումներ են
կազմակերպվում, իսկ Կապանում ամեն ինչ սովորականի պես էր։ Սա էլ թեկուզ ինչ-որ
բան է վկայում. երեւում է չակերտավոր այն մեծ աշխատանքը, որ կատարում են
երիտասարդության հարցերով զբաղվող կառույցներն ու հասարակական
կազմակերպությունները։ Ինչեւէ, օրը առիթ դարձավ կապանցի երիտասարդների հետ
զրուցելու իրենց խնդիրներից ու առօրյայից։ Այս սեղանի շուրջ հավաքված
ուսանողներին շատ է հուզում հատկապես մարզի երիտասարդների կրթության հարցը,
որից հետո առաջնահերթ խնդիրն է համապատասխան աշխատանք գտնելը։ Այս երկուսի
պակասի, ինչու չէ նաեւ բացակայության դեպքում երիտասարդը հեռանում է մարզից՝
մայրաքաղաքում կամ երկրի սահմաններից դուրս դրանք գտնելու ակնկալիքով։ Մհեր
Գրիգորյանը սովորում է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Կապանի
մասնաճյուղում։ Ցավով է նշում, որ մարզկենտրոնում պետական բուհի մասնաճյուղ
միայն Պոլիտեխնիկն է. «Հենց դա է պատճառը, որ շատ շրջանավարտներ Երեւան են
գնում՝ ուզած կրթությունը ստանալու համար»,- ասում է Մհերը։ Արամի կարծիքով էլ
ամենակարեւորը երիտասարդների համախմբվածությունն է։ «Ես օր եմ հաշվում, որ
Կապան վերադառնամ։ Այստեղ պետք է աշխատեմ»,- ավելացնում է ԵՊՀ-ի ուսանող Արամը։
Պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Կարեն Գեւորգյանը եւս
մտադրություն ունի վերադառնալ Կապան, եւ հույս ունի, որ ծննդավայրում կգտնի իր
տեղը։ Բացի աշխատատեղերից կա նաեւ ժամանցի խնդիր։ «Ճիշտ է, այսօր թատրոն եւ
կինո ունենք, բայց դրանք հաճախակի չեն լինում։ Տարվա մեջ էլ մեկ կամ երկու
միջոցառում է կազմակերպվում երիտասարդների համար, մեկնարկում է ուսանողական
ամառը ուրախանում ենք եւ վերջ»,- ասում են ուսանողները։ Բայց նշում են նաեւ, որ
եթե ցանկությունը մեծ լինի, զբաղմունք հաստատ կգտնվի։ Իհարկե քիչ չեն
երիտասարդները, որոնք մայրաքաղաքում ուսանելուց հետո չեն վերադառնում մարզեր։
Նրանք իրենց պատճառներն ունեն, սակայն ոչ ոք չցանկացավ դրանց մասին խոսել
տեսախցիկի առջեւ։ միայն ասում են, սա մեր տեղը չէ։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 12.08.2010թ.
|
|
11.08.2010 |
|
Նոր թանկացումներ
Թանկացումների նոր ալքիք է բարձրանում։ Ցորենի գինը միջազգային շուկայում աճելը
է, հետևաբար առաջիկայում կթանկանան հացն ու մի շարք սննդամթերքներ։
Գների աճը մասնագետները բացատրում են ցորեն արտադրող երկրներում կանխատեսվող
բերքի կրճատմամբ: Միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներին հայկական
շուկան արդեն արձագանքել է, սպառողական շուկայում կանխատեսվում են նոր
թանկացումներ: Գնային փոփոխությունները Հայաստանում վաղուց նորություն չեն։
Դրանք առաջին հերթին ենթադրում են միայն թանկացում, հերթը հացամթերքինն է,
վտանգի տակ է հայերի ամենասիրելի սննդամթերքը: Հացակերները ամենայն
հավանականությամբ շուտով ստիպած են լինելու հացի համար ավել շատ վճարել:
Կապանում դեռ հացի գինն անփոփոխ է 210դրամ,սակայն քաղաքացիները արդեն լսել են
սպասվելիք գույժը։ Փոխարենը բարձրացել է ալյուրի գինը. մեկ կիլոգրամը 200-ից
դարձել է 250 կամ 240 դրամ։ Այնուամնեյանիվ շատերի համար անհասկանալի է մնում
այլուրի թանկացումը. չէ՞ որ խանութներում դեռ վաճառվում է անցյալ տարվանից
ներկրված ցորենը։ Մարզկենտրոնում առանց այդ էլ մրգերն ու բանջարարեղենը կրկնակի
թանկ էին վաճառվում, հիմա էլ հացը։ Քաղաքացիների խոքերով իրենք իրավիճակի վրա
չեն կարող ազդել,բայց առանց հաց էլ հնարավոր չէ։ Բազմաշունչ ընտանիքները օրական
4-5 հաց են գնում. ի՞նչ պիտի անեն։ Թաշակառուները սրտնեղում են։ Մի քանի կոպեկ
թոշակ ենք ստանում, այն էլ պիտի թողնեն խանութներում։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 11.08.2010թ.
|
|
Մեկնարկել են վարձատրվող
հասարակական աշխատանքները
Այս տարի
«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում ընդգրկվել է 11 փաթեթ մոտ 8,5
մլն դրամ արժողությամբ։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն ջրատարների,
ջրաթունելների, հանգստյան գոտիների, պատմամշակութային վայրերի սան. մաքրման եւ
բարեկարգման աշխատանքներ հիմնականում Գ.Նժդեհի հուշահամալիրում, Շինարարների
փողոցից մինչեւ Վաչագան գետը, Սյունիք համայնքից մինչեւ մսի կոմբինատի հարակից
կամուրջն ընկած միջպետական ճանապարհահատվածներում։ Աշխատանքների առաջին փուլն
օգոստոսից արդեն մեկնարկել է։ Ծրագրի շնորհիվ Սյունիքի զբաղվածության
կենտրոնում հաշվառված 121 հոգի աշխատանք ունի։ Արդեն 2-րդ տարին է, ինչ
օրավարձը 2000-ից դարձել է 2400 դրամ։ «Ճիշտ է, առաջխաղացում է, բայց, որ մի
քիչ էլ շատ լիներ, ավելի լավ»,- անկեղծանում են աշխատողները։ Եվ չնայած
գումարային առումով աճ կա, սակայն անցած տարվա համեմատ աշխատել ցանկացողների
թիվն է նվազել։ Արդեն սեպտեմբերից կմեկնարկի ծրագրի 2-րդ փուլը, որը
հնարավորություն կտա եւս 80 աշխատանք փնտրող անձանց ընդգրկվել ծրագրում։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 11.08.2010թ
|
|
Գազանանոցն այստեղ անվճար է
Քաղաքի
տարբեր հատվածներում, բակերում, պուրակներում այս օրերին անասունները ազատ,
առանց խոչընդոտների թափառում են։ Օրերով ձիերի, ավանակների խմբերը մնում են
փողոցներում,իսկ անհայտ տերերը կամ չեն փորձում փնտրել կամ հենց իրենք են
դիտավորյալ բաց թողել կերի պակասի պատճառով։ Ծայրահեղ դեպքում նոր դիմում են
ոստիկանություն։ Այսօր մեր տեսախցիկը քաղաքի մանկական զբոսայգում ճեմող ձիերի
մի երամակի հանդիպեց։ Նրանք այնքան են ընտելացել միջավայրին, որ թվում է առանց
երաժշտության այլևս չեն էլ կարող արածել։ Մեկ այլ թաղամասում՝ Շահումյան փողոցի
խաչմերուկում, ավանակների ընտանիքի հանդիպեցինք. թավալվում էին փողոցի
մեջտեղում՝ ուշադրություն չդարձնելով մեքենաների ու մարդկանց երթևեկին։
Կենդանիների թողած հետքերը ամառվա այս տապին շրջակայքում գարշահոտություն են
տարածում, ամենուր էլ փչացնում են քաղաքի կանաչ գոտիները։ Երևույթը, կարծես
թե, սովորական է դարձել։ Նույնիսկ քաղաքացիներին այն չի զարմացնում։ Ինչքանո՞վ
է ընդունելի այս ամենը։ Քաղաքը վերածվել է կենդանաբանական այգու։ Ովքե՞ր են
պատասխանատու. եթե իշխանություները դրանով չզբաղվեն,ապա թափառող անասուների
թիվը օրեցօր կավելանա։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 11.08.2010թ.
|
|
10.08.2010 |
|
Դադարեցվել է գազամատակարարումը
Կապանում
կա ընդամենը մեկ գլխամասային գազակարգավորիչ կայան։ Այս պատճառով համակարգում
աշխատանքներ իրականցնելու համար ստիպված են լինում գազամատակարարումը
դադարեցնել ամբողջ քաղաքում։ Երկնագույն վառելիքի շահագործման կանոններին
համապատասխան նվազագույնը 5 տարին մեկ պետք է իրականացվեն կանխարգելիչ
աշխատանքներ՝ փորձելով պարզել գազատարը դիմանում է տվյալ ճնշմանը, արտահոսք կա,
թե ոչ, այսպիսով՝ հնարավորինս խուսափելով մի շարք դժվարություններից եւ
ամենակարեւորը վթարներից։ Մասնաճյուղի աշխատակիցներն այսօր փոխում էին
ստորգետնյա գլխավոր գազատարի փականը։ «Հենց տեղում պարզեցինք, որ այն փոխելու
կարիք կար, քանի որ եթե արտահոսք լիներ, մենք խնդիրներ կունենայինք, չէինք
կարողանա կանխել՝ փականի անսարքության պատճառով»,- նշում է ԳԳՄ «Սյունիքի»
մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Արմեն Պողոսյանը։ Նոր փականի տեղադրման
աշխատանքներն ավարտելուն պես կսկսվեն գազատարների ստուգողական
ճնշափորձարկումները, որոնք կտեւեն 24 ժամ։ Բնակիչների շրջանում
գազամատակարարման դադարեցումը մի շարք ենթադրությունների առիթ էր տվել, որոնք
պարզաբանեց Սյունիքի մասնաճյուղի տնօրեն Արթուր Խաչատրյանը։ «Գազի ներմուծումը
չի դադարեցվել, ոչ էլ այլ խնդիրներ ունենք։ Անջատումը պայմանավորված է զուտ
շահագործման պայմանները բարելավելու, գազատարների փականները փոխելու ու
յուղելու աշխատանքների հետ»,- նշում է մասնաճյուղի տնօրենը։ Կանխարգելիչ
աշխատանքների անհրաժեշտությունը ավելի է մեծանում, մանավանդ եթե գազատարները
շատ հին են՝ դեռեւս խորհրդային տարիներից։ Կապանի տարածաշրջանում քիչ չեն
դրանք, քանի որ որոշ հեռավոր թաղամասեր հենց այդ ժամանակներից են գազաֆիկացվել։
«Կապանի մոտ 70 տոկոսի գազաֆիկացումը վերջերս է կատարվել։ Այդ խողովակները լավ
վիճակում են, իսկ կոմունիստների ժամանակներից մնացած միջին ճնշման գազատարները
հնարավորության դեպքում փոխում ենք, նորոգում»,- ասում է Արթուր Խաչատրյանը։
Մասնաճյուղում վստահեցնում են, որ կձգտեն հնարավորինս շուտ ավարտել
աշխատանքներն ու գոնե 36 ժամվա ընթացքում բնակչությանն ապահովել երկնագույն
վառելիքով։ Արդյունաբերական ընկերությունները հնարավոր է արդեն վաղը երեկոյան
գազ ունենան, իսկ բնակիչները վառելիքը կստանան ամսի 12 առավոտյան։ «Ռիսկի չենք
դիմի, առավել եւս որ երեկոյան ժամերին արգելվում է գազ մատակարարել»,-
ավելացնում է տնօրենը։ Վերջինս հորդորում է միայն պահպանել անվտանգության
կանոններն ու միացրած պահել գազի ներտնային սարքերը։
Մելինե Մարտիրոսյան, «Սոսի»
հեռուստատեսություն, 10.08.2010թ.
|
|
Հնարավոր է 20 տարին մեկ
Երկու ամիս
առաջ հոսանքազրկվել էին Բաղաբուրջ թաղամասը, Գեղանուշ, Արմենակավան,
Գերասիմաշեն գյուղերն ու հեռուստակայանը։
Կանխարգելիչ աշխատանքներ էին ընթանում 35/6 կիլովոլտ «Կապան» ենթակայանում, որը
սնուցում է քաղաքի 60-70 տոկոսը, բացառությամբ Բաղաբերդ, Ձորք եւ Հալիձոր
թաղամասերի։ Այսօր նույնպես շուրջ 150 բաժանորդ էլեկտրաէներգիա չուներ ժամը
11-17-ը։ Ենթակայանում նոր տրանսֆորմատոր էին տեղադրում։ Դադարից հետո նույն
աշխատանքները շարունակվում են։ 4 ենթակայաններում դրանք ավարտվել են, բայց
ծրագրում կա եւս մեկը։ «Հայէլցանցեր» ՓԲԸ-ն ներդրումներ է անում. նոր տեխնիկա
ենք ձեռք բերել, որը մի շարք առավելություններ կտա մեզ»,- նշում է
«Հայէլցանցեր» ՓԲԸ «Տաթեւ» մասնաճյուղի գլխավոր ինժեներ Վարդազար Պապյանը։
Կապանում եւ Գորիսում են հիմնականում ներդրումները կատարվել, այստեղ շատ են
ենթակայանները՝ ի տարբերություն մյուս քաղաքների, իսկ Սիսյանինը համեմատաբար
նոր է. նման աշխատանքնրի կարիք չկա։ Սովորական պայմաններում էլցանցի
ենթակայաններում տարին մեկ անգամ պետք է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնել,
իսկ նոր տեղադրված տրանսֆորմատորը հնարավորություն է տալիս այդ ժամանակահատվածը
երկարաձգել մինչեւ 20 տարի։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 10.08.2010թ.
|
|
Օգոստոսին
ավելի շատ հրդեհ, քան անցած 6 ամիսներին
Օգոստոսից
ընդամենը 10-ը օր է անցել, մինչդեռ այդ ընթացքում ավելի շատ հրդեհ է գրանցվել,
քան անցած վեց ամսում։ Առաջին կիսամյակում 25, անցած 10-ը օրում՝ 29։
"Հիմնական պատճառը եղանակն է ու մարդկային գործոնը",- ասում են մարզային
հրդեհային տեսչությունում։ Այս օրերին հիմնականում կրակի ճարակ են դառնում
խոտածածկ, թփուտներ ու անտառածածկ տարածքներ։ Հրդեհային տեսչության
հաշվարկներով տարածաշրջաններին օրական բաժին է ընկնում երեքուկես հրդեհ։
Բռնկման տարածված եղանակը տարվա այս ժամանակահատվածում այգիների մաքրման
աշխատանքներներն են ու չմարած ծխախոտը։ Տեսչությունը անցած 6 ամիսներին
վարչական տուգանքի է ենթարկել 20 քաղաքացիների՝ գանձելով 850 հազար դրամ։ Հարկ
եղած դեպքում նաև քրեական գործ կարող են հարուցել։ Սակայն դիտավորյալ հրդեհի
դեպք մինչ օրս չեն արձանագրել։ Քրեական գործ հարուցելու խնդիր էլ դեռ չի
ծագել։ Մարզի տարածաշրջաններից հրդեհներով աչքի չի ընկել Սիսիանը։ Ավագ տեսուչ
Միշա Խաչատրյանի խոսքերով բարձր գոտում խոտհունձի աշխատանքերը դեռ չեն
ավարտվել։ Այնպես որ,չի բացառվում,որ հրդեհների թիվը ավելանա։
Նելլի
Միրզախանյան,»Սոսի»հեռուստատեսություն,10.08.2010թ
|
|
09.08.2010 |
|
Բերք լինի, թե՝ ոչ, գյուղացին
հողի հարկ պետք է վճարի
Որքան շատ է
կազմում համայնքի սեփական եկամուտը, այնքան մեծ է հավանականությունը, որ տվյալ
քաղաքի կամ գյուղի խնդիրները եւս մի քանիսով կպակասեն։ Սյունիքի մարզպետարանի
ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության տվյալները հուսադրում են, որ այդպես
էլ կլինի։ Մարզի 109 համայնքների սեփական եկամուտը այս տարի պետք է կազմի 1
մլրդ 29 մլն դրամ։ Յոթ ամսվա ծրագիրը 566 մլն է, որից արդեն 458մլն–ը հավաքվել
է՝ նախատեսվածի շուրջ 81 տոկոսը։ Ֆինանսիստների հավաստմամբ սա վատ ցուցանիշ չէ,
քանի որ այս ամիսները պասիվ են համարվում։ Արդեն օգոստոսից գործընթացն ավելի
կաշխուժանա։ Ոլորտում խնդիրները հիմնականում կապված են գույքահարկի, հողի հարկի
եւ վարձավճարների գանձման հետ։ 2010թ-ին վարձակալությունից եւ գույքահարկից
գանձված գումարի աճ է գրանցվել՝ համապատասխանաբար 51 մլն եւ 4 մլն դրամի չափով։
Այլ է հողի հարկի խնդիրը. անցած տարի հավաքել են 107 մլն դրամ, իսկ այս տարի՝
100 մլն։ «Չնայած կատարման առումով պակաս է, բայց ծրագրի 78 տոկոսն ապահովում
է,- ասում է վարչության պետ Աշոտ Մարդյանը,- մի քիչ էլ տարին էր անհաջող.
գյուղացին հազիվ սերմացուի, հետո էլ բերքի մասին էր մտածում, իհարկե դժվար է
նրա հետ հարկի մասին խոսել»։ Հողի հարկի հավաքման խնդիրները հիմնականում
Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններին են բնորոշ։ Դա պայմանավորված է համայնքների
մեծությամբ եւ հողատարածքների քանակով։ Իսկ ընդհանուր առմամբ, հարկերից
հավաքված գումարների աճը Աշոտ Մարդյանը պայմանավորում է համայնքների
ղեկավարների կազմակերպված աշխատանքով, քանի որ մյուս գործակիցը՝ տնտեսական աճը,
այստեղ բացառվում է։ Ոլորտի կարեւորագույն խնդիրներից են նաեւ չվճարված
գումարներից գոյացած պարտքերն ու տույժերը։ «Շուրջ 600 մլն դրամը ապառք է, որից
260 մլն-ը որպես տույժ է հաշվառվել»,- նշում է Աշոտ Մարդյանը։ Ինչ վերաբերում
է քաղաքային համայնքներին եւ դրանց սեփական եկամուտներին, ապա, կարելի է ասել,
որ լավ վիճակում է հարկերի գանձման գործընթացը։ Այստեղ խնդիրներն ավելի
կարգավորված են։ Մնում է, որ համայնքներն իրենց եկամուտները կարողանան ճիշտ
բաշխել ու մի շարք հիմնախնդիրներ լուծել։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 09.08.2010թ.
|
|
Հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով
Ղարաբաղյան
հակամարտությունը «Նվազ կարծրատիպեր, առավել վստահություն խաղաղ լուծումների
համար» ծրագրի առանցքն է։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից իրականցվող
ծրագիրը նպատակ ունի Հայաստանի ,Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի
երիտասարդներին նախապատրաստել երկխոսության,առանց թշնամանքի ինտերնետային
կայքերում միմյանց հետ շփվելու միջոցով, ինչպես նաև ցանկացած հանդիպման
ժամանակ։ Ճիշտ է նրանք այդ հարցում ոչինչ չեն որոշում,ոչ էլ քաղաքական
գործիչներ են։ Ծրագիրը իրականացվում է Բրիտանական դեսպանատան օժանդակությամբ։
Ներգրավված են 16 փորձագետներ։ Սեմինարներ Հայաստանի տարածքում անցկացվում են
Նոյեմբերյանում, Իջևանում, Բերդում, Գորիսում և Կապանում։ Կապանում
մասնակիցները «Կանանց ռեսուրս կենտրոնի» անդամներն էին։ Ղարաբաղյան
հակամարտության նորագույն զարգացումների ու ընթացիկ իրավիճակի մասին խոսեց
ծրագրի փորձագետ Ստեփան Գրիգորյանը։ Նախ հարցերի միջոցով նա փորձեց հասկանալ
երիտասարդների դիրքորոշումները խնդրի վերաբերյալ։ Ծրագրին մասնակցում են 600
երտասարդներ Հայաստանից ,Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանից։ Տարբեր մարզերում
անցկացվող սեմինարներից կընտրվեն առավել ակտիվ մասնակիցները, որոնք կձևավորեն
խումբ Վրաստանում կայանալիք ընդհանուր հանդիպմանը մասնակցելու համար։ Ծրագրի
ղեկավարի խոսքերով խոշոր ակնկալիքներ չունեն։
Նելլի Միրզախանյան,
«Սոսի»հեռուստատեսութուն, 09.08.2010թ
|
|
Ուսանողական
ամառ 2010-ին համախմբվել են 150-ից ավել երիտասարդներ
Շուտով
տեղի կունենա ուսանողական ամառ 2010-ի հանդիսավոր բացումը։ Այս օրերին
ընթանում են նախապատրաստական աշխատաքներ։ Տարբեր ուսումնական
հաստատություններում սովորող կապանցի երիտասարդները ամառային հանգիստը
նախընտրել են անցկացնել հարազատ քաղաքում։ Նոնա Մինասյանը երկրորդ անգամ է
մասնակցում ուսանողական ամառին։ Նախորդ տարի փորձ է ձեռք բերել ու որոշել է
նաև այս տարի մասնակցել։ Ուսխոհրդի նախագահ այս տարի ընտրվել է Արամ
Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով ամեն ինչ կանեն, որ այս տարվա ուսանողական ամառի
միջոցառումները տարբերվեն նախորդներից։ Երիտասարդները ձանձրանալու ժամանակ չեն
ունենա։ Այս տարի համախմբվել են ավելի քան 150 երիտասարդներ։ Կազմակերպիչները ,
սակայն, այս թիվը վերջնական չեն համարում։ Ամեն օր նրանց շարքերը համալրվում են
նոր ուսանողներով։ Հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 11ին, որից հետո
միմյանց կհաջորդեն տարաբնույթ միջոցառումներ։ Ուսանողական ամառ 2010-ի աջակիցը
առայժմ միայն Կապանի քաղաքապետարանն է։ Արմենակ Հայրապետյանի խոսքերով իրենք
ակնկալում են ,որ կավելանա աջակցող կազմակերպությունների թիվը։
Նելլի Միրզախանյան,
«Սոսի»հեռուստատեսութուն, 09.08.2010թ
|
|
06.08.2010 |
|
Անասնակերը
այս տարի գյուղացու համար խնդիր չի լինի
Այս
տարվա անբարենպաստ եղանակը այնուամենայնիվ մի օգուտ տվեց .անասնակերի՝ խոտի ու
ծղոտի կուտակման աշխատանքները բավակնին հաջող են ընթանում։ Եթե ցորեն ու գարի
ստանալուց գյուղացին հրաժարվել է ապա կերի կուտակման ցուցանիշներից գոհ է։
Քաջիկ Խաչատրյան խոսքերով ծղոտի կուտակման աշխատանքները դեռևս նոր պետք է
սկսկվեն որովհետև հունձը նոր է ընթանում, բայց մարզում արդեն կուտակվել է 13-14
հազար տոննա խոտ, որը բավականին լավ թիվ է այս ժամանակահատվածին համար։
Կապանում և Մեղրիում խոտի կուտակման աշխատանքները վերջնակետին են մոտենում,իսկ
Գորիսում և Սիսիանում դեռ նոր են սկսվում։ Գյուղացիական տնտեսությունները այս
տարի անասնակերի խնդիր չեն ունենա։Վարչության պետը նկատել է, եթե տվյալ տարի
խոտը առատ է լինում անասնապահները նույնիսկ ծղոտին ուշադրություն չեն դարձնում։
Հիմնականում ծղոտ կուտակում է այն ֆերմերը ,որը խոտի պակաս ունի։ Հուսանք,
որ գոնե անասնապահությամբ այս տարի գյուղացին կկարողանա գոյատևել։Քանի որ,
ցորենից ու գարուց ակնկալվող եկամուտը այդպել էլ չստսցվեց։
Նելլի
Միրզախանյան.»Սոսի»հեռուստատեսություն 06.08.2010թ
|
|
Հոգեբուժական դիսպանսերում
ստիպված են նաեւ իրավական հարցեր լուծել
Առավոտյան
տղան քրոջից ուտելու բան ուզեց. տանը ոչ փող կար, ոչ էլ՝ հաց։ Քրոջը ծեծեց։
Նրանք ծնողազուրկ են, իսկ համաքաղաքացիները եղբորն ու քրոջը տեղավորեցին
հոգեբուժարանում։ Արդյոք սա հոգեբանական խնդիր է, թե՝ սոցիալական։ «Սյունիքի
մարզային նյարդահոգեբանական դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Վարդանյանը Գորիսի
այս միջադեպը որակում է որպես սոցիալական խնդիր, բայց ստիպված ընդունել է
նրանք, քանի որ խնամակալ չունեին։ Այսօր հոգեբուժարանում կա 48 հիվանդ, մինչդեռ
հաշվառված է մոտ 2500-ը։ Հիվանդությունների նորացում չի նկատվում, բայց ինչպես
միշտ մեծ թիվ են կազմում թմրամոլներն ու վարքագծային խանգարումներ
ունեցողները։ Անցած տարիների համեմատ հիվանդների աճ նույնպես չի գրանցվել,
սակայն շատացել է կրկնակի հոսպիտալացումը։ «Դուրս գրվելուց հետո որտեղ են գնում
հիվանդները. միջավայր, որտեղ չկա աշխատանք, դրա պատճառով ապրելու միջոցներն են
սուղ, կյանքն էլ գնալով թանկանում է։ Սոցիալական վատ վիճակը հոգեբանական
ծանրաբեռնվածության է հանգեցնում»,- ասում է դիսպանսերի տնօրենը։
Հոգեբուժարանում կադրերի պակաս կա, եւ ոչ միայն։ Անբավարար են հիվանդներին թե՜
խնամելու, թե՜ բուժելու միջոցները։ Ընկերության տնօրենը ցավով է նշում, որ
չեն կարողանում մեկ անձին համապատասխան ցուցանիշներ ապահովել։ Հոսանքը խնայում
են, դրա փոխարեն ջուրն են օգտագործում։ Հիմա դա հնարավոր է, իսկ ձմռանը ստիպված
կլինեն ընդամենը 5 ժամով ջեռուցել։ «Այնուհանդերձ փորձում ենք եղած միջոցներով
հնարավորինս լավ կատարել մեր աշխատանքը»,- նշում է Արարատ Վարդանյանը։
Դիսպանսերում ամենաշատ հիվանդները կանանց բաժանմունքում են՝ 28 հոգի։ Սովորել
են ապրել միասին, անհրաժեշտության դեպքում օգնում են միմյանց, բայց
հարազատներին շատ են կարոտել։ Բուժքույրերի խոսքերով ավելի դժվար է տղամարդկանց
բաժանմունքում աշխատելը։ «Չնայած դա այդքան էլ էական չէ. կարեւորն այն է, որ
մարդն ընդունի՝ ինքը հինանդ է։ Թե չէ, դեղը տալիս ես, ասում են՝ հիվանդը դու
ես, ինքդ էլ խմի», ,- նշում են հոգեբուժարանի աշխատակիցները։ Բայց ենթարկվող
հիվանդներն էլ քիչ չեն։ Հոգեբուժարանում ոչ միայն առողջության հարցերով են
զբաղվում, այլեւ ստիպված են լինում լուծել իրավական հարցեր։ Հիվանդներից մեկին
պետք է դուրս գրեն, սակայն վերջինս կացարանի խնդիր ունի։ Պարզվում է, նրա
հայրական տունը վաճառել են, իսկ թե որտեղ պետք է մնա՝ առայժմ հայտնի չէ։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 06.08.2010թ.
|
|
05.08.2010 |
|
Գյուղերում անլուծելի է ջրի
խնդիրը
Հուլիսի
13 Սյունիք գյուղական համայնքի գաղթականների թաղամասը ջրազրկվել էր ու նույն
օրն էլ բնակիչների ուժերով վերականգնվել։ Հիշեցնենք, որ գյուղացիները
գյուղապետից էին ջուրը միացնելու թույտվություն ստացել։ Սամվել Սարգսյանը
կրկին անդրադարձավ այդ խնդրին՝նշելով, որ հիմնովին ծանոթ է ու անձամբ փորձել է
հարթել այն .պայմանավորվածություն ձեռք բերելով «Հայջրմուղկոյուղու»Կապան
տեղամասի պետի հետ։ Կարճ
ժամկետում այսինքն 10-15 օրվա ընթացքում,ամեն մի քաղաքացի ջրաչափ պիտի
տեղադրի։ Ջրի պակաս կա նաև համայնքի մյուս գյուղերում՝Սիզնագում,Դիցմայրիում։
Շոգ եղաակին ջրի կարիք ավելի է զգացվում։ Գյուղացինները շշերով են աղբյուրներից
խմելու ջուր կրում։ Արդեն մի քանի օր է ջրազրկված է նաև Կապանի սպանդարյան
4-րդ նրբանցքը։»Հայջրմուղկոյուղու» Կապան տեղամասի պետից տեղեկացանք,որ ջուրը
չի բավականացնում այդ բաժանորդներին ապահովելու համար։Պատճառը շոգ եղանակն է։
Նելլի
Միրզախանյան.»Սոսի»հեռուստատեսություն 05.08.2010թ
|
|
Պետք է տուգանել 5000
դրամ
Էլ
ինչ ամառային հանգիստ, եթե գոնե մեկ անգամ չլինես բնության գրկում։ Իսկ Կապանի
Վահանավանքի հանգստյան գոտում, ավելի ճիշտ կլիներ ասել, հաճելի ժամանակ ես
անցկացնում հենց աղբանոցում։ Բայց ինչ արած, ճամբարականները ստիպված են իրենց
առօրյան այստեղ կազմակերպել՝ խոստանալով, որ կհավաքեն կուտակված աղբը։ Իսկ ահա
մյուսներին չես կարող վստահել. դրա վառ ապացույցն են ամենուր թափված պլաստմասե
շշերը, ափսեներն ու տոպրակները, իհարկե այս ամենից անպակաս չէ նաեւ
գարշահոտությունը։ 2009թ-ին տեղանքը չի մաքրվել, իսկ այս տարի «Վարձատրվող
հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում հանգստյան գոտու մաքրության
համար տրամադրվել է մոտ 600 հազար դրամ։ Ծրագրում այն պատահական չի ընդգրկվել.
շուտով նշելու են վանքի 1100 ամյակը։ Աշխատանքներն արդեն 3 օր է սկսվել են. 7
հոգով 22 օրում պետք է բարեկարգեն եւ մաքրեն ողջ տարածքը։ Վանքի հետեւի մասն
արդեն ազատել են ավելորդ թփերից ու խոտերից, բայց դժվարը դեռ առջեւում է։
«Չնայած այստեղ էլ ամեն թփուտ մաքրելիս խիստ զգուշանում ենք. այս տարի շատացել
են օձերը, հանկարծ չխայթեն»,- ասում են աշխատողները։ Կարենն առաջին անգամ է
մասնակցում ծրագրին եւ նման աշխատանք կատարում. մոր տեղն է պահում մինչեւ
վերջինս լավանա, հիվանդ էր։ Չի դժգոհում աշխատավարձից. օրական 2400դրամը քիչ
չէ։ «Աշխատածս գումարը տալու եմ ընտանիքիս, իրենք էլ կորոշեն՝ ինչպես ծախսեն»,-
ասում է Կարենը; Իսկ ահա նրա գործընկեր Վահեն աշխատավարձն այլ կերպ է
տնօրինելու։ «Ողջ գումարը ինքս եմ ծախսելու ու միանգամից, որ հիշվի։ Թե չէ
1000-1000 որ օգտագործեցի, բան էլ չեմ հասկանա»,- անկեղծանում է Վահեն։
«Հիշարժան պահեր դեռ կլինեն,- կատակում է ծրագրի ղեկավար Արմենուհի Սահակյանը։
- Այնքան աղբ կա հավաքելու»։ Վերջինս արդեն 9-րդ տարին է, ինչ այս գործով է
զբաղվում։
Սովորել
է դժվար աշխատանքին, միայն ցավում է, որ չի երեւում. այսօր մաքրում ես, վաղը
նորից քեֆ անողի քեֆը չի պակասում. շշերի ու տոպրակների մեծ կույտ է հայտնվում։
Համոզված է, որ պետք է լուրջ միջոցներ կիրառել։ «Մարդու գրպանին կպնելով միայն
կարող ես հասկացնել, որ պետք չէ աղտոտել։ Յուրաքանչյուրից գանձելով 5000 դրամ՝
ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում աղբ նետողների թիվը կպակասի»,- նշում է ծրագրի
ղեկավարը։ Այս տարվա «Վարձատրվող հասարակական աշխատանքներում» ներառվել են 11
ծրագրեր, որոնք մոտ 8,5մլն դրամ արժեն։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 05.08.2010թ.
|
|
04.08.2010 |
|
Հրդեհները շարունակվում են
«Հաշվված
րոպեների ընթացքում կրակը մեծ արագությամբ տարածվեց դեպի սեփական տները»,-
պատմում են ականատեսները։ Այսօր ժամը 17.15-ին Սյունիքի փրկարարական
վարչություն ահազանգ են ստացել, որ հրդեհվում է Գարեգին Նժդեհ թաղամասի
անհատական տների մերձակա տարածքը։ Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ,
որը մինչեւ ժամը 18-ը մարեց կրակը։ Այրվել են դեպի Շինարարների թաղամաս տանող
աստիճանների աջ եւ ձախ կողմերի խոտածածկ տարածքները։ Վտանգ կար, որ կրակը
կհասնի նաեւ տներից մեկին։ Սակայն հրշեջներին հաջողվեց ժամանակին մարել հրդեհը,
որն արդեն հասել էր փայտե ցանկապատին։ Չի բացառվում, որ հրդեհի պատճառը շոգ
եղանակը լինի։ Բայց հրշեջները խուսափում են ստույգ պատասխանել։
«Հետաքննությունից հետո պարզ կդառնա»,- ասում են։ Այդ ժամանակ կճշտվի նաեւ
վնասի չափը։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 04.08.2010թ.
|
|
Աֆրիկյան ժանտախտի նոր դեպք
Օրերս
խոզերի աֆրիկյան ժանտախտի հերթական դեպքն է արձանագրվել Կապանի Շինարարների
թաղամասում։Կառլեն Մարտիրոսյանին պատկանող 22 գլուխ խոզից 6 սատկել է,16 էլ
հարկադիր սպանդի ենթարկվել։ Սննդամթերքի
անվտանգության
եւ
անասնաբուժական
պետական
տեսչության
Սյունիքի
մարզային կառույցի պետ Էդգար Թոխսանցից տեղեկանցանք, որ խոզերի վարակման
հիմնական պատճառը դարձել է զորամասից բերված ճաշատեսակներով կերակրելը։ Չնայած
ֆերմերները բազմիցս զգուշացվել են։ Այս անգամ անզգուշությունը որոշիչ դարձավ։
Հարկադիր սպանդի ենթարկված խոզերը համապատասխան հանձնաժողովի ներկայությամբ
թաղվել են խոր փորած փոսերի մեջ համաճարակներից խուսափելու համար։ Սննդամթերքի
անվտանգության
եւ
անասնաբուժական
պետական
տեսչությունը արձանագրություն է կազմել և ներկայացրել մարզպետարան։ Վնասի չափը,
ինչպես նաև ոչնչացված մսի քանակը պարզ կլինեն առաջիկայում։ Հիշեցնենք, որ
մարզում արձանագրված աֆրիկյան ժանտախտի երկրորդ դեպքն է սա։Առաջինը Խդրանց
գյուղում էր. ոչնչացվել էր 60 գլուխ խոզ։ Արդյոք կփոխհատուցվեն այս ֆերմերները՝
առայժ պարզ չէ։ Բայց նշենք, որ առաջին դեպքի համապատասխան արձանագրությունները
կազմվել և ներկայացվել են մարզպետարան, որից հետո կառավարություն։ Իսկ
երկրորդի մանրամասները դեռ ճշտվում են։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 04.08.2010թ.
|
|
Գրանցվել է բնապահպանական 8
խախտում
Սյունիքում
արձանագրված ձկնագողության 3 դեպքերից 1-ը բացահայտվել է Լեռնային Ղարաբաղում։
Սիսիանցիները բռնած ձուկը որոշել էին այնտեղ վաճառել, բայց չհաջողվեց, փոխարենը
վարչական տույժի ենթարկվեցին։ Հուլիսին մարզում եղել են նաեւ որսագողության
դեպքեր։ «Տուգանվել են 3 քաղաքացիներ, յուրաքանչյուրը 30 հազարական դրամ, որոնք
իրենց զենքերով դուրս էին եկել որսի Գեղիի տարածաշրջանում»,- ասում է
բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն
Պետրոսյանը։ Անօրինական անտառահատում իրականացրածներից մեկը, որքան ցավալի է,
հենց անտառապահ է եղել։ Վերջինից գանձվել է 50,000 դրամ, իսկ գործը դատարանում
է։ Մյուս իրավախախտն էլ անգործունակ է համարվել, հոգեկան որոշ խնդիրներ ուներ,
վարչական տուգանքը վճարելու է նրա խնամակալը։ Բնապահպանական պետական տեսչության
տարածքային բաժնի աշխատակիցները անցած ամիս ոլորտի օրենսդրության պահանջների
կատարման ստուգումներ են իրականացրել 4 ընկերություններում։ Նրանցից 2ում
նույնպես արձանագրվել են խախտումներ։ Իսկ «Վայբլ» եւ «Ա. Օհանջանյան»
ՍՊԸ-ներում ստուգումները դեռ ընթացքի մեջ են։ « «Էլոլա» եւ Քաջարանի «Կոմունալ
ծառայություն» ընկերություններում նկատվեցին ջրային օրենսգրքի խախտումներ։
Բնականաբար վարչական պատժամիջոցներ կիրառեցինք՝ համապատասխանաբար 150 հազար եւ
100 հազար դրամի չափով»,- նշում է Լեւոն պետրոսյանը։ «Ճիշտ է, տարեցտարի
նվազում են անօրինական դեպքերը, բայց միեւնույն է մեծ է բնության հանդեպ
անտարբերի թիվը»,- ավելացնում է բաժնի պետը։ Իսկ արդեն օգօստոսի վերջերին
օրինապահ որսորդները հնարավորություն կունենան զբաղվել սիրած գործով։ Կբացվի
որսաշրջանը, եւ բնապահպանության նախարարությունը կհրապարակի թույլատրելի
որսատեսակների քանակը։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 04.08.2010թ.
|
|
Գյուղացու բախտը այդպես էլ
չբերեց
Սյունիք
գյուղական համայնքում այս տարի 120 հեկտար աշնանացան է կատարվել։Սակայն
արդյունքները հիասթափեցրել են գյուղացիական տնտեսություներին։ Անուշավան
Սարգսյանը 1 հեկտար ցորեն ու գարի էր ցանել. ստացածը 400 կիլոգրամ բերքն էր՝
այն էլ անորակ։ Ցորենը ժամանակին չի փոշոտվել,գարու մի մասն էլ կարկուտն է
ծեծել,մյուս մասն էլ տեխնիկայի պակասի պատճառով չի կարողացել ժամանկին հնձել։
Ծերը-ծերին հասցնելով՝ գյուղացին մի քանի կոպեկ է ետ գցում սեզոնին արտ վարելու
համար, հետո ներդրածի մի մասն էլ չի կարողանում վերցնել։ Անուշավան Սարգսյանը,
օրինակ, 100 հազար դրամ էր ծախսել մեկ հեկտարը մշակելու համար ։ Նույն չափի
նաև մի փոքր ավելի ծախսել է համագյուղացի Շահում Հարությունյանը։ Պատմում է, որ
նույնիսկ չի փորձել հնձել արտը։ Ցորենի հասկը հողից նույնիսկ չի բարձրացել։
«Անելանելի դրության մեջ ենք հայտնվել։ Այսքան անհաջող տարի չէր եղել»,- ասում
են նրանք։ Մի քանի ամսվա նրանց չարչարանքը ջուրը ընկավ։Ստացվածը հազիվ
անասնակեր է։ Գյուղապետ Սամվել Սարգսյանի խոսքերով անհաջող էր նաև
գարնանացանը։ Իսկ աշնանացանի մասին ավելի լավ է չխոսել։ Որոշ հատվածներում
նույնիսկ հասկը չի հասցրել հասունանալ։ Սովորաբար հուլիսի 15-ից գյուղացին
արդեն իր այգուց էր լոլիկ կամ վարունգ հավաքում։ Այնինչ այս տարի դեռ նոր-նոր
է սկսել բանջարեղենը հասունանալ։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 04.08.2010թ.
|
|
Ժամանակն է փոխել նաեւ ջրագծերի
փականները
Վերջերս էին
ջրմուղագործները վերացրել Ազատամարտիկների թաղամասի դիտահորներից մեկում տեղի
ունեցած վթարը։ Այսօր էլ էին աշխատում նույն վայրում, բայց խնդիրը կողքի
դիտահորում էր։ Այստեղով անցնում է խմելու ջրի խողովակներիցից մեկի կույր
աղիքը.՝ ջրի փչացած փականը, որը, ի դեպ, մոտ 40 տարվա հնություն ունի է։ Եթե
կտրենք, ապա ստիպված կլինենք թաղամասը երկար ժամանակով ջրազրկել,- նշում է
ջրմուղագործ Աշոտ Պողոսյանը։ Տարածքում էլեկտրական մալուխներ չկան, սա
հեշտացնում է ջրմուղագործների աշխատանքը։ Միակ անհարմարությունն այն է, որ
ստիպված են մտնել նեղ դիտահորի մեջ եւ հավաքված ջուրը այնտեղից հանել դույլով։
Խնդիրն այստեղ լուծելի է, սակայն քաղաքում կան թաղամասեր, որտեղ ջրի հոսքը խիստ
սակավ է։ Այդ պատճառով Խախտվել է ջրամատակարարման ժամանակացույցը, եւ մարդիկ
չեն կարողանում բավարարել նույնիսկ կենցաղային կարիքները։ «Հայջրմուղկոյուղու»
«Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը ստեղծված իրավիճակը բացատրում է
հիմնականում քաղաքում ջրի սակավությամբ։ «Ամեն դեպքում կձգտենք կարգավորել
ժամանակացույցը»,-ավելացնում է Հովհաննես Գեւորգյանը։ Քիչ դեր չեն խաղում ջրի
շռայլումներն ու կորուստները։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 04.08.2010թ.
|
|
03.08.2010 |
|
Չորս թաղամասի ճանապարհներ
կփոսալցվեն
Կապանում
քիչ չեն ճանապարհները, որոնք անհարմար են ոչ միայն մեքենաների, այլեւ
հետիոտների համար։ Ստիպված երթեւեկողները այլընտրանքային ուղիներ են փնտրում։
Բայց դա, իհարկե, երկար չի կարող շարունակվել։ Քաղաքապետարանի քաղաքաշինության
բաժինը համապատասխան չափագրումներ է կատարել, կազմել նախահաշիվ եւ ձեռքի տակ
եղած ֆինանսական միջոցները հաշվի առնելով՝ ծրագրել 4 թաղամասերի՝ Շինարարների,
Երկաթուղայինների, Շահումյանի գետափնյա փողոցի եւ Բաղաբուրջ տանող ճանապարհների
փոսալցման աշխատանքները։ Անհրաժեշտ գումարի 40 մլն դրամը հատկացրել է «ԶՊՄԿ»
ՓԲԸ, իսկ 25 մլն՝ տրամադրվել է տեղական բյուջեից։ Շինարարական աշխատանքներն էլ
իրականացնում է «Նորոգշին» ՍՊԸ-ն։ Քաղաքաշինության բաշժնի գլխավոր մասնագետ
Րաֆֆի Հակոբջանյանը նշում է, որ այս անգամ պետք է ջանան ավելի որակյալ կատարել
աշխատանքը, որպեսզի մյուս տարի նման խնդրի առաջ նորից չկանգնեն։ Փոսալցման
աշխատանքներն արդեն սկսվել են Շինարարների թաղամասում։ Թե որքան կտեւի՝ կախված
է ճանապարհների վիճակից, իհարկե իր դերը կխաղա նաեւ շոգ եղանակը։ Սակայն
ճանշինի աշխատակիցները հավաստիացնում են, որ ձգտելու են ամենայն բծախնդրությամբ
կատարել իրենց գործը։ Սոս Առաքելյանն էլ ավելացնում է. «Մարդիկ էլ են մեղք.
աշխատանքից տուն գնալու ճանապարհին են հենց ամենաշատը հոգնում»։ Շինարարների
թաղամասի թիվ 22 շենք տանող ճանապարհը եւս նորոգման կարիք ունի, սակայն այն
ծրագրի մեջ չի մտել։ Բնակչուհի Նինա Հարությունյանին այս փաստը շատ է
մտահոգում։ «Նույնիսկ շտապ օգնության մեքենաներն են հրաժարվում գալ այս
ճամփով»,- դժգոհում է տիկին Նինան։ Այսքանով, ճիշտ է, չի լուծվում քաղաքի
ճանապարհների բարեկարգման խնդիրը։ «Ամեն ինչ իր ժամանակին, միանգամից անել չենք
կարող»,- ասում է Րաֆֆի Հակոբջանյանը։ Իսկ վաղվանից արդեն փոսերը կլցվեն
խճաքարերով, եւ կսկսվի մասնակի ասֆալտապատումը։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 03.08.2010թ.
|
|
Մեկնարկել է ամառային
քրիստոնեկան «Ծիածան» ճամբարը
«Ծիածան»
ամառային ճամբարը երեք օր է իր դռներն է բացել Կապանի տարածաշրջանի գյուղական
համայնքների երեխաների առջև։Փոքրիկ ջամբարականերից շատերը առաջին անգամ են
տնից բացակայում, ոմանք դեռ չեն ընտելացել նոր միջավայրին։ Իսկ կազմակերպիչները
բոլոր նախադրյալները ստեղծել են երեխաների տասներկուօրյա հանգիստը անմոռանալի
դարձնելու համար։ Ջամբարը բաժանված է ծիածանի 7 գույներին
համապատասխան։Ընդգրկված են 8-11 տարեկան երեխաները։Վոլդ Վիժնը արդեն 7 տարին է
կազմակերպում է ամառային քրիստոնեական ջամբար։ Այս տարի համախմբել է 167
դպրոցակաների։ Երեխաները ձանձրանալու առիթ չեն ունենում։ Առավոտյան տողանից
սկսած մինչև երեկոյան ուրախ ժամանց նրանց օրը հագեցած է լինում տարաբնույթ
խաղերով։ Ամենակարևոր հոգևոր դասընթացների ժամերն են։Սովորում են աղոթքներ
հոգևոր երգեր,ծանոթանում են աստվածաշնչին։ 14 ջոկատավարներ են աշխատում
երեխաների հետ։Նարնջագույնի ջոկատավար Իրինա Մկրտչյանը երեխաների հետ
աշխատելու փորձ ունի։ Ամենակարևորը ըստ նրա հոգատարությունը և ջերությունն
է։Տարբեր բնավորության ու խառնվածքի երեխաներ են պետք է ձգտես այնպես անել,որ
բոլորի սրտով լինի։ Ճամբարի բացումը երեկ էր։ Ջոկատները շարք կազմած նախ
հանդիսավոր քայլերթով անցան դպրոցի գլխավոր դաշտը, մտան կենտրոնական
հրապարակ.երեկոյան հանդիսավոր տողանին։Յուրաքանչյուր ջոկատ հանդես եկավ
զեկույցով։ Ջամբարականերին ողջունեց նաև Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 6-րդ կուսի
ուսանող Արման սարկավագը։Նա այս տասներկու օրը երեխաներին հետ հոգևոր
դասընթացներ կանցկացնի։ Երեխաների մատուցվող ճաշատեսակները բազմազան են։ Իսկ
նրանց անվտանգության մասին հոգ են տանում ոստիկաները։ Ժամը 18-ից այստեղ
հերթապահություն է սահմանված։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի»հեռուստատեսություն 03.08.2010թ
|
|
Կապանցի մարմնամարզիկների վերջին
ձեռքբերումը
Առաջին
անգամ չէ, որ Կապանի գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի սաները
հաղթում եւ բազում մրցանակներ են ստանում հանրապետական եւ միջազգային
մրցաշարերում։ Հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 2 Գյումրիում կայացած
«Բարեկամություն» մրցաշարը եւս բացառություն չէր։ «1-3 պատվավոր տեղեր,
պատվոգրեր, բայց ամենակարեւորը օտարերկրյա մարզիկների հետ շփումն էր»,-նշում է
մարզիչ Օլգա Դունաեւսկայան։ Կապանցիները մանակցում էին տարբեր տարիքային
խմբերում եւ իրենց ուժերը չափում անհատական ելույթներում։ Չէինք հասցրել
ավարտել մարզչի հետ զրույցը, երբ սաները հաճելի անակնկալ մատուցեցին. մի-մի
ծաղկեփունջ նրան եւ մյուս մարզիչներին։ Պակաս ոգեւորված չէին նաեւ հենց
մարզիկները։ Վերադառնալուն պես ընկերներին եւ ընտանիքի անդամներին պատմել էին
իրենց տպավորությունները։ Ավելի փոքր տարիքային խմբի մարմնամարզիկները, ճիշտ է
մրցանակային տեղեր չեն զբաղեցրել, բայց իրենց մասնակցությունից մի շարք դասեր
են քաղել։ «Երեխաներն ինչքան շատ մասնակցեն նման առաջնությունների, այնքան
ավելի կբաձրանա նրանց մրցունակությունը»,- համոզված են մարզիչները։ Իհարկե,
այս ամենը եւս կախված է ֆինանսական միջոցներից, ինչը մշտական եւ կարծես
անլուծելի խնդիր է։ Իսկ այս անգամ գեղարվեստական մարմնամազության սաներին
հովանավորել էր քաղաքապետարանը։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 03.08.2010թ
|
|
Շոգ եղանակը հրդեհների պատճառ
Հանրապետության
մի շարք մարզեր հրդեհավտանգ գոտում են։ Սյունիքի մարզում օգոստոսի առաջին երեք
օրում արդեն յոթ հրդեհի դեպք է գրանցվել։Շոգ եղանակի պատճառով հիմնականում
այրվում են չոր խոտածածկ,թփուտներ և անտառածածկ տարածքներ։ Օգոսռոսի մեկին
Սիսիանում հրդեհ է բռնկվել «Բրատ» ՍՊԸ-ում։Այրվել է «Լազ 699»մակնիշի ավտոբուս
և 1000քառակուսի մետր մակերեսով խոտածածկ տարածք։ Համեմատաբար մեծ չափի հրդեհ է
գրանցվել Մեղրիի տարածաշրջանում։Այրվել է 20 հեկտար տարածություն։Հրշեջներին
հրդեհը մարելու համար մեկ օրից ավելի ժամանակ է պահանջվել։Օգոստոսի երկուսին
մեկ հրդեհ է բռնկվել Սիսիանում և մեկն էլ Կապանի տարածաշրջանում՝ Սյունիք
գյուղական համայնքի տարածքում։8000քառակուսի մետր մակերոսով թփուտներ և
խոտածածկ է այրվել։Իսկ այսօր հրդեհ է գրանցվել Շղարշիկ թաղամասում։Կրակի ճարակ
է դարձել 2 հեկտար չոր խոտ։Մեկ մարտական հաշվարկ այսօր ժամը 12-ին մեկնել է
Գյոդաքլու գյուղ։Նախնական տվյալներով այրվել է 12 հեկտար անտառածածկ տարածք։
Նելլի Միրզախանյան,
«Սոսի»հեռուստատեսություն03.08.2010թ
|
|
02.08.2010 |
|
Ճանապարհաշինարարության ծրագիրն
իրականացվում է նաեւ Սյունիքի մարզում
Սյունիքի
ավելի քան 50 գյուղական համայնքների ճանապարհերը հատվում են Երեւան-Մեղրի
մայրուղու հետ եւ կենսական նշանակություն ունեն քաղաքներից կմ-երով հեռու
գտնվող համայնքների համար։ Հայաստանի ճանապարհների մեծ մասը նորոգվել է դեռեւս
խորհրդային տարիներին։ Հանրապետությունում արդեն անցած տարվանից համաշխարհային
բանկի միջոցներով իրականացվում է «Կենսական նշանակության ավտոճանապարհների
բարելավման» ծրագիրը։ Պաշտոնական տվյալներով նախատեսված 250կմ ճանապարհային
ցանցից հիմնանորոգվել է 150-ը։ 2010թ-ին սկսվել է 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման
ծրագիրը, այստեղ ընդգրկվել է նաեւ Սյունիքի մարզը։ «Կայացած մրցույթում շահել
են 3 կազմակերպություններ՝ «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ, «Ուսմար» ՍՊԸ, «Գորիսի
ՃՇՇ» ԲԲԸ, որոնք համապատասխանաբար կիրականացնեն 741, 717 եւ 520 մլն դրամ
արժողությամբ շինարարական աշխատանքներ»,- տեղեկացնում է մարզպետարանի
քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը։ Ծրագրի շրջանակներում
մարզում ընդհանուր առմամբ նորոգվելու է 16 կմ ճանապարհահատված։ Սա մեծ
նշանակություն կունենա հատկապես գյուղացու համար, քանի որ ճանապարհների վատ և
անբավարար վիճակը բացասաբար է ազդում գյուղական կյանքի շատ ոլորտների վրա.
օրինակ` բերքը ժամանակին շուկա չհասցնելու պատճառով առաջացած վնասը
հանրապետության որոշ համայնքներում հասել է 40 կամ ավելի, իսկ մյուսներում`
նույնիսկ մինչև 80 տոկոսի։ Մարզում նորոգման ենթակա այլ ճանապարներ էլ կան,
սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով դրանք այդպես էլ կմնան, ինչպես
օրինակ Երեվան–Մեղրի այլընտրանքային ճանապարհը։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 02.08.2010թ
|
|
Վկայագիր «ԿԲԿ»ՓԲԸ-ի
պոլիկլինիկային
«Կապանի
բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկան առողջության առաջնային պահպանման և որակի
ապահովման գործընթացների լավագույն ներդրման,կիրառման համար արժանացել է
վկայագրի։ Պոլիկլինիկայի թեկնածությունը առաջադրել էր ԱՄՆ միջազգային զարգացման
գործակալությունը։
Օրերս մայրաքաղաքում հանդիսավորությամբ առողջապահության
նախարարության կողմից վկայագիրը հանձնվեց պոլիկլինիկայի վարիչ՝ Գոհար
Իսրայելյանին և մարզային աշխատանքները համակարգող՝ Մարինե Բաբայինին։ Ամբողջ
կոլեկտիվի ավելի քան մեկուկես տարվա աշխատանիքի իրեղեն ապացույցն է այս
վկայագիրը, որը արդեն գտել է իր պատվավոր տեղը։Բուժօգնության որակի բարելավման
գործընթացը նախկինում ևս կար,սակայն, այս նորը որոշակի դրույթներ է իր մեջ
պարունակում , որը ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը։Օրինակ
բուժօգնության մատչելիություն,բուժաշխատողի և հիվանդի միջև լավ
փոխհարաբերություն և այլն։ Այս ամբողջը մի համակարգ է որտեղ ներդրումը ունեն
նաև հիվանդները իրենց աջակցությամբ։ Որակի ապահովման գործընթացը իր առջև մի
շարք նպատակներ է դրել և ձտում է հասնել դրանց։ Առաջնայինը բնակչության
առողջական վիճակի բարելավումն է։ Ավելի քան մեկուկես տարվա ընթացքում Կապանի
պոլիկլինիկան ինչ ձեռքբերումներ ունեցավ ամփոփում է պոլիկլինկայում ստեղծված
բարելավման խորհուրդը։ Հատուկենտ բուժհաստատաություներ են արժանանում նման
պարգևների։Ամբողջ գործընթացը համակարգած Մարինե Բաբայանի խոսքերով այն
պարտավորեցնում է և միաժամանակ նաև ոգևորում բուժանձնակազմին ։Գործընթացը
շարունակական է ավարտվել է միայն առաջին փուլը։
Նելլի Միրզախանյան, «Սոսի»հեռուստաընկերություն 02.08.2010թ
|
|
Հնարավոր է նույնիսկ 2 թափուր
տեղ պետպատվերի
համակարգում
Հայաստանի
պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում ուսանողների
ընդունելության այսպիսի ցուցանիշ երբեք չէր գրանցվել. 88 հայտագրված ուսանողից
մաթեմատիկայի քննությանը դրական են ստացել ընդամենը 30 դիմորդ։ Ստացվում է, որ
մոտ 70 տոկոսը անբավարար է գնահատվել։
Մասնաճյուղի տնօրեն Սեյրան Բալասանյանը դժվարանում է նշել, թե որն է հիմնական
պատճառը։ «Ճիշտ է, այս ամենը պայմանավորված է ժողովրդագրական անցակալի
փոփոխություններով, նաեւ պատերազմը իր ազդեցությունն է թողել այս սերնդի վրա,
բայց սա չի մեղմացնում այն հանգամանքը, որ պակաս մեղավոր չէ հենց դպրոցը»,-
ավելացնում է տնօրենը։ Իսկ միասնական քննությունների համակարգն էլ մյուս կոմից
սրեց իրավիճակը։ Ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում 110
պետպատվերի եւ վճարովի տեղ կա։ Այսօրվա դրությամբ ընդունվել է 30 ուսանող, սա
այն դեպքում երբ ցուցակները դեռ չեն կախել։ Տեղերից 15-ը պետպատվերի համար է
նախատեսված, բայց Սեյրան Բալասանյանի կանխատեսմամբ հնարավոր է նույնիսկ այստեղ
2 թափուր տեղ մնա։ Ուսանողների քանակի նվազումը մի շարք խնդիրներ է բերելու իր
հետ, այդ թվում դասախոսական անձնակազմի կրճատման վտանգ է առաջանալու, ինչու չէ
նաեւ բուհերի փակման պատճառ կարող է դառնալ։ «Առջեւում մեկ այլ արհավիրք էլ է
սպասվում,- ասում է տնօրենը։ - Եկող տարի շրջանավարտ չի լինելու, բայց մենք
պատրաստվել ենք դրան։ Ունենք տնտեսած գումար, հաստիքները 1,5 կամ 1,75 են,
որոնք բեռնաթափելու դեպքում կխուսափենք կրճատումներից»։ Վճարովի թափուր տեղերի
փոխհատուցման համար մասնաճյուղի տնօրինությունը հնարավոր է թանկացնի վճարը մոտ
5 տոկոսով։ Մյուս կողմից էլ տնտեսագիտության եւ մետալուրգիայի ֆակուլտետներում
մոտ 80 ուսանողի համար կբացվի հեռակա բաժին, որը եւս հնարավորություն կտա
կողմնակի եկամուտ ունենալ։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 02.08.2010թ.
|
|
29.07.2010 |
|
Բարեկարգման աշխատանքներն
անվերջանալի են թվում
Լեռնային
Հայաստանում
ամեն քարի տակ խոտ է աճում։ Շատերի համար սա բնության հրաշքներից մեկն է, բայց
ահա քաղաքի բարեկարգմամբ զբաղվող մարդկանց համար այն պատուհաս է դառնում։
Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցները շարունակում են քաղաքը մաքրել
ավելորդ աղբից, մայթեզրերի խոտ ու թփից, քար ու ավազից։ «Բայց աշխատանքներն
անվերջանալի են թվում։ Բնական գործոնից բացի այս ամենի պատճառ են դառնում
թափառող կենդանիներն ու բնակիչների անփույթ վերաբերմունքը»,- ցավով նշում են
կոմունալ ծառայության աշխատակիցները։ Հարություն Խաչատրյանը տարուց ավելի է,
ինչ այս գործով է զբաղվում։ «Չեմ դժգոհում, այս օրերին միայն ամռան արեւն է
դժվարացնում աշխատանքները։ Ձգտում ենք վաղ առավոտից սկսել, որ գոնե օրվա թեժ
ժամերին հասցնենք ավարտել»,- ասում է Հարությունը։ Քաղաքի բարեկարգումը
կազմակերպում են 2 խմբով։ Դրանցից մեկն արդեն ավարտել է քաղաքապետարանի կից
տարածքի մաքրման աշխատանքները, այժմ էլ Թումանյան փողոցում է , իսկ հետո
կանցնեն մյուս թաղամասերին։ «Դժվար է առանձնացնել որեւէ բակ կամ փողոց, որը
բարեկարգման կարիք չունենա։ Այսօր մաքրում ենք, վաղն էլի նույն վիճակն է»,-
ասում է աշխղեկ Արտավազդ Դավթյանը։ Իսկ թե երբ կանցնեն քաղաքի կանաչապատման
գործին, դժվարանում է ասել։ «Վերջին 2 տարում բարեկարգման հարցում իրավիճակը չի
փոխվել։ Նույնիսկ չենք հասցնում կանաչապատման խնդրով զբաղվել»,- նշում է
աշխղեկը։ «Աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն, եթե գործիքների տեսականին
թարմացվեր»,- ավելացնում են աշխատակիցները։ Հիմնականում բահերի հետ գործ
ունեն, հաճախ էլ օգնության են հասնում ձեռքերը։ Բայց իհարկե նախընտրելի է
աշխատել բարեկարգման համար նախատեսված ժամանակակից տեխնիկայով, որոնց
ձեռքբերման համար դեռեւս միջոցներ չկան։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 29.07.2010թ
|
|
22.07.2010 |
|
Անջուր Կապան
«Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի քաղաքային
հեռախոսը այսօր մի վայրկյան անգամ չէր լռում։ Ջրազրկված քաղաքացիները
յուրաքանչյուրն իր հերթին զանգահարում էր, հետաքրքրվում, թե ինչու ջուր չկա,և
երբ կվերականգնվի ջրամատակարարումը։ Վթարը տեղի էր ունեցել երեկ ժամը 18-ի
սահմաններում՝ Գեղիի ջրատարի վրա ։Մինչև մաքրման կայան հասնող խողովակաշարն էր
շարքից դուրս եկել։ «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան»
տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանի հավաստմամբ, ջրամբարներում ինչքան ջուր
կուտակվել էր՝ բաշխել են բնակչությանը , որից հետո փակել են ծորակներն ու
ամբողջությամբ դադարեցրել ջրամատակարարումը։ Վթարի հետևանքները երեկվանից
ջրմուղագործները փորձում են վերացնել։Պետք է մաքրվեն նաև խողովակաշարերը
,վթարի պատճառով ջուրը պղտորվել է։ Քաղաքի հատուկենտ թաղամասեր այսօր ջուր են
ունեցել,դրանք սնվում են Չանախչի կայանից։ Կապանի ջրամատակարարման համակարգի
համար «Հայջրմուղկոյուղին» մեկուկես միլիոն ամերիկյան դոլար է խոստացել։ Ասում
են ,որ սեպտեմբերին կսկսեն գործը։ Բնականաբար, այդ ներդրումը համակարգի առջև
ծառացած խնդիրները կլուծի ընդամենը մի քանի տոկոսով։Ամառը կիսվել է, և չի
բացառվում, որ ջրամատակարարման խնդիրները շարունակեն գլխացավանք մնալ
բնակչության համար։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 22.07.2010
|
|
Խդրանցում՝ աֆրիկյան ժանտախտ է
Խդրանցում 60
գլուխ խոզի անկման պատճառը աֆրիկյան ժանտախտն էր։ Հունիսի վերջին գյուղի խոզերը
վարակվել էին անհայտ հիվանդությամբ, չնայած գյուղացիները ի սկզբանե պնդում էին,
որ աֆրիկյան ժանտախտն է հասել գյուղ։ Երկու տարի առաջ վարակի պատճառով գյուղի
խոզերը հարկադիր սպանդի ենթարկվեցին։ Ըստ անասնաբույժների, հիվանդության
վիրուսը 2-3
տարի
կարող
է
մնալ
խոզի
օրգանիզմում
ու
չարտահայտվել, սակայն
եթե
կենդանու
դիմադրողականությունն
ընկնի,
հիվանդությունն
գլուխ
կբարձրացնի ու
ավելի
ծանր
ընթացք կունենա։
Փաստորեն,
Խդրանցում հենց այս նույն սցենարն է գործել։ Կանխարգելիչ բոլոր միջոցառումները
ձեռնարկվել են, որպեսզի բացառվի վարակի տարածումը այլ համայնքներում։ Արդեն
խոզերը չկան, եկամտի աղբյուր էլ չունեն, ու խդրանցիների մտահոգությունը
փոխհատուցման հարցն է։ Մարզի գլխավոր անասնաբույժ Էդգար Թոխսանցը ասաց, որ
իրենք արձանագրությունը կազմել են։ 60 գլուխ խոզ՝ 2813 կգ կենդանի քաշով
հարկադիր սպանդի է ենթրակվել կամ սատկել է։ Թվերը ներկայացվել են Սյունիքի
մարզպետարան, որտեղից էլ համապատասխան կարգով կներկայացվի կառավարություն։ Իսկ
թե կառավարությունը կփորձի օգնության ձեռք մեկնել կարիքավոր գյուղացիներին՝ ոչ
մի պաշտոնյա չի շտապում պատասխանել։ Թեմայի մասին խոսող պաշտոնյաները վերջին
օրերին անդրադառնում են այս կամ այն մարզում բռնկված վարակի ծավալին, խոզերի
գլխաքանակին, գյուղացիների կրած վնասին, սակայն, ընդհանրապես Սյունիք անունը
երբևէ չի հոլովվում։ Ու սա այն դեպքում, երբ գյուղնախարարը ծննդով սյունեցի է։
Ու ինչպես շատ ու շատ պաշտոնյաներ, նա էլ կարող էր իր ծննդավայրի նկատմամբ
ուշադիր լինել։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 22.07.2010
|
|
Նորոգվում է
փոստի բաժանմունքը
Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակի 3 շինարարական օգյեկտներից առաջինը
շահագործման կհանձնվի «Հայփոստի» Կապանի բաժանմունքի հարկաբաժինը։ Այն
հիմնանորոգվում է «Հայփոստ՚»-ի հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ
Մենեջմենթ»-ի կողմից իրականացվող կապի ազգային օպերատորի արդիականացման ծրագրի
շրջանակներում։ Հիմնովին փոխվելու է արտաքին տեսքը, սրահը կահավորվելու է
ժամանակակից ոճով, տեղադրվելու են նորագույն սարքավորումներ։ Թե ինչ արժե
նորոգումը՝ պատասխանատուները դեռ ոչ մի թիվ չեն նշում։ Նրանց խոսքով, հուլիսի
վերջին մեծ հանդիսավորությամբ կբացվի մասնաճյուղը ու բոլոր հարցերին այդ
ժամանակ սպառիչ պատասխաններ կտրվեն։ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով
առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի՚»-ի նորացված բաժանմունքների և
մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի։ Սյունիքում առաջինը նորացվելու է Կապանի
այս բաժանմունքը, որից հետո նաև մարզի այլ քաղաքներ ընդգրկվելու են ծրագրում։ Ի
դեպ, վերապատրաստվելու են նաև աշխատակիցները, ու ըստ ոլորտի պատասխանաոտւների,
այլևս քաղաքացիներին չեն սպասարկի տրտնջալով։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 22.07.2010
|
|
Մարզի քաղաքաշինության կես
տարին
«Հայջրմուղկոյուղին»
դեռ նախագծեր է կազմում մարզկենտրոնում հնարավոր ներդրումերի համար,
արդեն անցած 6 ամիսների ընթացքում մարզի տարածաշրջաններում 1 մլրդ
241 մլն դրամի նոր ջրագծեր են կառուցել, հիմնանորոգել ու
կարգաբերել են գործող ցանցերը։ Մարզպետարանի քաղաքաշինության
վարչության առաջին կիսամյակի հաշվետվության տվյալներով, իրականացվել է
764 մլն 444 հազար դրամի շինարարական աշխատանք։ 158 մլն 300
հազար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով է
կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել։ Մարզում շուրջ
20 մլն ներդրում է ապահովել «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ»
կազմակերպությունը. 9 համայնքներում նախակրթարաններ են նորոգել,
վերակառուցվել է Շաքի համայնքի խմելու ջրի համակարգը։ «Գյուղական
տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ
կառավարման գրասենյակի « IFAD-ի 30 մլն դրամով վերականգնվել է
Կոռնիձորի ջրամատակարարման համակարգը։ Նույն ծրագրով Կապանի Վաչագան
թաղամասում գազատար է կառուցվում։ Արդեն ներդրվել է 48 մլն դրամ։
Հասմիկ
Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 22.07.2010
|
|
21.07.2010 |
|
Հրդեհ
Այսօր
ժամը 16.30-ի սահմաններում Սյունիքի փրկարար ծառայության ահազանգ է ստացվել, որ
հրդեհ է բռնկվել Դիցմայրի գյուղ տանող ճանապարհին։ Այրվում են չոր խոտեր։
Անմիջապես դեպքի վայր մեկնած մեկ մարտական հաշվարկի հաջողվել է չեզոքացնել
կրակը։ Եթե հրշեջները ժամանակին չհասնեին, ապա չէր բացառավում, որ կրակը հասներ
«Հայէլցանցեր» «Տաթև» մասնաճյուղի ենթակայաններից մեկին։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 21.07.2010
|
|
Աշխարհահռչակ կինոգործիչները
Եղվարդում
Աշխարհահռչակ
կինոգործիչներ Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը երեկ հյուրընկալվել էին
Եղվարդ գյուղում։ Առիթը՝ իրենց որդուն Արշիլին տեսնելն էր։ Նա 2 շաբաթ է
այստեղ է ու մասնակցում է Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման
աշխատանքներին։ Չնայած Հայաստանի հարավային դարպասը Էգոյաններին դեռևս 1992
թվականից էր հետաքրքրել, բայց միայն այս տարի հաջողվեց այցելել։ Եղվարդում
Էգոյանների ուշադրությունը առաջինը գրավեց հրետակոծված շենքը, հետո ծնողները
եղան այն տանը, որտեղ ապրում են Արշիլն ու կամավորները։ Մայրը ցանկացավ
ծանոթանալ, թե ինչ պայմաններում է ապրում որդին։ Արշիլը Կանադայում է ծնվել ու
հայերեն չի խոսում,սակայն Հայաստանի պատմությանը լավ ծանոթ է։ Եղվարդ գալն ու
եկեղեցու վերականգնմանը մասնակցելը, ճիշտ է, տիկին Արսինեի առաջարկն էր, բայց
որդին այն սիրով ընդունեց։ Պատմում է աշխարհահռչակ կինոդերասանուհին և
մտաբերում որդու հետ ունեցած զրույցից մի հատված։ Սուրբ Աստվածածինը իր
ճարատարապետական լուծումերով հետաքրքրեց Էգոյան ամուսիներին։ Ոչ մի մանրուք
չվրիպեց նրանց աչքից։ Նույնիսկ ճանապարհի հոգնածությունը չխանգարեց։ Իսկ Ատոմ
Էգոյանը առավել գեղեցիկ պատկերները լուսանկարում էր։ Հարցուփորձ արեցին, թե
որ թվականին է կառուցվել եկեղեցին, զարմացան, որ 310 տարվա պատմություն
ունեցող կառույցը կանգուն է։ Կամավորների աշխատանքին Արշիլը անձամբ ծանոթացրեց
ծնողներին։Պատմեց, թե ինչպես են քարը քարին դնելով կառուցում եկեղեցու բեմը։
Ի
դեպ, Արշիլի հետ Եղվարդում է նաև մորաքրոջ տղան՝ Մարկ Փիլիկյանը , որն, ի
տարբերություն Արշիլի, հայկական մթնոլորտում չի մեծացել, բայց սիրով
ընդունել է մորաքրոջ առաջարկն ու եկել Հայաստան։ Էգոյանները այցելել են նաև
Տաթևի վանական համալիր։ Ի դեպ, իր գործի իսկական վարպետ Ատոմ Էգոյանը հուլիսի
19-ին Երևանում տոնեց 50-ամյա հոբելյանը։ Արշիլը չմասնակցեց Երևանյան
տոնակատարությանը, փոխարենը երեկ Եղվարդում մեկ անգամ ևս նշեց հոր
հոբելյանը։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 21.07.2010
|
|
Կկառուցվեն խաղահրապարակներ
Բենիկ
Խաչատրյանը այսօր ամառանոցից իջել ու Շահումյան փողոցում բնակվող եղբորն էր
օգնում քանդելու մոտ 15 տարի առաջ բակում կառուցված խորդանոցը։ Եվ ոչ միայն
նրանք: Շահումյան փողոցի համար 27, 29 և 31 շենքերի բնակիչները ընդառաջել են
Կապանի քաղաքապետի նախաձեռնությանը։ Որոշել են քանդել իրենց խորդանոցները, որ
տեղը խաղահրապարակ կառուցեն։ Մինչև հիմա երեխաները մոտակա բակում են խաղում։
Եթե երեխաները ուրախ են, ապա մեծահասակները մտահոգ են։ Ո՞րտեղ են տեղավորելու
իրերը։ Օրինակ, Շաբոնիկ Խաչատրյանը մի մասը վառելափայտ է դարձնելու, որոշ մասը
տանելու է եղբոր ամառանոցը։ Իսկ իր աշխատանքային գործիքների համար տեղ կգտնվի։
Սակայն բնակիչները մտավախություն ունեն։ Մեր զրուցակիցները չեն բացառում, որ
մեկ տարի հետո, ինչ-որ մեկը կգա, ցույց կտա փաստաթղթերը՝ ասելով, որ
խաղահրապարակը սեփականաշնորհված է։ Ի դեպ, խաղահրապարակներ կկառուցվեն քաղաքի
տարբեր թաղամասերում։ Նախաձեռնությանը աջակցելու է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»
ընկերությունը։ Ամեն դեպքում, Շահումյան փողոցի այս շենքերի բնակիչները նաև
կարծում են, որ պետք է պահպանել խաղահրապարակը։ Նրանց տառապանքը փորձ ունի։
Առաջիկա օրերին արդեն կսկսվի շինարարությունը, նախագծերը պատրաստ են։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 21.07.2010
|
|
20.07.2010 |
|
ԱՄՆ դեսպանը
Սյունիքում
Ինչպես
մեկ
տարի առաջ, այնպես էլ այս անգամ Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ,
մեր երեկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը բոլոր
հանդիպումները անցկացրեց փակ դռների հետևում։ Ի տարբերություն, նախորդ այցի,
տիկին դեսպանին այս անգամ հետաքրքրել էին ոչ միայն ԱՄՆ կառավարության կողմից
ֆինանսավորվող ծրագրերը, սկսած բնապահպանական ու տնտեսական խնդիրները։
Մասնավորապես ուրանի հանքավայրերի հնարավոր շահագործման հարցը Մարի Յովանովիչը
քննարկեց հակաուրանյան շարժմանը միացած 3 ՀԿ-ի հետ։ Հանդիպմանը չէր հրավիրվել
Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, ով առաջինը սկսեց
պայքարել։ Լինելով Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնում, մեր ունեցած
տեղեկություններով, դեսպանը հետաքրքվել է՝ իրականում թեժ է այս կառույցում
գործող գիծը, թե՞ պարզապես ծրագիր են իրականացնում։ Կենտրոնում կայացած
հանդիպմանը մասնակցել են նաև կանանց հիմնախնդիրներով զբաղվող մի ՀԿ-ի
ներկայացուցիչներ։ Միայն նրանց հետ է դեսպանը քննարկել կապանցի կանանց հուզող
հարցերը։ Ամեն անգամ, հարց է ծագում, ինչպես են ընտրում այն մարդկանց, ովքեր
պետք է հանդիպեն ընդհանրապես դեսպանների, և մասնավորապես, Մարի Յովանովիչի հետ։
Որպես կանոն քաղաքացիական հասարակություն կոչվածի ավելի շատ դրամաշնորհներով
հետաքրքրված մասն է արժանանում դիվանագետի հետ մի սեղանի շուրջ նստելու
պատվին։ Մամուլի ասուլիսում տիկին դեսպանը փորձեց լույս սփռել մեր
կասկածներին, սակայն վերջին երկու օրերի հանդիպումները շատ ուշատ հարցեր են
առաջացրել։ Միայն պարզ դարձավ, որ դեսպանատունն է ընտրում դեսպանի
զրուցակիցներին։ Թե ինչ չափանիշներով՝ չասվեց։ Ամեն դեպքում, դեսպանը
լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ եղել է Մեղրիում ու Ագարակում,
հանդիպել քաղաքապետերի հետ։ Միայն Ագարակի մաքսակետում Միացյալ Նահագների
կառավարության աջակցությամբ 400 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է արվել,
սարքավորումներ են ձեռք բերվել, վերապատրաստվել են աշխատակիցները։ «Անվտանգ
սահման ունենալը կարևոր է»,-ասաց տիկինը։ Ինչ վերաբերում է ուրանի հանքավայրին,
ապա դեսպանի համոզմամբ, այդ հանքավայրերի շահագործումը որոշ առումներով շահեկան
է. կստեղծվեն նոր աշխատատեղեր, տնտեսական աճ կապահովվի։ Սակայն կարևոր են
մարդկանց անվտանգությունն ու առողջությունը։ «Ես ինքս փորձագետ չեմ, որ ասեմ,
թե Սյունիքում ինչպես է իրականացվելու հանքերի հետազոտումը, բայց կարծում եմ,
որ պետք է բոլոր փաստերը հավաքել, գնահատել ու գալ ընդհանուր
եզրակացության»,-ասաց նա։ Այս անգամ էլ,
ժամանակը սուղ էր, ու ԱՄՆ դեսպանը չհասցրեց շրջել Կապանում։ Բայց մարդկանց հետ
զրույցից հասցրել էր պարզել, որ կյանքը մի փոքր բարելավվել է. աշխատում է
կոմբինատը, փողոցներն ու բակերը անհամեմատ մաքուր են։ Կապանի քաղաքապետ Արտուր
Աթայանի հետ հանդիպմանն էլ դեսպանը կիսեց իր այս մտքերը։ Խոսեցին նաև «Դինո
Գոլդ Մայնիգ Քամփնիի» գործունեության, համայնքում իրականացրած սոցիալական
ծրագրերի, ինչպես նաև բնապահպանության ոլորտում ներդրումների մասին։ Քաղաքապետը
կարևորեց ընկերության օժանդակությունը համայնքին, միաժամանակ նշելով, որ պետք է
բնապահպանական հարցերը չանտեսել։ Զրուցակիցներն անդրադարաձան նաև ուրանի
խնդրին։ Դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկայում Կապան կայցելի ավելի երկար
ժամանակով, իսկ քաղաքապետն կրկին առաջարկեց դեսպանին ոչ աշխատանքային այցով
օրով լինել Սյունիքում, որ վայելի Կապանա տան գեղատեսիլ բնությունը։
Արմեն
Դավթյան, Հասմիկ Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 20.07.2010
|
|
Նորոգվում են տանիքները
Կապանի
Բաղաբերդ թաղամասի 12-րդ շենքի բնակիչները հանգիստ խղճով կարող են սկսել իրենց
բնակարանների նորոգումը։ Խարխուլ տանիքը այլևս օրախնդիր չէ, մի քանի օր է այն
հիմնանորոգվում է։ Շինարարները ավարտել են բետոնապատման աշխատանքներ , անցել
են երկրորդ փուլին՝ իզոգամներ են կպցնում։ Իններորդ հարկի բնակիչ Սիլվարդ
Միրզոյանը սկսել է բնակարանի միջանցքի և հյուրասենյակի նորոգումը։ Հատկապես տան
այս հատվածները տարիներ շարունակ տեղացող անձրևներից շետ էին տուժել։ Վերջապես
դույլերն ու ամանները սենյակի կենտրոնից կհավաքվեն։ Բնակիչները տարբեր դռներ են
ծեծել տանիքի նորոգման հարցով,յուրաքանչյուր նորանշանակ քաղաքապետին դիմում
են գրել։Սակայն միայն այս տարի իրենց նպատակին հասան։ Պատմում են որ ժամանակ
առ ժամանակ իրենց ուժերով կարկատում էին, բայց մի քանի օրից նույն խնդրի առջև
կանգնում։ Հույս ունեն, որ այս անգամ որակյալ գործ է արվում ու տանիքը իր
մասին երկար տարիներ չի հիշեցնի։ Շինարար Գևորգը հիմա հարևանին է օգնում տունը
նորոգել։ Ասում է՝ հետո կանցնի իր բնակարանին։ Տանիքների նորոգման աշխատանքները
կատարվում են համայնքային բյուջեի միջոցներով։Տարբեր թաղամասերում թվով 6
տանիք արդեն նորոգվել է։ Առաջիկայում կսկսվեն Բաղաբերդ թաղամասի թիվ 3,
Հալիձորի թիվ 2 շենքերի տանիքների նորոգումը։Ի դեպ, Հալիձոր երկու շենքի
բնակիչները այս գործում իրենց ներդրումն ունեն 4 միլիոն դրամից 2 մլն-ը նրանք
են ներդրել։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 20.07.2010
|
|
16.07.2010 |
|
Աճել է
հրդեհների թիվը
Սյունիքի
մարզային
փրկարարական ծառայությունում ամփոփեցին վերջին կիսամյակում տեղի ունեցած
արտակարգ պատահարները։ Այս տարի 51 դեպք է գրանցվել, նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի համամատ մեկով պակաս ։Զոհերի թիվը և այս տարի և նախորդ տարի
նույն է՝ վեց։ Տեխնածին արտակարգ իրավիճակներում առույծի բաժինը հրդեհներին է՝
33 դեպքից 26-ը հրդեհ է։ Հունիսի15-ից մինչև հուլիսի 15-ն ընկած
ժամանակահատվածում փրկարար ծառայությունում աշխատել են ծանրաբեռնված գրաֆիկով։
Բնակլիմայական պայմանների պատճառով հրդեհներ թիվը հասել է 35-ի։ Գերզանցելով
նույնիսկ կիսմյակի տվյալները։ Կրկնակի աճել են տարերային աղետները.
արձանագրում է մարզային փրկարարական ծառայության պետը։ Քամիներից տուժել են
33 համայնքներ ,վնասի չափը հասնում է 39 միլիոն 967 հազարի։ Ակտիվացել են
քարաթափումները ու սողանքները միջպետական ճանապարհներին։ Վերջին մի քանի օրում
հրդեհներ են բռկվել Փայահանում,Ձորք Թաղամասում։ Հիմնականում այրվել են
խոտածածկեր ու թփուտներ։Փրկարար ծառայությունը կրկին զգուշացնում են
բնակչությանը անփույթ չվարվել կրակի հետ պահապանել անվտանգության կանոնները։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն,16.07.2010
|
|
Անհասկանալի լռություն
Կապանի ծննդատան շուրջ
Կապանի
ծննդատան
հարցը առայսօր չի հանգուցալուծվել։ Մասնավորեցվելո՞ւ է շենքը, թե՞
դառնալու է համայնքային ենթակայության։ Այսօրվա դրությամբ, վերջին քայլի
հավանականությունը խիստ նվազել է։ Դեռեւս անցած շաբաթ
տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը խոստացել էր մի
քանի օրվա ընթացքում տեղեկություններ հաղորդել գործընթացի վերաբերյալ։
Այդպես էլ մեզ չի հաջողվել որեւէ բան ճշտել։ Առողջապահության
նախարարության դիրքորոշումը ճշտելու համար դիմեցինք ԱԺ պատգամավոր Նաիրա
Զոհրաբյանին։ Լրագրողական համերաշխությունից ելնելով, նա խոստացավ իր
կուսակցից մանրամասներ իմանալ ծննդատան ճակատագրի վերաբերյալ։ Կարճ
ժամանակ անց, պատգամավորը հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ շենքը
համայնքին կհանձնվի միայն հստակ ծրագրի եւ 100 %- ոց ներդրողների
առկայության դեպքում։ Կառավարությունը կամ առողջապահության
նախարարությունը երաշխիքներ չունեն, որ ծննդատունը կհիմնանորոգվի,
կհագեցվի նորագույն սարքավորումներով։ Կլինի ծրագիր, կլինի խոշոր գումար,
նոր արդեն կքննարկվի նման տարբերակը։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում
ծննդատան թեմայով զրուցել ենք ավելի քան մեկ տասնյակ պաշտոնյաների
հետ։ Բոլորը պատրաստակամ են քննարկել թեման, բայց առանց տեսախցիկի ու
նույնիսկ ձայնագրիչի։ Ոչ ոք չի ուզում հրապարակայնորեն դիրքորոշում
հայտնել։ Շատ են շենքի շուրջ մութ պատմությունները։ Քննարկումները
նաեւ բազմաթիվ նոր հարցեր առաջ բերեցին։ Օրինակ, ինչո՞ւ է այս
հարցում այդքան համառում Գլենդելյան միությունը։ Հանգանակված գումարով
ինչ են ուզում անել՝ հիմնանորոգել եռահարկ շենքի մի մասը, թէ
օժանդակել Կապանի ծննդօգնության ծառայությանը։ ՀԲ-ի օպտիմալացման
ծրագրում նշված է, որ կրճատվում է մահճակալների թիվը ու 5
բուժական
մասնաշենքերից 3-ում կկենտրոնացվեն բաժանմունքները։ Ազատվում է
ծննդաբերական մասնաշենքը։
Աղյուսյակում
ներկայացված է նաեւ մահճակալների ներկա ծանրաբեռնվածությունը՝ 26%։
Վերջին մի քանի տարիներին Կապանում ծնունդների թիվը միջինը՝ 500
էր։ Առողջապահության նախարարությունը նման ցուցանիշի պայմանններում
նպատակահարմար չի համարում եռահարկ ծննդատուն պահել։ Գլենդել-Կապան
քույր քաղաքների միությունը սպասում է կառավարության որոշմանը։
Կառավարությունը սպասում է բիզնես-ծրագրի։ Կգտնվի արդյոք փոխզիջումային
տարբերակ։ Ինչո՞ւ են ամերիկահայերը նախապայմաններով օգնության ձեռք
մեկնում։ Այս հարցերը ունեն պատասխաններ, որոնք ասեկոսեների
մակարդակից դեռ չեն բարձրանում։
Հասմիկ
Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն,16.07.2010
|
|
Ավարտվեց բակային ճամբարը
Կապանի
մշակույթի
կենտրոնի մեծ դահլիճում ուրբաթ հանդիսավորությամբ եզրափակավեց բակային ճամբարը։
14 օր՝ 300 երեխա իրենց առօրյան անցկացրին ճամբարում։ Սոցիալապես անապահով
ընտանիքների երեխաների համար օրը հագեցած էր՝ կինոդիտումներ, մրցումներ,
երգ-պար։ Ըստ կազմակեչպիչների, ճամբարը նաև ուսուցողական բնույթ ուներ. Փորձը
ցույց է տալիս, որ երեխաների մեծ մասը ընդգրկվում է մշակույթի կենտրոնի
ստեղծագործական խմբերւոմ։ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը ողջունելով
երեխաներին՝ փորձեց իմանալ, թե արդյո՞ք նրանց դուր է եկել ճամբարային կյանքը։
Երեխաների միահամուռ ԱՅՈ-ից հետո քաղաքապետը հայտարարեց, որ ճամբարի 2-րդ փուլը
կմեկնարկի եկող շաբաթվանից։ Քաղաքապետարանի պատվոգրերի ու շնորհակալագրերի
արժանացան ճամբարի հովանավորները, աչքի ընկած մանկավարժները, իսկ 4 դաստիարակի
տրվեցին դրամական պարգևներ։ Վերջում բոլոր երեխաներին նվերներ տրվեցին։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն,16.07.2010
|
|
Աջակցություն
Կապանի
«Ազատամարտ»
կոմիտեն այսօր զոհված և վիրավոր ազատամարտիկների շրջանավարտ զավակներին բաշխեց
հերթական օգնությունը։ 12 շրջանավարտ ստացան 10 հազարական դրամ։ Գումարը
հատկացրել էր Կապանի քաղաքապետարանը։ Ըստ «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն
Հարությունյանի, անցած տարիներին գումարը հատկացվում էր մայիսին։ Այս անգամ
դրամական միջոցները ուշ հատկացվեցին, ինչի պատճառով էլ բաշխումը այսօր արվեց։
Իսկ արդեն սեպտեմբերից զոհված ազատամարտիկների ուսանող-երեխաներին տրվող
դրամական օգնությունը կփոխանցվի յուրաքանչյուրի հաշվեհամարին։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն,16.07.2010
|
|
15.07.2010 |
|
Հրդեհ
Վերջին
օրերին փրկարարական ծառայության հրշեջները աշխատում են լարված գրաֆիկով,
գրեթե ամեն օր ահազանգ են ստանում; Այսօր կեսօրին, հրդեհ էր բռնկվել
Կապանի փակ լողավազանի տարածքում; Շենքից սեւ ծուխ էր բարձրանում։
Սկզբում պարզ չէր. դրսո՞ւմ է բռնկվել կրակը, թե՞ շենքի ներսում։
Հրշեջները արագ գործի անցան եւ կարճ ժամանակահատվածում մարեցին
կրակը։ Մեր ունեցած տվյալներով, շինարարական աղբն էր բռնկվել մի անտուն
ու հարբեցող մարդու անփութության պատճառով։
Հասմիկ
Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 15.07.2010
|
|
Բալը թանկ է
Այս
ամառ մարզկենտրոնում կրկնակի ու նաեւ ավելին թանկացել են մրգերն
ու բանջարեղենը։ Մարդիկ նեղսրտում են,
դժգոհում, սակայն իրավիճակի վրա ազդելու հնար չունեն։ Ոմանք հույսեր
են փայփայում, որ սեպտեմբեր-հոկտեմբերին գները որոշակիորեն կնվազեն եւ
կհաջողվի ձմռան պաշար կուտակել։ Միջին սպառողական զամբյուղի
պարունակությունը նույնիսկ միջին եկամուտ ունեցող ընտանիքի համար
դարձել է ճոխություն։ Գները վաղուց հատել են ենթադրվող սահմանը։
Յուրաքանչյուր երրորդ ընտանիք, ամենայն հավանականությամբ, մրգի տեսականու
կեսն անգամ առայսօր չի գնել։ Ծիրանը՝ անհաջողը 750, քիչ թե շատ
տեսքովը՝ 1300-1500 դրամ է։ Դեղձն ու սալորը՝ 700-1000, կեռասը՝ 1300.
բալը՝ 750-1300դրամ է ։ Միջին չափսի 1 սկուտեղով միրգ հյուրասիրելու
համար մոտ 10000 դրամ է անհրաժեշտ. քչերը կարող են դա իրենց թույլ
տալ։ Լոլիկը 450-500 դրամ է, սմբուկը նույնպես, վարունգը անկախ որակից՝
250 դրամ։ Էժանանալու միտում չկա, նախադրյալները չեն երեւում։
Նույնիսկ մի քանի օր արեւի տակ արկղերում տեղավորված միրգը
առեւտրականները չեն էժանացնում, կգ-ի մեջ 50-70 դրամ լավություն են
անում։
Ծնողները
մի կերպ պետք է բացատրեն մրգով լի արկղերի կողքով անցնող
երեխաներին, որ բալը թանկ է։ Այս ոլորտը ո՞վ պետք է վերահսկի, ո՞վ
կարող է ստիպել , որ գները չդարձնեն աստղաբաշխական։ Ոչ ոք։ Դժգոհության
եւ հւսահատության ալիքը չի մեղմվում, օրեցօր ահագնանում է։
Հասմիկ
Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 15.07.2010
|
|
«Կանաչ ավտոբուս»-ը Սյունիքում
Կապանի
քաղաքապետարանի
մերձակա հրապարակը այսօր մի քանի ժամով վերածվել էր արվեստանոցի։ Պատանի
նկարիչները վրձինները ձեռքներն էին առել ու յուրաքանչյուր նկարում էր
բնության իր անկյունը։ Աշխենը չի սիրում նկարելու ժամանակ խոսել ։Ցանկանում է
իր քաղաքը տեսնել մաքուր, չնայած ասում է, որ աղտոտված վայրեր շատ կան։ Հասմիկի
նկարներում գերակշռում էին կանաչ և դեղին գույները։ Կապանի արվեստի դպրոցի սանը
երազում է ապագայում լավ նկարչուհի դառնալ։ «Կանաչ ավտոբուս» ծրագիրը
իրականացվում է Վիվասել ՄՏՍ-ի,Ջի-Թի-Զեթի ,»Վայրի բնության և մշակութային
արժեքների պահպանության հիմնադրամ» կողմից։ Այն բնապահպանական ծրագիր է։
Ցուցահանդեսին մասնակցեցին կապանիցի 15 երեխաներ։ «Կանաչ ավտոբուսը» արդեն
շրջել է Տավուշի և Լուռու մարզերում։ Սյունիքը երրորդն է։ Կապանից այն
կուղևորվի Գեղարքունիքի մարզ։ 15 նկարներից ընտրվեցին 2 լավագույները։ Արամի
պատկերվծ Խուստուփը ու Անիի բնապատկերը։ Արդեն երեկոյան, Կապանի մշակույթի
կենտրոնում «Վայրի բնության և մշակութային արժեքների պահօանության» հիմնադրամի
կողմից շարունակվեց միջոցառումների շարքը։ Ֆիլմերի ցուցադրություն։ Որքան էլ,
որ ցավալի է, բայց մշակւոյթի կենտրոնի դահլիճում համարյա մարդ չկար։ Ծրագրի
կոորդիանատոր Սերգեյ Զախարյանի խոսքով, մեկ մարդու դեպքում էլ ֆիլմերը
ցուցադրվում են։ Երեկ ֆիլմ չցուցադրվեց.նույնիսկ մեկ հանդիսատես չկար։ Գուցե
քարոզարշավը լավ չի կազմակերպվել կամ Սյունիքում բնապահապանական թեմաներով
ֆիլմերը հետաքրքրություն չեն առաջացնում։
Նելլի
Միրզախանյան, Արմեն Դավթյան «Սոսի» հեռուստատեսություն, 15.07.2010
|
|
14.07.2010 |
|
Եղվարդում ջուր չկա
Գյուղում
ապրում
են, բանջարեղենը՝ քաղաքից գնում։ Որքան էլ ցավալի է, բայց փաստ է։ Այնինչ
ժամանակին եղվարդեցիները այնքան բերք ունեին, որ իրենք էին քաղաք տանում
վաճառելու։Պատճառը մեկն է՝ ոռոգման ջուր չկա։
Բնակիչներն ոչ թե ալարում են այգի մշակել, հակառակը՝ գումար են ծախսում, սածիլ
առնում , տնկում բերքահավաքին, հիասթափութուն ապրում, ընկճվում։ Առանց ջրի
այգիները չորանում են։ Չնայած գյուղացիները հողից ձեռ չեն քաշում,բայց
արդյունքի էլ չեն հասնում։Քաղաքում ապրողներից չենք տարբերվում՝ ասում են
նրանք։ Ամռանը նրանց վրդովմունքը ավելի է մեծանում.շոգ եղանակներին առանց ջուր
են մնում։ Գյուղի միակ աղբյուրից են գյուղացիները օգտվում։ Օրական մեկ շնչին
15լ ջուր է բաժին հասնում, այն էլ Արմալխ կոչվող հանդամասից գալիս կուտակվում է
ջրամբարում,հետո միայն 7 օր անց հասնում գյուղացուն։ Եղվարդցիները 20 տարուց
ավել է՝ ոռոգման ջրի երես չեն տեսել։ 3 գյուղապետ են փոխել, խնդիրը եղել է ու
կա։ Ոռոգման ջրի ցանց կառուցելը մեծ գումարների հետ է կապված։
Գյուղապետարանը
իր միջոցներով չի կարող։ «Այսօր 101 տնտեսություն ունի Եղվարդը, բայց
արտագաղթը հեռու չէ»,-ասում է գյուղապետ Սպարտակ Զաքարյանը։ Թեև այգի չեն
մշակում գյուղացիները բայց հողի հարկը ժամանկին վճարում են։ «Գյուղում
խնդիրները երբեք չեն վերջանում։ Բայց ամենաառաջինը ջրով ապահովված լինելն է»,-
ասում են եղվարդցիները։ Հույս ունենալով, որ առաջիկայում ջուրը կունենան։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 14.07.2010
|
|
Վերականգնվեց ջրամատակարարումը
Երեկ
Սյունիք գյուղական համայնքի գաղթականների թաղամասը ջրազրկվել էր։
«Հայջրմուղկոյուղու» «Կապան» տեղամասի տնօրենը խոստացել էր այսօր առավոտյան
վերականգնել այն։ Սակայն Հովհաննես Գևորգյանը իր խոստումը չկատարեց։
Ջրամատակարարումը վերականգնվել է, բայց որ թե ջրմուղագործների, այլ
բնակիչների ուժերով,իրենք բերել են, եռակցել են խողովակաշարը։ Գյուղապետ
Սամվել Սարգսյանը հեռախոսազրույցում նշեց, որ ինքը տեղյակ է. բնակիչները երեկ
դիմել են գյուղապետարան և նա թույլատրել է վերականգնել ջրամատակարարումը։
Սամվել Սարգսյանի խոսքերով այս պամաններում երբ դրսում 45 աստիճան տաքություն
է. անմարդկային արարք է 30 բնակչի թողնել առանց խմելու ջրի։Նրանք իրավունք
չունեն նման բան անել։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 14.07.2010
|
|
Աշխատում է
առանց պարապուրդի
Սյունիքի
թռչնաֆաբրիկան
արդեն տևական ժամանակ է, ինչ աշխատում է առանց պարապուրդի։ Իհարկե, լինում են
օրեր, երբ ձեռնարկությունում մորթ չի իրականացվում, ինչ կապված է արտադրության
հետ։ 18 օր հավկիթները մնում են ինկուբատորում՝ 37 աստիճան տաքության տակ, հետո
տեղափոխվում են ավելի բարձր խոնավությամբ ինկուբատորներ։ 40 հազարից մոտ
75%-ն ճտերն ապահովված էեն Օրական 2500-3000 հավ է մորթվում ու արտադրանքը
առայժմ սպառվում է Սյունիքի մարզում։ Պատասխանատուների խոսքով, պահանջարկ կա,
դեռ չեն հասցնում մարզից դուրս առաքել։
Կա
բիզնես-ծրագիր, որը իրականացնելուց հետո կընդլայնվեն արտադրական ծավալները։ Ինչ
վերաբերում է սպառողների դժգոհություններին, ապա մորթման արտադրամասի պետ
Համլետ Սարգսյանը դրանք անհիմն է համարում։ Ձեռնարկությունում 40-45 մարդ է
աշխատում։ Նոր աշխատատեղեր հնարավոր կլինի միայն արտադրության ծավալները
մեծացնելուց հետո։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 14.07.2010
|
|
|
|
13.07.2010 |
|
Սյունիք
համայնքը ջրազրկվել է
«Եկալմ որ
մի ստաքան ջուր խմիմ, տսալմ կտրած,ես շոգ եղանակը մի կողմից ջուր էլ
չկա»,-ասում է Սյունիք գյուղի բնակիչ Անահիտ Ալավերդյաննը։ Սյունիք համայնքի
գաղթականների թաղամասը այսօր ջրազրկվել է։ Կեսօրին ջրմուղագործները
գլխավոր
բաժանարարի մոտ ինչ որ աշխատանք էին անում, որից հետո անջատել են ջուրն ու
թողել հեռացել։ Բնակիչների վրդովմունքին չափ ու սահման չկա։ Ասում են գոնե
զգուշացնեին, ժամանակ տային։ Այս պայմաններում ջուր կտրելը մեղմ ասած
անմարդկային է։ Ջրմուղագործները բնակիչներին պատճառաբանել են, որ ջրաչափերը
տներից պետք է հանեն ու տեղադրեն գլխավոր բաժանարարի վրա։ Մինչդեռ հաշվի չեն
առել, որ մեկ խողովակից 3 տուն է օգտվում. ի՞նչպես կարելի է ջրաչափը
բաժանարարի վրա տեղադրել։ Թեև օդևերութաբանները պաշտոնապես հայտարարում են, իբր
40-41-ի է հասնում ջերմաստիճանը,սակայն կասկած չկա, որ կեսօրին այն հատում է
45-ն ու մոտենում է 50 աստիճանին։ Ի՞նչ պիտի անեն բնակիչները առանց ջրի։
«Ջրագողության դեմ ենք պայքարում. «Հայջրմուղկոյուղու» «Կապան» տեղամասի
տնօրենի պատասխանն է։ Որոշել են պայքարել հենց հիմա՝ մարդկանց անելանելի
վիճակի մեջ գցելով։ Նաեւ բարեհոգությունն են դրսեւորում՝ վաղ առավոտյան
կվերականգնենք ջրամատակարարումը։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 13.07.2010
|
|
26 ցայտաղբյուր է տեղադրվելու
Կապանում
Մարզկենտրոնի
թաղամասերում
26 ցայտաղբյուր է տեղադրվելու։ Նախկինում տեղադրված բազմաթիվ ցայտաղբյուրներ
չեն գործում։ Ջրաչափ չի տեղադրված, և ջրմուղագործները փակել են ծորակները։ Նոր
ցայտաղբյուրները կաշխատեն ջրաչափով։ Կապանի քաղաքապետարանը կվճարի ջրի վարձը։
Մրցույթում կորոշվի շինարարական այն կազմակերպությունը, որը նախօրոք որոշված
վայրերում կտեղադրի ցայտաղբյուրները։ Դրանք պատրաստ կլինեն օգոստոսի առաջին
տասնօրյակում։ Քարտաշ-վարպետ Ստյոպա Գևորգյանը վաղուց սկսել է գործը։ Սիսիանի
բազալտից են ցայտաղբյուրները, 75 սմ բարձրություն ունեն, քառակուսի պատվանդան է
դրվելու ցայտաղբյուրի տակ, որի վրա նույնսպես զարդանախշեր են արվելու։
Հասմիկ
Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 13.07.2010
|
|
Խդրանցը առանց խոզերի
Սյունիքի
մարզի Խդրանց գյուղում հարկադիր
սպանդի
է
ենթարկվել
5
տնտեսության
պատկանող
70-ից
ավելի
խոզ`
58-ը
մայր
խոզեր,
մյուսները`
խոճկորներ,
որոնք
վարակված
են
եղել
մինչ
այսօր
չպարզված
հիվանդությամբ:
Մոտ 20 խոզ
սատկել էր դրանից առաջ։ Հիշեցնենք, որ արդեն 15 օր է, ինչ գյուղի խոզերի մոտ
վարակ էր տարածվել ու դեռ անասնաբույժները չեն պարզել պատճառը: Պաստերելյոզ՝
զուգակցված սարմենոլեոզի
հետ`
սա էր անասնաբույժների նախնական ախտորոշումը։ Միայն գյուղապետ Անդրանիկ
Բաբայանի 17 խոզն էր համարվում առողջ, ժամանակին խոզերը մեկուսացվել էին,
ձեռնարկվել էին պրոֆիլակտիկ միջոցներ։ Ըստ անասնաբույժների, գյուղացիները
ժամանակին անհրաժեշտ պատվաստումներ չեն կատարել, ինչը հիվանդության պատճառ է
դարձել։ Միայն գյուղապետն էր բոլոր պատվաստումները արել։ Գյուղացիները
համոզված
են,
որ
հիվանդությունն
աֆրիկյան
ժանտախտ
է,
ինչը
գյուղում
բռնկվել
էր
նաեւ
երկու
տարի
առաջ:
Նախքան ախտորոշումը՝ ավելորդ գլխացավանքից խուսափելու և հարևան գյուղերը
վարակից փրկելու համար՝ գյուղացիները անասնաբույժների խորհրդով հարկադիր սպանդի
են ենթարկել բոլոր խոզերին։ Կենդանիները թաղվել են գյուղից մի քանի կմ հեռու։
Գյուղապետի պատմելով, ծածկել են հողով ու ախտահանիչ նյութեր ցանել։
Սննդամթերքի
անվտանգության
ապահովման
եւ
անասնաբուժական
պետական
տեսչության
Սյունիքի
մարզային
կենտրոնի
տնօրեն
Էդգար
Թոխսանցը անցած չորեքշաբթի
Խդրանցում
հայտարարել էր, որ հետազոտությունները պատրաստ կլինեն շաբաթվա վերջում: Սակայն
այս երկուշաբթի մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նա ասաց, որ դեռ նորություն
չկա: Հետաքրքի±ր
է, պ-ն Թոխսանցը տեղյակ էր, որ Խդրանցում խոզեր այլևս չկան։ Ըստ պ-ն Թոխսանցի
պատասխանները կլինեն երեք օրից։ Մնում է սպասել, բայց արդեն ամեն ինչ
ավարտված է։ Համենայն
դեպս, Խդրանցի խոզապահների համար։ Եթե նրանք հավատան գյուղնախարարին՝ կարող են
հիմա էլ ոչխարաբուծությամբ զբաղվել։ Եկամուտ գուցե չլինի, գոնե զբաղմունք
կունենան։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 13.07.2010
|
|
Վերապատրաստում
ՄԱԿ-ի
զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ միջին մասնագիտական ուսումնակական
հաստատությունների դասախոսները վերապատրաստվում են։ Սեպտեմբերի 1-ից այս
համակարգում պետք է կիրառվեն պետական նոր չափորոշիչները որն էլ քննարկման թեման
էր։ Նոր չափորոշիչներ ասվածը հետևյալն է, շեշտը դրվում է ոչ թե ուսանողների
գիտելիքների,այլ կարողությունների ձևավորմանը։ Այսինքն դասախոսը պետք է
հնարավորինս նվազեցնի տեսական նյութի տրամադրումը կարևորելով գործնական
աշխատանքը։ Ուսումնարանների և քոլեջները պետք բարձրացնեն կրթության որակը,
որպեսզի շրջանավարտները մրցունակ լինեն աշխատաշուկայում։ Արդեն 2-րդ տարին է,
ինչ մասնագիտական կրթության և ուսուցման Ազգային կենտրոնը անցկացնում է այս
դասընթացները։ Առայժմ գործնականում դասախոսները նոր մեթոդները չեն կիրառել։
Սակայն ակտիվ քննարկում էին։ Զուգահեռներ անցկացնելով ներկայիս ծրագրի հետ՝
նշելով առավելություններն ու թերությունները։ Մեղրու պետական քոլեջի դասախոս
Նարեկ Սարգսյանի խոսքերով ծրագիրը նոր է և ուսումնասիրելու համար ժամանակ է
հարկավոր։ Կարծում է, երբ սկսեն կիրառել՝ ի հայտ կգան թերություններ։
Վերապատրաստման դասընթացները նախապատրաստակ են նոր ուսումնական տարվանից
դասախոսները հնարավորություն ունեն կիրառել այն։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 13.07.2010
|
|
Բազե-2010»-ը՝ օգոստոսին
Երիտասարդական
միջոցառումների կազմակերպման Սյունիքի մարզային կենտրոնը պատրաստվում է
մասնակցել «Բազե 2010» -ին։ Հավաքը նախատեսվում է իրականացնել 2010թ-ի օգոստոսի
23-ից 28-ը։ Կենտրոնի կազմակերպիչ Շուշանիկ Առաքելյանի խոսքերով, այն
տարբերվում է նախորդ միջոցառումներից։ «Կրճատվել է մասնակիցների թիվը,
մրցութային կարգով են ընտրվելու մասնակիցները։ Ընդհանուր առմամբ կլինի 280
երիտասարդ»,-ասում է նա։ Ծրագրի նպատակն է «Բազե 2010» ճամբարում ստեղծել
հատուկ բարեկամական և մրցակցային մթնոլորտ, որտեղ Հայաստանի տարբեր
վայրերից ժամանած երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու և
շփվելու միմյանց հետ, մասնակցելու մշակութային և ինտելեկտուալ մրցութային և
մարզական խաղերի, ինչպես նաև կազմակերպել ժամանցային միջոցառումներ «Բազե
2010» ճամբարում։ «Սյունիք» ջոկատում պետք է ընդգրկվեն մարզի բոլոր
տարածաշրջանի ներկայացուցիչները, թվով 7 հոգի։
Արմինե
Զախարյան, «Սոսի» հեռուստատեսություն, 13.07.2010
|
|
12.07.2010 |
|
Ինքնասպանության
փորձ և ինքնասպանություն
Հուլիսի
8-ին Մեղրիի զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Զինվոր Ալբերտ
Ն.-ն կրակ է արձակել իր ծնոտի ստորին հատվածին: Դեպքը տեղի է ունեցել
հենակետում: Զինվորին տեղափոխել են Ագարակի հիվանդանոց: Վիճակը գնահատվում էր
ծանր: Առաջին վիրահատությունը արել են Ագարակի հիվանդանոցում, այնուհետև
վիրավոր զինվորին ուղղաթիռով տեղափոխել Երևան։ Մայրաքաղաքում նրան վիրահատել են
2-րդ անգամ ու վիրավորի վիճակը գնահատվում է ծանր կայուն։ Ինչպես տեղեկացնում
են Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության բաժանմունքից, երեկ, հուլիսի 11-ին
, ժամը 12,15 րոպեին ահազանգ են ստացել, որ Նժդեհի 18-րդ շենքի 11-րդ
բնակարանում, խոհանոցում գազատար խողովակից պարանով կախվել և ինքնասպանություն
է գործել 73-ամյա Ելենա Դավթյանը։
«Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 12.07.2010
|
|
Հարուցվել է քրեական գործ
Ըստ
հանրապետական մամուլի, հունիսի 6-ին Կոտայքի Գառնի գյուղում գյուրզան խայթել էր
27-ամյա Արբակ Ներսիսյանին; Երիտասարդին տեղափոխել էին նախ Գառնի գյուղի
հիվանդանոց, այնուհետև Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ
նա մահացել է։ Զոհվածի հայրը կարծում է, որ գյուղի հիվանդանոցում անհրաժեշտ
օգնություն չի ցուցաբերվել, հակաթույն չի ներարկվել, թեև հիվանդանոցում այն
եղել է։ Արբակ Ներսիսյանի հայրը հունիսի 16-ին ոստիկանություն հայտարարություն
է ներկայացրել։ Ներսիսյանի մահվան փաստի առնչությամբ
քրեական
գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասով /բուժօգնության չցուցաբերում
կամ ոչ պատշաճ մակարդակով ցուցաբերում, ինչն անզգուշաբար հանգեցրել է հիվանդի
մահվան/։ Իսկ ահա ագարակցի 22-ամյա Հրանտ Առաքելյանի մահվան առթիվ դեռ
փորձաքննություն է կատարվում։ Հիշեցնենք, որ օձը նրան խայթել էր Մեղրի և Արաքս
գետերի հատման մասում՝ Եղեգնուտ կոչվող ճահճուտում, ձուկ բռնելիս։ Հրանտը
մահացել է Ագարակ քաղաքի հիվանդանոցում։ Ըստ բժիշկների՝ տուժողի կյանքը փրկելու
համար արվել է ամեն ինչ, ներարկվել է հակաթույն, սակայն օձը եղել է շատ
թունավոր և խայթել էր տուժողի օձի զարկերակը։ Ականատեսների վկայությամբ, օձը
բավականին խոշոր չափերի է եղել, որոնք չեն հանդիպում Հայաստանում, ենթադրվում
է, որ այն սահմանն անցել է Իրանից։
Հասմիկ Թովմասյան,
«Սոսի»
հեռուստատեսություն, 12.07.2010
|
|
Կանչերը շատացել են
Կապանի
բժշկական կենտրոնի «Շտապ օգնության» բաժանմունքում կանչերը շատացել են։ Շոգ
եղանակները արևահարությունների պատճառ են դարձել։ Հուլիսի 1-ից առ այսօր 172
կանչ է եղել,14-ով ավել քան նախորդ տարվա այս ժամանակահատվածում։
Արևահարությունից ջերմում են նման դեպքեր հանդիպում է հատկապես երեխաների
շրջանում։ Շտապ օգնությունում արձանագրված կանչերի մի մասը թունավորման դեպքեր
են ։Բժիշկների խոսքերով հիվանդները խառը սնունդ են օգտագործում, մրսացնում են։
Շոգ եղանակին դիմանալու համար հեղուկներ պետք է շատ օգտոգործվել։ Օրգդանիզմը
անհընդհատ ջրազրկվում է։ Արևահարություննեից խուսափելու համար ժամը 11-ից
մինչև 17-ը բժիշկները խորհուրդ են տալիս տնից դուրս գալ միայն խիստ
անհրաժեշտության դեպքում։ Այսօր մինչև կեսօր
Ամալյա
Մարտիրոսյանը արդեն 3 կանչ էր սպասարկել։ Շտապ օգնությունում ձգտում են
ժամանակին տեղ հասնել. հիվանդներին ցույց տալ անհրաժեշտ բուժօգնություն։
Սակայն մեկ ավտոմեքենա է աշխատում, երբեմն ուշանում են ու արժանանում
նախատինքի։ Լինում են նաև դեպքեր երբ բնակիչները չեն կարողանում զանգահարել
շտապ օգնության քաղաքային համարին։ Բժիշկները հիշեցնում են բջջային
համարները։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 12.07.2010
|
|
Երդվեց 34 նորակոչիկ
Կապանում
տեղակայված
անցած շաբաթ օրը զորամասում հերթական երդման արարողությունն էր։ Արդեն
ավանդույթ է դարձել ա յն
անցկացնել զորամասից դուրս՝ հայ ազգային հերոսների հուշարձանների տարածքում։
Սրանով, ըստ հրամանատարության, ամրապնդվում է զինվորների մարտական ոգին, նրանք
ավելի պարտավորված են զգում։ Այս անգամ երդման արարողությունը Խորհրդային
Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ էր։ 34 նորակոչիկ երդվեց
անձնուրաց ծառայել հայրենիքին. Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ Նշան
Բեկյանի 2 որդիները ծառայել են բանակում։ Հիմա զույգ որդիները՝ Զոհրապն ու
Զորայրն երդվեցին։ «Բանակը արդեն կայունացել է, և իսկական տղամարդը պետք է
ծառայի»,-ասաց Ն. Բեկյանը։ Զոհրաբը դերասան է ուզում դառնալ։ Զորացրվելուց հետո
անպայման իրականացնելու է ցանկությունը։ Դժվարություն բանակում չկա, միայն
կարոտում է բարեկամներին, ընկերներին։ Զինծառայողներին ու նրանց ծնողներին
շնորհավորեց հրամանատար Սամվել Հակոբյանը։ Իսկ հանդիսավոր արարողությունից հետո
արդեն ծնողներն ու որդիները իրենց կարոտը առան միմյանցից, հայկական շուրջպար
ու մի քանի ժամ ազատություն։ Իհարկե, ծնողներին հորդորեցին զգույշ մնալ
սննդային թունավորումներից, և ամենակարևորը, նորակոչիկներին հեռու պահել
ալկոհոլից։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 12.07.2010
|
|
08.07.2010 |
|
Շենքի ճակատագիրը դեռ չի ճշտվել
Կապանի
բժշկական կենտրոնի ծննդատան կարգավիճակը դեռևս անորոշ է։ ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սյունիքյան վերջին այցերի
ժամանակ հայտարարել էր, որ կառավարության որոշմամբ, ծննդատունը կհանձնվի
համայնքին։ Առայսօր պարզ չէ, որ փուլում է հարցը և ի՞նչու է ձգձգվում։
Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը այսօր մեզ հետ ունեցած
հեռախոսազրույցում ասաց, որ հունիսին հարցը պետք է, որ դրական լուծում ստանար։
Նա արձակուրդում է եղել ու տեղյակ չէ ժամկետների փոփխությունից։ Արտաշես
Բախշյանը խոստացավ, առաջիկա օրերին մանրամասներ հաղորդել Կապանի ծննդատան
ճակատագրի վերաբերյալ։ Իսկ Գլենդեյլում սպասում են այդ որոշմանը։ Քույր
քաղաքների միությունը պատրաստ է խոշոր ներդրումներ կատարել, երբ վստահ լինի, որ
շենքը ծառայելու է համայնքին։
Հասմիկ
Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն,08.07.2010
|
|
Օձերը չեն ներմուծվել
Մեղրիի
տարածաշրջանում, ծովի մակերևույթից 2000մ բարձրության վրա, լոս-անջելեսյան մի
կազմակերպություն գիտական հետզոտություն է անցկացնում օձերի շրջանում։
Ուսումնասիրում են հայկական իժերը։ 10 օձի վրա հատուկ սարքեր են տեղադրում,
ստուգում են նրանց ջերմությունը, հետևում տեղաշարժին։ Այս մասին տեղեկացրեց
Շիկահողի արգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը՝ հերքելով այն տեղեկությունը, որ
արգելոցու 60 օձ է բերվել ու բազմացնում են։ «Նման բան հնարավոր չէ,
օրենսդրությունը թույլ չի տալիս»,-ասաց Ռ. Մկրտչյանը։ Նման խոսակցությունների
տարածումը կապված է մարզում օձերի շատացման հետ։ Օձերը նույնիսկ հասել են
մարդկանց բնակարանները: Հինգշաբթի, առավոտյան ժամը 8 –ի սահմաններում Կապանի
Շինարարների թաղամասի 22 շենքի առաջին հարկում գտնվող թիվ 26 բնակարանի
տարտիրուհին բացել է լոգարանի դուռն ու վախից ու զարմանքից քարացել։ Սալհատակին
դարչնագույն օձ էր փաթաթված պառկած։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ մեկ այլ` Ձորք
թաղամասի 12-րդ շենքի բնակիչներն էին խուճապի մեջ: Դիմացի շենքից են նկատել,
որ օձը պատուհանից ներս է մտնում: Ըստ Ռ. Մկրտչյանի,օձերի շատացումը քաղաքում
հետազոտության հետ կապ չունի։ «Հնարավոր չէ, որ ծովի մակերևույթից հազարավոր
մետր բարձրության վրա սողունները հասնեն քաղաք»,-ասաց Ռ. Մկրտչյանը։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն,08.07.2010
|
|
Կամավորները Եղվարդում են
Ֆրանսիական
«Երկիր-մշակույթ» կազմակերպությունը հուլիսից վերսկսել է Կապանի Եղվարդ գյուղի
18-րդ դարի Սբ Աստվածածին եկեղեցու նորոգման աշխատանքը։ Աշխատանքները սկսեց
պեղումներից հետո, երբ հայտանաբերվեցին բազմաթիվ խաչքարեր։ Այս տարի կնորգվի
եկեղեցու բեմը, կտեղադրվի դուռը, կկատարվեն ներքին հարդարման աշխատանքներ։
Ընդհանուր առմամբ, իրականացվելու են 10 մլն դրամի աշխատանքներ։ Կառույցը
նորոգող «Հրակարսին» շինարարական կազմակերպությանը աջակցում է ամերիկահայ
կամավորների խումբը։ Նրանք արդեն 4 օր է՝ Եղվարդում են։ «Երկիր-մշակույթ»
կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Մանջիկյանի խոսքով, նպատակը
միայն
սփյուռաքահայերին այստեղ բերելը չէ։ «Մեկ քար դնել ու հետո Ամերիկա հպարտանալ,
որ օգնել են հայրենիքին, կառուցմանը»,-ասաց Հ. Մանջիկյանը։ Ուրֆա Վարդանյանը
Կալիֆոռնիայի համալսարանում է սովորում, զրկված է երկու ձեռքերից, բայց իր
սեփական ցանկությամբ է եկել Եղվարդ, հայրենիքին ուժերին ներածին չափով օգնելու
համար։ Կամավորների թվում է նաև անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի 16-ամյա
որդին՝ Արշիլը։ Նա մոր դերասանուհի Արսինե Խանջյանի խորհրդով է եկել Եղվարդ։ Սա
Արշիլի Հայաստանյան երրորդ այցն է, բայց առաջին անգամ է, որ Սյունքում
է.»Առաջին անգամ եմ Հայաստանը տեսնում Երևանից դուրս։ Սա կարևոր է
սփյուռքահայերիս համար, որ մոտ կանգնենք մեր արմատներին, սիրենք
հայրենիքը»,-ասում է Արշիլը։ Կամավորենրը հիմնականում զբաղվում են բարեկարգման
և մաքրման աշխատանքներով։ Երիտասարդները աշխատանքներն են իրականացնում նաև
եկեղեցու հարևանությամբ գտնվող Թորոս իշխանի գերեզմանաքարի շրջակայքում,
գյուղից 1 կմ հեռավորությամբ գտնվող Սպիտակ Խաչի աղբյուր կոչվող 12-13 դդ
գերեզմանատեղիում։ Կամավորների հետ հանդիպեց Սյունյաց Թեմի փոխառաջնորդ Տ.
Զավեն աբեղա Յազիչյանը, ով պահպանիչ աղոթք ասաց եկեղեցում՝Աստծո օրհնությունը
խնդրելով կամավորների կողմից իրականացվող եկեղեցաշինական գործում: Կամավորների
կացարանի, սննդի խնդիրների
հարցերը լուծում է Եղվարդի գյուղապետարանը։ Երեկոյան նրանք հավաքվում են գյուղի
փոքրիկ սրճարանում, իսկ շաբաթ-կիրակի այցեր են կազմակերպում մարզի տեսարժան
վայրեր։ Ամերիկահայ կամավորները այստեղ կմնան մինչև հուլիսի 27-ը։ Նրանց
կփոխարինեն եվրոպական երկրներից ժամանածները, ովքեր Եղվարդում կլինեն
օգոստոսին։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն,08.07.2010
|
|
07.07.2010 |
|
Օձերը շատացել են
Թունավոր
սողունները
շարունակում են ահաբեկել մարդկանց։ Ցավոք պետք է զգույշ լինել ոչ միայն
անտառում, դաշտում ու գետերի մոտ այլև սեփական բնակարանում՝ լոգարանում։ Այսօր
Կապանի Շինարների թաղամասի 22 շենքի առաջին հարկում գտնվող թիվ 26 բնակարանի
տարտիրուհին առավոտյան ժամը 8 –ի սահմաններում բացել է լոգարանի դուռն ու վախից
ու զարմանքից քարացել։ Սալհատակին դարչնագույն օձ էր փաթաթված պառկած։Փակել է
լոգարանի դուռն ու զանգահարել ամուսնուն։ Ամենայն հավանականությամբ օձը լոգարան
է հասել կոյուղու և ջրի խողովակների կողքով։ Նկուղներում և առաջին հարկերում
խողովակները ձգվում են բավականին լայն անցքերով և այդ տարածքը հաղթահարելը
ճկուն սողունի համար դժվար չէր։ Մի քանի տարի առաջ շենքի բնակիչները բակում էլի
օձի ճուտ էին տեսել։ Հիմա հուսով են որ այլևս ստիպված չեն լինի տան մեջ
հյուրընկալելել վտանգավոր կենդանիներին։ Վերջին օրերին քաղաքում լուրեր են
պտտվում իբր Շիկահողի արգելոց 60 օձ են բերել։ Արգելոցի տնօրեն Ռուբիկ
Մկրտչյանը այսօր հերքել է այդ լուրերը։ Նա տեղեկացրել է, որ Մեղրու տարածքում
ուսումնասիրում են օձերին, անհանգստանալու կարիք չկա։ Նա խոստացել է առաջիկա
օրերին մանրամասն տեղեկություններ հաղորդել։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 07.06.2010
|
|
Խուճապը Խդրանցում շարունակվում
է
Երեքամյա Ռաֆայելն
արդեն տեղյակ է, որ գյուղում խոզերի վարակ է տարածվել։ Մեծերը անհանգստանում
են, բայց ոչինչ չեն կարողանում անել։ Մոտ 10 օր առաջ Խդրանցում հայտնաբերեցին
վարակը։ Խոզերը ջերմում էին, մոտ 42-44 աստիճան տաքություն ու հետո սատկում։
Գյուղացիները անասնաբույժների խորհրդով դեղամիջոցներ էին ներարկում, սակայն
անօգուտ։ Ամեն օր խոզերի անկում է նկատվում։ Այսօր ևս 3 խոզ սատկել է։
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական
պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի մասնագետները այսօր Խդրանցում
էին ու բացի խոզերին փակի տակ պահելուց՝ առայժմ այլ խորհուրդ չեն կարող տալ։
Գլխավոր անասնաբույժ Էդգար Թոխսանցի կարծիքով, ինչ-որ տեղ գյուղացիներն են
մեղավոր։ Նրանց բացատրվել է, որ անհրաժեշտ պատվաստումները ժամանակին պետք է
կատարել։ Այդ դեպքում հնարավոր էր խուսափել վարակից։ Պետպատվերի շրջանակներում
ոչ մի պատվաստանյութ չի տրվում։ Անվճար պատվաստում են միայն աֆրիկյան ժանատախտի
դեմ։ Հիմա գյուղացիները ախտահանում են գոմերը, զգուշանում են, բայց արդեն ուշ
է։ Գյուղապետ Անդրանիկ Բաբայանի խոզերն եմ միայն առողջ։ Անասունների
փորձանմուշներն ուղարկվել են հետազոտության։ Անուշ Ղուկասյանի պատմելով, ինքն
էլ է բոլոր պատվաստումները արել։ Բայց և՜ մայր խոզն է սատկել, և՜ բոլոր 9
խոճկորները։ Գյուղացիները կասկածում են, որ սա աֆրիկյան ժանտախտ է։ Այս
ենթադրությունը չեն բացառում նաև անասնաբույժները; Հեազոտության վերջնական
արդյունքները պարզ կլինեն շաբաթվա վերջին։ Իսկ գյուղում այս պահին մոտ 30-ից
ավելի հիվանդ խոզեր կան, որոնց փրկվելու հնարավորությունը աննշան է։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 07.06.2010
|
|
Նոր ձեռնարկ
Սյունյաց թեմի
փոխառանջնորդ Հայր Զավեն աբեղա Յազիչյանը այսօր հերթական ձեռնարկի մասին խոսեց։
Մարդու գործն է անմահ՝ Ամենայն հայոց բանատեղծի այս խոսքերը որպես կարգախոս
ընդունելով հոգևոր հայրը մտադիր է մարզկենտրոնի Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու
պատերը ծաղկեցնել։ Ռուսաստանի Դաշնությունից հրավիրել է Հայաստանի նկարիչների
անդամ Արտյոմ Մելքոնյանին, ով էլ պատրաստ է որմնանկարներ անելու։ «Ես իմ
անձնական միջոցներով խորանի որմնանկարներ եմ ուզում ֆինանսավորել։ Կարծում եմ
իմ օրինակին շատերը կհետևեն»,-ասում է Հայր Սուրբը։ Պատերին գունային
խառնուրդներ չեն լինելու, միայն պատմական ավետարանական մոտիվներով արված
պատմվածքների նկարազարդումներ են լինելու։ Դա կօգնի սյունեցիներին,
կապանցիներին դեպի հավատք գնալու, Աստվածաշնչյան պատգամներն էլ կարմատավորվեն
հավատացյալների մեջ։ Գեղանկարիչ Արտյոմ Մելքոնյանը առաջին անգամ է Կապանում։
Փորձառություն ունի, Ռուսաստանում հայկական եկեղեցիների պատերն է նկարազարդել,
վերջերս էլ Վանաձորի ու Երևանի Սրբ Երորդություն եկեղեցիները։ Սյունյաց թեմի
փոխառաջնորդը կոչ է անում ու միաժամանակ խնդրում բարերարներին աջակցելու այս
ծրագրին։ Կարևորը գումարների չափերը չեն։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթացք
ունենա, ապա աշխատանքները կսկսվեն առաջիկայում։ Թե ինչքան կտևի դեռ պարզ չէ։
Ծավալներից է կախված։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 07.06.2010
|
|
Մրցանակային տեղեր կապանցիներին
Հունիսի
24-25-ը Հայաստանի
թայքվանդոի ֆեդերացիայի կողմից մայրաքաղաքում անցկացվեցված մրցումներից կապանցի
6 մարզիկներից 5-ը հաղթանակով են վերադարձել։ Մեկ առաջին,երկու երկրորդ և երկու
երրորդ տեղ են զբաղեցրել։ Թայքվոնդոն օլիմպիական մարզաձև է։Արդեն մեկուկես
տարի է ինչ այն դասավանդվում է Կապանում։ Այս պահի դրությամբ 17 սաներ են
մարզումներ անցկացնում։ Օգոստոսի ֆեդերացիայի կողմից մարզիկները պետք է անցնեն
գոտու որակավորման։ Հայկ Մարտիրոսյանը կրկնակի չեմպիոն է։ Նախորդ տարի երրորդ,
իսկ այս տարի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել։ Ամեն տարի բարելավում է իր
արդյունքը։ Արթուր Առաքելյանն էլ առաջին տեղն է զբաղեցրել։ Սիրում է
թայքվանդոն, օգնում է նաև բակում։ Առաջիկայում Հարավային Կորեայում տեղի
կունենա մարզիչների վերապատրասման սեմինարներ։ Հնարավոր է կապանցի մարզիչներն
էլ մասնակցեն։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 07.06.2010
|
|
06.07.2010 |
|
Հրդեհ օղու թորումից
Այսօր,
ժամը 16.55-ին հրշեջ փրկարարական վարչություն ահազանգ ստացվեց, որ Կապանի
Շինարարների թաղամասում հրդեհ է բռնկվել։ 3 մարտական հաշվարկ մեկնեց դեպքի
վայր։Հրդեհը սկսվել է 14-րդ շենքի բակում կառուցված ավտոտնակներից
մեկում,այնուհետև տարածվելով՝ ընդգրկել ինչպես հարակից,անպես էլ վերևի՝ 16-րդ
շենքի բակում կառուցված ավտոտնակները։ Բնակիչներից Ալբերտ Ղազարյանը հրդեհի
բռնկման պահին Բաղաբերդ թաղամասում էր։Նկատել է բարձրացող ծուխն ու ահազանգել
հրշեջ փրկարարական ծառայություն։ Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն։Թաղամասում
շրջանառվող լուրերի համաձային բնակիչներից մեկը օղի էր թորում, ինչն էլ
հավանաբար հրդեհի պատճառ է դարձել։ Հրդեհից տուժածներից մի տիկին էլ ասում է,
որ մեծ վնաս են կրել։ Ավտոտնակում ինչ ասես, որ չեին պահում։ 16-րդ շենքի
բնակիչ Կիմ Մարությանը լսելով հրդեհի մասին՝ առաջինը մեքենան է ավտոտնակից
հանել։Պատմում է, որ հրդեհը սկիզբ է առել տանիքից ,վառվել է նաև ներսում
գտնվող փայտը։
Հրշեջները
մեկ ժամից ավելին՝ մարել են հրդեհը։Եղանակը շոգ էր, ինչն էլ նպաստում էր, որ
մարած ավտոտնակներում կրկին բռնկվեր հրդեհը։ Փրկարար ծառայության Սյունիքի
մարզային տեսչության պետ Արթուր Հարությունյանի խոսքերով, բնակիչների ստեղծած
խառնաշփոթ իրավիճակը ևս խանգարեց իրենց աշխատանքին։ Հրդեհի պատճառները պարզ
կլինեն առաջիկայում։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 06.07.2010
|
|
Պատճառը պարզ չի
Խդրանց
գ յուղում
առայժմ
անհայտ
հիվանդության
պատճառով
սատկած
խոզերի թիվն
անցնում
է
մեկ
տասնյակից:
Գյուղապետ
Անդրանիկ
Բաբայանի
խոսքով այսօր արձանագրվել է ևս 2 անկման դեպք։ Այժմ գյուղում կան ջերմող
վարակված խոզեր։ Հիշեցնենք, որ առաջին դպեպքերը գյուղում արձանագրվել են մոտ 10
օր առաջ։ Անասնաբույժներն ենթադրել են, որ պաստերելիոզ
է:
Սակայն 4
օր
առաջ
գյուղ
բերված պաստերելիոզի
շիճուկով
պատվաստվել
են
խոզերը,
ոչ
մի
տարբերություն
առայժմ
չի
նկատվում:
Սատկած
խոզերի
նմուշները
ուղարկվել
են
մայրաքաղաք`
լաբորատոր
ուսումնասիրության:
Մեկ-երկու
օրից
միայն
pարզ կլինեն արդյունքները։ Գյուղում այժմ մեկուսացված են խոզերը, ամեն օր
իրականցավում են ախտահանման աշխատանքներ։ Խդրանցում 2 տարի առաջ աֆրիկյան
ժանտախտից խոզերը սատկել էին։ Դրանից հետո խոզաբուծությունը սկսեց զարգանալ, ու
հիմա էլ այս անհայտ հիվանդությունը։ Ի դեպ, մարզի այլ համայնքներում խոզերի մոտ
նման հիվանդության ախտանիշներ չեն արձանագրվել։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 06.07.2010
|
|
Սկսվեցին վերաքննությունները
Միասնական
քննության ավարտական շեմը չհաղթահարած, դպրոցում տարեկան կամ քննական 2
ունեցող, ինչպես նաև բժշկի փաստաթղթով ներկայացած աշակերտներն այսօր
մաթեմատիկա առարկայից վերաքննություն հանձնեցին։ Ի դեպ ամենացածր
առաջադիմությունը հենց այս առարկայից էր։Միջին միավորը 10,3 էր ։Դպրոցականներին
երեք ժամ էր հատկացվել 20միավորանոց թեստերի առաջադրանքները կատարելու համար։
Վերաքննությունները սկսվել են հուլիսի 4-ից։ Առաջինը կայացավ հայոց լեզու և
գրականություն առարկաներից։Գագիկ Հովհաննիսյանի խոսքերով առայժ որևէ միջադեպ չի
րձանագրվել։Մաթեմատիկայից վերաքննություն հանձնողները թվով 13 էին։
Վերաքննությունները կտևեն մինչև հուլիսի 14-ը։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 06.07.2010
|
|
14-օրա բակային ճամբար
Հուլիսի
5-ին մեկնարկեց Կապանի մշակույթի կենտրոնի ամենամյա բակային ճամբարը:
Կազմակերպիչների խոսքով` օրը պատահական չէր ընտրված: Ճամբարի բացման
հանդիսությանը շնորհավորանքի խոսքեր հնչեցին ՀՀ Սահմանադրության 15-ամյակի
առիթով, այն երեխաներին ներկայացվեց որպես մեր երկրի հիմնական օրենք:
«Արմենիա», «Գանձասար», «Խուստուփ», «Զանգեզուր» ջոկատների 200-ից ավելի սաները
14 օր իրենց առօրյան կանցկացնեն մշակույթի կենտրոնում գործող բակային
ճամբարում։ Կազմակերպիչներն ամեն ինչ անում են, որպեսզի 6-12 տարեկանները
չձանձրանան։ Մեր նկարահանման պահին երեխաները ճաշում էին։ Այս տարի ճամբարւոմ
ընդգրկված երեխաների թիվը այնքան մեծ է, որ կենտրոնի աթոռներն ու սեղանները չեն
հերիքում։ Ստիպված ավելի մեծերը կանգնած են սնվում։ Սակայն սա չի վհատեցնում
փոքրիկներին։ Կապանի 7-րդ դպրոցի աշակերտուհի Սյունե Հարությունյանի խոսքով
ինքը եկող տարի նույնպես գալու է բակային ճամբար։ Ճամբարի կայացմանն աջակցել
են Կապանի քաղաքապետարանը, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» և «Վորլդ Վիժիոն»
կազմակերպության Կապանի տարաքային զարգացման ծրագիրը։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 06.07.2010
|
|
05.07.2010 |
|
Հպարտ լինենք Սահմանադրությամբ
ու տեր զգանք մեր երկրում
Չնայած
աշխարհում 1787թ-ին ընդունված Ամերիկյան սահմանադրությունն է համարվում է երկրի
հիմնական օրենքի նախատիպ, այնուամենայնիվ հայ իրականության մեջ միշտ էլ եղել են
արքաների սահմանած կանոնները, հրամանագրերը։ Իսկ առաջին կատարյալ
Սահմանադրությունը հայերի համար 1773թ-ին Մադրասում Շահամիր Շահամիրյանի
կազմած «Ոռագայթ Փառացն» էր։ «Ոռագայթ Փառացից» հետո 1860թ-ին Օսմանյան
կայսրությունում «Ազգային Սահմանադրությունը» ընդունվեց, որը հիմնական օրենք՝
չի կարելի համարել։ Այն, ըստ պատմաբան Գայանե Ալավերդյանի, պոլսահայերի ներքին
կյանքն էր կանոնակարգում։ Հետո ունեցանք Խորհրդային Միության 1922, 1937 և
1978թթ. Սահամանադրությունները։ Սրանց մեջ էլ ազգային նկարագիր չկար։ Գրվել էր
մի տեղ ու պարտադրվել բոլորին։ Հայաստանի անկախացումից հետո 1995թ-ին
ընդունվեց 3-րդ Հանրապետության Մայր օրենքը։ Այն, ամրագրեց պետական-իրավական
բոլոր փոփոխությունները՝ սկսած ամբողջատիրական հասարակությունից անցումը դեպի
ժողովրդավար հասարակարգ, ինչպես նաև սահմանեց մարդու իրավունքները, պետության
երաշխիքներն ու պարտականությունները։ Խորհրդային հասարակարգում Սահմանադրության
օրը իսկական տոն էր։ մարդիկ զգում էի ու այն իրենցն էին համարում։ Հուլիսի 5-ը
չնայած ոչ աշխատանքային ու տոնական օր , բայց տոնի զգացողություն կարծես չկա։
Գայանե Ալավերդյանի խոսքերով, նախկին հասարակարգում գաղափարախոսությանը մեծ տեղ
էր տրվում։ Այդպիսին էին ժամանակները։ Իսկ վերջոմ Գայանե Ալավերդյանը ցանկացավ,
որ բոլորս հպարտ լինենք օրենքների օրենքով, ու միայն այդ դեպքում լիարժեք
կգործի հայոց Սահմանադրությունն ու յուրաքանչյուր ոք իրեն տեր կզգա մեր
երկրում։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 05.07.2010
|
|
Նշվեց Մայր օրենքի 15 ամյակը
ՀՀ
օրհնե րգով
սկսվեց «Համագործակցություն հանուն հասարակության զարգացման» և «Սյունիքի
քաղաքացիական հասարակության զարգացման» ՀԿ –ի նախաձեռնած տոնական
ընդունելությունը։ Այն երկրի Մայր օրենքի 15 ամյակին էր նվիրված, ու
մասնակցցեին ինչպես պետական պաշտոնյաներ, այնպես էլ ՀԿ ներկայացուցիչներ։ Ի՞նչ
տվեց Սահմանադրությունը մեզ, ինչ անենք, որ լիարժեք գործի հիմնական օրենքը; Այս
թեմաներով քննարկումից հետո արդեն տոնական ընդունելության մասնակիցները մի-մի
բաժակ շամպայնով շնորհավորեցին տոնը։ Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը 15 տարի
առաջ այս օրը ԱՅՈ է ասել։ Գրականագետ Վաչե Եփրեմյանի համոզմամբ,
Սահմանադրությունը հավաքական ինքնության արտացոլումն է, որի արդյունքում պետք է
համերաշխ լինեն մարդն ու Սահմանադրությունը՚։ Իրավաբան Արշավիր Խալափյանի
կարծիքով էլ, 15 տարվա մեջ դեռ հասարակությունը չի գիտակցում Սահմանադրության
դերը։ Ամեն դեպքում, շնորհավորանքներից զատ, բոլորի ցանկություն մեկն էր՝
օրերից մի օր, մեր երկրում բոլորը հարգեն Հիմնական օրենքն ու չխախտե նրա
դրույթները։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 05.07.2010
|
|
Ընդդեմ ուրանի
Եթե
բնապահպանները ուրանի վնասակարությունը չի բացառվում, որ կառավարությունը հետ
կանգնի Լեռնաձորի հանքավայրի շահագործելու մտադրությունից։ Կապանի
քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ
հայտարարեց
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։ Նա ստույգ
տեղեկություններ է ակնկալում ուրանի դեմ պայքարող ուժերից։ Ուրբաթ օրը
մայրաքաղաքից ժամանած պաշոտնյաներն ու երկրաբանները եկել էին մասնակիորեն
պատմելու իրենց գործերի մասին։ Տեղացիները բողոքում էի և պահանջում դադարեցնել
աշխատանքները։ Անգամ չհետախուզել։ Փոխնախարարը հարգում է բոլորի
մտահոգությունները, ընդունում է, որ տարածաշրջանում էկոլոգիական շատ խնդիրներ
կան, միաժամանակ գոհունակությամբ նշում, որ պետությունը արդեն խստացնում է
պահանջները։ «Լեռնաձորում ուրանի մեծ քանակ չկա, խորհրդային տարիներին
ուսումնասիրել են ու այն ժամանակվա տեխնոլոգիաներով փակել ու հեռացել,-ասում է
փոխնախարարը,-ուրեմն տնտեսապես շահավետ չի արդյունահանումը։ Արեգ Գալստյանը
հարգում է ուրանի դեմ պայքարողների դիրքորոշումը, միաժամանակ տարակուսում է,
մի՞թե չենք ուզում իմանալ, թե ինչ տարածքում ենք ապրում, աղտոտվածության
ինչպիսի աստիճանում։ Բնակչությունը դեմ է ուրանի շահագործմանը, նաև որոնողական
աշխատանքներին, ուսուսմնասիրություններին։ Եթե լինեն հիմնավորումներ, գործը
կդադարեցվի, սա էր քննարկման առանցքում, մինչ այդ երկրաբանները հորելու են,
փնտրելու են չափելու են ռադիոակտիվությունը։ Եթե պաշարները քիչ լինեն, և
շահավետ չլինի շահագործումը, տարածաշրջանը փրկվելու է աղետից, հակառակ դեպքում
բնակիչները ստիպված կլինեն լքել իրենց օջախները։ Փոխնախարարն ու «Հայ-ռուսական
լեռնհանքային» ընկերության ղեկավարը, բնականաբար, որոշում կայացնելու,
աշխատանքները դադարեցնելու իրավասություն չունեն։ Նրան մինչև Կապան ժամանելն էլ
տեղյակ էին այստեղ ապրող մարդկանց
դիրքորոշումներին։ Հավանաբար, գիտակցում էին, որ տեղացիները բավարար
տեղեկությունն եր,
գիտական հիմնավորումներ, հակաուրանյան փաստեր չեն կարող ներկայացնել։ Ոչ մի
բնապահպանական կառույց, հասարակական կազմակերպություն չի կարող ինքնուրույն
ուսումնասիրել Լեռնաձորի տարածքը, ապացուցել, որ վտանգներ են թաքնված այդ
հողում։ Մի կողմում բնակչության առողջության խնդիրն է, ընդհանարապես այս հողում
ապրելու խնդիրը, մյուս կողմում պետության հզորությունն ու անվտանգությունը։
Դժվար է ասել, կա այս պարագայում «ոսկե միջին» կոչվածը։
Հասմիկ
Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 05.07.2010
|
|
Նա ապրեցնում էր բոլորին.....
Հայ
բեմի անմոռանալի դեմքերից մեկն է Մհեր Մկրտչյանը։ Նշանավոր դերասան, ԽՍՀՄ
ժողովրդական արտիստը, կինոյի և թատրանի մեծ կատակերգուն և ողբերգակը այս տարի
կտոներ իր ութսունամյակը։Դերասան Ազատ Գասպարյանը մի առիթով Ֆրունզիկին այսպեսե
բնորոշեց.»Նա մարդ էր մեծատառով, կոմիկ դերասան ու նաև ինչ-որ տեղ «բժիշկ», որը
իր ծիծաղով հարյուր հազարավոր հանդիսատեսների է բուժել։ Նրա կերտած կերպարները
միաժամանակ մեկը մյուսից այնքան տարբեր են ու նման։ «Եռանկյունու»
Գասպարը,»Մենք ենք մեր սարերը»-ի Իշխանը, »Կտոր մը երկնքի» Գրիգոր
աղան,հանդիսատեսի սիրելի կերպարներն են։ Մհեր Մկրտչյանը խաղացել է տասնյակից
ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող
վարպետություն։ Տասնյոթ տարի առաջ, 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ
բեմի երախտավոր՝ Ֆրունզիկը։ Առօրյա կյանքում նա ոչ մի դեր չխաղաց,այպիսիսն էր
ինչպիսին կար ,ապրեց ու ապրեցրեց հանդիսատեսին իր դերակատարումներով ու դարձավ
անմահ։ Համաշխարհային մեծություն էր Մհեր Մկրտչյանը,ոչ միայն մեծատառով դերասան
էր,այլ նաև մեծատառով մարդ։ Ափսոս, որ նա կարճ ապրեց, ափսոս, որ նա չապրեց այն
կյանքով որին արժանի էր։ Իր անունը կրող թատրոնը,որտեղ վերջին անգամ Ֆրունզը
խաղաց «Հացթուխի կինը» ներկայացումը , շարունակում է նրա ավանդույթները։
Ֆրունզի մասին գնահատանքի խոսեր շատ են ասվում ու դեռ երկար կասվեն։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 05.07.2010
|
|
Կրկին պարտություն.....
«Գանձասարի»
երկրպագուները կրկին հիասթափություն ապրեցին Անցած շաբաթ օրը սեփական հարկի
տակ հյուրընկալելով «Իմպուլսին»՝ 1-2 հաշվով Գանձասարը պարտվեց։ Երկրորդ
շրջանի վերջին մրցափուլում տարած հաղթանակը հյուրերին հնարավորություն տվեց
մրցաշարայի աղյուսակում 4 միավորով առաջ անցնել «Գարձասարից»; Հաշիվը բացվեց
առաջին խաղակեսի 22-րդ րոպեին։ «Իմպուլսի» գլխավոր մարզիչը գոհ չէր իր թիմի
ֆուտբոլիստների խաղի կառուցումից։Կարծում է, որ կազմակերպվածությունը ու
նվիրվածությունը հաղթանակ բերեց։ Ինչը չի կարելի ասել «Գանձասարի» մասին։
Հաշիվը կրկնապատկվեց երկրորդ խաղակեսի միջնամասում։ Գանձասարի» մարզիչ Ալբերտ
Սարգսյանի խոսքերով, 90-րոպենների ընթացում «Գանձասարը» միայն մեկ գոլային պահ
ունեցավ և հաջողությամբ իրացրեց։ Վերջին րոպեներին հյուրերը կարող էին խփել
երորդ գոլը, բայց գնդակը դիպավ դարպասաձողին։ Իր թիմի խաղից դժգոհ Ալբերտ
Սարգսյանի խոսքերով՝ կփորձեն վերլուծություն անել, հնարավոր է նոր
ֆուտբոլիստներ կհրավիրեն և կազմի մեջ փոփոխություններ կկատարեն։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 05.07.2010
|
|
03.07.2010 |
|
Ջուրը վարակազերծվում է
Չխմել
ծորակից եկող ջուրը անվտանգ չէ, խմելու դեպքում էլ եռացրեք նոր. շաբաթվա սկզբին
նման հայտարարություն արեց հիգենիկ հակահամաճարակային հսկողության Սյունիքի
մարզային կենտրոնի ղեկավարը։ Իսկ ջրմուղագործներն էլ հայտարարել էին, որ ոչ մի
վտանգ չկա, ջուրը պիտանի է խմելու համար։ Բնակչության շրջանում այս հակասական
հայտարարությունները շփոթմունք ու խուճապ են առաջացրել։ «Այն լուրերը, որ
տարածված են քաղաքում, թե իբր կոյուղու ջրեր խառնվել են խմելու ջրերի հետ՝
բացառվում է»,-ասում է «Հայջրմուղկոյուղու» «Կապան» տեղամասի պետ Հովհաննես
Գևորգյանը։ Վերջինիս հավաստմամբ, ջուրը վարակազերծվում է,ախտահանիչ բոլոր
միջոցները կան ու ստանդարտներին համապատասխան ջուր է մատակարարվում քաղաքին։
Այն լուրերը, թե իբր ջուրը չի քլորացվում Հովհաննես Գևորգյանի խոսքերով, չի
համապատասխանում իրականությանը։ «Եթե հեղուկ քլորը չի լինում տալիս ենք
քլորակիր, որը նույն ախտահանիչ հատկությունը ունի նույն վարակազերծումն է
կատարվում,ընդամենը դա մենք կատարում ենք քլորակրով»,-ասում է պետը։ Այն
հարցին, թե ի՞նչու են համաճարակաբանները այդպիսի հայտարարություն արել ջրի
որակի վերաբերյալ և արդյո՞ք արժե խուսափել ջրից Կապան տեղամասի պետը այսպես
պարզաբանեց։ «Համաճարակաբանները այդ օրը որ ստուգել են, երևի այդ ժամանակ
քլորի տոկոսը ցածր է եղել, նրանք էլ իրենց գործն են արել՝ հայատարարություն
տալով։ Բայց ոչ մի անգամ չի եղել, որ ջուրը չվարակազերծվի»։ Մասնաճյուղի պետը
առիթից օգտվելով հերքեց իր պաշտոնանկության մասին լուրերը։ Նա շարունակելու է
ղեկավարել մասնաճյուղը և խորհուրդ է տալիս բոլորին զերծ մնալ անհիմն
խոսակցություններից,բամբասանքներից ու գնահատականներից։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 03.07.2010
|
|
02.07.2010 |
|
Հանրային քննարկում
Այսօր
Կապանի
քաղաքապետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ Հայաստանում ուրանի ծրագրի
վերաբերյալ։ Արդեն մեկնարկել են երկրաբանա-հետախուզական աշխատանքները։
Տարածաշրջանի բնակչությունը դեմ է ուրանի հանքավայրի շահագործմանը։
Մայրաքաղաքից ժամանած պաշտոնյաների կարծիքով, կառավարության որոշումը հնարավոր
է կասեցնել միայն ծանրակշիռ փաստարկների, փորձաքննությունների առկայության
դեպքում։ Ուրանյան թեման մանրամասն «Լուրերի» առաջիկա թողարկումների ժամանակ։
Հասմիկ
Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 02.07.2010
|
|
Լիդերները չեն ձանձրանում
Կապանի
լիդերն երի
դպրոցի սաների առօրյան լարված է անցնում. մեկ հանդիպումից շտապում են մյուս
դասընթացին։ Այսօր առավոտյան լիդերները փոքր և միջին ձեռնարկատիրական զարգացման
ազգային կենտրոնի Կապանի մասնաճյուղում էին։ Կենտրոնի փորձագետ Գայանե
Առստամյանը մանրամասն ներկայացրեց կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ թե
խորհրհրդատվություն, թե վարկ տրամադրելով օգնում են սկսնակ գործարարներին։ Բայց
նախ պետք է վերջիներիս ներկայացրած բիզնես-ծրագրերը գնահատվեն։ 14-ամյա Թոմի
Կոստանդյանը իրավաբանի մասնագիտություն է ընտրել։ Լսելով կենտրոնի փորձագետին՝
հիմա հաստատ գիտի, որ թե հաջողակ իրավաբան չդառնա, ապա ուժերը բիզնեսի ոլորտում
կփորձի։ 15-ամյա Սոնա Բաբայանը տնտեսագետ է դառնալու։ հատկապես այս սեմինարը
հետաքրքրեց նրան։ Առաջիկա օրերին լիդերները կազմելու են բիզնես-ծրագրեր ու
ներկայացնելու են կենտրոնի փորձագետներին։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 02.07.2010
|
|
Մանկապարտեզ հաճախողների թիվը
կրճատվել է
Չնայած
ուսումնական հաստատությունների պես՝ մսուր-մանկապարտեզները ամառային արձակուրդ
պաշտոնապես չունեն, բայց այս օրերին հաճախումների թիվը պակասել է։ Կապանի N 6
մանկապարտեզի 6 խմբերից այսօր 3-ն է գործում։ 58 սաներից 45-ն է հաճախում
մանկապարտեզ։ Ծնողների դիմումների համաձայն են փակվում խմբերը։ Նախահաշվի մեջ
կրճատումներ չեն արվում։ Բյուջեն հաստատվում է տարեսկզբին ու ըստ հոդվածների՝
ծախսերը արվում են։ Աշխատակիցներին էլ տրվում է հերթական արձակուրդը։ Կապանի N
5 մանկապարտեզի երեխաներն էլ նոր էին արթնացել և ետճաշիկի էին սպասում։ Այս
մանկապարտեզում 1 խումբ է գործում 3-ի փոխարեն։ Տնօրեն Ջուլիետա Մինասյանի
խոսքով, սա մի կողմից ձեռնտու է մանկապարտեզին։ Գազաֆիկացման աշխատաքներն են
սկսվել, իսկ «Նորոգշին» ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյանը խոստացել է նորոգել
հաստատությունը։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 02.07.2010
|
|
Երգեհոնը բարվոք վիճակում է
Կապանի
երաժշտական
ուսումնարանի դահլիճում 1975թ-ի մարտին Պետերբուրգի Մարիինյան թատրոնի «Ե.Ֆ.
Վալցհեռ» ֆիրմայի արտադրության երգեհոնը տեղադրելուց ի վեր չի նորոգվել։ Դեռևս
այն ժամանակ պարզվել էր , որ գործիքի մեխանիկական հատվածը շարքից դուրս է եկել
ու դրա վերականգնումը իրականացվել էր «Ռիգեր Կլոսս» չեխական կազմակերպության
մասնագետների շնորհիվ։ Կազմակերպությանը միշտ հետաքրքրել է աշխարհի տարբեր
երկրներում տեղադրված երգեհոնների ճակատագրերը ու դեռևս 2000թվ-ին «Ռիգեր
Կլոսս»-ի ղեկավարությունը փորձել է քոլեջից պարզել երգեհոնի վիճակը։ Ու պարզ է
դարձել, որ այն կրկին նորոգման կարիք ունի։ Տնօրենը խնդրի մասին բարձրաձայնել
էր ու վերջերս կայացած Սյունիքի մարզխորհրդի նիստում հայտարարվել էր, որ
մարզային ու քաղաքային իշխանությունները համատեղ կհոգան չեխ մասնագետների
կապանյան այցի ու աշխատանքի իրականացման ծախսերը։ Արվեստի քոլեջի տնօրեն Լիանա
Հակոբյանի խոսքով, չեխ մասնագետները ոչինչ չեն ուզում իրենց աշխատանքի դիմաց։
«Պրոֆիլակտիկ աշխատանքները պարզեցին, որ կարող ենք ասել, որ գործիքը բարվոք
վիճակում է։ 1975թ-ից տեղադրված երգեհոնը պետք է գործածել ժամանակակից
տեխնոլոգիաներով, որ այն հասցվի եվրոպական չափանիշների»,-ասում է «Ռիգեր
Կլոսս»-ի ներկայացուցիչ Ռենե Կլիման։ Երկու օր է, ինչ հյուրերը Հայաստանում են
ու դեռ չեն հասցրել ծանոթանալ տեսարժան վայրերին։ Կապան գալուց՝ վարորդը պատմել
է, որ քաղաքը պատերազմական գործողությունների թիրախ է դարձել, ու
հրետակոծությունից տուժել է նաև երգեհոնը։ Հուսով են, որ մինչ մեկնելը ժամանակ
կունենան ու կհասցնեն լինել գեղատեսիլ վայրերում։ Արդեն արտասահմանցիները
ծանոթացել են հայկական մշակույթին։ Արվեստի քոլեջի սաները ներկայացել են
փոքրիկ համերգային ծրագրով։ Յոզեֆը տեսագրեց ողջ համերգը, որպեսզի իր
հայրենակիցները նույնպես ծանոթանան կապանյան մշակույթին։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 02.07.2010
|
|
30.06.2010 |
|
Անկոչ հյուրերը՝օձերը սկսել են
իրենց արշավը
Յոթանասուներեք
ամյա Հրաչիկ Սարգսյանը սովորության համաձայն երեկ կեսօրին գնացել էր այգի։
Քաղհան անելիս օձը խայթեց։ Դեպքից երկուսուկես ժամ անց Հրաչիկ Սարգսյանը
տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունք։
«Իմ այգին պիտի մաքուր լինի ձեռքս մեկնել եմ որ մոլախոտը պոկեմ, խփեց ձեռքիս
նայեմ տեսնեմ օձա մի 15-20սմ երևաց գլուխը մեկել վիզը, որ ծռվեց ուզում էի
բռնել, բայց տեղս հարմար չէր չուզեցի դդումները կոխ տալ»,-ասում է Հրաչիկ
Սարգսյանը:Տեղում ներարկվել են անտիգյուրզին։Իսկ մինչև տեղափոխվելը հիվանդը
փորձել է ինքն իրեն օգնել։Հրաչիկ Սարգսյանը իրեն բնության մարդ է
համարում,պատմում է,որ ժամանկին օձեր է սպանել ու թունավոր սողունից չի
վախենում.մյուսներին էլ խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել։ Բժիշկ հավաստմամբ
հիվանդի վիճակը մոտ է բավարարին։Սարիկ Աթաջանյան խոսքերով այս տարի օձի կծածի
4 դեպք է եղել՝մեկի մոտ ընթացել է միջինից փոքր ավելի ծանր ընթացքով ,3 մոտ
թեթև ընթացքով,բարեբախտաբար այդ 4 հիվանդներն էլ ժամանկին են դիմել
հիվանդանոց,որը բավականին հեշտացրել է գործը։Թունավոր սողունները սկսել
են իրենց արշավը։Անկոչ այս հյուրերը ամենուր են։ Այգիները քիչ էին հիմա էլ
հասնում են մինչև թաղամասեր ու մտնում տներ ։Օրերս Կապանի Ձորք թաղամասի 12
շենքի բնակիչները խուճապի մեջ էին։ Բնակչուհի Սեդա Մարգարյան պատմում է ,որ
դիմացի շենքից են ասել պատուհանները փակեք օձա մտնում։Քաղաքում այս լուրը
արագ տարածվել է և անգամ տաքսու վարորդները թիվ 12 բնակելին օձի շենք են
կոչում։Ամեն առավոտ բնակիչների առաջին գործը պատուհանից դուրս նայելն է ու պատի
սևացած հատվածը աչքի անցկացնելը։Մտավախութուն ունեն թե օձը դեռ այնտեղ է։
Ենթադրում են, որ ձվադրել է ու իր ծնողական պարտականությունն է կատարում։
Բնակիչները տնից դուրս գալուց լույսը թողնում ենք վառած որ հանկարծ մի բան
չլինի վախենում են։Սյունիքի մարզային փրկարարական ծառայության աշխատակիցները
փորձել են ծածկասալի արանքից հանել օձը ,կրակ են վառել,բայց խորամանկ կենդանին
կարողացել է փախչել։Մեկ այլ թաղամասում օձը մտել էր տուն,բարեբախտաբար
սպանեցին ու թունավոր սողունից ոչ ոք չտուժեց։ ։Ընդհանարպես այս տարի թունավոր
սողունները շատ են իրենց մասին հիշեցնում։Մեր տարածաշրջանում ավելի շատ
հանդիպում են գյուզա և իժ տեսակի օձեր։ Թունավոր սողունների վտանգը կարելի է
ակնկալե մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր։Այս տարի եղանկաները ուշ են տաքացել։ Կապանի
բժշկական կենտրոնը ապահովված է բավարար քանակությամբ դեղօրայքով,բոլոր
միջոցները կան նման կարգի հիվանդների բուժումը կազմակերպելու համար։ Այս
տարի մարզում օձի խայթոցի 8 դեպք է գրանցվել, որից մեկը մահվան ելքով։
Նելլի
Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն,
30.06.2010
|
|
Լիճը դեռ չեն մաքրել
Օրերը
տաքանալուն պես սկսվում է նաեւ ամառային ակտիվ հանգիստը։ Ոմանք նախընտրում են
արտերկիր գնալ՝ ծովափ, մյուսներին էլ շատ բան պետք չէ. մի լողավազան, աշխույժ
ընկերախումբ, ու հաճելի ժամանցն ապահոված է։ Վարդանն իր ընկերների հետ ամեն
ամառ գալիս է Գարեգին Նժդեհի հուշահամալիր՝ լճում լողալու։ Նրանց ամենասիրած
զբաղմունքը «Պապի հրաման» խաղն է. թռչել ջրի մեջ ճիշտ այն ձեւով, ինչպես ջուրը
առաջինը ցատկողը։ Այս տարի նրանցից շատերն 1-ին անգամ են եկել այստեղ՝
սպասելիքներով, որ էլի կլողան ու կզվարճանան։ Բայց լճի տեսքն արդեն իսկ
թեւաթափ արեց նրանց։ Ինչեւէ, օրը շոգ է, եւ ջրի սառնությունը միակ փրկությունն
է։ «Եթե մաքուր լինի լիճը ավելի հաճախակի ու ոգեւորված կգանք։ Իսկ փոքրերն էլ
ընդհանրապես չեն կարողանում ջուրը մտնել, որովհետեւ լճի խոր մասն է միայն
մամուռներից ազատ»,- նշում է 15-ամյա Վահանը։ Նրա ընկեր Մելիքի խոսքերով,
իրենք էլ են զբաղվում լճի մաքրությամբ։ «Լողալիս մամուռները շարժվում են,
երբեմն էլ շատ են մոտենում մեզ ու խանգարում են։ Դե մենք էլ ձեռքով
քաշում-հանում ենք»,- ասում է Մելիքը։ Հանգստյան գոտին համայնքային տարածք է,
Կապանի «Մանկական զբոսայգու» հսկողության տակ է գտնվում։ Վերջերս այստեղ
ավելացվել է 3 հաստիք՝ աշխատանքները կազմակերպող, փրկարար եւ հավաքարար, որոնք
կնպաստեն ժամանցը անվտանգ ու ապահով կազմակերպելուն։ Հանգստյան գոտու
պատասխանատու Նապոլեոն Մեսրոպյանի հավաստմամբ քաղաքապետարանն ու կոմունալ
ծառայությունը լիճը մաքրելու համատեղ ծրագիր ունեն, եւ մինչեւ հուլիսի 15-ը այն
արդեն կիրականացնեն. ջուրը մաքրված կլինի ցեխից եւ մամուռից։ «Ճիշտ է լճի
մաքրման հարցը համայնքի բյուջեով չէր նախատեսվել, բայց անպայման կանենք»,-
ավելացնում է պատասխանատուն։ Տեղանքի մաքրությունը, սակայն, ոչ միայն
քաղաքապետարանի կամ կոմունալ ծառայության հոգսը պիտի լինի։ Այստեղ այցելողներն
էլ պետք է գիտակցեն, որ աղբը համապատասխան վայրում թափեն, որ թե դատարկ շշերը
լիճը լցնեն։ Իսկ մինչ այդ երեխաները ստիպված կլողան մամռակալած լճում։ Պետական
հիգիենիկ հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի
հետ ունեցած հեռախոսազրույցում պարզվեց, որ չնայած լիճը կեղտոտ է, բայց վարակ
չկա, ջրամբարները մաքուր են։ «Եթե նախկինում ամիսը 1 անգամ էինք հետազոտում
ջուրը, լողի սեզոնին արդեն 3 անգամ կստուգենք»,- վստահեցնում է Լենա
Մալինցյանը։ Իսկ «Պապի հրաման» խաղը սիրող պատանիներին մնում է մի քիչ
համբերել, որ մաքուր լիճն իրենց տրամադրության տակ լինի։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 30.06.2010թ.
|
|
29.06.2010 |
|
Ավանդներ հայրենականի
վետերաններին
«Առաջնահերթության կարգով մեծ հայրենականի վետերաններին տրվող ավանդների
գործընթացը մեկ ամսով կհետաձգվի »,-տեղեկացնում է Կապանի սոցիալական
ծառայության տարածքային գործակալությունը։Պարզվում է վետերանների ներկայացրած
փաստաթղթերին պետք է կցվի նաև խնայբանիկից տրված տեղեկանք ավանդի չափերի
մասին։ Վետերանները ստիպված են սպասել մինչև եկող ամիս, մինչդեռ ակնկալում էին
հունիսին ստանել իրենց հասանելիք գումարները։ «Շատ լավ կլինի, որ այս 2 օրվա
ընթացքում մենք էլ տեղեկանքները նույնպես ունենաք մեր ձեռքի տակ, որպեսզի
հաջորդ ամսից կատարվի համապատասխան վճարում»,- ասում է գործակալության պետ
Յուրա Մնացականյանը։ Ընդահանուր առմամբ Կապան և Քաջարան քաղաքներից, ինչպես
նաև գյուղերից 81 վետերան էր ցուցակագրվել։ Իսկ գործակալության կողմից
հաշվառվեց՝ 59։ Այս ամսվա ցուցակում վերջիններիցս մեկի անունն է տեղ գտել
այն էլ պատահաբար։ Խնայգրքույկում գումարի չափը անըթեռնելի էր, և նրանից
պահանջել էին բանկի տեղեկանքը։ Այն պարտադիր է, քանի որ պետք է գրքույկի տվյալն
ու բանկի եղած տվյալնները համապատասխանեն։Այսինքն՝ գումարի վերջնական չափը
դրանով է հիմնավորվում։ Իսկ թե կառույցի թերացումն էր այս բացթողումը՝ դժվար է
ասել։
Նելլի Միրզախանյան, «Սոսի»
հեռուստատեսություն, 29.06.2010թ.
|
|
Կապանում նշվեց անհայտ
ճակատագրով ազատամարտիկի օրը
Ալեքսանդր
Գաբրիելյանը 17 տարի է արդեն աչքը չի կտրում տան դռներից։ «Ամեն
բացվել-փակվելիս տեղիցս վեր եմ թռնում, ուր որ է Լևոնս ներս կմտնի,-ասում
է։ 92-ին նա կամավոր կռվի մեկնեց։ Արծվանիկ, Հորադիզ և այլևս ոչ մի լուր»։
Հիմա հեռուստատեսությամբ ուշադիր հետևում է վերջին
իրադարձություններին։ Ինչպես ինքն է ասում՝ գերեվարվածների մասին ամեն մի
բառ հույսի նոր լույս է ։ Այսօր անհայտ ճակատագրով ազատամարտիկների
ծնողներ, հարազատներ Գ.Նժդեհի հրապարակից ուղևորվեվցին Բաղաբուրջի
հուշահամալիր։ Ինչպես ամեն տարի՝ նրանք նշում են անհայտ ազատամարտիկի
օրը։ Ծաղիկներ դրվեցին անհայտ զինվորի հուշաքարին։ Ծնողներն ու հարազատները
կրկին վերհիշեցին անցած ճանապարհը, մտքեր փոխանակեցին ։ Առօրյա հոգսերը,
խնդիրները շատ են։ Երեխաներ են մեծացնում, ապագայի ծրագրեր կազմում։ Իսկ
կառավարության աջակցությունը վաղուց արդեն չեն ակնկալում։ Անհայտ
ճակատագրով 18 ազտամարտիկների հարազատներից ոմանք այսօր տարբեր
պատճառներով չէին կարողացել ներկա գտնվել արարողությանը։
Հերմինե Միքայելյան «Սոսի»
հեռուստատեսություն,29.06.2010
|
|
Իր տունը հիվանդասենյակն է
Ամեն ինչ
սկսվեց դեռ 6 տարի առաջ, երբ ծնվեց Ալլան այստեղ՝ Կապանի բժշկական կենտրոնում,
ինչպես եւ քաղաքի շատ ու շատ մանկիկներ։ Բայց նրանցից ոչ մեկի թոթովանքը չի
հնչել այդ նույն պատերի ներսում, ոչ ոք չի արել իր առաջին քայլերը հիվանդանոցի
միջանցքներում։ Ալլան փակ աչքերով գիտի ամեն մի սենյակի տեղը. «Սա մեր ճաշարանն
է, սա՝ հիվանդի պալատներից մեկը, սա՝ մեր պրացեդուրնին, սա էլ՝ մեր
վիստիբյուլը»,- ծիծաղում է։ Այս տարիքի մյուս երեխաները եթե իրենց տանը կամ էլ
թե խաղասենյակին են ծանոթացնում ընկերներին, Ալլան ուրախանում է բժշկական
գործիքներով լի հիվանդասենյակներով։ Բժշկական կենտրոնն ամբողջությամբ իր տունն
է, սենյակներից մեկն էլ ծառայում է թե որպես խոհանոց, թե ննջարան ու
խաղասենյակ։ Երազում է օրերից մի օր իր տունն ունենալ՝ ընդամենը մեկ
սենյականոց. «Ես ու մայրիկն ենք մնալու, էլ ոչ մեկը չկա,- ասում է,-նաեւ շատ
խաղալիքներ լինեն մեր տանը ու երաժշտական գործիքներ, հատկապես դաշնամուր»։
Երաժիշտ է ուզում դառնալ։ Ճիշտ է, բժշկության մասին շատ բան գիտի, այդ թվում՝
ինչպես իջեցնել ջերմությունը, բայց անկեղծանում է, որ բարդ մասնագիտություն է։
Ալլան գիտակցում է, որ դեռ շատ դժվարություններ պիտի հաղթահարի եւ հենց
հիմիկվանից էլ անում է. ապրում է հիվանդանոցի մանկական բաժանմունքում, այնպիսի
պայմաններում, որոնց մասին դժվար թե ինչ-որ մեկը երազեր, հայրիկից ու
քույրիկից՝ Գայանեից հեռու։ Նրան ընդամենը 3 անգամ է տեսել, այն էլ՝ դպրոցում,
իսկ վերջին անգամ նույնիսկ չեն էլ զրուցել։ Գայանեի նկարները խնամքով է պահում,
հիշում է, թե ամեն նկարվելուց առաջ ինչ էին անում։ Շատ ավելի դժվար է Ալլայի
մայրիկի՝ Սուսաննայի համար։ Մեծ աղջկա հետ նա էլ կապ չունի, երկրորդին այս
պայմաններում է մեծացնում, բնակարան չունեն։ Նախկինում նպաստ էր ստանում, բայց
արդեն 2 տարի է հիվանդանոցում կրտսեր բուժաշխատող է, այդ պատճառով էլ նպաստից
կտրել են։ Հարազատներ չունի. Սուսաննան ինքը մանկատանն է մեծացել եւ երբեք չի
ցանկանա, որ իր երեխաները նույն ճակատագիրն ունենան։ Հիմա ողջ ուժերը ներդրել է
բնակարանի հարցը լուծելու համար. չէ՞ որ ընդմիշտ չեն կարող այստեղ մնալ։
Բազմիցս դիմել է գերատեսչություններին, բայց առայժմ՝ անարդյունք։ «Մի անգամ
նույնիսկ բանալիներ ցույց տվեցին, թե սա քո տան բանալիներն են, բայց այդքանով
ամեն ինչ ավարտվեց,- պատմում է Սուսաննան։ - Գնացի Երեւան, եկա Կապան ու մի
քանի անգամ. ոչինչ չփոխվեց»։ Մանկական բաժանմունքի վարիչ Լարիսա Ջհանգարյանի
խոսքերով իրենք միշտ մեծ սիրով են օգնել նրանց, բայց իրենք պետք է իրենց
սեփական գոնե 4 պատն ունենան. «Երեխան արդեն դպրոց պետք է հաճախի, ընկերներով
հավքվելու են, հյուր են գնալու, իսկ այս դեպքում սրտնեղելու է թե Ալլան եւ թե
մայրը»,- ցավով նշում է բժշկուհի Լարիսան։ Վերջինս աղջնակի սիրելին է, իր իսկ
խոսքերով՝ տատան։ «Երբ մեր տունն ունենանք եւ գնանք այստեղից ամենաշատը տատային
եմ կարոտելու ։ Ինքը երեխաներին նշանակումներ ա անում, բուժում, հետո էլ
ուղարկում տուն։ Շատ եմ սիրում նրան»,- քիչ հուզված ասում է Ալլան։
Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի, առողջության պահպանման, կրթության, անհրաժեշտ
կենսապայմաններ ունենալու, բնակելի տարածության եւ մի շարք այլ իրավունքներ,
որոնք ամրագրված են «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում, այս դեպքում՝
միայն թղթի վրա...
Մելինե Մարտիրոսյան, «Սոսի»
հեռուստատեսություն, 29.06.2010թ.
|
|
28.06.2010 |
|
Այգեգործները շարունակում են
համառել
Կապանում
հողի հարգը իմացողը թույլ չի տա, որ այգին չորանա։ Մի մասը նախընտրում է
ջրից օգտվել օրենքով սահմանված կարգով, իսկ մյուս մասը դեռ փորձում է
շրջանցել ջրմուղագործների զգուշացումները։ «Միգուցե այգին ջրելու ելք
գտնվի»,- մտածում են նրանք։ Մեկ ամիս է արդեն մի շարք թաղամասերի
այգիներում ջրամատակարարումը ընդհաատվել է։ Սակայն այգեգործներին սա
չի զգաստացնում։ «Չնայած ամառվա տապին ՝ նրանք համառորեն շարունակում
են ջրաչափեր չտեղադրել։ Նույնիսկ եթե օգտագործած ջրի սակագինը 11 դրամ
է»,- ասում է Արամ Սարգսյանը։ Պայմանագիր կնքած բաժանորդների թիվը հազիվ
35 է,- ասում է հայջրմուղկոյուղու հարավային տեղամասի տնօրենի պաշտոնակատարը։
Արամ Սարգսյանը արդեն մեկ ամիս է ստանձնել է Կապան տեղամասի տնօրենի
պաշտոնակատարը։ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղի փոխտնօրենը
վաղուց է կառույցում։ Իսկ Կապանում աշխատելը, ըստ նրա, առայժմ հաճույք է
պատճառում։ Տեղանքը՝ գեղեցիկ, աշխատակիցները՝ գործին նվիրված»,- ասում է նա։
Մնում է արդյունքները բարձր լինեն։
Հերմինե
Միքայելյան ,
«Սոսի»
հեռուստատեսություն,28.06.2010թ.
|
|
Կյանքի 70 տարին արդեն ապրել են
Կապանի
գետափնյա մայթերից մեկով քայլելն անհարմար է հատկապես ամռանը։ Այստեղ տնկված 10
բարդիները ավելի քան 2 տարի է՝ չեն կանաչում, սաղարթ չունեն եւ արեւից չեն
պաշտպանում։ Ծառերի արմատներն էլ գետնի երես են դուրս եկել՝ մայթը դարձնելով
խորդուբորդ։ Իսկ այս ամենը, իհարկե, ազդում է տվայլ հատվածի ընդհանուր տեսքի
վրա։ Մասնագետները բարդիների չորացման մի քանի վարկած են առաջ քաշում։ Դրան
կարող է նպաստել հատկապես ծառերի տարիքը. բարդիները մոտ 80 տարվա կյանք են
ունենում, իսկ սրանք արդեն 60-70-ն արդեն ապրել են, գերհասուն են, շատերն էլ՝
սնամեջ։ «Չորացման պատճառ կարող է լինել նաեւ , երբ արմատային համակարգը դեմ է
առել քարերի կամ ժամանակին ծառը սխալ են էտել»,- ասում է բնապահպանության
պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի տեսուչ Վահրամ Մարտիրոսյանը։
Վերջինս ավելացնում է, որ բարդիների ներսը այս տարիքում սկսում է փտել,
հյուսվածքները մահանում են, ջուրը չեն հասցնում ճյուղերին, ասպիսով այն
չորանում է։ Սովորաբար ծառերը էտում են հյութաշարժի ժամանակ՝ գարնան 1-ին
ամիսներին։ Բայց չորացածների համար տարբերություն չկա, թե երբ։ Կապանի կոմունալ
ծառայությունից տեղեկացրին, որ օրերս կսկսեն տեղահանել բարդիները։ Իսկ թե ինչ
տեսակի տնկիներ կփոխարինեն նրանց կամ ինչքան կկազմի ընդհանուր ծախսը, առայժմ
հայտնի չէ։
Մելինե Մարտիրոսյան, «Սոսի»
հեռուստատեսություն, 28.06.2010թ.
|
|
Էքսկուրսիա ԼՂՀ-ի
պատմամշակութային վայրեր
Կապանի
արվեստի պետական քոլեջի ուսանողների հերթական խումբը հնարավորություն ունեցավ
ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հանրապետության պատմամշակութային օջախաններին ։
Ամեն ուսումնական տարվա ավարտից հետո քոլեջի տնօրինությունը էքսկուրսիա է
կազմակերպում։ Այս տարի էլ բացառություն չէր։ Մեկ տասյակից ավելի ուսանողներ և
դասախոսներ ընդամենը մեկօրյա այցի ժամանակ կարողացան լինել Շուշիում,
Ստեփանակերտում, Գանձասարում և այլ վայրերում։ Էքսկուրսիան շատ հագեցած էր,
տպավորություններն ու հիշողությունները մասնակիցների խոսքերով՝ անջնջելի ։
Ուսանողներից շատերը առաջին անգամ էին լինում Արցախում, և ինչպես իրենք են
ասում , հետքրքրվեցին ամեն մի մանրուքով, շփվեցին տեղի բնակիչների հետ,
փորձեցին հնարավորիս շատ բան իմանալ ։ Այսօր էքսկուրսիայի մասնակիցները
հավաքվել էին մեկ անգամ ևս միմյանց պատմելու այնտեղից ստացած
տպավորությունները , վերհիշելու՝ առավել հետքրքրաշարժ դեպքերը։ Բնականաբար
էքսկուրսիայի ամենատպավորիչ դրվագներն ու վայրերը լուսանկարների տեսքով
կհամալրեն մասնակիցներից յուրաքանչյուրի ալբոմը, ու ամեն անգամ այն թերթելիս
հաճելի հուշեր կարթնացնեն ։
Նելլի Միրզախանյան, «Սոսի»
հեռուստատեսություն, 28.06.2010թ.
|
|
25.06.2010 |
|
Սկսվել է
ճոպանուղու կառուցումը
Տաթևի վանք ազատ մուտք գործելու համար նախատեսվում է ստեղծել ենթակառույցՙ
Որոտանի կիրճով անցկացնել ճոպանուղի: Այն սկիզբ կառնի վանքին մոտակա Հալիձոր
գյուղից և կլինի աշխարհի ամենաերկար ճոպանուղինՙ 5,7 կմ: Շինարարության համար
կներդրվի 6,8 մլն եվրո, որը ծրագրի ընդհանուր գումարի մոտ կեսն է: Ճոպանուղին
հնարավորություն կտա կրճատելու համալիր հասնելու ժամանակահատվածը,
ճամփորդության համար կապահովի նաև հարմարավետություն: Ծրագիրը նախաձեռնել են
«Ռուբեն և Վերոնիկա Վարդանյաններ և ընկերներ» և ARGA հիմնադրամները: «Տաթևի
վերածնունդ» կոչվող ծրագրի մշակումը և մինչև 2012-ը նախատեսվող աշխատանքների
համակարգումն ու վերահսկումն իրականացնում է Հայաստանի ազգային մրցունակության
հիմնադրամը:
Հիմնադրամի
տնօրեն
Բեկոր
Փափազյանը դեռևս փետրվարին հայտարարել էր, որ Տաթեւի
ճոպանուղու
կառուցման
աշխատանքները
կավարտվեն
այս
տարվա
սեպտեմբերին։ Աշխղեկ Սուրեն Մարգարյանի խոսքերով, աշխատանքներին մի քիչ
եղանակն է խանգարում՝ անձրևներ, քամիներ, բայց կշահագործեն ժամանակին։ Տաթևցի
Վարուժան Մարտիրոսյանը գյուղի վերականգնման ծրագրի հետ մեծ հույսեր է կապում։
«Տաթևի վերածնունդ» ծրագրի նախնական արժեքը 20 մլն դոլար է: Հայաստանի
կառավարությունը ստանձնել է աշխատանքների կատարման մի մասը:
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 25.06.2010
|
|
37 դիմում՝
Կապանի
N 3
երաժշտական դպրոցում
Կապանի
համար 3 երաժշտական դպրոցի բակը առավոտյան մարդաշատ էր։ Ծնողները փոքրիկների
հետ սպասում էին քննական հանձնաժողովի հրավերին։ Նոննա Գրիգորյանը դպրոցում
4-րդ դասարանն է փոխադրվել, ուզում է քանոն ու դաշնամուր նվագել սովորել։
Ծնողները դաշնամուր դեռ չեն գնել, քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո
խոստացել են։Կարենը նախընտրել է շվիի բաժինը, հայրն է այդպես ցանկացել, իսկ
Հասմիկը քանոն նվագել է շատ սիրում ու համոզված է, որ հաջողության կհասնի։
Փոքրիկները հուզված էին ու ոչ ոք չէր համարձակվում առաջինը ներս մտնել։
Լացակումած Մոնիկան մի կերպ զսպեց արցունքներն ու սկսեց երգել:
Քննական հանձնաժողովի անդամների կարծիքով՝այնքան էլ բարդ չէ քննությունը. որևէ
երգի կատարում ու լսողության ստուգում։ Դպրոցի տնօրեն Լուսինե Մարտիրոսյանը չի
թաքցնում ուրախությունը և նշում է, որ այսօր քննություն է հանձնում 37 երեխա։
Անցած տարի ընդամենը 7 դիմում էր։ Կապանի համայնքի ավագանու որոշմամբ արվեստի
ու երաժշտական դպրոցների ժողգործիքների բաժնում ուսուցումը անվճար է։ Դիմողների
զգալի մասը նախընտրել է այս բաժինը։ Արդյո՞ք դա կապ ունի վճարի հետ։ Նշենք, որ
սա ընդունելության առաջին փուլն է։ Եթե դիմումներ լինեն, երկրորդ փուլը
կմեկնարկի սեպտեմբերին։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 25.06.2010
|
|
24.06.2010 |
|
Մեղրիում ոռոգման սեզոնը ուշ է
սկսվել
Անձրևային
եղանակների պատճառով այս տարի Մեղրիի տարածաշրջանում ոռոգման սեզոնը ուշ սկսեց։
Օրերս կայացած մարզխորհրդի նիստում Մեղրիի ՋՕՄ խորհրդի նախագահ Ալեքսան
Հովհաննիսյանը խոսեց ոլորտի խնդիրների մասին։ Եթե անցած տարի վարձավճարների
գանձման 101 տոկոս աճ են ապահովել, ապա ընթացիկ տարի 2 մլն դրամի ջուր է
մատակարարվել, բայց գանձվել է 135 հազար դրամ։ Կառավարությունը 2009թ-ին 22 մլն
դրամ սուբվենցիա է տրամադրել ընկերությանը։ Պոմպեր են նորոգվել, աշխատավարձի
պարտքերն են մարվել։ Այնուամենայնիվ, ընկերությունը լուրջ խնդիրներ ունի։ Այս
պայմաններում էլ ընկերության խորհրդի նախագահը հավաստիացրեց, որ ոռոգման
ժամանակաշրջանում ոչ մի խոչընդոտ չի առաջանա և անհրաժեշտ քանակությամբ ջուր
կմատակարարվի։ Նշենք, որ կառավարության որոշմամբ Մեղրիի տարածաշրջանում 50
տոկոսով զեղչվել է ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարը։ Այսինքն, 1 խմ ջրի
դիմաց մեղրեցիները վճարում են ոչ թե 9 դրամ, այլ 4 դրամ 50 լումա։
Արմեն
Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 24.06.2010
|
|
Կապանի անտառների
սանիտարահիգիենիկ վիճակը կայուն է
Մութ
ու ցուրտ տարիներին ամենաշատ տուժողներից մեկն էլ եղել են մեր տարածաշրջանի
անտառները։ Այդ ժամանակ հատվել են մեծ քանակությամբ ծառեր, այդ թվում ՝
մրգատու։ Անտառահատումներ, ճիշտ է, հիմա էլ չեն բացառվում, բայց մասնագետների
հավաստմամբ անտառը քիչ-քիչ ոտքի է կանգնում։ «Հայանտառի» «Կապան
անտառտնտեսություն» մասնաճյուղը կատարում է թե՜ սեզոնային եւ թե՜ ախտաբանական
հետազոտություններ, որոնց արդյունքում հնարավոր է լինում գնահատել անտառների
սանիտարահիգիենիկ վիճակը։ Անցումային հատումներ են սկսվել Առաջաձորի,
Նորաշենիկի եւ Սյունիքի անտառպետություններում։ «Հատվում են այն ծառերը, որոնք
կորցրել են կենսունակությունը»,-ասում է մասնաճյուղի ավագ անտառապետ Սերյոժա
Ազարյանը։ Վերջինս ուրախությամբ է նշում նաեւ, որ դրանց մեջ չկան հիվանդ ծառեր։
Անտառներում գարնանային սրսկումներ այս տարի չեն կատարվի։ «Միայն նկատելի է
կաղնու ալրացման հիվանդություն, այն էլ շատ քիչ է, եւ հիվանդությունը կանխելու
աշխատանքներ իրականացվում են»,- նշում է ավագ անտառապետը։ Միայն հատումների
շնորհիվ չէ, որ անտառը թարմանում է։ Անընդհատ լրացումներ են կատարվում։ Կապանի
տարածաշրջանում 2010թ-ին նախատեսվել է 20 հա-ի չափով ծառատունկ։ 10 հա արդեն
իրականցրել են, իսկ մյուս կեսը աշնանը կկազմակերպեն։ Հիմնականում տնկում են
արժեքավոր ծառեր՝ ընկուզենի, կաղնի, սոսի, նաեւ՝ մրգատու ծառեր։ Իսկ ամենամեծ
ծառատունկը կազմակերպել են Գեղիի տարածքում։ «Այստեղ 6-7 տարի առաջ հրդեհ էր
բռնկվել, եւ գիհի տեսակի ծառերը ոչնչացել էին։ Ապրիլի 15-ից ծրագիր ենք
իրականացնում, արդեն 10 հա ծառատունկ ենք արել։ Ի դեպ, գիհիները ամեն տեղ չեն
աճում, Գեղիի տարածքում պայմանները լավ են»,-ասում է Կապանի անտառտնտեսության
տնօրեն Վլադիմիր Միրզոյանը։ Անտառտնտեսության աշխատակիցները վստահեցնում են, որ
անտառի թշնամին ու միաժամանակ պաշտպանը հենց մարդն է։ « Բնությունը իր վնասները
ինքն է փոխհատուցում, իսկ մարդունը՝ շատ ավելի դժվար է»,- ավելացնում են։ Միայն
հորդորում են, որ այս տաք եղանակներին ավելի զգույշ լինեն ու անտառային
հրդեհների տեղիք չտան։
Մելինե
Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 24. 06.2010
|
|
Դպրոցների տնօրենները
թափանցիկ չեն աշխատում
««Տեղեկատվության
ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման մակարդակը Սյունիքում խիստ
ցածր է, հազիվ 4-5 տոկոս։ Այդ են վկայում հարցումները»,- ասում է
ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, փորձագետ Լևոն
Բարսեղյանը։ Հարցման՝ը դպրոցները թերի էին պատասխանել՝ փորձելով նախ պարզել
դրա բուն նպատակը։ Տնօրենների մի մասը պնդում էր, որ հարցմանը
լիարժեք չի պատասխանել, որովհետև ժամանակատար է, իսկ մյուս մասը , թե ամեն
ինչ չէ, որ պետք է հրապարակել։ Մինչդեռ «Տեղեկատվության ազատության
մասին օրենքում» ամեն ինչ շատ հստակ է սահմանված։ Սակայն այն ոչ բոլոր
դեպքերում է կիրառվում։ Ահա հենց սա էլ բուռն կերպով քննարկվեց Կապանի
թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացված սեմինարի ժամանակ։ Այն կազմակերպել
էր Գյումրիում գտնվող ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ը
դպրոցների տնօրենների և լրագրողների համար։ Փորձագետ Լևոն Բարսեղյանի
խոսքերով առանց կազմակերպության հարցման՝ սեմինարը արդյունք չէր տա։
«Բոլորն էլ կարող են ասել՝ այո, օրենքին պետք է հետևել, սակայն, երբ խոսքը
վերաբերում է գործելուն, յուրաքանչյուրը փորձում է խուսափել
տեղեկատվություն տրամադրելուց։ Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ
տնօրենները օրենքում կատարված փոփոխություններին տեղյակ չեն։ Եվ ոչ
միայն նրանք»,-ասում են կազմակերպիչները։ «Հաշվետվողականությունը և
հանրային մասնակցությունը տեղեկատվության ազատության միջոցով» ծրագիրը
իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության
հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։ Գյումրիից ժամանած
հյուրերի խոսքերով, Սյունիքի մարզում սեմինար- քննարկումները իրարից
գրեթե չեն տարբերվում։ Դպրոցների տնօրենները հաճախ են խույս տալիս
հարցումներից։
Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 24.06.2010
|
|
23.06.2010 |
|
Վտանգ չկա՞
ՀՀ
Էներգետիկայի
եւ
բնական
պաշարների
նախարար
Արմեն
Մովսիսյանը
վստահեցնում
է,
որ
դեռ
պարզ
չէ`
Սյունիքում
կա՞
ուրան,
թե
ոչ:
Այդ
պատճառով
ըստ
նրա`
բնապահպանական
ՀԿ-ներն
իրենց
գործողություններում
«մի
քանի
քայլ
առաջ
են
ընկել
նրանից,
քան
այն,
ինչ
արվում
է»:
Ըստ Ա1+-ի, բնապահպաններն
ահազանգում
են,
որ
ուրանի
հնարավոր
պաշարների
հայտնաբերումն
ու
առավել
եւս
դրանց
շահագործումը
մեծ
չարիք
կդառնա
թե
բնապահպանական,
թե
առողջապահական
տեսանկյուններից:
Նախարարը երեկ լրագրողների
հետ
հանդիպման
ժամանակ
փորձեց
մեղմել
այդ
անհանգստությունները`
նշելով,
որ
ուրանի
դեռ
միայն
ուսումնասիրություններ
են
ընթանում,
իսկ
շահագործման
թույլտվություն
կլինի
միայն
տեխնոլոգիական,
բնապահպանական
փորձաքննությունից
հետո.
«Ուրանի
շահագործումը
կախված
է,
թե
ինչ
ծավալներ
կհայտնաբերվեն:
Միգուցե
այնպիսի
ծավալ
լինի,
որը
հանելն
այսօր
կնստի
կրկնակի,
եռակի
թանկ,
քան
դրսից
բերելը»:
Ի
դեպ,
ուսումնասիրությունները
շարունակվելու
են
առաջիկա 2
տարում:
Սյունիքում
ուրանի
հնարավոր
պաշարների
որոնողական
եւ
ուսումնասիրման
աշխատանքները
կատարում
է
«Հայ-ռուսական
լեռնահանքային
կազմակերպությունը»,
իսկ
ՀՀ
Էներգետիկայի
եւ
բնական
պաշարների
նախարարությունը
ապահովելու
է
ծրագրի
անվտանգությունը:
Նախարարը
սխալ
համարեց
այն
տեղեկությունները,
թե
պաշտոնական
տվյալներով
Հայաստանում 30
հազար
տոննա
ուրան
կա.
«Ես
ձեզ
այսքան
ժամանակ
ինչ
ասել
եմ,
մի
բան
սխալ
ասած
կա՞մ:
Հիմա
նույն
կերպ
ասում
եմ`
Խորհրդային
տարիներին
կատարված
ուսումնասիրությունների
արդյունքում
եղել
են
ուրանի
միայն
երեւակումներ,
սակայն
հաստատված
պաշարներ,
որ
հանք
կոչվի,
չի
եղել:
Եթե
լիներ,
էլ
ինչո՞ւ
էինք
նորից
ուսումնասիրելու,
միանգամից
կօգտագործեինք»:
Այդ
պատճառով
բնապահպանական
ՀԿ-երի
աղմուկը
նա
համարեց
պոպուլիստական. «Ես
ինքս
Կապանից
եմ,
ես
շատ
լավ
գիտեմ
խնդիրները:
Ինձ
այդ
հարցն
ավելի
շատ
է
ցավ
տալիս,
քան
ձեզնից
որեւիցե
մեկին,
բայց
մի
հարց
է,
երբ
ուրանը
ճիշտ
ձեւով
չենք
շահագործում,
այլ
հարց
է
երբ
այդ
ամենը
բերում
ենք
ճիշտ
դաշտի
վրա:
Այդ
բնապահպաններից
կարո՞ղ
եք
մատների
վրա
հաշվել,
թե
քանի
հոգի
են
Սյունիքից,
երբ
այնտեղի
դարդ
ու
ցավից
են
խոսում»:
Ինչ
վերաբերում
է
այն
հայտարարություններին,
որ
ուրանի
շահագործման
դեպքում
կվարակվեն
ստորգետնյա
ջրերը,
Արմեն
Մովսիսյանը
նշեց.
«Այնտեղ,
որտեղ
ուրան
են
ուսումնասիրում,
զերծ
է
ստորգետնյա
ջրերից:
Սյունիքում
ինչ
խորության
էլ
ծակեն,
երբեք
ջրի
չեն
հանդիպի:
Հանքարդյունահանման
նպատակներով
ծակում
են
մինչեւ
1500-2000
մետր
ու
այնտեղ
ջուր
չկա:
Բա
ո՞ւր
են
այդ
ջրերը:
Դրանք
քամվում
են
ու
ամենացածր
կետով
հոսում,
գնում
են»:
|
|
Ռուսերենի թեսթերը հայերենից
քիչ էին տարբերվում
Դիմորդներից
շատերը անվճար համակարգում սովորելու հույսերը կտրել են, իսկ վճարովի
կընդունվեն, թե ո՝չ պարզ կլինի ավելի ուշ։ Վերջին միասնական քննություն
հանձնողների խոսքերով, այսօրվա ռուսերենի թեսթերը հայերենից քիչ էին
տարբերվում։ Ինչ վերաբերում է օտար լեզուների արդյունքներին, ապա դրանք
հայերենի համեմատ բարձր էին։ Գերմաներենից 2 հոգի՝ 18,50 և մեկը 19.50
միավոր է վաստակել։ Ֆրանսերենի ամենաբարձր միավորը 20-նն է, իսկ
անգլերենինը՝ 19-ը։ Նույնը չի կարելի ասել հայոց լեզվի մասին։ Բողոքարկողների
թիվը մեծ է հատկապես մաթեմատիկայից և հայոց լեզվից։ Ռուսերենի միասնական
քննության արդյունքների հրապարակումից հետո արդեն կփակցվեն բողոքարկված
աշխատանքների պատասխանները։ Ըստ ԿԳ նախարարի հայտարարության, մաթեմատիկայի
և հայոց լեզվի արդյունքները մինչև 2 միավոր կբարձրացվեն։ Ընդհանուր
առմամբ դիմորդները այս տարվա միասնական քննություններից հիասթափված են ։
«Սպասում էինք, որ բարդ կլինեն, բայց ոչ այսքան»,- ասում են նրանք։
Հերմինե Միքայելյան, «Սոսի»հեռուստատեսություն,23.06.2010
|
|
Կնորոգվի Կապանի երգեհոնը
1976թ-ին
մարտին Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղադրվեց Պետերբուրգի
Մարիինյան թատրոնի գերմանական «Ե.Ֆ.Վալցհեռ» ֆիրմայի արտադրության երգեհոնը։
Այն ձեռք էր բերվել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ու չորս հազար
ռուբլի մուծելուց հետո գործիքը հասավ Կապան։ Տեղադրելուց հետո պարզվեց, որ նրա
մեխանիկական հատվածը շարքից դուրս է եկել ու գործիքի վերականգնումը իրականացվեց
«Ռիջեր Կլոսս» չեխական կազմակերպության մասնագետների շնորհիվ։ Այժմ կրկին
երգեհոնը նորոգման կարիք ունի։ Արվեստի քոլեջի տնօրեն Լիանա Հակոբյանը հարցը
լուծելու միջոցներ էր փնտրում։ Հայստանում մասնագետներ, ճիշտ է կան, բայց
ինչ-ինչ պատճառներով նրանք հրաժարվում են աշխատանքները իրականացնելուց։ Արվեստի
քոլեջի տնօրինությունը գտավ հենց այն կազմակերպությունը, որը ժամանակին
վերականգնել էր կապանյան երգեհոնի մեխանիկական մասը։ Քաղաքային և մարզային
իշխանությունները ընդառաջելով տնօրենի խնդրանքին հոգալու են մասնագետների այցի
ծախսերը։ Հուլիսի 1-ին նրանք կժամանեն Կապան։ Չեխ մասնագետները մանրամասն
կհետազոտեն երգեհոնը, կկազմեն նախահաշիվ։ Հետո այն կներկայացվի կառավարություն։
Ըստ խոստումների՝ եկող տարի պետբյուջեից միջոցներ կհատկացվի երգեհոնի նորոգման
համար։
Արմեն Դավթյան, «Սոսի»հեռուստատեսություն,23.06.2010
|
22.06.2010 |
Օրակարգում Մեղրիի տարածաշրջանի խնդիրներն էին Չնայած Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը այս անգամ պիտի տեղի ունենար Մեղրիում, սակայն շոգ եղանակի պատճառով անցկացվեց Կապանում։ Մարզի համայնքների կողմից 2010 թ. բյուջեների սեփական եկամուտների ընթացիկ հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Աշոտ Մարդյանը: Վերջինս նշեց, որ համայնքների ղեկավարները ճիշտ չեն կազմակերպում գնումները և հորդորեց հետևել գործող կարգին։ Աշոտ Մարդյանը անդրադարձավ չվճարված աշխատավարձերին: Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը ներկայացրեց համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակը, առաջիկա ծրագրերն ու հիմնախնդիրները։ Համայնքապետարանը նախկին տարիներից ունի աշխատավարձի պարտք՝ 22 մլն դրամ, ու քաղաքապետը հավաստիացրեց, որ մինչև 2011թ-ի դեկտեմբերը կվճարվի։ Սյունիքի մարզպետը առաջարկեց մինչև ընթացիկ տարվա վերջը այդ հարցը լուծել։ Սուրիկ Խաչատրյանը առաջարկեց կրճատել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունների ավելորդ հաստիքները։ Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը նշեց, որ առաջին անգամ Ագարակի համայնքին հատկացվել է 20 մլն 459 հազար դրամ բնապահպանական սուբվենցիա։ Այդ գումարից 2 մլն դրամը տրվել է Ագարակի հիվանդանոցին. 5 մլն մանկապարտեզին։ մոտ 12ու կես մլն-ը ծախսվել է համայնքի կանաչապատման, մարդկանց իրազեկությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ բարձրացնելու նպատակով։ Ըստ Ագարակի քաղաքապետի` 1,8 հա հող է հատկացվել բնակարաններ կառուցելու համար։ 30 տարի է, ինչ Ագարակում բնակարանաշինություն չի իրականացվում։ Խնդիրներից քաղաքապետը առաձնացրեց գազաֆիկացման հարցը։ Չնայած Իրան-Հայաստան գազատարը անցնում է համայնքի միջով, բայց ագարակցիները ջեռուցման խնդիր ունեն։ Քաղաքում տեղակայված զորամասի 5 զորանոցներն էլ ջեռուցվում են մազութով, ինչը աղտոտում է շրջակա միջավայրը։ Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայության գծով պետի տեղակալ Ավո Պողոսյանն էլ ներկայացրեց տարածաշրջանի օպերատիվ իրավիճակը։ Մարզխորհրդի նիստի աշխատանքները ամփոփեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 22.06.2010թ Կողմ էր մեկ հոգի Կապանի համայնքի ավագանու 5 անդամներիի նախաձեռնությամբ երեքշաբթի արտահերթ նիստ էր հրավիրվել` քննարկելու ուրանի հանքերի շահագործման հարցը: Բազմիցս է խոսվել Լեռնաձորի համայնքում ուրանի պաշարների մասին, վերջերս էլ ստորագրահավաք էր կազմակերպվել՝ պարզելու բնակիչների կարծիքը: Ավագանու նիստին մասնակից ՀԿ-ների ներկայացուցիչները նորից խոսեցին ուրանի վնասակարության մասին՝ նշելով նաեւ, որ Հայաստանի նման փոքր երկրի համար վտանգավոր է այդ հանքերի շահագործումը: «Ո՞վ կաշխատի ուրանի հանքում. ոչ ոք, նույնիսկ մլն-երի դիմաց»,- համոզված է «Խուստուփ» ԲՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը։ Արտահերթ նիստը վարեց քաղաքապետի տեղակալ Գագիկ Ղահրամանյանը: Ավագանու անդամների ներկայացրած ուղերձը` հասցեագրված հանրապետության գործադիր եւ օրենսդիր մարմիններին, այնքան էլ ներկաների սրտով չէր: “Ավելի հստակ ու կոշտ դիրքորոշում պետք է արտահայտել”,-նշեցին նրանք: Ավագանու անդամներից միայն “Գանձասար” ֆուտբոլային ակումբի պետ Վլադիկ Առաքելյանն էր կողմ ուրանի հանքերի շահագործմանը: Վերջինս նույնիսկ ենթադրեց, որ ինչ-որ մեկի թելադրանքով է ուղերձը գրվել: “Վերևներում հո դուրակ չեն, որ ժողովրդին կոտորեն: Համ էլ եթե իրենք որոշեն, մենք ո ՞վ ենք որ։ Ուրեմն լավ բան ա, մտածում են նոր աշխատեղերի մասին: Գնացե՞լ եք Ռուսաստան, տեսե՞լ եք էդ հանքերը ոնց ա շահագործվում, նստել՝ ինչ ենք քննարկում”,-հայտարարեց Վ. Առաքելյանը: Թերեւս սա էր նիստի միակ նորությունը, որը քիչ թե շատ աշխուժացրեց ներկաներին։ Իսկ մյուս նորությունն էլ այն էր, որ էլի հստակ ոչինչ չորոշվեց։ Նիստի նախագահ Գ. Ղահրամանյանն իր խոսքում նշեց, որ սա արտահերթ նիստ չի կարելի համարել, այլ պարզապես քննարկում է: «Նիստի ժամանակ մենք պիտի քվեարկենք՝ կողմ կամ դեմ, բայց որ չկա հստակ հա՞րց...»,- ավելացրեց Գ. Ղահրամանյանը։ Արդյունքում որոշվեց ստեղծել 8 հոգանոց հանձնախումբ՝ հստակեցնելու ուղերձի բովանդակությունը, եւ մի քանի օր հետո նորից ավագանու նիստ հրավիրել: Հերթական, թե արտահերթ` արդեն կարևոր չէ: Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 22.06.2010թ |
21.06.2010 |
Ամփոփվեցին նախնական արդյունքները Հունիսի 20-ին ՏԻՄ ընտրություններ կայացան Սյունիքի մարզում: Գորիսեցիները ընտրեցին քաղաքապետ: Արդեն
4-րդ անգամ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ անդամ Նելսոն Ոսկանյանը: Վերջինս 2126 ձայնով առավելության հասավ անկուսակցական, “Վարարակն” ՓԲԸ տնօրեն Ավետիք Բուդաղյանի նկատմամբ: Համար 37 ԸԸՀ-ն դիմում-բողոքներ չի ստացել: Նույն ընտրատարածքի Իշխանասար համայնքում կայացել են ավագանու անդամների ընտրություններ, առաջադրված 5 թեկնածուներն էլ ընտրվել են: Համար 38 ընտրատարածքի 2 գյուղական համայնքներում կայացան գյուղապետի ընտրություններ: Այստեղ նույնպես բողո-դիմումներ չկան: Ինչպես տեղեկացրեց ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանը, Օխտարում վերընտրվեց առաջադրված միակ թեկնածուն` Վաղարշակ Համաբարձումյանը: Ընտրությանը մասնակցած 43 ընտրողը քվեարկել էին ՀՅԴ գյուղապետի օգտին: Իսկ ահա Աճանանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում էին 2 հանրապետական` գործող գյուղապետ Վաչե Ավետիսյանն ու Աճանանի դպրոցի փոխտնօրեն Լարիսա Սողոմոնյանը: 107 ընտրողներից 72-ը նախընտրեցին գործող գյուղապետին, իսկ 31-ը մանկավարժին: Մինչև տարեվերջ համար 37 ընտրատարածքում /ընդգրկում է Սիսիան, Գորիս քաղաքները`տարածաշրջանի գյուղերով/ ՏԻՄ հերթական ընտրություններ նախատեսված չեն: Իսկ Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերը ընդգրկող համար 38 ընտրատարածքի Չափնի համայնքում սեպտեմբերին կկայանան ավագանու անդամների հերթական ընտրություններ: Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 21.06.2010թ Նոր տարածք Կապանի երկրագիտական թանգարանին Դեռեւս 2007թ-ին մարզկենտրոնի նախկին թիվ 3 մանկապարտեզի մասնաշենքերը հատկացվել են Կապանի երկրագիտական թանգարանին։ Տեղանքը բավականին հարմարավետ է, միայն թե նորոգման կարիք ունի։ Դրա համար եկող տարվա պետբյուջեի նախագծում առանձնացվել է 95 մլն դրամ։ Սակայն թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի խոսքերով նախագծային աշխատանքները չեն սկսվի, քանի դեռ չի լուծվել մեկ այլ խնդիր՝ տարածքի ամբողջական հողհատկացման հարցը։ « Եթե ցանկանանք մեր ֆոնդերից մեկը բերենք ցուցասրահ, ապա պիտի «անցնենք մետրոյով»՝ գետնի տակով, կամ էլ «վայրէջք կատարենք ինքնաթիռով»՝ հենց շենքի վրա »,- ասում է տնօրենը։ Վերջինս նշում է, որ թանգարանի 2 մասնշենքերի միջեւ տարածքն իրենցը չէ, միջանցքը շատ նեղ է, իսկ նմուշների ցուցադրության համար տեղ էլ չի մնում։ Առաջարկում է հստակեցնել թանգարանի եւ Կապանի թիվ 4 մանակապարտեզի սահմանները։ Բազմիցս դիմել է իշխանություններին, վեջերս էլ նամակ էր գրել համայնքի ղեկավարին, նաեւ ավագանուն, բայց պատասխան չի ստացել։ Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Վիլեն Բադալյանի խոսքերով, քանի որ իրենք այդ հարցին հստակ լուծում չէին տվել, այդ պատճառով էլ նախընտրում էին լռել։ «Իսկ այսօր 1000քմ տարածք արդեն հատկացվել է, այն էլ անհատույց ու մշտական օգտագործման»,- ավելացնում է Վիլեն Բադալյանը։ Մնում է սպասել, որ 95 մլն դրամը պետբյուջեով կհաստատվի, եւ Կապանի երկրագիտական թանգարանը կկարողանա վերջնականապես ոտքի կանգնել՝ խուսափելով նոր տեղափոխություններից։ Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 21.06.2010թ |
20.06.2010 |
Ավարտվեց քվեարկությունը Հունիսի 20-ին Գորիսում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններին 15889 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8550 ընտրող կամ ընտրողների 54 %-ը։ Օխտարում 71 ընտրողից մասնակցել է 43-ը, իսկ Աճանանում 141 ընտրողից107-ը։ Նախնական տվյալներով Օխտարում 43 կողմով համայնքի ղեկավար է վերընտրվել ՀՅԴ անդամ Վաղարշակ Համբարձումյանը։ Այս պահի դրությամբ Աճանանի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վաչե Ավետիսյանը մյուս թեկնածուից՝ ՀՀԿ անդամ, Աճանանի դպրոցի փոխտնօրեն Լարիսա Սողոմոնյանից առաջ է 25 ձայնով։ Հաշվարկները ընթացքի մեջ են։ Արմեն Դավթյան |
Առայժմ խախտումներ չկան Հունիսի 20-ին ՏԻՄ ընտրություններ են կայանում Սյունիքում։ Թիվ 37 ընտրատարածքի Գորիս քաղաքում ձևավորվել է 9 ընտրական տեղամաս, ընտրողների թիվը 15889 է։ Այստեղ թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն ու անկուսակցական, «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ավետիք Բուդաղյանը։ Ժամը 14-ի դրությամբ քվեարկել է 4981 ընտրող կամ ընտրողների 31,44 %-ը։ Գորիսում են ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, ԿԸՀ անդամ, ՀՅԴ-ն ներկայացնող Համլետ Աբրահամյանն ու ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը։ Ընտրությունների ընթացքին հետևում է նաև Սյունիքի մարզպետը։ Նա տեղամասից տեղամաս է շրջում։ 14,30-ի դրությամբ ոչ մի բողոք-դիմում թիվ 37 ԸԸՀ չի ներկայացվել։ Դիտորդական առաքելություն իրականացնող «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի դիտորդները նույնպես նշում են, որ կոպիտ խախտումներ չկան, բայց այնուամենայնիվ խախտումներ արձանագրվել են։ Առայժմ կազմակերպությունը զերծ է մնում պաշտոնական հայտարարություն անելուց։ Թիվ 38 ընտրատարածքի Օխտար գյուղական համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել գործող գյուղապետը՝ ՀՅԴ անդամ Վաղարշակ Համաբարձումյանը։ Ժամը 14-ի դրությամբ այստեղ քվեարկել է 27 ընտրող։ Աճանանում պայքարում են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վաչե Ավետիսյանն ու ՀՀԿ անդամ, Աճանանի դպրոցի փոխտնօրեն Լարիսա Սողոմոնյանը։ 141 ընտրողից արդեն քվեարկել է 88-ը կամ ընտրողների 62%-ը։ Արմեն Դավթյան |
19.06.2010 |
Հունիսի 20-ին թեժ կիրակի է սպասվում գորիսեցիներին. նրանք ընտրելու են համայնքի ղեկավար: .JPG) 
ՀՀԿ անդամ, 55-ամյա Նելսոն Ոսկանյանը արդեն 10 տարի է, ինչ անընդմեջ քաղաքապետ է: "Միասնություն, համագործակցություն, առաջընթաց" կարգախոսով Հանրապետական թեկնածուի հետ պայքարի մեջ է մտել 40-ամյա անկուսակցական, հիմնականում շինարարությամբ զբաղվող "Վարարակն" ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ավետիք Բուդաղյանը: Վերջինս կարգախոսն է "Գորիսը բոլորինս է" : Եթե առաջին թկենածուին սատարում են Սյունիքի մարզպետն ու բոլոր պաշտոնյաները, ապա երկրորդի հետ է մոսկվայաբնակ հայտնի գործարար, գորիսեցի Համլետ Միրզոյանը: Թիվ 37 ԸԸՀ-ին Ավետիք Բուդաղյանը օրեր առաջ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, սակայն հանձնաժողովը մերժել էր դիմումը, քանի որ ըստ ԸՕ-ի ինքնաբացարկի ժամկետը լրացել էր: Դրանից հետո եւս Ավ. Բուդաղյանը շարունակել է նախընտրական հանդիպումները: Նշենք, որ Գորիսում ձևավորվել է 9 ընտրական տեղամաս, իսկ ընտրողների թիվը 15888 է: Գորիսում դիտորդական առաքելություն կիրականացնի «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ն: Դիտորդների թվում է նաև Արթուր Սաքունցը: Կիրակի համայնքի ղեկավար ընտրություններ են նաև թիվ 38 ընտրատարածքի Օխտար ու Աճանան գյուղական համայնքներում: Օխտարում առաջադրվել է 1 թեկնածու` ՀՅԴ անդամ, գործող գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանը, իսկ Աճանանում պայքարի կընթանա 2 հանրապետականների միջև: Գործող գյուղապետ Վաչե Ավետիսյանի դեմ պայքարում է Աճանանի դպրոցի փոխտնօրեն Լարիսա Սողոմոնյանը: Մեր ունեցած տեղեկություններով ՀՀԿ-ն երկուսից ոչ մեկին "դաբրոն" չի տվել: "Ով հաղթի` հաղթի",-այս դիրքորոշումն է ընտրել ՀՀԿ Կապանի տարածքային կազմակերպությունը: Արմեն Դավթյան |
18.06.2010 |
Համաճարակի վտանգ չկա «Նույնիսկ գետնին ընկած մեկ խոզը մեզ մտածել է տալիս, որ կարող է աֆրիկյան ժանտախտ լինել ու դրանից զգուշանում ենք», -ասում է մարզի գլխավոր անասնաբույժ Էդգար Թոխսանցը; Չնայած մարզում չեն արձանագրվել ժանտախտի դեպքեր։ Համայնքների ղեկավարներին հրահանգված է հսկել, որ խոզերը պահվեն փակ տարածքներում։ Հունիսի 1-ի դրությամբ վայրի խոզերի անկում չի արձանագրվել։ Էդգար Թոխսանցը զարմանում է, որ ի՞նչու են բնակիչները ներկայացնում անասնուների ոչ ճիշտ գլխաաքանակ։ Այլ հիվանդությունների նկատմամբ բոլոր անասունները պատվաստվել են, համաճարակի վտանգ չկա։ Ի դեպ, Հայաստանում, միայն Սյունիքի մարզում է անցկացվում բրուցելիոզի պատվաստման ազգային ծրագիր, ու ըստ զրուցակցիս, բնակիչները չեն առարկում ծրագրի դեմ։ Վերջում Էդգար Թոխսանցը հավաստիացրեց, որ խանութներում վաճառվող ցանկացած կաթնամթերք ստուգվում է, ու անհանգստանալու հիմքեր չկան։ Պարզապես պետք է ամեն ինչ օգտագործել մինչև սահմանված ժամկետը։Չնայած գլխավոր անասնաբույժը հավաստիացնում է, որ բրուցելիոզ մարզում չկա, սակայն, ըստ ՀԵՏՔ ինտերնետային կայքի, մարզի Բռնակոթ գյուղում բրուցելոզ հիվանդությունը, ըստ գյուղի անասնաբույժի, մարդկանց կովերից է փոխանցվել: Բռնակոթում հիվանդության դեմ պատվաստած 800 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից միայն 8-ի մոտ է դրական ռեակցիա արձանագրվել: Անասնաբույժ Գեւորգ Հարությունյանի տեղեկատվությումբ, հիվանդությամբ վարակվել են նաեւ այնպիսի մարդիկ, որոնք կով չունեն: Տարեկան 2 անգամ գյուղի անասնագլխաքանակը ստուգվում է: Հիվանդ անասունների այս տարվա թիվը նույնն է, ինչ նախորդ 2-3 տարիներին: Մարդկանց դեպքում վարակվածների թիվը շատ ավելի մեծ է: Բռնակոթի գյուղապետարանից տեղակացնում են, որ գյուղում այս պահին կա բրուցելոզով հիվանդ 15 մարդ: Չեն բացառում, որ հիվանդների թիվն ավելի շատ լինի, քանի որ կարող են լինել մարդիկ, ովքեր չեն ցանկանա, որ իրենց անունն էլ շրջանառվի: Գյուղացիների տեղեկատվությամբ, հիվանդ մարդկանց թիվը 46 է: Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք բրուցելոզ հիվանդություն ախտորոշմամբ այսօր եւս 1 հիվանդ է դիմել: Հիվանդանոց են դիմել նաեւ Անգեղակոթ եւ Գորհայք գյուղերի բնակիչներ: Նրանք բոլորն էլ բժիշկների հսկողություն տակ են, թեպետ բուժում են ստանում ամբուլատոր։ Ինչպես մեզ տեղակացրեց Հիգիենիկ ու հակահամաճարկային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը, հիվանդացության դեպքեր գրանցվել են։ Սակայն սա բնորոշ է տարվա այս ժամանակահտվածին, բայց համաճարակի վտանգ չկա։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 18.06.2010 |
Մտահոգ են բնակիչները Կապանի Դավիթբեկ թաղամասի 10 և 12 շենքերի բնակիչները արդնե չգիտեն ում դիմեն։ Շենքերի մոտակայքում կուտակված ավազաթմբերը տարվա ցանկացած եղանակի՝ անհանգստացնում են բնակիչներին։ «Անձրևաջրերը բերում քարերը լցնում են փողոցը, ցեխաջրի մեջ ենք լինում։ Շոգ եղանակներին էլ հնարավոր չի դրսում, բալկոնում կանգնել։ Տաք ավազի հոտ է փչում, քամու դեպքում էլ ավազը մեր տներն է լցվում»,-ասում է Նուշիկ Ավետիսյանը։ Սերյոժա Հայրապետյանի խոսքով էլ, «թոռնիկը դուրս է գալիս բակ խաղալու և երբ տուն է գալիս, ամբողջովին դեղին փոշի է լինում»։ Բնակիչների պատմելով, դեռևս Կավարտի հանքերի շահագործման ժամանակ են ավազը լցվել այստեղ։ Ընտրությունից ընտրություն են հիշում, ու մի քանի բեռնատար ավազ տեղափոխում։ Հետո նույն վիճակն է լինում։ Բնապահպանական տեսանկյունից էլ բնակիչները մտահոգ են։ «Լրիվ ճառագայթված, ռադիոակտիվ նյութեր են այս հողերի մեջ ու մենք ենք շնչում»,-ասում են նրանք։ Ըստ մեր զրուցակիցների բազմիցս դիմել են համապատասխան կառույցների, սակայն սայլը տեղից չի շարժվել։ «Խնդրում, միաժամանակ պահանջում ենք, որ միջոցներ ձեռնարկեն, այսպես հնարավոր չէ»,-ասում է Սամվել Մակինյանը։ Վերջապես ո՞վ է պատասխանատու բնակիչների առողջության համար և արդյո՞ք այս ավազաթումբը վտանգավոր քիմիական տարրեր է պարունակում։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 18.06.2010 |
Պրոթեզներ հաշմանդմաներին Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում այսօր առավոտից հերթեր էին գոյացել։ Միջանցքում սպասողները տարբեր կարգ ունեցող հաշմանդամներ էին։ Յուրաքանչյուրը եկել էր իր հասանելիքի հետևից։ Լսողական սարքեր, արմունկային և սովորական քայլակներ, ձեռնափայտեր, կոշիկներ, պրոթեզները հագնելու համար գուլպաներ։ Սրանք այն պարագաներ են, որոնք իրենց հետ պարբերաբար Կապան են բերում Երևանի «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն ներկայացուցիչները։ Սպարտակ Ղազարյանի ոտքի թաթը 23 տարի է չի ծալվում։ Ավտովթարի հետևանք է։ Չնաայծ այսօր սոցիալական ծառայություն է եկել օգնության հետևից, սակայն էլի քիչ է համարում։ Իսկ ահա Իլյա պաապը լսողական սարքի համար նույնիսկ նախարարություն էր դիմել։ Բանն այն է, որ 2 տարի առաջ հատկացրածը փչացել է։ Շնորհիվ նամակի՝ այսօր նա արտահերթ նոր լսողական սարք ստացավ։ 84 ամյա Գրիշա Վարդանյանն էլ պարզվեց, որ իզուր է հասել գործակալություն։ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և հաշմանդամներին կառավարությունը այս տարի Հաղթանակի 65- ամյակի առթիվ արտասահմանյան արտադրության, թվային նոր լսողական սարքեր է տրամադրում, սակայն մայրաքաղաքում։ Ընդհանուր առմամբ, սոցիալական ծառայոթյան տարածքային գործակալությունում 70 շահառու է գրանցվել։ Լսողական սարքի կարիք ունեցողները մեծ թիվ են կազմում։ Սյունիքի մարզում երիտասարդները գերակշռում են։ Հատուկ կարիքավորներից ոմանց համար էլ ստացած պրոթեզները անհարմար են։ Նախընտրում են առանց դրանց օգնության շարժել վերջույթները։ «Փոխարենը թող աշխատանքով ապահովեն,-ասում են,- ամենամեծ օգնությունը հենց դա կլինի»։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն,18.06.2010 |
17.06.2010 |
Ուժեղացվել է հսկողությունը Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի մասնագետները անցած ամիսներին անցկացրած դիտազննման շնորհիվ կարողացել են սերտիֆիկացնել մանկապարտեզների ու դպրոցների խոհանոցները, կարգի են բերել մսի վաճառքի կետերը։ Տեսչության պետ Էդգար Թոխսանցի խոսքերով, հիմա չկա այնպիսի մի խանութ, որ միս վաճառվի՝ առանց անասնաբույժի թույլտվության։ Կենտրոնի աշխատակիցները ակնկալում են նաև սպառողների օգնությունը։ Անասնաբուժական տեսչության տեղեկանքի բացակայության կամ խանութներում ժամկետանց ապրանքներ հայտնաբերելու դեպքում Էդգար Թոխսանցը խորհուրդ է տալիս անմիջապես զանգել տեսչություն։ Գյուղնախարարի հրամանով՝ այս օրերին իրականացվում է վաճառվող բանջարեղենի ստուգում։ Սրճարաններում և սննդի այլ օբյեկտներում նույնպես իրավիճակը վերահսկելի է։ Ասել թե՝ ամեն ինչ բարվոք է՝ չի կարելի։ Ամեն դեպքում խախտումներ հայտնաբերելիս՝ ոչինչ չի թաքցվում։ Ըստ գործող կարգի, կազմվում է արձանագրություն ու նեկայացվում նախարարություն։ Վերջին խոսքը գյուղնախարարինն է։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 17.06.2010 |
Բնապահպանական ծրագրեր Սյունիքում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Սյունիքում ծրագրերի իրականացման գրասենյակը 2010-ի համար 3 նախագիծ է մշակել։ Գրեթե բոլոր նախադրյալները կան՝ դրանք իրականացնելու համար։ Գործընկերները քննարկում էին ծրագրերի արդյունավետության ապահովման ուղիները։ ԵԱՀԿ-ի Սյունիքի գրասենյակը մտադիր է պայքար սկսել պոլիէթիլենային տոպրակների դեմ։ Ավելի քան 400 տարի դանք չեն քայքայվում, այրելու դեպքում էլ CO թունավոր գազ է առաջանում։ Տարվա ընթացքում յուրաքանչյուր մարդ մոտ 500 պոլիէթիլենային տոպրակ է օգտագործում։ Հայաստանում մեկ տարում վաճառվում է մոտ 800 մլն հատ, որը 7000 տոննա է կշռում։ Ժամանակն է դրանք փոխարինել կտորի կամ թղթի տոպրակներով։ Համայնքի 5 դպրոցների համար ԵԱՀԿ-ն մինի էկոէքսպրես լաբորատորիաներ է պատվիրել։ Դրանք ներկրվելու են արտերկրից։ ԵԱՀԿ-ի Սյունիքի գրասենյակում մտադիր են տեղական բնապահպանական գործողությունների ծրագիր պատվիրել։ Նպատակն է գնահատել համայնքի տարվա իրավիճակը, էկոլոգիական վտանգները վերահսկել, հանդես գալ առաջարկներով։ Այսօր գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են առաջիկա ծրագրերը Կապանի քաղաքապետի հետ։ Վերջինս համատեղ գործելու պատրաստակամություն է հայտնել։ Հասմիկ Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն,17.06.2010 |
Զեղչեր մեղրեցիներին Այսօր կայացած իր նիստում ՀՀ կառավարությունը վերաբաշխել է 2010թ. պետբյուջեն, փոփոխել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և պահուստային ֆոնդից 227873,2 հազար դրամ հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետկոմին, այդ թվում` Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։ Որոշման հաջորդ կետով գործադիրը Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 4740,0 հազար դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը: |
Հայտնի են լավագույն մարզական ընտանիքները ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի մարզային փուլի արդյունքները ամփոփվեցին այսօր։ 10-13 տարեկան երեխաների տարիքային խմբում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Արշամ Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի և Արարատ Օհանջանյանի ընտանիքները։ 6-9 տարեկան երեխաների տարիքային խմբում հաղթող եռյակ է ճանաչվել Նորայր Սահակյանի, Վիլեն Հարությունյանի և Մհեր Հարությունյանի ընտանիքները։ Այս 6 ընտանիքները հուլիսին Ծաղկաձորում կմասնակցեն հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 17.06.2010 |
16.06.2010 |
2000 ընկուզենի Կապան-Քաջարան ճանապարհաեզրին Ընկուզենին հայտնի է իր երկարակեցությամբ ու պտղի օգտակար հատկություններով։ Այն ապրում է 400-ից ավելի տարի, իսկ ընկույզ ուտողն էլ երբեք քաղցից չի հյուծվի...Կգա ժամանակ, եւ Մեղրի-Երեւան մայրուղու Կապան-Քաջարան ճանապարհահատվածը կեզերվի 2000 սաղարթախիտ ընկուզենիներով։ Ծառերն ընդամենը 6 տարեկան են, բայց արդեն ձեւավորել են արմատային համակարգ ու ակտիվորեն աճում են։ «Այս տարի մոտ 70 սմ աճ ենք գրանցել»,-ասում է ծառերի խնամքին հետեւող խմբի ղեկավար Վլադիկ Մարտիրոսյանը։ Դրանք տնկել են դեռեւս 2006թ.-ին, եւ քանի որ տեղանքը խճաքարերով էր պատված, հատուկ հող են բերել, ջրել, փխրեցրել, հիմա էլ արդյունքը երեւում է։ Միայն թե 1-ին տարին տունկերին բավականին վնաս են հասցրել մոտակա գյուղերի անասունները, այդ պատճառով էլ համապատասխան միջոցառումներ են նախաձեռնվել. ծառերը ցանցերի մեջ են առնվել, որը աշխատողների խոսքերով չարյաց փոքրագույնն է։ Քաջարանից մինչեւ Գեղի կամրջի հատվածն ընկած ծառերն արդեն պաշտպանված են, իսկ 1 շաբաթից էլ մյուս աշխատանքները կավարտվեն։ «Բայց իհարկե անելիք դեռ շատ կա,-նշում է Վլադիկ Մարտիրոսյանը,- 2-3 տարուց ցանցերը պետք է հանենք, մինչեւ 2,5մ բարձրության վրա բոլոր ճյուղերը կկտրատվեն, որպեսզի եւ մարդկանց հասանելի չլինի, եւ սաղարթը երթեւեկությանը չխանգարի»։ Հիշեցնենք, որ ընկուզենիների տնկումը նախաձեռնել է «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Վերջին նաեւ տրամադրել է բոլոր անհրաժեշտ միջոցները դրանք խնամելու համար։ Ապրիլին ծառերը պարարտացվել են ազոտային պարարտանյութով, իսկ ամռան այս օրերին էլ ջրցան մեքենան շաբաթը 1 անգամ ջրում է դրանք։ Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 16.06.2010 |
Վերազինվում են ենթակայանները 2010 թ-ի ներդրումային ծրագրով Հայէլցանցեր «Տաթև» մասնաճյուղը կատարում է 110 կվ հզորությամբ ենթակայանների վերազինում Կապանում և Գորիսում։ Էլեկտրացանցի աշխատակիցները այսօր առավոտից նախկին Լուսատեխնիկական գործարանի տարածքում գտնվող Կապան ենթակայանում էին։ Այն սնում է քաղաքի կենտրոնական հատվածները և Դավիթ Բեկ, Լեռնագործներ, Շահումյան թաղամասերը։ Ռուսաստանից ներմուծված նոր սարքավորումները չափազանց դիմացկուն են։ 20 տարի շարունակ վերազինված ենթակայանի դռները չեն բացվի, ինչու չէ նաև էլեկտրացանցի աշխատակիցները ստիպված չեն լինի վտանգավոր գոտիներ մտնել։ «1956 թ-ի սարքավորումներ են և վաղուց արդեն շարքից դուրս են եկել։ Իսկ վերազինումից հետո այլևս նախկինի պես էլեկտրացանցի աշխատակիցները վթարի վայրում ստիպված չեն լինի ժամերով չարչարվել»,-ասում է գլխավոր ճարտարագետ Վարդազար Պապյանը։ Վթարների թվի նվազումը ավելի շատ կախված է մալուխներից, սակայն դրանք նորերով փոխարինել, աշխատակիցներին ոչ միշտ է հաջողվում։ Գլխավոր ճարտարագետի խոսքերով ստացված նոր սարքավորումները փչանալու դեպքում դրանք կփոխվեն՝ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի կողմից։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 16.06.2010 |
Նորոգվում են կամուրջները Գրեթե ավարտվել է Կապանի Շահումյան փողոցի գետափնյա հատվածի հենապատի շինարարությունը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից ֆինանսավորված գործը կիսատ էր մնացել։ 2,5 տարի հետո համայնքային բյուջեի միջոցներով ամրացվել է ճաղերը, ծեփել ու ներկել են հենապատը։ Նախագիծը ավելի քան 7 մլն դրամ արժեր։ Այդ գումարով 2 նոր աստիճանահարթակ է կառուցվել Սպանդարյան փողոցի մետաղական կամրջի համար։ Ավագանին հավանություն է տվել նաև քաղաքի 13 մետաղական կամուրջների հիմնանորոգման նախագծին.։ Երկաթուղայինների թաղամասում նոր հետիոտն անցում է կառուցվելու. այդ ծրագրի շրջանակներում ամրապնդվելու է նաև մետաղական կամրջի հարևանությամբ գտնվող քանդված հենապատը։ Բյուջեից 5 մլն դրամ 303 հազար դրամ է տրամադրվելու։ Մինչև հուլիսի վերջը հիմնանորոգվելու է Բաղաբերդ 12-րդ շենքի հարթատանիքը, ծախսվելու է 11 մլն 32 հազար դրամ։ Ավելացվել է նաև թիվ 13 նախակրթարանի խմբասենյակներից մեկի հիմնանորոգման համար նախատեսված գումարը։ Հորդառատ անձրևների ժամանակ տասնյակ բողոքներ են գրանցվում այս շենքից. Դժգոհում են նույնիսկ 7-8-րդ հարկերի բնակիչները։ Հասմիկ Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 16.06.2010 |
«Լավագույն մարզական ընտանիք»-ի մրցույթին մասնակցեց 20 ընտանիք ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի մարզային փուլին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 24 ընտանիք, բայց վերջնական արդյունքում մասնակցելու իրավունք ստացան 20-ը։ Հետաքրքիր է, որ բոլոր ընտանիքներն էլ Կապանի տարածաշրջանից են։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանը այս փաստը բացատրում է կազմակերպչական ոչ լավ աշխատանքով։ Պարանի ձգում, թենիսի գնդակի նետում, ցատկ տեղից, խաղային փոխանցումավազք, բասկետբոլի գնդակի նետում և փոխանցումավազք 300մ. այս մարզաձևերից են ուժերը չափում մարզական ընտանիքները։ Բեգլարյանների ընտանիքը առաջին անգամ է մասնակցում այս ստուգատեսին։ Ընտանիքի հայրը՝ Նորայրը իրեն նախկին մարզիկ է համարում։ 10-ամյա Էդգար Բեգլարյանի համար ամեն ինչ հետաքրքիր է. նաև աշխարհի ֆուտբոլի առաջնությանն է հետևում, երկրպագում է Պորտուգալիայի հավաքականին։ Ընտանիքի մոր՝ Աննա Բեջանյանի խոսքով, կարևորը հաղթանակը չէ։ Բադալյանների ընտանքիը արդեն 4-րդ անգամ է մասնակցում է մրցույթին։ Մանկավարժներ են, ամուսինը՝ պատմություն է դասվանդում, կինը՝ դասվար է։ Աստղիկ Դանիելյանը խոստովանեց, որ մշտապես սպորտով չեն զբաղվում։ Մեկ ամիս առաջ դստեր՝ հետ սկսել են պարապել։ Հետաքրքիր է, որ մրցույթի մասնակիցների մեծ մասը մարմնամարզիկներ են։ Ի դեպ, առաջին անգամ, այս տարի «Մարզական լավագույն ընտանիք» մրցույթին մասնակցում են 6-9 տարեկան տարիքային խմբերը։ Նրանք իրենց ուժերը չափում էին Դավիթ Համաբարձումյանի մարզադպրոցում։ Արդեն վաղը վերջիներս կզբաղցենեն քաղաքային մարզադաշտը, իսկ 10-13 տարեկանները պայքարը կշարունակեն մարզադպրոցում։ Արդյունքները կամփոփվեն վաղը։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 16.06.2010 |
10.06.2010 |
Կապանում հյուրատներ չկան Սյունիքի բնությունն ու պատմամշակութային հուշարձանները խայծ են դառնում զբոսաշրջիկների համար, սակայն այստեղ մնալու բավարար պայմաններ չկան. ոչ՝ գիշերակացի ու սննդի, ոչ էլ՝ ժամանցի ու զբոսավարների։ Ահա մարզում զբոսաշրջության զագացմանը խանգարող հիմանական հանգամանքը։ «Զբոսաշրջիկը չի գալիս հյուրանոցում ուտել-խմելու. դա կարող է անել նաեւ իր երկրում։ Իսկ դրա համար մենք պետք է հյուրընկալության մեկ այլ ձեւ գտնենք»,- ասում է ԵԱՀԿ ծրագրերի իրականացման Սյունիքի մարզային գրասենյակի ղեկավար Գարիկ Չիլինգարյանը։ Հենց այդ պատճառով էլ գրասենյակը մարզում նախաձեռնել է հյուրատների զարգացման ծրագիր, որն արդեն 1 տարուց ավելի է գործում է Գորիսում, Սիսիանում եւ Մեղրիում։ Մարզկենտրոնում այն իր բարդությունն ունի։ «Ես չեմ կարծում, որ Կապանում բացի Աստծո տված բնությունից, մեծ պոտենցիալ կա հյուրատների զարգացման համար։ Ցույց տվեք լավ տներ, որոնք նվազագույն ներդրում են պահանջում։ Իհարկե սեփական տներ կան, բայց մարդիկ դժար մասնակցեն այս ծրագրին»,- նշում է Գարիկ Չիլինգարյանը։ Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանն էլ հավաստիացնում է՝ հյուրատների զարգացման ծրագիրը տարածաշրջանի համար է եւ խոստումնալից, միակ խոչընդոտը անբարեկարգ ճանապարհներն են։ «Վաչագան, Բաղաբուրջ, Բեխ հեռավոր թաղամասերը Խուստուփ լեռան լանջին են։ Այստեղ զբոսաշրջության զագացման հնարավորություններ կան։ Մնում է բնակիչները իրենց տները նորոգեն, գոնե տաք, սառը մշտական ջուրն ունենան, մենք էլ որոշ չափով կաջակցենք»,- ասում է բաժնի պետը։ Ավելացնում է նաեւ, որ լավ կլիներ այլընտրանքային ճանապարհ լիներ Տաթեւի վանքից Կապան, դա էլ իր հերթին կնպաստի բնագավառի զարգացմանը։ Թեմայի շուրջ ԵԱՀԿ Սյունիքի գրասենյակում օրերս քննարկում էր կազմակերպվել։ Ներկա էին մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ծրագրի շրջանակներում սեղծված մարկետինգային կենտրոնի ղեկավարն ու մայրաքաղաքից հրավիրված փորձագետը։ Քննարվեցին մի շարք հարցեր։ Առաջինը բարձրացվեց մարզի, հատկապես Կապանի գյուղերի խնդիրը։ Երիտասարդություն չկա, գյուղական համայնքները ծերանում են, ո՞վ այնտեղ մեծ ներդրումներ կանի։ Փորձագետ Արամ Տարախչյանը նշում է, որ չկա մի տարածաշրջան, որ ասի, թե իրենց մոտ ամեն ինչ լավ է։ «Տուրիզմը միակ բնագավառն է, որ մայրաքաղաքը չի կարող իր ձեռքը վերցնի։ Էս սարերն ու ձորերը ձերն են, մնում է ներկա սերունդը քարը քարին ավելացնի ու ամեն ինչ կստացվի»,- ասում է Արամ Տարախչյանը։ Վերջինս նշում է նաեւ, որ սա ընտանեկան բիզնես է, որը պետք է զարգացնել։ Քննարկման մասնակիցների կարծիքով , եթե Կապանում մոտակա ժամանակներում գոնե 1 հյուրատուն բացվի, դա արդեն մեծ ձեռքբերում կլինի։ Իսկ հաջորդ փուլում արդեն կդիմեն Էկոնոմիակայի նախարարություն՝ հյուրատների որակավորման խնդրով։ Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 10. 06.2010թ |
Նորոգվում է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքի մասնաշենքը Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնաշենքը ամիսներ անց թե՜ արտաքինից. և՜ թե ներսից անճանաչելի կդառնա։ Արտասահմանում բնակվող հայ բարերարը, ծննդով՝ պոլսեցի, 1 մլն ԱՄՆ դոլար է կտակել Հայաստանի հիվանդնաոցներից մեկին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տրամադրած 129 մլն դրամը ծախսվելու է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի հիմանորոգման նպատակով։ Կփոխվի տանիքը, դռները, հատակը, մի խոսքով՝ ամեն ինչ։ Սենյակները 13 մահճակալի համար են նախատեսված և սա դեռ սկիզբն է։ Բաժանմունքի բժշկական անձնակազմը անհամբերությամբ է սպասվում աշխատանքների ավարտին։ Շենքը 1959թ-ին է կառուցվել, մինչ օրս 2 անգամ է մասնակի նորոգվել։ Հիմնանորոգումից հետո բաժանմունքը կհագենա նոր սարքավորումներով և կկահավորվի։ Բժիշկները վստահ են՝ ինչը տարիներով չեն ունեցել, այժմ կլրացվի։ Սակայն երեխաների առողջական խնդիրների պատճառով ծնողներն այսքանից հետո էլ կշարունակեն մայրաքաղաք մեկնել, միայն թե ոչ բոլոր դեպքերում։ Մրցույթում հաղթած կազմակերպությունը մայրաքաղաքում գործող «Կարալաս» ՍՊԸ-ն է.շինարարները և՜ Երևանից են, և՜ Կապանից։ Նրանց խոսքերով 9 ամսվա ընթացքում աշխատանքները կավարտվեն։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 10.06.2010 |
Սյունիքում դյուրին չէ հոգևորականի աշխատանքը Սյունիքի մարզում հոգևոր ծառայություն մատուցողների աշխատանքը այնքան էլ դյուրին չէ։ Այս կարծիքին է Սյունիքի թեմի փոխառաջնորդ Հայր Զավեն աբեղա Յազիչյանը։ Ըստ նրա պատճառը այն է, որ ժամանակին՝ «աստվածամերժության տարիներին սյունեցիները հեռու էին Աստծուց, բայց հիմա զգում եմ, որ սառույցը կոտրվում է»։ Մարզում գործող եկեղեցիների թիվը ավելանում է, ու փոխառաջնորդը վստահ է, որ այս ամառ էլի տարբեր տարածաշրջաններում եկեղեցիներ կբացվեն։ Պետք է հավատքը ուղղել դեպի առաքելական եկեղեցի։ Զրուցակցիս խոսքով, այդ ժամանակ կպակասի աղանդավորների թիվը։ Հայր Զավեն աբեղա Յազիչյանի որոշմամբ կադրային որոշ փոփոխություններ են կատարվել։ Ըստ նրա, սա ևս կապված է մարզում հոգևոր կյանքի աշխուժացման հետ։ Հետաքրքիր է, որ չնայած առաջնորդանիստ եկեղեցին Գորիսում է, բայց Գորիսը չունի քահանա։ Մինչև այս ամսվա վերջ հարցը կլուծվի։ Իսկ Տեր Ահարոն քահանան նշանակվել է ԳԵղանուշի և Քաջարանի հոգևոր սպասավոր, Գալուստ վարդապետ Դարբինյանը Կապանի Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Շիրակ քահանան Կապանի տարածաշրջանի գյուղերի հոգևոր սպասավորն է։ Ինչ վերաբերում է Մեղրիի տարածաշրջանին, ապա ողջ տարածաշրջանի հոգևոր պատասխանաոտւն Տեր Ընծա քահանան է։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 10.06.2010 |
09.06.2010 |
Ոչ թե ջրահեռացման, այլ աղբատար խողովակներ Այսպես են բնորոշում Կապանի Ձորք թաղամասի բակերից մեկի դիտահորում գտնվող խողովակները՝ կառույցի աշխատակիցները։ Գետերն ու բակերը աղտոտելուց՝ բնակիչները կշտացան, հիմա էլ կենցաղային աղբը կոյուղու մեջ են նետում։ Ի դեպ, մեծմասամբ շորի կտորներ ու ներքին հագուստներ են հայտնվում դիտահորերում։ Արդյունքն այն է, որ ամառվա տապին, ամբողջ Ձորք թաղամասով մեկ գարշահոտություն է տարածվել։ Դժգոհ բնակիչները տներում փակվել ու պատուհաններից են դիտում աշխատակիցների գործը։ Վերջիններիս խոսքերով, մինչև հիմա զարմանում են, թե ինչպես են համաձայնվել աշխատել նման պայմաններում՝ առանց տեխնիկայի և ամենակարևորը գործն ավարտելուց հետո նույնիսկ լոգանք ընդունվելու հնարավորություն չի տրվում։ Դրա համար էլ ընդամենը 3 հոգի են մնացել։ Տեղամասի գլխավոր ճարտարագետ Լեոնարդ Սարգսյանի խոսքերով, այս անգամ էլ կոյուղու մարքման տեխնիկան կամ Սիսիանից կամ Գավառից պետք է ստանան։ Սակայն նորից՝ ժամանակավոր։ Մինչ ջրահեռացման ծառայության խումբը խցանված կոյուղին էր մաքրում, «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի ջրմուղագործները աշխատում էին շաբաթներ առաջ տեղի ունեցած վթարի վայրում։ Արդեն որերորդ օրն է Կապանի Գ. Նժդեհ, Թումանյան, Մելիք-Ստեփանյան, Դավիթ-բեկ, Շահումյան, Շինարարներ թաղամասերում ջրամատակարարումը խախտվել է։ Նախորդ շաբաթ ջրմուղագործները խոստացել էին 2-3 օրում խնդիրը լուծել, այսինքն փոխել Գեղի-Կապան ջրատարի Բաղաբերդ թաղամասով անցնող խողովակաշարը։ Սակայն փաստը այն է, որ պատկերը մինչև օրս նույն էր։ Այսօր Չարենցի փողոցի նախկին ջրամատակարարման խողովակներից 22 մետրը տեղափոխվեց Բաղաբերդ թաղամաս։ Ջրմուղագործների խոսքով, ներսը քլորով կմաքրեն և ժանգից կազատեն։ Այս դեպքում կրկին աշխատակիցները ստիպված էին բավարարվել միայն պարանով և ծանր խողովակները Ողջի գետից հանել ձեռքով։ Վերամբարձ կռունկի համար գումարներ են պետք՝ ասում է Լեոնարդ Սարգսյանը։ Ինչ վերաբերում է ջրի վատ որակին, վերջինս այս մասին տեղյակ չէ։ Այս անգամ էլ ջրմուղագործները խոստանում են վաղը կամ մյուս օրը վերականգնել ջրամատակարարումը։ Մնում է հուսալ, որ խնդիրը իսկապես կլուծվի։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 09.06.2010 |
Հրդեհի դեպքերը նվազել են Ամռան օրերին մարդիկ հիմնականում հանգստանում են, իսկ ահա հրդեհային տեսչության մասնագետները կրկնակի լարվածությամբ են աշխատում։ Եղանակները տաքացել են, և մի փոքր անզգուշությունն էլ հրդեհի բռնկման պատճառ է դառնում։ Տեսչության աշխատակիցներն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները՝ մարզի ողջ տարածքում, հատկապես որ սկսվում է խոտհարքի շրջանը և նրանք հիմնականում ուշադրության կենտրոնում կպահեն գյուղական համայնքները։ Հորդորում են չկորցնել զգոնությունը, պահպանել անվտանգության տարրական կանոնները։ Մարզում այս տարի արդեն գրանցվել է 19 դեպք։ Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան, իսկ վնասի չափը կազմում է 920 հազար դրամ։ Հրդեհային տեսչությունում ձգտում են ժամանակին հասնել դեպքի վայր ու արագ մարել կրակը։ Սակայն չեն կարող փոխհատուցել վնասը։ «Այդ հարցում մեզ շատ են դիմել, բայց բնակիչներին ոչնչով չենք կարող օգնել»,-ասում է Սյունիքի հրդեհային տեսչության քարոզչության պետ Միշա Խաչատրյանը։ Վերջինս ուրախությամբ է նշում, որ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հրդեհի դեպքերը նվազել են։ Իսկ մարզում ամենաշատ հրդեհները գրանցվել են Գորիսում և Սիսիանում։ Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 09.06.2010 |
Խմել հեղուկներ ու զգույշ մնալ արևի ուղիղ ճառագայթներից Շոգ եղանակներին պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բժիշկները խորհուրդ են տալիս զգույշ մնալ հատկապես արևի ուղիղ ճառագայթներից։ Ժամը 12-ից 18-ը պետք է տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում և կիրառել արևապաշտպան միջոցներ։ Պարտադիր պետք է շատ օգտագործել ոչ քաղցրահամ հեղուկներ։ Բնականաբար, շոգերից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկը՝ լողն է։ Արդյո՞ք բացօթյա ջրամբարներում կուտակված ջուրը համապատասխանում է պահանջվող չափորոշիչներին։ «Ամեն դեպքում, պարբերաբար կատարվող հետազոտությունների արդյունքում դեռ ախտածին մանրէներ չեն հայտնաբերվել։ Հայտնաբերվելու դեպքում լողը կարգելվի այդ գոտիներում»,-ասում է տեսչության բժշկուհի ժաննա Հարությունյանը։ «Լուրեր» լրատվականում արդեն անդրադարձել ենք բացօթյա վաճառվող սննդամթերքին։ Տեսչության մասնագետների հավաստմամբ, վերահսկողություն կա. պարբերաբար ուսումնասիրություններ կատարվում են։ Այս օրերին կարևորվում է հատկապես սրճարաններում վաճառվող սննդամթերքի որակը։ Գաղտնիք չէ, որ սրճարանատերերը ձգտում են հնարավորինս էժան ձեռք բերել ապրանքներ ու չի բացառվում, որ դրանք անհայտ ծագման լինեն։»Այդ հարցով զբաղվում են սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական տեսչությունը»,-ասաց Ժ. Հարությունյանը; Ամեն դեպքում, հատկապես աղիքային վարակներից խուսափելու համար չպետք է պատահական վայրերից սննդամթերք գնել։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 09.06.2010 |
08.06.2010 |
Խայթել էր օձը Հունիսի 6-ին Քաջարանի բնակիչ, 26-ամյա Սահակ Արզումանյանը Թավշուտում միջոցառման էր հրավիրվել։ Նկատելով փոքրիկ մի օձ՝ ցանկացավ բռնել։ Ձեռք տալուց հետո՝ ուժեղ ծակոց զգաց։ Անմիջապես վայր գցեց սողունին, ու սկսեց կծոտել խայթած մասը, որ թույնը թափվի։ Առաջին օգնությունը ցուցաբերելն ու անմիջապես հիվանդանոց հասցնելը՝ օգնեցին Սահակին։ Վերջինս այսօր դուրս գրվեց հիվանդանոցից։ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը օձի խայթոցի դեպքում խորհուրդ է տալիս իրար չխառնվել։ Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ օձի խայթոցները պակասել են։ Զրուցակցիս խոսքով, 2009թ-ի ապրիլին արդեն 4 դեպք էին ունեցել։ Ինչ վերաբերում է հակաթույնին, ապա Կապանի բժշկական կենտրոնը ապահովված է դրանով։ մասնագետներն էլ հորդորում են օձ տեսնելիս՝ չկորցնել ինքնատիրապետումը։ Երբ մարդիկ սկսում են փախչել կամ գոռալ, արթնանում է օձերի ինքնապահպանման բնազդը, որն արտահայտվում է խայթելով։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 08.06.2010 |
Աղիքային վարակները հարմար առիթի են սպասում Արտաքինից աչք շոյող լոլիկի և վարունգի տեսքը դեռևս չի խոսում պտուղների առողջ լինելու մասին։ Սակայն մարդկանց մեծ մասը դրանք գնելիս երկար չի մտածում աճեցման եղանակների կամ հետևանքների մասին։ Պարզապես բավարարվում է եղածով։ Չէ՞ որ եղանակը անկանխատեսելի է դարձել։ «Հնարավոր է նաև սեփական այգու պտուղները այդպես էլ չվայելել»,- ասում են նրանք։ Մինչդեռ բժիշկները ամեն տարի հիշեցնում են՝ տարվա այս եղանակին պետք է առավել զգույշ լինել և չտրվել ցանկություններին։ Աղիքային հիվանդությունները գլուխ բարձրացնելու հարմար առիթի են սպասում։ Ամառային շոգ օրերին հիվանդասենյակի մահճակալին գամված լինելուց խուսափելու համար վարակաբանները խորհուրդ են տալիս հեղուկներ օգտագործել, սակայն ոչ կասկածելի արտադրության և ժամկետի։ Կապանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում 6 հիվանդ է բուժվում։ Պատճառները աղիքային վարակներն են, այդ թվում դիզինտերիան։ Սա մտահոգիչ թիվ չէ, սակայն չպետք է մոռանալ, որ ամառը դեռ նոր է սկսվել։ Մասնագետները խորհուրդ են տալիս նաև խուսափել պատաական կամ բացօթյա վայրերում պատրաստվող սննդից։ Ինչքան էլ քաղցը տանջի , այնուամենայնիվ, ավելի լավ է նախապես մտածել հետևանքների մասին և չշտապել ճաշակել այն, ինչը միայն արտաքինից է համեղ թվում։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 08.06.2010 |
Դիմորդների համբերությունն են ստուգում Նախորդ տեսանյութի ժամանակ էիք պատմել, որ դիմորդների ծնողները 3 ժամ շարունակ կանգնած սպասել էին մինչև երեխաները աշխատանքները ավարտեն։ Այսօր արդեն ֆիզիկայի միասնական քննության ժամանակ պատկերը փոխվել էր։ Կապանի թիվ 9 ավագ դպրոցի բակում նստարաններ էին դրվել նրանց համար։ Վերջին րոպեներին միայն ծնողները քննական կենտրոնի դռան մոտից հեռու չգնացին։ Անհանգստությունը մեծ էր։ Ծանոթ լինելով նախորդ քննություների թեսթերի բարդությանը՝ ծնողներից շատերը այն կարծիքին են, որ այս դեպքում արդեն տարիներով պարապելը քիչ է օգնում։ Առաջադրանքներում միշտ էլ տհաճ անակնկալներ լինում են։ Իսկ աշխատանքն ավարտողների խոսքերով, հատկապես չարչարվել են վերջին խնդիրների վրա։ Հարցադրումներն էլ որպես կանոն խճճված, անհասկանալի էին։ ժամը 12։40-ին միասնական քննությունն ավարտվել էր։ Արդյունքները հայտնի կդառնան մի քանի օր անց։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն,08.06.2010 |
Արժանացավ քահանայական լանջախաչի Հատուկ արարողակարգով Սյունյաց թեմի փոխառաջնորդը քահանայական լանջախաչը հանձնեց Քաջարանի և Գեղանուշի հոգևոր հովիվ Տեր Ահարոն Մելքումյանին։ Ամենայն Հայոց կաթողիկոսի հատուկ կոնդակով են արժանանում քահանայական լանջախաչ կրելու իրավունքին։ Այն Սուրբ կարգաց համաձայն տրվում է այն քահանային, ով որոշակի ժամանակ իր ծառայությունն է անց կացնում նշանակման վայրում։ 6 ամիս լինելով Սյունյաց թեմի փոխառաջնորդ Հայր Զավեն Յազիչյանը տեսնելով՝ Տեր Ահարոն Մելքումյանի աշխատանքը՝ նման առաջարկով դիմել էր Կաթողիկոսին։ Իհարկե, Հայր Սուրբը ընդունում է առողջ մրցակցությունը, և ուրախ է, որ մարզի բոլոր հոգևոր սպասավորները ձգտում են ավելին անել։ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի համար պարգևը պարտավորեցնող է, ու այսուհետ կձգտի ավելին անել, որ սյունեցիները մոտ կանգնեն Հայ Առաքելական եկեղեցուն։ Հոգևոր սպասավորի համար թերևս անակնկալ էր նման պարգևը, և հուզմունքը ակնհայտ էր։ Իհարկե, առաջին շնորհավորանքները հոգևորականների կողմից էին։ Իսկ ինչու արարողության հատուկ կարգը անց կացվեց Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Ըստ Հայր Զավենի, չնայած Գորիսի եկեղեցին է համարվում առաջնորդանիստ, բայց Կապանը մարզկենտրոն է, բնականաբար, Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին էլ ինքը կենտրոնական է համարում։ Նշենք, որ մարզի բոլոր հոգևոր սպասավորները, մինչ այս՝ արժանացել էին քահանայական լանջախաչի։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 08.06.2010 |
07.06.2010 |
Մեկնարկում են վարձատրվող աշխատանքները Գործազրկության ցուցանիշն ավելի բարձր է, քան արձանագրում են վիճակագրական կամ էլ պաշտոնական տվյալները։ «Պատճառը հիմնականում օրենսդրական դաշտի հետ է կապված,- ասում է զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենը Ռուբեն Պողոսյանը,- 6 ամիսը մեկ պետք է ներկայանալ գործակալություն կրկին հաշվառվելու համար։ Այնինչ այսօր շատերն արտերկրում են, եւ իրական պատկերը չի երեւում»։ Հունիսի 1-ի դրությամբ մարզում գրանցվել է 11,4 տոկոս գործազրկություն, իսկ աշխատանք փնտրում են մոտ 8000 մարդ։ Անցած տարվա տվյալների համեմատ՝ բավականին իջել են ցուցանիշները, բայց սա բոլորովին էլ չի նշանակում, որ բարելավվել է մարդկանց ապրելակերպը։ Հանրապետությունում գործազրկության ցուցանիշը նվազեցնելու համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը, բայց թե որքանով է այն արդյունավետ՝ դժվար է ասել։ Միայն կարող ենք փաստել, որ Կապանում 2009թ. 309 հոգի ծրագրի շնորհիվ ժամանակավոր աշխատանք է ունեցել։ Այս տարի արդեն բաշխվել են ծրագրի գումարները. Սյունիքին հատկացվել է 70,5 մլն դրամ։ «1-2 օրվա ընթացքում Զբաղվածության եւ աջակցության մարզային հանձնաժողովը գումարը կբաժանի ըստ համայնքների, վերջիններիս էլ մնում է միայն իրենց ծրագրերն ուղարկեն Տարածքային կառավարման նախարարություն, հավանություն ստանան, ու գործընթացը սկսված է»,- նշում է Ռուբեն Պողոսյանը։ Վերջինս ավելացնում է, որ շահառուների ներգրավածության խնդիր չունեն, հատկապես որ նախորդ տարիների համեմատ աշխատավարձը բարձրացել է՝ հիմա օրը 2400 դրամ է։ Աշխատանքները կսկսեն ամենաուշը հուլիսի 1-ից։ Նախատեսվում է ճանապարհների, նաեւ պատմական հուշարձանների տարածքների բարեկարգում։ Այս տարի դուրս է մնացել գյուղատնտեսության ոլորտը՝ ծրագրի փոքր-ինչ ուշացման պատճառով։ Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 07.06.2010 |
Հերթական հիասթափությունը Հայոց լեզվի և գրականության միասնական քննության թեստերը հերթական անգամ դառնություն և հիասթափություն առաջացրին։ Իմաստ ունի՞ սովորել կամ ուսուցանել այս տեսակ լեզու և գրականություն։ Գնահատման և թեստավորման կենտրոնի միտումը պարզ է. բոլոր միջոցները օգտագործել, որ դիմորդները հանկարծ բարձր միավորներ չստանան։ Եվ նրանք իրենց նպատակին հասել են։ Ոչ ոք՝ դիմորդից սկսած մինչև ակադեմիկոս, չի կարող անսխալ լուծել այդ առաջադրանքները։ Մի կողմ թողնենք լեզվի առաջադրանքները, որոնցից անպակաս են վրիպակն ու անհասկանալի պահանջը։ Ինչ վերաբերում է գրականության հարցերին, ապա դրանց մեջ կան այնպիսիք, որոնք լուծելու համար համակարգչային հիշողություն է պետք։ Դժվար է հավատալ, որ «Սասնա ծռեր» կարդացած դիմորդը անպայման մտապահելու է, թե ով է հիմնադրել Մարութա Աստվածածին վանքը։ Կամ արդյո՞ք որևէ մեկը կարող է հիշել, թե որ հատվածով է ավարտվում Լևոն Շանթի «Հին աստվածները»։ Թեստի հեղինակներին ակնհայտորեն չեն հետաքրքրում «Սասնա ծռերը» և «Հին աստվածները»՝ որպես գեղարվեստական արժեք։ Հստակ երևում է, որ նրանք դիմորդներին խեղճացնելու ուրիշ միջոց չեն գտել։ Կամ գուցե, իրենց կարծիքով, գերազանց են գտել, հետն էլ՝ մի լավ չարախնդացել։ Ուրեմն կարելի է ենթադրել, որ հաջորդ անգամ դիմորդների առջև են դրվելու նաև այս կարգի առաջադրանքներ. «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի, ասենք, 127-րդ էջում ո՞վ է սրբել արցունքները, ո՞ւմ արցունքներն է սրբել, կամ ո՞վ է հայրենասիրական ճառ ասել, և ո՞վ է լսել այդ ճառը։ Իսկ այժմ՝ հարց գնահատման և թեստավորման կենտրոնին.»Ի՞նչ է գրականությունը (կամ լեզուն) ձեզ համար։ Պնդումներից քանի՞սն են ճիշտ»։ Տարբերակները չորսն են՝ անապատ, խորշակ, ջունգլի, թակարդ։ Ցանկության դեպքում տարբերակները կարելի է ավելացնել։ Պատասխանը, սակայն, միշտ մեկն է լինելու՝ բոլորը։ Բոլորը, քանի որ թեստ կազմողների համար հայոց լեզուն և գրականությունը ամեն ինչ են, բայց ոչ արժեք։ Արթուր Իսրայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 07.06.2010 |
Կապանի արվեստի քոլեջը 45 տարեկան է Անցած շաբաթվանից մեկնարկել են Կապանի արվեստի պետական քոլեջի 45-ամյակին նվիրված միջոցառումները։ Այսօր ռուսական երգի երեկո էր։ Դեռևս անցած տարի «Ռոսիանի» ՀԿ-ի նախագահ Գալինա Աղախանյանի հետ քոլեջի տնօրինությունը պայմանավորվել էր նման միջոցառում կազմակերպել։ Այսօր չկա Գալինա Աղախանյանը, ու նաև երեկոն նրա հիշատակին էր նվիրված։ Արվեստի պետական քոլեջի տնօրեն Լիանա Հակոբյանն էլ ոգևորությամբ է խոսում քոլեջում բացված նոր բաժինների մասին։ Քոլեջի ճեմասրահում ցուցահանդես էր կազմակերպել։ Ուսանողները ներկայացրել էին իրենց ստեղծագործությունները։ Լեփ-լեցուն դահլիճի ոգին էլ հայկական էր, հնչող երաժշտությունը՝ ռուսական։ Նշենք, որ սա ևս մեկ քայլ էր ամրապնդելու ռուս և հայ ժողովրդի դարավոր բարեկամությունը։ Արմեն Դավթյան, 07.06.2010, «Սոսի» հեռուստատեսություն |
04.06.2010 |
Ճտերն աշնան են հաշվում Կապանի ճարտարագիտական քլեջի կապի դասախոս Արմինե Մովսիսյանը սեպտեմբերի 1-ից իր ուսանողներին «Կապ» առարկան կբացատրի նոր մեթոդներով։ Վերապատրաստող Մարինե Մարգարյանը կասկած չունի, որ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններից վերապատրաստված 62 դասախոսները պետք է հրաժեշտ տան դասախոսությունների ավանդական ձևին։ Մ. Մարգարյանը Հրազդանի պետական քոլեջում է աշխատում։ Ինքն էլ է սեպտեմբերի 1-ից մոդուլային համակարգի անցնելու։ Դասախոսակենտրոնից-ուսանողակենտրոն։ Հայ-հունական հումանիտար քոլեջի տնօրենի տեղակալ Ռոման Նահապետյանը ամենևին էլ վատ չի զգում, որ դասախոսները երբեմն չեն համաձայնվում վերապատրաստվողների հետ։ Ամեն դեպքում, ճտերն աշնան են հաշվում, ու արդյունքները պարզ կլինեն միայն նոր ուսումնական տարվանից։ Արդյո՞ք վերապատրաստվողները նոր մոդուլները կկիրառեն դեռ հարց է։ Արմեն Դավթյան, 04.06.2010, «Սոսի» հեռուստատեսություն |
02.06.2010 |
Հիմա էլ դիտահորերը Մոտ 2 շաբաթ առաջ Կապանի Թումանյան փողոցում 2 մեքենաներ բախվեցին իրար։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Սակայն մինչ օրս վթարի տեղում գտնվող դիտահորը բաց է մնացել։ Գունավոր կավիճով տարածքը շրջանակի մեջ է առնվել ու վերջ.ոչ մի զգուշացնող նշան, ոչ մի արգելք։ Բաց դիտահորը, ըստ վարորդների, հատկապես վտանգավոր է գիշերային ժամերին։ Ճիշտ է, դեռևս պաշտոնապես չի հաստատվել՝ վթարի պատճառը դիտահորի հնամաշ կափարիչն էր, թե ոչ, սակայն զգուշությւոնը երբեք չի խանգարի։ Մանավանդ , որ դրա միջով կոյուղու ջրագիծն է անցնում։ Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի շահագործման ծառայության պետի խոսքերով, այս պահին իրենք կափարիչ չունեն դիտահորը ծածկելու համար։ Թումանյան փողոցի դիտահորը Կապանում միակը չէ։ Նմանատիպ վթարները վտանգավոր են հատկապես շրջակայքում գտնվող մարդկանց համար։ Մանավանդ, որ որոշ դիտահորեր խաղահրապարակների մոտ են գտնվում։ Օրական հազար մեքենա է անցնում հնամաշ դիտահորերի վրայով։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 02.06.2010 |
01.06.2010 |
Միասնական քննությունները մենարկել են Դիմորդները այսօր քննություն հանձնեցին ընդհանուր պատմություն, կենսապանություն, աշխարհագրություն առարկաներից։ Կապանի թիվ 9 ավագ դպրոցի բակում դրված հեռուստացույցով ծնողները, հարազատները առավոտից հետևում էին իրենց երեխաներին։ Եվ քննասենյակից դուրս եկողից փորձում տեղեկություն իմանալ առաջադրանքների մասին։ Լյովա Մարությանի ընտանիքը Քաջարանից է հասել այստեղ՝ թոռանը ոգևորելու համար։ Կենսաբանությունից միասնական քննություն հանձնողներից շատերը մինչև վերջին րոպեները օգտագործեցին առաջադրանքների շուրջ մտածելու համար։ Նրանց խոսքերով խնդիրները սպասածից բարդ էին։ Ի տարբերություն ընդհանուր պատմություն, աշխարհագրություն առարկաների, կենսաբանությունից հանձնողների թիվը գերակշռում էր։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն,01.06.2010 |
31.05.2010 |
Կապանում խմելու ջրերի «գետեր» են հոսում Մոտ մեկ շաբաթ է Կապանի մի քանի թաղամասերում բնականոն ջրամատակարարումը խախտվել է։ Վթարները հետևում են մեկը մյուսին։ Չկա մի այնպիսի փողոց, որտեղ առուներ չհոսեն։ Կոռոզիայի ենթարկված խողովակները հերթով հիշեցնում են իրենց մասին։ Կապանի Շինարարներ, Մելիք Ստեփանյան, Գարեգին Նժդեհ թաղամասերի գլխավոր ջրատարը երեք հատվածից պայթել էր։ Սակայն ջրմուղագործներին չի հաջողվել վերջնականապես վերացնել վթարը, մոտ 600մ խողովակ է փոխվել, ամբողջի համար ֆինանսկան միջոցներ են պետք։ Դեռ հատվածներ կան, որ այսօր էլ ջուրը հոսում է։ Մեծ խնդիր է հատկապես Բաղաբերդ թաղամասի համար 16 շենքի ջրատարը։ Օրերս այստեղ վթար էր տեղի ունեցել։ Աղմուկը ցնցել էր բնակիչներին։ Պարզվում է շենքը կառուցված է բարձր ճնշման խողովակի վրա։ Այս դեպքում արդեն ջրմուղագործները ինքնուրույն ոչինչ չեն կարող ձեռնարկել։ «Մոտ 3մ երկարության ջրատարը գտնվում է շենքի տակ։ Այն տեղափոխելու համար 25մ խողովակ է պետք»,- ասում է շահագործման ծառայության պետը՝ Լեոնարդ Սարգսյանը։ Իսկ թաղամասերի ջրամատակարարումը կկարգավորվի 1-2 օրում։ Վթարների շատանալուն զուգընթաց ավելանում են նաև ջրմուղագործների քանդած փոսերի թիվը։ Հերմինե Միքայելյան «Սոսի» հեռուստատեսություն, 31.05.2010 |
«Արմմոնո»-ն Սյունիքում Մոնո-ներկայացումների «Արմմոնո» փառատոնի երկրորդ փուլի բացումը տեղի ունեցավ ուրբաթ, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում։ Բացելով փառատոնը՝ Կապանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Ավանեսյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի ուղերձը։ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանն էլ հավաստիացրեց, որ մշակութային ավանդույթները շարունակվելու են։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը միության «Պատվո մեդալը» հանձնեց Կապանի թատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանին։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նաև Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Վազգեն Սարգսյանի հիշատակը։ Փառատոնը մեկնարկեց՝ Կարինե Խոդիկյանի «Լույսը բացվեց» ներկայացումով։Այն մի կնոջ պատմություն է, ում ամուսինը լքել է ընդամենը 8 ժամ առաջ, ու նա շարունակում է հպարտ մնալ։Գտնում է ամուսնու շենքը, վառում հագուստները, բայց լույսը բացվելուն պես՝ պարզվում է, որ շփոթել է շենքը։ Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Կարինե Զանջուղազյանը իր մարմնավորած հերոսուհուն ուժեղ է համարում, ինչպես ինքն է։ Տիկին Կարինեն Կապանի թատրոնում՝ ամուսու՝ Արմեն Բայաթյանի հետ է աշխատել, գեղեցիկ հիշողություններ ունի կապված այդ տարիների հետ։ Սիրում է բեմը, ու համոզված է, որ մերօրյա սերիալները չեն կարող փոխարինել թատրոնին։ Մինչև հունիսի 2-ը կապանցիները հնարավորություն կունենան վայելելու հայաստանյան թատրոնների ներկայացումները։ Իսկ կիրակի մշակույթի կենտրոնում տղի ունեցավ Կապանի պատվավոր քաղաքացիներ Երվանդ Ղազանչյանի ու Գալյա Նովենցի մեծարման երեկոն։ Նրանք Սյունիքի մարզպետի որոշմամբ արժանացան «Ակսել Բակունց» ոսկյա մեդալի։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 31.05.2010 |
28.05.2010 |
Նշվեց տոնը 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: 1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց հաղթել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման և 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Կապանում, վաղ առավոտյան, մարզային ու քաղաքային իշխանությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն։ Հավաքվածներին դիմեց Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու սպասավոր Գալուստ վարդապետ Դարբինյանը։ Պսակադրության արարողության մասնակիցների մեծ մասը ՀՅԴ ներկայացուցիչներ էին։ Չնայած,1996-ից ի վեր մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն ու ոչ աշխատանքային է, սակայն կարծես, այն մեր մեջ տոնական տրամադրություն չի ստեղծում։ Դաշանակցության Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի երիտթևի ներկայացուցիչ Վահագն Մովսիսյանի կարծիքով, մարդկանց հոգում՝ պետք է տոն լինի։ Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի համոզմամբ, հենց այս տոնը պետք է նշվի ինչպես հարկն է։ Աստիճանաբար դրան կարծես հասնում ենք։ Ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին նաև Գարեգին Նժդեհի հուշարձանին։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 28.05,2010 |
Փլվում է այլընտրանքային ճանապարհը Կապան-Մեղրի այընտրանքային ճանապարհի համար որոշ գյուղական համայնքների բնակիչներ դեռ չեն ստացել իրենց հասանելիք փոխհատուցումը,իսկ ճանապարհը մաս-մաս ջարդվում է։ Հատկապես Ճակատենից Շիկահող ընկած հատվածում վարորդները պետք է աչալուրջ լինեն։Անզգույշ երթևեկությունը կարող է կյանք արժենալ։ Մեկ ամսից ավելի է, ինչ Կապան-Մեղրի այընտրանքային ճանապարհով երթևեկող վարորդները նվազեցնում են մեքենայի արագությունը ու առավել ուշադիր երթևեկում։ Նրանց սթափեցնում է նաև ճանապարհին մեծ քանակությամբ թափված քարերը։ Գրիշա Բաղդասարյանը Ճակատենի անտառապահն է. գործի բերումով ամեն օր գնում գալիս է այդտեղով։ Այլընտրանքային ճանապարհը աչքի չի ընկնում ծանրաբեռնված երթևեկությամբ։ Հիմնականում գյուղացիներին է ծառայում։ Նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետության մեքենաները չեն երթևեկում։ Ընդամենը 2-5 տարվա ընթացքում շահագործման կարճ ժամանակահատվածում ճանապարհը սկսել է փլուզվել է։ Կապան-Մեղրի ճանապարհի ընդհանուր երկարությունը 91կմ է։ 20կմ ավելի քան Կապան-Քաջարան-Մեղրի հատվածը։ Ճանապարհի տարբեր հատվածներում նաև քարաթափման ու հողի սողանքի դեպքեր կան։ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի խոսքերով, ճանապահի փլուզման փաստը արձանագրել ու ներկայացրել են կառավարություն։ Առայժմ միայն այդքանը կարող է կատարել մարզպետարանը։ Պատճառները պետք է պարզվեն հետագայում ուսումանասիրություն կատարելուց հետո միայն։ Իսկ դրա համար կառավարությունը պետք է որոշում կայացնի ու միջոցներ հատկացնի։ Ճանապարհի դիմաց փոխհատուցումը չստացած շահառուների թիվը Կապան-Ծավ հատվածում 20 է, իսկ Շիշկերտ-Մեղրի հատվածում՝ 70։Վերջիններիս հողամասերի ու շենք-շինությունների հասցված վնասը փոխհատուցելու համար պահուստային ֆոնդից պետք 20 միլիոն դրամ հատկացվի։ Սողանքային երևույթներ են նկատվել նաև Մեղրի-Երևան միջպետական մայրուղում։Քանի որ այն ավելի երթևեկելի է, ուստի կառավարությունը միջոցներ հատկացնելիս ինչ խոսք նախապատվությունը տալու է վերջինիս։ Այնպես որ այլընտրանքային ճանապարհի հարցը առայժմ անորոշ է։ Նելլի Միրզախանյան «Սոսի» հեռուստատեսություն, 28.05.2010 |
Հաշվետու համերգ՝ նվիրված մայիսի 28-ին Երաժշտական դպրոցների աշակերտների համար լարված շրջան է սկսվել։ Մեկը մյուսին հետևում են հաշվետու համերգները։ Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը այս տարի այն նվիրել է հանրապետության օրվան։ Երեկ դահլիճը մարդաշատ էր։ Ելույթ ունեցան բոլոր բաժինների աշակերտները։ Նրանցից ոմանք արդեն հասցրել են դառնալ երաժշտական մրցույթի դափնեկիրներ։ Եվ չնայած այս ամենին, միշտ էլ հանդիսատեսի առջև ելույթ ունենալիս անհանգստանում են ՝ մի փոքրիկ սխալն անգամ կարող է աղավաղել երաժշտությունը։ Հնչեցին Չայկովսկու « Տարվա եղանակները», Բախի « Ռոնդոն» , Արամ Խաչատրյանի «Վալս ՝ գրված Լերմոնտովի դիմակահանդես դրամայի համար», իսկ վոկալ բաժնի աշակերտները հանդես եկան Սայաթ- Նովայի «Պատկիրքդ ղալամով քաշած», Ռ. Ամիրխանյանի « Երազ իմ երկիր հայրենի երգերի» կատարումներով։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 28.05.2010 |
«Ներառական կրթություն» ծրագիրը Կապանում շարունակվում է Հաշմանդամների աջակցության «Ողջի» ՀԿ-ը նեռարական կրթություն ծրագրի շրջանակներում այսօր Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում սպորտլանդիա էր կազմակերպել։ Մասնակիցները Կապանի թիվ 1, 6, Սյունիքի միջնակարգ դպրոցների և թիվ 1 կրթահամալիրի դպրոցականներն էին։ Նրանց մեջ էին նաև տեսողության խնդիրներ ունեցող մի քանի երեխաներ։ Վարժությունները 3-ն էին՝ փոխանցավազք, դարս, թունել։ Սակայն երեխաները մրցույթին մասնակցում էին առանց նախօրոք տեղյակ լինելու վարժությունների բնույթին, կանոններին, ինչն էլ թերություն համարեցին ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ «Ողջի» ՀԿ-ը մասնակից թիմերին պատվոգրեր հանձնեցին։ Հերմինե Միքայելյան, «Սոսի« հեռուստատեսություն, 28.05.2010 |
21.05.2010 |
Ա՞նվտանգ են կառուսելները Վերջերս մայրաքաղաքի »Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած դժբախտ պատահարը կարծես ստիպեց զգոն լինել կառուսել նստելիս ու մինչև այդ քայլին գնալը ինքդ քեզ հարց տալ արժե արդյոք։Կապանի մանկական զբոսայգու կառուսելների պիտանելիության ժամկետը մի քանի անգամ անցել է, սակայն ինչպես հանրապետության մյուս կառուսելները, սրանք էլ շարունակվում են շահագործվել. նոր կառուսելներով փոխարինվելու հնարավորություն առայժմ չկա։ Անցած շաբաթ «Լուրեր» լրատվականը անդրադարձել էր զբուսայգու կառուսելների խնդրին։Արդյունքում պարզվել էր, որ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից կառուսելները փորձաքննություն անցել են ու տրվել էր համապատասխան միջոցառումների թերությունների վերացման ծրագիր։ Մինչև թերությունները չվերացվեն, չի թույլատրվում շահագործել այդ կառուսելները։ Փորձաքննությունը չանցած 3 կառուսել էր արձանագրել տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Սյունիքի բաժինը։ «Ուրախ բլուրներ», «Ռամաշկա» և «Սատանայի անիվ» կառուսելներից միայն վերջինը այս տարի ընդհանրապես չի աշխատել, մինչդեռ մյուսները այս օրերի ընթացքում չեն էլ կանգնել։ Ռուբեն Մարտիրոսյանի խոսքերով փորձաքննությունը անցկացնելիս հետևում են կառավարության որոշման մեջ նշված կետերից։Թերությունների վերացման աշխատանքների վերջնական արդյունքը պետք է եզրակացության տեսքով լինի, ինչը այս պահին չկա։ Մանկական զբոսայգու տնօրինությունն էլ այս օրերի զբաղված է թերությունեիր վերացմամբ։ Սա տեխնիկական անվտանգության կողմից տրված արձանագրությանն է, մեկ առ մեկ նշված թերություններով։ Վաղը Կապանում կհնչի վերջին զանգը։ Գաղտնիք չէ ,որ հենց այդ օրն են ծանրաբեռնված աշխատում մանկական զբոսայգու կառուսելները։ Շրջանավարտները կօգտվեն արդյո՞ք կառուսելներից՝ Սեյրան Հայրապետյանի խոսքերով պարզ կլինի վաղը։ Մինչդեռ Ռուբեն Մարտիրոսյան այսպիսի հայտարարություն արեց։ «Չգիտեմ կօգտվեն թե չէ, բայց վերադասը հրահանգ է տվել՝ դադարեցնել գործունեությունը։ Ուրիշ բան չեմ կարող ասել»,-իր խոսքը եզրափակեց Ռ.Մարտիրոսյանը։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 21.05.2010 |
Ուժեղացված հերթապահություն Վաղը՝ «Վերջին զանգի» օրը ոստիկանները աշխատելու են արտակարգ ժամանակացույցով։ Կապանի ոստիկանության անչափահասների գծով խմբի ավագ տեսուչ Զառա Վարդանյանը այսօր դպրոցից-դպրոց էր գնում ու հանդիպում շրջանավարտների հետ։ Ոստիկանության մայորի խոսքով, վերջին տարիներին արտառոց պատահար չի արձանագրվել։ Փառք Աստծո, միշտ էլ «Վերջին Զանգի» արարողությունները գեղեցիկ վերջաբան են ունենում։ Ամեն դեպքում, ոստիկանները զգոն են լինելու ու խստացված ռեժիմով են աշխատելու։ Զգոնությունը չի խանգարի նաև շրջանավարտներին։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար էլ վաղը նշանակություն չի ունենանալու, թե ով ում զավակն է։ Մեքենայի ղեկին նստած անչափահասները կտուգանվեն 10 հազար դրամով, իսկ մեքենայի տերը` 20 հազարով: Կապանցի ճանապարհային ոստիկանները նույնպես դպորցներում էին, ու որոշումը ներկայացրին շրջանավարտներին։ Ոստիկաննները բարի երթ ու կանաչ ճանապարհ մաղթելով շրջանավարտներին՝ մեկ անգամ ևս աչալրջության կոչ են անում ծնողներին ու մանկավարժներին։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 21.05.2010 |
Կապանի քաղաքապետի հանդիպումը օլիմպիականների հետ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլից վերադարձած երեխաների խոսակցության թեման դեռ անցած, ինչպես իրենք են ասում, հաճելի փորձությունն է։ Ցանկացած հանդիպման ժամանակ նրանք դեռ իրարից բան ունեն հարցնելու՝ հարցերը դժվա՞ր էին, թե ոչ, ի՞նչ բնույթի էին և այլն։ Այսօրվա հանդիպումը քաղաքապետարանի դահլիճում բացառություն չէր։ Նրանց աչքերում և հպարտություն կար, և ափսոսանք։ Ավելի բարձր միավորներ կարելի էր վաստակել։ Ավարով վերադարձած Սյունիքի մարզի 17 դպրոցականներից 12-ը Կապանից են։ Չնայած նրանց մեջ ընդամենը երկուսն են արժանացել առաջին կարգի մրցանակի, այնուամենայնիվ քաղաքապետը հիացմունքի խոսքեր ասաց օլիմպիականներին։ Այս տարի արդյունքները գոհացուցիչ էին հատկապես աշխարհագրություն առարկայից՝ 2 երկրորդ, մեկ երրորդ կարգ։ Դպրոցականները խոստացան ավելի շատ աշխատել, գալիք տարի մրցանակային կարգեր պետք է վաստակեն նաև մաթեմատիկայից, ֆիզիկայից, ռուսերենից։ «Գովասանագրերը պարտավորեցնում են»,-ասում են նրանք։ Որպես խրախուսանք քաղաքապետը մեկական գիրք նվիրեց օլիմպիականներին՝ « Հայաստանի հրաշալիքները» վերնագրով։ Ապա նա առաջարկեց ավելի մտերմիկ զրույցի համար հանդիպել Կապանի Վերին Խոտանան գյուղում։ Սա միակ գյուղն է , որի միջնակարգ դպրոցից մաթեմատիկայից գովասանագրի է արժանացել 8-րդցի Սուսաննա Բադալյանը։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 21.05.2010 |
Պոլիոմիելիտի դեմ պատվաստում Կապանում 6 ամսական Էմման «Կապանի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայում արդեն երրորդ անգամ է պատվաստվում։ Ի տարբերություն մյուսների՝ բոլոր ստուգումները նրան դուր են գալիս, իսկ ասեղի ծակոցից գրեթե չի լացում։ «Պինդ աղջիկ է, հորն է քաշել»,- ասում է մայրը։ Կապանի ԲԿ-ի պոլիկլինիկայում կեսօրվա ժամերին լսվող երեխաների ճիչը արդեն սովորական է դարձել։ Պարտաճանաչ մայրերը շտապում են պատվաստման տանել երեխաներին։ Մի շարք մանկական վարակիչ հիվանդություններ կան այդ թվում պոլիոմիելիտը։ Չնայած 2002թ-ից Հայաստանը համարվում է պոլիոմիելիտից ազատ տարածք, սակայն զգուշությունը երբեք չի խանգարի։ Պոլիոմիելիտի դեմ պատվաստվում են 3,4 ու կես, 6,18,20 ամսականներում և 6 տարեկանում՝ անվճար։ Դրանից հետո երեխաների օրգանիզմը վիրուսի նկատմամբ անընկալունակ է դառնում։ Սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հիվանդությունը կրկին գլուխ չի բարձրացնի։ Այն ունի գաղտնի շրջան ՝մինչև 35 օր։ Նշաններն են ՝ բարձր ջերմություն, հազ, աղիքների գործունեության խանգարում։ Գագաթնակետը ցմահ հաշմանդամությունն է։ «Այնպես որ եթե ինչ-ինչ առօրյա հոգսեր խանգարում են պոլիկլինիկա գնալ, ապա ձեր երեխայի առողջությունը նախ պետք է կարևորվի, հետո մնացածը»,- խորհուրդ են տալիս բժիշկները։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 21.05.2010 |
20.05.2010 |
Երկօրյա աշխատանքային այցը ավարտվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկի՝ «Քրոնիմետ» ընկերության ներկայացուցիչ Գյունտեր Պիլարսկու գլխավորած պատվիրակությունը երեկ էր ժամանել Քաջարան։ Հյուրերը այցելեցին կոմբինատ, եղան բաց հանքում։ Գյունտեր Պիլարսկին, հետաքրքրվեց աշխատանքների ընթացքով։ Բաժնետերը տարեկան 2 անգամ այցելում է ձեռնարկություն, անձամբ ծանոթանում արդյունաբերական հսկայի գործունեությանը։ Մաքսիմ Հակոբյանը ներկայացրեց հանքում նախատեսվող ծրագրերը։ Հանքագործնրը պատվիրակության անդամների համար յուրօրինակ ցուցադրություն էին կազմակերպել։ Տարբեր թանկարժեք և հազվագյուտ մետաղներով ապարներ էին ներկայացրել, ինչը թույլ էր տալիս ենթադրել, թե որքանով է շահավետ նոր վայրերից հանքաքարի արդյունահանումը։ Այնուհետև պատվիրակությունը այցելեց Գեղիի ջրամբար։ Գյունտեր Պիլարսկուն մանրամասն ներկայացվեց ջրամաբարի խնդիրը։ Օրերս այստեղ վթար էր տեղի ունեցել։ Վերջինս նույնպես մտահոգված էր խնդրի լուծմամբ։ Գյունտեր Պիլարսկին կարևորեց հատկապես տարվա հենց այս ժամանակահատվածում այցելությունը։ Նշելով, որ ամփոփում են նախորդ ֆինանսական տարին, ի մի բերում կատարած աշխատանքները։ 2009թվականը փորձություններով լի տարի էր ֆինանսա-տնտեսական ճգնաժամ էր աշխարհում և առաջին հերթին լեռնարդյունաբերական համալիրների վրա թողեց իր ազդեցությունը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այն եզակի կառույցներից է, որ կարողացավ հաղթանակած դուրս գալ սոցիալական ցնցումներից նույնիսկ այստեղ կարողացան սոցիալական ծրագրեր իրականացնել։ Բաժնետերերի ժողովում ամփոփվեցին 2009թ-ի ծրագրերի արդյունքները, խոսվեց 2010-ի անելիքների մասին։ Գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը նշեց, որ հստակ մշակված ռազմավարության շնորհիվ ձեռնարկությունը բարդ ու դժվարին ֆինանսական տարում և ոչ մի ծրագիր չընդհատեց։ Որոշ չափով նույնիսկ կոմբինատը գերակատարեց իր առջև դրած պարտավորությունները։ 2010թ-ի առաջին օրերից սկսած կոմբինատը նոր թափով գործի անցավ։ Վերազինման ու ներդրումային ծրագրերը շարունակվեցին։ Նախորդ տարվանից մի շարք դասեր քաղելով ԶՊՄԿ-ում աչալուրջ են։ Չնայած 2009-ը ճգնաժամային տարի համարվեց այդուհանդերձ ձեռնարկությունը հաջողություններ ունեցավ։ Ոչ մի աշխատատեղ չկրճատվեց։ Ձեռնարկության հաջողությունների խոսուն վկան է նաև աշխտանքային պայմանների բարելավումը։ Աշխատանքային երկրորդ օրը Գյունտեր Պիլարսկու գլխավորած պատվիրակությունը,Մաքսիմ Հակոբյանի հետ միասին այցելեց Կապանում կառուցվող բիզնես կենտրոն։ Ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին։ Շինարարությունը իրականացնում է «Ճարտարապետ Օլեգ Շոկարևով» ՍՊԸ-ն։ Պատվիրատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Բիզնես կենտրոնի շինարարությունը մեկնարկել էր դեռևս 2007թ,, հիմնական աշխատանքները նախատեսվում է ավարտել աշնանը։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն,20.05.2010 |
Ուսուցչուհին աշխատում է առանց վարձատրության Մի խումբ դպրոցականներ Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում արդեն 3 տարի է ֆրանսերեն են ուսումնասիրում։ Եվ չնայած լեզվի քերականական դժվարություններին՝ ուսուցչուհու հետ միասին հասնում են իրենց նպատակին։ Բացի անգլերենից, ֆրանսերենի սիրահարները մտադիր են նաև այս լեզվով վարժ խոսել։ Սուսաննան և իր դասընկերները արդեն մի քանի տարի է մասնակցում են ֆրանսերենին նվիրված միջոցառումներին։ Դրանք կարելի է համարել յուրօրինակ քննություններ։ Այսօրվանը բացառություն չէր։ Հնչեցին Ազնավուրի երգերից, իսկ հեքիաթների հերոսները՝ Կարմիր գլխարկը, Բուրատինոն ասմունքեցին։ Ապա ֆրանսերենով, և՜ հայերենով խրոխտ արտասանեցին՝ «Կեցցե՜ Հայաստանը», «Կեցցե՜ խաղաղությունը», «Կեցցե՜ անկախությունը»։ Ներկաները մեկ ժամով տեղափոխվեցին Ֆրանսիա։ Չնայած հանդիսատեսների մի մսաը լեզվին չէր տիրապետում, սակայն դա ֆրանսերենի մեղեդայնությունը վայելելուն չէր խանգարում։ Սուսաննա Պողոսյանը այս 3 տարիների ընթացքում վարձատրվում էր քաղաքապետարանի կողմից, սակայն այս տարվա հունվարից համայնքի ավագանու որոշմամբ հասանելիք 55 հազար դրամից զրկվել է։ Բայց ֆրանսերենի պարապմունքները մինչ օրս շարունակում է։ Ֆրանսերենի ուսուցչուհին հույսը չի կորցնում։ «Հեռուստացույցով լսել եմ, որ երկրորդ օտար լեզու է դասավանդվելու հանրակրթական դպրոցներում։ Լավ կլինի, որ հենց ֆրանսերենը լինի»,- ասում է։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն,20.05.2010 |
19.05.2010 |
«ԶՊՄԿ» ՓԲԸ բաժնետեր Գյունտեր Պիլարսկու հերթական աշխատանքային այցը Այսօր ժամը 10 -15-ին Կապանի օդանավակայանում վայրէջք կատարեց ուղղաթիռը։ Կապան է ժամանել Զանգեզուրի պղնձամոլիբդենայիրն կոմբինատի բաժնետերերից մեկի՝ «Քրոնիմետ» ընկերության ներկայացուցիչ Գյունտեր Պիլարսկու գլխավորած պատվիրակությունը։ Նրան դիմավորեցին ձեռնարկության գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, կոմբինատի աշխատակիցները,Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը ։ Օդանավակայանից մեքենաների շարասյունը ճանապարհվեց Քաջարան։ Գյունտեր Պիլարսկին առաջինը եղավ բաց հանքում, հետաքրքրվեց աշխատանքների ընթացքով։ Բաժնետերը տարեկան 2 անգամ այցելում է ձեռնարկություն, անձամբ ծանոթանում արդյունաբերական հսկայի գործունեությանը։ Մաքսիմ Հակոբյանը ներկայացրեց հանքում նախատեսվող ծրագրերը։ Պատվիրակության անդամների համար հանքագործները յուրօրինակ ցուցադրություն էին կազմակերպել։ Տարբեր թանկարժեք և հազվագյուտ մետաղներով ապարներ էին ներկայացրել, ինչը թույլ էր տալիս ենթադրել, թե որքանով է շահավետ նոր վայրերից հանքաքարի արդյունահանումը։ Այնուհետև պատվիրակությունը այցելեց Գեղիի ջրամբար։ Գյունտեր Պիլարսկուն մանրամասն ներկայացվեց ջրամաբարի խնդիրը։ Օրերս այստեղ վթար էր տեղի ունեցել։ Վերջինս նույնպես մտահոգված էր խնդրի լուծմամբ։ Գյունտեր Պիլարսկին անչափ կարևորում է Քաջարան այցելությունը: Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 19.05.2010թ |
Նորոգվում է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքի մասնաշենքը Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնաշենքը կհիմնանորոգվի և կհագեցվի նորագույն բուժսարքավորումներով։ Հայաստան Համահայկական հիմնադրամի կազմակերպած վերջին հեռուստամարաթոնում հայտարարվեց, որ մեծահարուստ մի հայ մեկ միլիոն դոլար կտակել Հայաստանի հիվանդանոցներից մեկի համար։ Ընտրվել է Կապանը. «Բարերարը ծնունդով Պոլսից էր,- պատմում է ՀՀ–ում Անգլիայի մասնաճյուղի ատենապետուհի Անահիտ Կարապետին,- ապրել և մահացել է Կիպրոսում»։ Ժամանած պատվիրակությունը 2օր է Կապանում է, որտեղ են ներդրում կատարել, ինչ ծավալի աշխատանք պետք է կատարվի՝ հետաքրքրվում էին յուրաքանչյուր մանրուքով։ Հիմնանորոգվելու է տանիքը՝ մետաղական կղմինդրե կառուցվածքներով։ Դուռ-պատուհան կփոխվի, ավազաշիթերով կմաքրվեն պատերի արտաքին մասը, մերձակա տարածքն է բարեկարգվելու։ Մեկ միլիոն դրամից 125-ը ծախսվելու է հիմնանորոգման համար, մնացածը մանկական վերականգնողական բաժանմունքի բուժսարքավորուների համար է։ Հասմիկ Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 19.05.2010թ |
Կապանի քաղաքապետը դպրոցականների կնքահայր Մի խումբ դպրոցականներ այսօր Կապանի սբ. Մ.Մաշտոց եկեղեցում սրտատրոփ սպասում էին մկրտության արարողությանը։ Օրվա հերոսները հենց իրենք էին՝ դպրոցականները։ Իսկ կնքահոր պարտականությունները ստանձնել էր Կապանի քաղաքապետը։ Դպրոցականներից շատերը հայոց եկեղեցու պատմություն են անցնում և արդեն գիտակցում են արարողության խորհուրդը։ Մկրտության ավազանում կնքվելուց հետո Տեր Շիրակ քահանա Խանոյանը աշակերտների թիկունքը և ծունկը յուղով օծեց։ Նախ, որ թշնամու նետերից պաշտպանվեն, նաև աստվածային ճանապարհով քայլեն։ Հետո նա խորհուրդ տվեց զերծ մնալ ստից և խոսել լավ բաների մասին։ Իսկ ծնողները այն կարծիքին էին, որ երեխաների մկրտությունը անհրաժեշտություն է։ Նրանք դասղեկների նախաձեռնությանը երկու ձեռքով կողմ էին։ Կապանի քաղաքապետը յուրաքանչյուրին մեկական խաչ նվիրեց։ Դասղեկների խոսքերով աշակերտների մկրտության արարողությունը անցյալ տարվա հոկտեմբերից էին նախաձեռնել, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվում էր։ Հերմինե Միքայելյան « Սոսի» հեռուստատեսություն,19.05.2010 |
Նախաձեռնությունը ուշացած է... Կապանի քաղաքային 6 համարի ավտոբուսը կեսօրին փոխել էր իր երթուղին, իսկ նրա մշտական կանգառից քիչ ներքեւ կանգնել էր շտապօգնության մեքենան...Բայց անհանգստանալու կարիք չկա, սա միայն ապահովության համար էր։ Այսօր 1-ին անգամ քաղաքում անցկացվեց «Քաղաքապետի գավաթ» մրցանակի համար 2010թ. համայնքային մրցավազքի առաջնությունը։ Մասնակցեցին մարզկենտրոնի 9 դպրոցների աշակերտներ՝ անհատական եւ թիմային հաշվարկով։ 1995 եւ 96թթ-ին ծնված դպրոցականները մրցում էին 1000, իսկ 93 եւ 94թթ-ին ծնվածները՝ 2000մ վազքատարածություններում։ Նաեւ այս մրցաձեւերում իրենց ուժերը առանձին էին չափում աղջիկներն ու տղաները։ 1000 մ վազքատարածությունում հաղթեց Մարինա Հակոբյանը։ Վերջինս նշում է, որ նման առաջնությունները նպաստում են արդյունքների բարելավմանը. «Մայիսի 24-ին Թուրքիայում մասնակցելու եմ 1500մ մրացավազքին, եւ պետք է այնպես անեմ, որ ես ինքս ինձ գերազանցեմ»,- անկեղծանում է Մարինան։ Հայկ Գեւորգյանն էլ տղաների հետ պայքարում է 1-ին տեղ զբաղեցրել. « Անցած կրոսավազքին 2-րդ տեղում էի, շատ ուրախ եմ, որ կարողացա 1-ինը հատել վերջնագիծը»։ Մասնակիցների խոսքերով այսպես էլ պատկերացնում էին կրոսավազքի մրցությունը, իսկ ահա մարմնակրթության մասնագետները կարծում են, որ այն ոչ ճիշտ ժամանակին է նախաձեռնվել։ «Լավ մարզիկներ ունենք բարձր դասարաններում, բայց այսօր նրանք ավարտական քննությունների են պատրաստվում, մոտենում է նաեւ վերջին զանգը, այդ պատճառով էլ չկարողացան մասնակցել»,- ասում է մարմնակրթության ուսուցչուհի Սեդա Ավետիսյանը։ Անհատական հաշվարկով 1-3-րդ տեղեր զբաղեցրած աշակերտները ստացան մեդալներ եւ նվերներ, իսկ թիմայինում՝ գավաթներ։ Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմն էլ տիրացավ «Քաղաքապետի գավաթ» մրցանակին։ Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 19.05.2010թ |
18.05.2010 |
Դպրոցների դրամահավաքությանը վերջ չկա Կրթության , գիտության նախարարության հրամանով ուսումնական գործընթացի վերջին օր է հայտարարվել մայիսի 21-ը։ Իսկ հանրապետության կրթօջախներում վերջին զանգի արարողությունը կանցկացվի մայիսի 22-ին։ Քանի որ առաջին կիսամյակում դեկտեմբերից հունվարը համաճարակի պատճառով պարապուրդ էր հայտարարվել, Կապանի մի շարք դպրոցներում այսօր դասապլանը թերի է կատարվել։ Մանկավարժների առջև խնդիր է դրվել՝ հնարավորիս շուտ ամփոփել կիսամյակները։ Կապանի թիվ 2 ավագ դպրոցը պարզվում է այս ամենը կանխատեսել էր։ Որքան մայիսի 22-ը մոտենում է, ծնողների հոգսերը ավելի են շատանում։ Չէ որ գաղտնիք չէ, ամեն տարի դասարանները մեկ մարդու պես գումար են հավքում՝ տնօրենների, դասղեկների , ուսուցիչների համար նվեր գնելու նպատակով։ Իսկ ի՞նչ կարծիքի են այդ մասին տնօրենները։ Պարզվում է Լեռնիկ Պետրոսյանը ավելի շատ տեղյակ է մայրաքաղաքի դպրոցների գներից։ Իսկ մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչությունը շարունակում է հիշեցնել՝ դժգոհությունների դեպքում ծնողները կարող են դիմել Սյունիքի մարզպետարանի թեժ գիծ՝ 2-81-74։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն ,18.05.2010 |
Ավանդներ վետերաններին Հայրենական մեծ պատերազմի վետերան 95 ամյա Սարգիս պապը մի անգամ 3000 , մեկ այլ անգամ 735 ռուբլի էր ներդրել խորհրդային բանկում։ Ասում է աշխատանք կար. լավ վարձատրվում էի ու ամեն անգամ գումար էի ետ գցում։ Լսելով հաղթանակի 65 ամյակի արթիվ կառավարության որոշման մասին` այն է. առաջնահերթության կարգով վետերաները կարող են ստանալ իրենց ավանդների փոխհատուցը, այսօր շտապել է Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Չի հաշվել թե ինչքան կկազմի 3 խնայգրքույկների ընդհանուր գումարը դրամով ,բայց արդեն որոշել է ինչպես է ծախսելու. թոռնիկներին է ուղարկելու։ Երեկվանից գործընթացը մեկնարկել է ։ 5 վետերանները արդեն հաշվառվել են ։ Եկող ամիս նրանք կլարող են ստանալ իրենց խնայողությունները։ Ընդհանուր առմամբ Կապան և Քաջարան քաղաքներից, ինչպես նաև գյուղերից 81 վետերան է ցուցակագրվել։ Ավանդների փոխհատուցման համար պետբյուջեից գումարներ են հատկացվել։ Թե 81 վետերաները միասին ինչքան գումար պետք է ստանան, դեռ հայտնի չէ։ Գործակալության աշխատակիցները տնային այցելություն կկատարեն բոլոր այն վետերաններին, որոնք առողջական խնդիրներ ունեն ։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 18.05.2010 |
Կապանում «թանգարանային գիշերը» լույսեր չեն վառվել... «Թանգարանային գիշեր» նախագծի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել թանգարանային արվեստին եւ ներկայիս վիճակին։ Իսկ ամենակարեւորը՝ ճանաչել ու գնահատել այն, ինչը դարերով մեզ է հասել։ Հենց այդ նպատակն էր հետապնդում Կապանի թիվ 6 հիմն. դպրոցում կազմակերպված գիտաժողովը։ Թեման՝ Պողոս Նուբար Փաշա. Կապանցի բարեգործի եւ դիվանագետի կյանքի ու գործունեության մասին այստեղ հավաքվածները այսօր շատ բան իմացան։ Միայն ցավալին այն է, որ դպրոցականները դահլիճում շատ քիչ էին, այնինչ պատմությունը կրողը եւ այն հետագա սերունդներին փոխանցողը հենց նրանք են։ Ինչ խոսք, միջոցառումն ավելի կշահեր, եթե կազմակերպվեր հենց թանգարանում, ուր ամեն խոսքը կհամադրվեր որեւէ իրի կամ նկարի հետ։ Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը ցավով է նշում, որ դեռեւս նման հնարավորություն չունեն եւ «թանգարանային գիշերը»՝ որպես այդպիսին, այստեղ նշել չեն կարող։ « «Թանգարանային գիշերը» ես հասկանում եմ, երբ թանգարանի ցուցափեղկերը բաց են, լույսերը՝ վառ, մարդիկ ազատ մուտք ու ելք են անում։ Իսկ մեր թանգարանում ոչ թե «գիշեր» է, այլ՝ խավար, մղձավանջ»,- ասում է Գրիշա Սմբատյանը՝ավելացնելով, որ այստեղ ընդգծվում է ոչ թե մեր նախնիների կամ պատմության ճանաչողության, այլ թանգարանում եղած գույքի պահպանման հարցը։ Երբ նոր շենք տեղափոխվեցին, հուսով էին, որ բոլոր խնդիրները անցյալում կմնան, բայց իրականում տնօրենը ոչ մի առաջխաղացում չի նկատում։ Շենքի հիմնանորոգումն էլ դադարեցվել է ֆինանսական ճգնաժամի պատճառով։ Թանգարանին, այնուամենայնիվ, պետբյուջեից գումար կհատկացվի. 95 մլն դրամ, 2011թվականին... Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 18. 05. 2010 |
17.05.2010 |
Դժվար է ջրից չոր դուրս գալ... Կապանի Հունան Ավետիսյան փողոցի մի հատվածը թե՜ մարդիկ, թե՜ մեքենաները զգուշությամբ են անցնում։ Մայթերին՝ առեւտրի տաղավարների դիմաց էլ, մրգերի արկղերն են ջրից պաշտպանվելու պատնեշ ծառայում։ Բայց անցորդներից ոչ բոլորին է հաջողվում ջրից չոր դուրս գալ։ «Այսօր լավ եղանակ է, դուրս եկա զբոսնելու՝ ամբողջությամբ թրջվել եմ։ Գոնե մեքենաները մի քիչ հանգիստ վարեն...»,- ասում է թաղամասի բնակիչներից մեկը։ Արդեն մի քանի օր է դիտահորից անընդհատ ջուր է հոսում։ «Հորդառատ անձրեւները սկսվելուն պես միշտ այս վիճակն է,- բողոքում են առեւտրի տաղավարներում աշխատողները։ - Նույնիսկ վերջերս կոյուղաջրերն էին փողոցն ի վար հոսում։ Ջրմուղագործները վերացրին վթարը։ Հիմա էլ լավ է. ջրից հոտ չի գալիս»։ Ճանապարհի այդ հատվածով 2 կոյուղատար է անցնում, որից մեկը տարիներ ի վեր չի աշխատում։ Ծառերի արմատները խցանել են 500մմ տրամագծով խողովակը։ Դիտահորից քիչ վերեւ կոյուղու խողովակաշարը վնասվել է, այդ պատճառով էլ ջրերը գետնի երես են դուրս գալիս։ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կապան» տեղամասի գլխավոր ճարտարագետ Լեոնարդ Սարգսյանի խոսքերով պատճառը Ողջի գետի վարարումն է։ «Գետի ջրերը վնասված մասից լցվում են խցանված խողովակի մեջ, եւ քանի որ կոյուղատարը չի աշխատում այդ պատճառով էլ ջերերը դիտահորից են դուրս գալիս»,- ասում է գլխավոր ճարտարագետը։ Վերջինս հուսով, որ ջրագծերի ցանցը նորոգելուց հետո նման խնդիրներ քաղաքում այլեւս չեն առաջանա։ Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 17. 05. 2010 |
Հոշոտել են գայլերը Մայիսի 14-ին Սեւաքար գյուղի բնակիչ Վարդգես Մնացականյանի գոմում գայլերը հոշոտել են 30 գլուխ մանր եղջերավոր անասուններից 25-ին: ։ Ոհմակը հոշոտել է նաև 3 խոշոր եղջերավոր անասուն։ Սևաքարեցիները նման դեպքերից հետագայում խուսափելու համար դիմել են Սյունիքի մարզպետարան և որսորդական միություն։ Սեւաքարի գյուղապետը խոստացել է հնարավորության սահմաններում, մասամբ փոխհատուցել համագյուղացու կրած վնասը։ Հասմիկ Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 17.05.2010 |
Գնորդը «ԴԱՍ»-ի համար թանկ է Սյունիքի մարզկենտրոնում գործող առևտրի կենտրոնների թիվը ավելացավ ևս մեկով։ «Դաս» սուպերմարկետում, ինչպես պատասխանատուներն են նշում՝ այցելուները, տարբերություն՝ մյուս խանութների համեմատ արագ կզգան։ Առաջին հերթին, այստեղ կբավարարարվեն ամենախստապահանջ գնորդի ցանկությունները։ «Դաս»-ում գնորդները հնարավորություն կունենան նաև անկանխիկ գնումներ կատարելու, ասել է՝ թե բանկային քարտերի միջոցով։ Արդեն 10 տարի է, ինչ կենտրոնի հիմնադիր «Դանեսիա» ընկերությանը աջակցում է ԶՊՄԿ-ն։ Կիրակի առևտրի կենտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Վերջինս շնորհավորեց կապանցիներին՝ առողջություն ու բարձր աշխատավարձ մաղթեց։ Ժամանակակից սարքավորումներով կահավորված խանութ-սրահում կգործի զեղչերի ճկուն համակարգ։ Ինչ վերաբերում է աշխատակիցներին, ապա նրանք վերապատրաստվել են մայրաքաղաքում, ու լավ գիտեն, թե ինչպես պետք է սպասարկել հաճախորդներին։ «Յուրաքանչյուր գնորդ մեզ համար թանկ է»,-սա է «Դասի» կարգախոսը։ Կօգնի՞ արդյոք «Դասը» Կապանում ձևավորելու գնային նոր քաղաքականություն՝ ցույց կտա ժամանակը։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 17.05.2010 |
Արևելյան մենամարտության դպրոցը 20 տարեկան է 20 տարի է Կապանում գործում է «Արևելյան մենամարտության» դպրոցը։ Բազմաթիվ սերունդներ են մարզվել այստեղ, իսկ այսօր մոտ 8 տասնյակից ավելի մարզիկներ են պարապմունքներ անցկացնում։ Երեկ դպրոցը 20 տարիների աշխատանքի արդյուքներն էր ամփոփում՝արձանագրելով և՜ ձեռքբերումներ, և՜ բացթողումներ։ Մարզվող երեխաները 6 և բարձր տարիքի են։Հոբելյանական օրը նաև մրցումներ էին կազմակերպվել։Նպատակն էր հավաքական թիմ ձևովորել հանրապետական մրցաշարերին մասնակցելու համար։ Ալբերտը 6 տարի է՝ զբաղվում է արևելյան մենամարտությամբ։Մասնակցել է մի շարք մրցումների Կապանում և Երևանում։ Ասում է,որ շատ օգտակար մարզաձև է, սակայն նախընտրոմ է ապագայում ոչ թե սպորտով, այլ մեկ ուրիշ բնագավառում մասնագիտանալ։ Ռուբիկն ընդամենը 5 ամիս է՝ ինչ հաճախում է դպրոց։ Չնայած այս մարզաձևը նրա համար խորթ չէ։ Ռուսաստանում 5 տարի մարզվել է ու բավականին լավ արդյունքների հասնել։ Դպրոցի կողմից պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան նրանք, ովքեր այսքան տարիների ընթացքում աջակցել են մարզաձևին։ Իսկ մրցումներում հաղթած մարզիկները պարգևատրվեցին մեդալներով։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն,17.05.2010 |
Վերջապես հաղթանակ «Գանձասար»-ի երկրպագուները երեկ Կապանի «Լեռնագործ» մարզադաշտից հեռացան գոհ դեմքերով։ «Կիլիկիա»-ի հետ խաղն ավարտվեց 3։0 հաշվով։ Մի շարք պարտություններից հետո վերջապես հաղթանակ։ Առաջին գոլի հեղինակ դարձավ Արտակ Օսեյանը։ Վերջինս իր ծննդյան օրը այս կերպ նշեց։ Հաջորդ րոպեներին խաղն ընթացավ հօգուտ տանտերերի։ Սերգեյ Էրզրումյանը կրկնապատկեց հաշիվը։ Գանձասարցիները այս անգամ առավել ակտիվ էին գործում։ Վերջին րոպեներին «Կիլիկիա»-ի խաղացողները փորձեցին գրավել տանտերերի դարպասը, սակայն ապարդյուն։ Արսեն Ավետիսյանի 11մ-ոց հարվածը վերջակետ դրեց հանդիպմանը։ Չնայած այս ամենին՝ «Գանձասար»-ի գլխավոր մարզիչը տղաներից ավելին էր սպասում։ Հաջորդ խաղափուլում «Գանձասար»-ը արտագնա խաղում ուժերը կչափի «Ուլիս»-ի հետ։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն,17.05.2010 |
15.05.2010 |
ԶՊՄԿ-ի պատկանող ջրամբարը վթարվել է Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում Գեղիի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Գեղիի ջրամբարում վթար է տեղի ունեցել, ջրամբարի ջրերը խառնվել են գյուղով հոսող Ողջի գետի Գեղի վտակին, որը դուրս է եկել ափերից։ Անցած տարի ապրիլին նույնպես նույն ջրամբարում վթար էր արձանագրվել։ Այս անգամ էլ արտահոսքը նույն տեղից է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի խոսքերով, վթարի պատճառը նախագծային աշխատանքներն են։ «Թունելի տեխնիկական լուծումը ճիշտ չի տրված։ Սա հիդրոտեխնիակական բարդ կառույց է, հատուկ վերամասնագիտացված ճարտարագետները կարող են լուծումը տալ, որը կանենք»,-ասում է գլխավոր տնօրենը։ Զրամբարը կդատարկվի մինչև մեռյալ կետը, այսինքն թույլատրելիի սահմանը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը այժմ ուսումնասիրում և հնարավորինս ճշտում է վնասները։ Նախնական տվյալներով, ամենաշատը տուժել են Ողջի գետի, նաև Գեղի վտակի ափամերձ տարածքները։ «Զարմանալի է, թե ոնց է բետոնե այս պարիսպը քշել տարել ջուրը։ 15 մրգատու ծառ ունեի, միայն մեկ պոպոկի ծառ է մնացել»,-ասում է Բարեկավանի բնակիչ Ռուբիկ Ղուկասյանը։ Հանձնաժողովի անդամ Սեյրան Ավետիսյանի խոսքով՝ վարարումներ դեռ սպասվում են, այդ պատճառով էլ իրավիճակին հնարավոր չէ տալ հստակ գնահատական; Ըստ Ս. Ավետիսյանի, մոտ 3-4 հա հողատարածք է քշվել, 300 մ ոռոգման ջրագիծ է վնասվել, հետիոտային մեկ կամուրջ, էլեկտրասյուններ են փլվել։ Վնասվել է գյուղով անցնող գազատարը, Էլեկտրամատակարումը ընդհատվել է նաև «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի մաքրման կայանում, ինչի հետևանքով խախտվել է մարզկենտրոնի ջրամատակարարման գրաֆիկը։ Գետի վարարումից քանդվել է Մեղրի-Երևան միջպետական ճանապարհի Քաջարանի հատվածով անցնող մոտ 100 մ երկարությամբ հատվածը։ Տուժել է նաև Գեղի-Եղվարդ ոռոգման ջրատարը, որը անցնում է Ողջի գետի միջով։ ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հավաստիացնում է, որ անցած տարվա նման, այս անգամ էլ տուժած բնակիչները անպայման փոխհատուցում կստանան։ «Ցանկացած անհատ, գյուղացիական տնտեսություն կամ իրավաբանական անձ, ով տուժել է վթարի պատճառով կփոխատուցվեն նրանց վնասները, մի բան էլ դեռ ավելին կտրվի»,-հավաստիացրեց գլխավոր տնօրենը։ Վերջինս ավելացրեց նաև, որ այս անգամ ջրամբարի շինարարական աշխատանքներին ավելի խստությամբ կհետևեն՝ հետագայում բացառելով նման վտանգները։
Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 15.05.2010 |
14.05.2010 |
Տուժել է գյուղատնտեսությունը Քմահաճ եղանակն իր տատանումներով գյուղատնտեսության առաջին թշնամին է դարձել։ Սյունիքում անընդհատ չդադարող անձրևները մեծ վնաս են հասցրել գուղատնտեսությանը։ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանից տեղեկացանք,որ անբարենպաստ եղանակի պատճառով այգեգործությանը հասցված վնասը նախնական տվյալներով կազմել է մոտ 457մլն դրամ։ Հատկապես տուժել են ընդավորների ընտանիքի ծառատեսակները։ Բերքի կորուստը կազմում է 30տոկոս։ Նախորդ ամիսներին ցրտահարությունից տուժել են մարզի ցածրադիր գոտիներում ծաղկած բերքատու ծառատեսակները։Իսկ երեկ Սիսիանում տեղացած անձրևը ուղեկցվել է կարկուտով: Մոտ 4 րոպե 10 մմ տրամաչափով կարկուտը զգալի վնաս է պատճառել պտղատու ծառերին: «Հատկապես տուժել են բանջարաբոստանային մշակաբույսերը՝կաղամբը,տաքդեղը»,-ասում է Քաջիկ Խաչատրյանը:Վտանգված են նաև աշնանացան և գարնանացան այն ցանքատարածքները, որտեղ բույսերը ցողումնակալման փուլում են:Վերջինիս խոսքերով վնասի չափերը ճշտվում են։ Կփոխհատուցվեն արդյո՞ք գյուղացիական տնտեսություններին հայտնի չէ։ Նելլի Միրզախանյան,«Սոսի» հեռուստատեսություն, 14.05.2010 |
Ստորագրահավաք՝ ուրանի հանքերի շահագործման դեմ Չնայած էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վստահեցնում է, որ Հայաստանում ուրանի ծրագիրը իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը, պատրաստ է հունիսի առաջին կեսերին շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին նոր քննարկում անցկացնելու Կապանում, տեղական հաարակական կազմակերպությունների մտահոգությունը շարունակվում է։ «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը» համագործակցելով «Ազատամարտ» կոմիտեի հետ ստորագրահավաք է սկսել։ Ըստ նրանց, ընտրել են ստորագրահավաքի ժողովրդավարական ձևը. Ձեռնարկին մասնակցողը կարող է իր տեսակետը արտահայտել նշում կատարելով կողմի, դեմի կամ ձեռնպահի միջև։ Լեռնաձորի համայնքում ուրանի հանքի շահագործման վերաբերյալ հանրության կարծիքը, ըստ նախաձեռնողների կներկայացվի կառավարություն։ Նախաձեռնողնեևը վստահ են, որ հասարակության մեծ մասը չի ցանկանում, որ սկսվեն ուրանի հարստացման աշխատանքները։ Իսկ եթե կառավարությունը հաշվի չառնի հանրային կարծիքը, ապա նախաձեռնողները կընտրեն պայքարի այլ ուղիներ։ «Ցանկացած դեմոկրատ երկրում հանրային կարծիքը հաշվի է առնվում։ Չեմ կարծում, որ մեր կառավարությունը կանտեսի այդ կարծիքը։ Հակառակ դեպքում մենք կդիմենք խաղաղ բողոքի ցույցերի»,-ասաց Ա. Փարսադանյանը։ Արմեն Փարսադանյանը ծանոթ չէ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հայտարարությանը, բայց կողմնակից է ցանկացած քննարկման։ Դեռևս չեն մտածել, թե ինչպես են հանրապետության այլ մարզերում բնակվողները ցանկության դեպքում մասնակցելու ստորագրահավաքին։ Հույսները դրել են ԶԼՄ-ների վրա։ «Մենք ընդամենը 12 կամավոր ունենք, չենք հասցնի։ Բայց եթե լրատվամիջոցներով լսեն, արձագանքեն, ապա մենք ուրախ կլինենք արձագանքելու»,-ասաց Ա. Փարսադանյանը։ Ի դեպ, վերջինս հայտարարեց, որ արտասահմանյան երկրներում ուրանի հանքերի շահագործումը եկամուտներ է բերում, բայց մեր փոքր երկրի համար դա անչափ վտանգավոր է։
Արմեն Դավթյան,«Սոսի» հեռուստատեսություն, 14.05.2010 |
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը Կապանում էր Երեկ Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճը մարդաշատ էր։ Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը Սյունիքի մարզկենտրոնում էր։ Բեմում «Հացթուխի կինը» ներկայացումն էր։ Ալբերտ Մկրտչյանը ողջունեց կապանցիներին և եղբոր հետ կապված հիշողություններից մի հատված պատմեց։ Հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանը կդառնար 80 տարեկան։ Պատմում են, որ տարիներ առաջ եղբոր՝ Ալբերտի հետ Փարիիզում էին։ Այստեղ նրանք հանդիպեցին աշխարհահռչակ ռեժիսոր Անրի Վերնոյի հետ։ Վերջինս մի սկավառակ է տվել սիրված դերասանին և ասել.»Դու պետք է խաղաս այս ներկայացումը»։ Եվ այդպես էլ եղավ։ Մարսել Պանյոլի « Հացթուխի կինը» գործը ժողովրդական արտիստի վերջին ներկայացումն էր։ Ինքը բեմադրեց, ինքն էլ խաղաց։ Կարապի երգն էր։ 93-ին Մհեր Մկրտչյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Այսօր երիտասարդ դերասանների խաղին զուգահեռ բեմում՝ պաստառի վրա հատվածներ էին ցուցադրվում առաջին ներկայացումից։ Գործողությունները պտտվում են հացթուխի կնոջ շուրջը։ Վերջինս ամուսնու հոգատար վերաբերմունքից բացի այլ բան է փնտրում։ Եվ փախչում է երիտասարդ հովվի հետ։ Կինը խաղի ընթացքում գրեթե չի խոսում։ Բեմում հացթուխի տառապանքներն են։ Վերջում կինը վերադառնում է, և ամուսինը, այնուամենայնիվ, կարողանում է ներել և ընդունել նրան։ Այսօր արդեն թատերական խումբը Արցախի բեմում է հանդես գալու։ Իսկ Ստեփանակերտի փողոցներից մեկը կկոչվի Մհեր Մկրտչյանի անունով։ Հերմինե Միքայելյան,«Սոսի» հեռուստատեսություն, 14.05.2010 |
Կարևորը՝ ընտանեկան ջերմությունն է Վանյանների բազմազավակ ընտանիքի ընտանեկան ալբոմը շատ հարուստ է, ամեն երեխայի ծննդով այն համալրվում է նոր նկարներով։ Հոգսերն ու կարիքները ընտանիքից ձեռք չեն քաշում։ 9 անդամները բնակվում են 3 սենյականոցում, բայց ավելի շատ մտահոգում են ոչ թե բնակարանային պայմանները, այլ 6 երեխաների կարիքները։ «Ինչքան մեծանում են, այնքան ծանրանում է մեր հոգսը»,- ասում է Անահիտ Վանյանը։ 6 երեխաներն էլ գրեթե մեկ կամ 2 տարվա տարբերությամբ են լույս աշխարհ եկել։ Իսկ այսօրվա պայմաններում շատ բան ֆինանսի հետ է կապված։Երեխաները դպրոցը ու մանկապարտեզ են հաճախում .ձգտում են հնարավորության սահմաններում ապահովվել նրանց ամեն ինչով։ «Լիարժեք չենք կարողանում,-ասում է տանտիրուհին,- աշխատանք չունենք,ո՜չ ես, ո՜չ ամուսինս»։ Նախկինում տրիկոտաժի ֆաբրիկայում էր աշխատում։ Կապանում հիմա աշխատանք չկա. եղածներն էլ կամ հացաթխման արտադրամասեր են կամ էլ խանութներ։ Տիկին Անահիտը չի կարող գումար վաստակելու համար ստիպված գնալ այդ աշխատանքի երեխաները փոքր են,անընդհատ խնամքի կարիք ունեն։ Լույսը բացվելուն պես մտածում է այդ օրվա ճաշի մասին.ինչ պատրաստի, որ բոլորի սրտով լինի։ Սովորաբար, ասում են՝ ընտանիքում խոսք ու զրույցը ֆինանսից ու կարիքից է առաջանում։ Երբեմն-երբեմն այն չի շրջանցում նաև Վանյանների ընտանիքին։ Չնայած ծագող խնդիրներին՝ ամուսինները երբեք թևաթափ չեն լինում։ Փորձում են միասին հաղթահարել դժվարությունները։ Դժվարություներն ու հոգսը բոլոր ընտանիքներից անպակաս են։ Սակայն ամեն ինչ հաղթահարվում է ընտանիքում տիրող ջերմությումբ։ Նելլի Միրզախանյան,«Սոսի» հեռուստատեսություն, 14.05.2010 |
13.05.2010 |
Առաջաձորի դպրոցի դարպասները ամրացված են շղթայով Առաջաձորցի Ամասյա Սարգսյանը 32 տարի ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցում։ Հիշում է, որ մի ժամանակ դասամիջոցներին զանգն էր հնչում, իսկ միջանցքներում , ինչպես մյուս կրթօջախներում, աշակերտների աղմուկն էր լսվում։ Մոտ 80 երեխա էր դպրոց հաճախում, նաև հարևան գյուղերից։ Իսկ այսօր կրթօջախի դարպասները ամրացված են երկաթե շղթայով։ Շենքը 70-ական թվականներին է կառուցվել։ Գնալով գյուղի երիտասարդների թիվը պակասեց, դպրոցն էլ փակվեց։ Երբևէ չի նորոգվել, իսկ պատերն էլ գնալով տեսքից ընկնում են։ Հիմա Առաջաձորից ընդամենը մի քանի հոգի հաճախում են հարևան Նորաշենիկի , Օխտարի դպրոցներ։ Որը՝ ոտքով, որը՝ ավտոբուսով։ Իսկ գյուղի բնակչուհի Թեհմինեն որդու կրթությամբ անհանգստացած է։ Դեռ մեկ տարի ունեն, սակայն փոքրիկ Դավիթը , նաև՝ հարևանի երեխան, պետք է դպրոց հաճախեն։ Ահա այսպես էլ գյուղի մեծերը հուսով սպասում են. Մի օր դպրոցի դարպասները կբացվեն և փոքրիկները սեպտեմբերի մեկին ծաղիկներով ներս կմտնեն։ Հերմինե Միքայելյան, «Սոսի « հեռուստատեսություն,13.05.2010 |
Օգնություն զոհված ազատամարտիկների ուսանող երեխաներին Կապանի «Ազատամարտ» կոմիտեն մի քանի օր է, ինչ նոր տարածքում է գործունեություն ծավալում։ Կապանի համար 1 մանկապարտեզից այն տեղափոխվել է Շմավոն Մովսիսյանի հուշասրահ։ Կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանի խոսքով, դեռ չեն հասցրել հանդիսավոր բացում անել, բայց այսօր զոհված ազատամարտիկների ուսանող երեխաներին բաշխվեցին ամենամսյա գումարները։ Մայրաքաղաքում սովորողներին տրվում է 10 հազար, իսկ Կապանում սովորողներին՝ 5000-ական դրամ։ Նախկինում այս գումարները բաշխվում էին քաղաքապետարանից, իսկ այժմ ավագանու որոշմամբ այն փոխանցվում է կոմիտեի հաշվեհամարին։ 31 ուսանող սովորում է Երևանում, 26-ը՝ Կապանում։ Խորեն Հարությունյանը նույնպես համայնքի ավագանու անդամ է, ու հետաքրքիր էր իմանալ, թե ի՞նչու է տարբերություն դրվել մայրաքաղաքում ու մարզկենտրոնում սովորողների միջև։ «Հիմնականում հաշվի ենք առել, որ Երևանում սովորողները տան վարձ են տալիս, իսկ Կապանում՝ որպես տրանսպորտային ծախս է տրվել»,-ասաց Խ. Հարությունյանը։ Նշենք, որ այս գումարները ուսանող երեխաներին տրվում է 2002 թվ-ից։ Ըստ Խ.Հարությունյանի, այժմ նրանց թիվը ավելացել է.երեխաներն են մեծացել։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 13.05.2010 |
Նոր սողանքներ Անձրևային եղանակները նպաստում են սողանքների ակտիվացմանը։ Նորանոր թաղամասերում ի հայտ են գալիս հողի փլվածքները։ Օրերս Ռաֆայել Մինասյան տանող ճանապարհը նույնպես սողանքի հետևանքով փակվել էր։ Հողի շերտը ծածկել էր նաև մոտակայքում տեղադրված աղբամանները։ Ճանապարհը հողից ազատելու համար տրակտորն վաղ առավոտվանից գործի էր անցել։ Կոմունալի գործը որոշակիորեն դժվարացել էր. նախ ճանապարհն էր նեղլիկ, տեխնիկան չէր կարողանում ազատ տեղաշարժվել, դրան գումարվում էր անմիջապես հարևանությամբ ձգվող գազատար խողովակաշարը։ Ճանապարհը ավելի շատ հետիոտներիին է ծառայում։ Շենքի բնակիչները գերադասում են այս ճանապարհից օգտվել, համեմատարբար լավ վիճակում է։ Արդյունքում կոմունալի աշխատակիցները ստիպված են իրենց գործը թողած,վերացնել սողանքները։ Սակայն այս հատվածում հողի սողանք հաճախակի է նկատվում։ Ու չի բացառվում, որ նման դեպքերը կրկնվեն։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 13.05.2010 |
12.05.2010 |
Անվտանգ ե՞ն կառուսելները Կապանի մանկական զբուսայգու կառուսելները դեռևս 80-ական թվականներին են տեղադրվել։ Թե՜ ֆիզիկապես, թե՜ տեխնիկապես դրանք վաղուց են իրենց դարն ապրել։ Ամեն տարի սեզոնի մեկնարկին զբոսայգու տնօրինությունը աչքի է անցկացնում կառուսելները, հարկ եղած դեպքում եռակցում, դետալներ փոխում։ Կարգի է բերվում արտաքին տեսքը.կառուսելները ներկվում են։ Սակայն ո՞րքանով է ապահովված այս կառուսելների անվտանգությունը. սա արդեն հարցի մյուս կողմն է։Ամեն տարի նույն երկաթյա ձողը եռակցվում է կամ նույն նստարանը մի քանի անգամ ներկվում, բնական է, որ հուսալիությունը հնարավոր չէ երաշխավորել։ Թերևս միայն արտաքին տեսքը կարող է գրավել մանուկներին։ Սովորաբար, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը կառուսելների փորձաքննություն կատարում է միայն տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրի հիման վրա։ «Այս տարի Կապանի մանկական զբոսայգու կառուսելները անցել են համապատասխան փորձաքննություն՝ գործարկելուց մեկ ամիս առաջ»,-հավաստիացնում է մանկական զբոսայգու տնօրեն Սեյրան Հայրապետյանը։ Կառուսելները անվտանգ շահագործելու համար կա նաև կառավարության որոշում։ Նախարարի հրամանով էլ բոլոր կարուսելները պետք է փորձաքննություն անցնեն, այլապես չի թույլատրվում շահագործելու։ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Կապանի ստորաբաժանման պետ Ռուբեն Մարտիրոսյանի հետ մեզ չհաջողվեց հանդիպել ճշտելու մանրամասները՝ թե արդյո՞ք մեր կառուսելները փորձաքնննություն են անցել։ Իսկ այսօր արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանի հետ ունեցած հեռախասազրույցում տեղեկացանք, որ Կապանի կառուսելները փորձաքննություն անցել են։ «Տրվել է համապատասխան միջոցառումների թերությունների վերացման ծրագիր. մինչև չվերացվեն, իրավունք չունեն աշխատացնելու» ,-ասաց Աշոտ Պետրոսյանը։ Պարզվում է՝ այս մի քանի օրը կառուսելները չպետք է շահագործվեին։ Կենտրոնի տնօրենը նաև ավելացրեց որ անհապաղ կտրվի կառուսելների աշխատանքը դադարեցնելու հրաման։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 12.05.2010 |
Բնակիչները մտահոգված են.... Բարաբաթում թաղամաս տանող ճանապարհը մասնակի նորոգել են դեռևս անցած տարի։ Այնինչ այսօր որոշ հատվածներ նորից ենթակա են նորոգման։ Պատճառն էլի անընդհատ տեղացող անձրևներն են, որոնցից ակտիվանում են սողանքները։ Բացի մասնագետներից, գյուղացիները նույնպես փորձել են իրենց ուժերով սողանքի դեմն առնել, բայց անօգուտ։ Վերջիներիս խոսքերով գործընթացն արագացնող, այլ հանգամանք էլ կա։ Թաղամասի ծայրում էլ կա նման սողանք, այնքան հայտնի է, որ անուն էլ ունի՝ Կոտրած...։Բնակիչներին մեկ այլ խնդիր էլ է հուզում։ Սողանքներն արդեն իրենց տան մեջ են.խարխլում են հիմքերը ճաքեցնում պատերը։ Վատթար վիճակում են հատկապես թաղամասի կենտրոնի անհատ տները։ Շատերում արդեն մարդ էլ չի ապրում 140 տների մեծ մասի դռները փակ են, իսկ ժամանակն էլ իրենն է անում։ «Տները լեն ու բոլ են, բայց թե այսպես շարունակվի, չեմ պատկերացնում՝ վերջը ինչ կլինի»,-ասում է Գառնիկ Պետրոսյանը։ Բազմիցս դիմել են Կապանի քաղաքապետարան, իսկ այնտեղ պատասխանել են, որ դեռևս միջոցներ չունեն... Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 12.05.2010 |
Առաջաձորցիները արևոտ օրեր են երազում Կապանի Առաջաձոր գյուղի տարեցների խոսակցության թեման առօրյա հոգսերն են։ Լույսը բացվելուն հետո գյուղապետարանի բակի նստարաններին ազատ տեղ չես գտնի։ Ձեռնափայտերին հենված՝ խորհում են սևացած բողբոջների, գարնանացանի մասին։ 85-ամյա Ռաֆիկ պապին այլևս ոչ բերքն է ոգևորում, ոչ առողջ սերմացուն։ Տիկնոջ հետ էին մշակում ամբողջը։ Երեք տարի է , ինչ կողակիցը մահացել է։ Եվ 3 տարի է՝ այգու ծառերը սկսել են չորանալ։ էս եղանակը ինձնից երես է թեքել։ Տանձենուց, սալորենուց, բալենուց սևացած բողբոջներ են թափվում։ Իսդ թթենիների մասին խոսելն անգամ ավելորդ է, օղի թորելու սարքը վաղուց է ժանգոտել։ Նույն պատկերն է նաև հարևան այգիներում։ Ո՞վ է տեսել գյուղացին գարնանը նստած տեղից չշարժվի։ Ի տարբերություն մյուսների՝ պարերազմի վետերան Միշա պապը կամակոր եղանակին չի զիջում։ Համ հողը փխրեցնում է, համ ինքն իրեն խոսում։ Ամեն տարի այս ժամանակ արդեն խոտն էինք հնձում։ Իսկ հիմա նույնիսկ լոբու հատիկները հողի մեջ չենք դրել։ Մի խոսքով, առաջաձորցիները պարապությունից ձանձրացել են, արևոտ օրեր են երազում, որ վեր կենան ու իրենց գործին անցնեն։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 12.05.2010 |
Վերապատրաստվում են բուժքույրերը Աճանանի բուժքույր տիկին Նելլին դժվարացավ արհեստական շնչառություն տալ հիվանդին։ Սակայն հոգ չէ, դա ժամանակի խնդիր է։ Դասընթացավար Արթուր Մարտիրոսյանի համոզմամբ, ինչպես Նելլին, այնպես էլ մյուսները որոշ ժամանակ անց ավելի կհմտանան։ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրով մարզկենտրոնի բժշկական քոլեջում վերապատրաստվում են Կապանի և Մեղրիի տարածաշրջանների բուժքույրերը։ Այս փուլում անհետաձգելի բուժօգնություն, վերակենդանացում թեմաներն են ուսուցանվում դասընթացի 70 մասնակիցներին։ Դասընթացավար Երվանդ Մանուկյանը համոզված է, որ ստացած գիտելիքները բուժքույրերը անպայման կկիրառեն գործնականում։ Չէ որ նրանք վերամասնագիտանում են՝ դառնալով ընտանեկան բուժքույրեր։ Ուսուցման ժամանակ պետք է պահպանվեն բուժքույրերի աշխատավարձերը, սակայն, չգիտես ինչու, Մեղրիի տարածաշրջանի և ոչ մի բուժքույր բացակայած օրերի համար աշխատավարձ չի ստացել։ Այս խնդրին կանդրադառնանք առաջիկայում։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 12.05.2010 |
Լույս հայի աչքերին Հայկական ակնաբուժական նախագիծ բարեգործական հիմնադրամը ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը։ Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում Մալայանի անվան աչքի կլինիկայի և Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբույժներն այսօր առավոտվանից ընդունելություն են կազմակերպել։ Մի քանի տասնյակ տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կրկին հետազոտվել են։ Խորհրդատվություն է տրամադրվում բոլոր այցելուներին, կվիրահատվեն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված զինծառայողների ընտանիքների անդամները, հաշմանդամության կարգ ունեցողները։ Եթե անգամ կարիքավորության անհրաժեշտ պայմանները չբավարարեն, աչքի բարդ խնդիրներով մարդիկ նույնպես կվիրահատվեն; Ակնաբույժների խումբն արդեն աշխատել է Մեղրիում։ Այցելուներն այնտեղ փոքր թիվ են կազմել, մեծ մասամբ, երիտասարդներ են հետազոտվել, ովքեր ոչ թե վիրահատության, այլ ակնոցի կարիք էին զգում։ Գյուղական համայնքներում նույնպես ընդգրկվել են «Լույս հայի աչքերին» ծրագրում։ Ակնաբույժները մի խումբ աշխատում է Դավիթբեկ գյուղում, վաղը բժիշկները կայցելեն Սյունիք համայնք։ Հասմիկ Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 12.05.2010 |
11.05.2010 |
Օլիմպիադան դպրոցի հետ կապ չունի՞ Արդեն տեղեկացրել ենք որոշ առարկաների հանրապետական փուլի արդյունքների տխուր պատկերի մասին։ Մանկավարժներից ոմանք առհասարակ հրաժարվեցին այս մասին խոսելուց։ Մյուսներն էլ պատճառաբանեցին , թե լրացուցիչ աշխատանք է պահանջվում, որի համար իրենք չեն վարձատրվում։ Մայրաքաղաքի համեմատ մեր մարզի դպրոցականների վաստակած միավորները այնքան էլ գոհացուցիչ չեն։ Մի քանի առարկաներից գովասանագրերի և դիպլոմների թիվը ավելացել, սակայն ասվածը չի վերաբերում մրցանակային տեղերին։ Հայոց լեզվից և գրականությունից ամեն տարի մրցանակներով էին վերադառնում սիսիանցի դպրոցականները , իսկ այս տարի առավել ակտիվ էին Ագարակի և Մեղրու աշակերտները։ Միակ գոհացուցիչ փաստն այն է , որ աշխարհագրության նկատմամբ հետաքրքրությունը չի մարել՝ 2՝ երկրորդ, 2՝երրորդ տեղ։ Ի դեպ այս տարի առաջին անգամ օլիմպիադա անցկացվեց հայ եկեղեցու պատմությունից՝ 2 հոգի արժանացան առաջին կարգի մրցանակների՝ Կապանից և Շինուհայրից։ Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ ամեն տարի օլիմպիադաներին մասնակցում և մրցանակների են արժանանում գրեթե նույն աշակերտները։ Մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանի խոսքերով, օլիմպիադան նպատակ ունի բացահայտել տաղանդավոր երեխաներին։ Դպրոցը այս դեպքում այնքան էլ դեր չի խաղում։ Սակայն նույնը չի կարելի ասել մայրաքաղաքի մասին։ Այս տարի մարզային փուլը հաղթահարած դպրոցականները դրամական պարգևների չարժանացան ։ Լյուդվիգ Հարությունյանի խոսքերով, աշակերտին ոգևորողը պատվոգիրն է։ Իսկ թե ինչու ընդունակ երեխաներից շատերը չեն ձգտում մասնակցել օլիմպիադաներին, պառճառները տարբեր են։ Մնում է ենթադրություններ անել. չի բացառվում, որ դպրոցականները օլիմպիադային մասնակցելը ժամանակի անտեղի կորուստ են համարում։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 11.05.2010 |
Առաջին անգամ Սյունիքում Դավիթ Կարապետյանն այն եզակի մասնակիցներից է, ով իր հետ էր բերել նաեւ կատարած փորձի արդյունքը. կիտրոնի ծառ՝ արդեն 1 պտուղով։ 5-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Ավագյանն էլ այնքան հետաքրքիր էր ներկայացնում իր աշխատանքը, որ բոլոր ներկաները նրա շուրջ էին հավաքվել, իսկ ժյուրիի անդամներն էլ չէին ցանկանում նույնիսկ ընդհատել։ Ինչպես ավելի շուտ ստանալ կիտրոնի բերք, ինչպես օգտագործել մեղվի թույնը, կաղամբը սիրու՞մ է լույս, թե՝ ոչ, եւ նման այլ փորձեր աշակերտներին իրականացնելու հնարավորություն տվեց «Գիտական փառատոն Կապանում» համադպրոցական բնագիտական մրցույթը։ Այն 1-ին անգամ է իրականացվում հանրապետությունում։ Կազմակերպել են Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղը, Խաղաղության կորպուսը եւ «Կապանի ուսուցիչներ» հ/կ-ը։ Մրցույթին մասնակցում են Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների 5-10-րդ դասարանների աշակերտները։ Երեկ նրանք ներկայացնում էին 1 ամսվա ընթացքում կենսաբանություն առարկայից իրենց կատարած փորձերը, որոնք գնահատում է 6 հոգուց բաղկացած ժյուրին։ «Թերություններ, իհարկե, կան, բայց լավ աշխատանքներ եւս ներկայացվել են։ Երեխաներն իրենց փորձերում վարկած են առաջարկել, նույնիսկ որոշ նյութերում հակառակն են ապացուցել»,- ասում է ժյուրիի անդամ Արմեն Տիրատորյանը։ Թե՜ կազմակերպիչները եւ թե՜ մասնակիցները հուսով են, որ փառատոնն ավանդական կդառնա եւ կնախաձեռնվի նաեւ մյուս մարզերում։ Գիտափորձի մրցանակային տեղերը բաշխվեցին 2 դասարանախմբերի միջեւ։ 5-7-րդ դասարանցիների շարքում 1-ին տեղն է զբաղեցրել Էդգար Գրիգորյանը, իսկ 8-10-րդցիների շարքում՝ Շանթ Դավթյանը։ Մեղրեցիներից միայն Մարիամ Ավագյանին է հաջողվել հաղթել մրցույթում՝ս զբաղեցնելով փոքրերի դասարանախմբում 2-րդ տեղը։ Հաղթողներին տրվեցին պատվոգրեր, նաեւ գրենական պիտույքներ։ Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 11.05.2010 |
Ներկա էր թաղամասի միակ վետերանը Բարիկավանի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան 86-ամյա Լևոն Հարությունյանը մայիսի 9-ը նշել է Քաջարանում՝ մարտական ընկերների հետ։ «Մարդ չի մնացել, քչացել ենք, յոլա ենք գնում»,-ասում է Լևոն պապը։ ՀՀ նախագահի կողմից տրված հուշամեդալն է հպարտությամբ ցույց տալիս, ավելացրել է մեկ տասնյակի հասնող պարգևներին։ ԶՊՄԿ-ի և ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի կողմից տրված 65 հազար դրամն էլ հարսներին ու թոռներին է բաժանել։ «Իրենք են ինձ պահում»,-խոստովանում է Լևոն Հարությունյանը։ Ղարաբաղի Ղազանչի գյուղից է 1943թ-ին մեկնել ռազմակաճակատ, 19 տարեկան էր։ Չի ցանկանում, որևէ մեկը զգա այդ դժնդակ օրերը։ Սարսափելի էին՝ հիշում է զրուցակիցս։ Քաջարանի N 5 դպրոցում մինչև այսօր շարունակվում են հաղթական մայիսին նվիրված ցերեկույթները։ Հերթական միջոցառմանը մասնակից թաղամասի միակ վետերանը ուշադիր հետևում էր երեխաների ասմունքին, երգին ու պարին։ «Ղարաբաղում ես էլ էի ժամանակին էսպես աշխույժ»,-ասում է կենսախինդ Լևոն պապը։ Որդեկորույս մայրն էր շրջում և որդիների անշիրիմ մնացած զինվորների համար մոմ վառում, քանի-քանիսը չվերադարձան քանիսի՞ սև թուղթը հասավ, քանի-քանիսը անհայտ կորան։ Մայրն որդուն է ուզում, իսկ թաղամասի բնակչուհի Նորա տատիկն էլ իր երգը նվիրեց պատերազմում զոհված իր հոր հիշատակին։ Գնալով կնոսրանան վետերանների շարքերը, վերքերը կսպիանան, բայց նրանց սխրանքը չի մոռացվի։ Պատերազմը պետք է խեղդել գարունների մեջ, սա էր ցերեկույթի խորհուրդը։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 11.05.2010 |
10.05.2010 |
Գերդաստանում նշվեց տոնը Հարությունյանների գերդաստանում բացված տոնակն սեղանի մասնակիցները հպարտ են՝ Ավետիս պապը 95 տարեկան է ու իր ավանդն է ներդրել հաղթանակի գործում։ Գյուղի միակ վետերանն է։Մայիսի 9-ի հաղթանակի օրվա արթիվ հայրական օջախում էին հավաքվել՝ Ավետիս պապի 6 զավակները իրենց երեխաներով ու թոռներով։ Գլխավոր դերում՝ Ավետիս պապն էր սովորականից ուրախ։ Շրջապատված թանկ ու հարազատ մարդկանցով, անբաժան տիկնոջ Նվարդ տատի հետ սեղանի կենտրոնում էին տեղավորվել։Կենացներ բարեմաղթանքներ, իհարկե հենց նրանց ուղղված։ 95-ամյա վետերանը բնականաբար չէր կարող բաժակ չբարձրացնել իր ու զինակից ընկերների տարած հաղթանակի համար։ Նվարդ տատը թիկունքի վետերան է։ Այսօր ուրախությամբ է հիշում, թե ոնց գնաց «ֆրոնտ ամուսնուն տեսնելու»։ Այդ ժամանակ հպարտանում էր իր այդ քայլի համար։ Ավետիս պապն էլ ծառայության տարիներից մնացած հիշողությունները քչից շատից մտաբերում է։ Մի քանի անգամ վիրավորվել է ։Իսկ հաղթանակի օրը Թիֆլիում էր՝ հիվանդանոցում պառկած։ Մեդալները չի հաշվել .-ասում է` մի մասն էլ ժամանակին երեխաների համար խաղալիք է դարձել ու կորցրել են։ Մեծ հայրենականին Եղվարդից շատերն են մասնակցել։ Սակայն տուն քչերն են վերադարձալ։ Ավետիս պապը մեզ ուղեկցեց մինչև դարպասը ու վերադարձավ տուն, որտեղ սեղանակիցները սպասում էին գերդաստանի նահապետի խոսքին։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 10.05.2010 |
Ավարտվեց շախմատային տոնը Դպրոցականների շախմատի հանրապետական օլիպիադայի վերջին օրը պատանի շախմատիստները 5 խաղափուլում չափեցին իրենց ուժերը։ Շախմատային կրքերը Քաջարանում հատկապես մրցման երրորդ օրը ավելի թեժ էին։ Յուրաքանչյուրը թիմ ձգտում էր ձեռքից բաց չթողնել միավորներ։ Հենց առաջին օրվա արդյունքներով մրցաշարային աղյուսակը գլխավորող Երևանի Չեխովի անվան համար 55 դպրոցը էլ կարողացավ մինչև վերջ պահել առաջատարի դիրքը։ Երկրորդ խաղատախտակի վրա թիմի հաղթանակում իր լուման ներդրեց Տիգրան Պետրոսյանը։ Ասում է՝ որոշել է ապագայում շախմատը որպես երկրորդ մասնագիտություն ընտրել։ Շատ է դուր գալիս նորվեգացի շախմատիստ Կառլսեն Մագնուսի խաղը։ Իսկ Տիգրան Պետրոսյան անունը ապագա գրոսմայստերի շախմատային կյանքում միշտ հաջողություն է բերում։ Երեք օրվա ընթացքում 18 թիմերը 17 խաղափուլով չափեցին իրենց ուժերը։Առաջնությունն էլ շրջանային մրցակարգով էր։ Հաղթեցին, ուժեղագույն թիմերը։ Դպրոցականների շախմատի հանրապետական օլիմպիադան ավարտվեց ինչպես մեկնարկել էր.հանդիսավոր փակում, տոնական համերգ և պարգևներ։Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը օլիմպիադան կայացած համարեց։ Նրա խոսքերով այն ամբողջությամբ անցավ թեժ ու արդար պայքարում։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը կարևորեց այն փաստը, որ կան մարդիկ ու կառույցներ, որ օժանդակում են նման մրցաշարերին՝ հասկանալով դրանց անհրաժեշտությունը։ Չէ որ այդ ամենը արվում է շախմատը զարգացնելու ու ապագա գրոսմայտերներ պատրաստելու համար։ Բնականաբար, օլիմպիադան առանց հովանավորների և աջակիցների հնարավոր չէր լինի։Պատասխանատուները ոչինչ չէին խնայել մասնակիցների հանգիստն ու մրցումները բարձր մակարդակով անցկացնելու համար։ Քաջարանում շախմատային տոնը հնարավոր դարձավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» շնորհիվ։ Ձեռնարկության գլխավոր տնօրեն, շախմատի ֆեդերացիայի Սյունիքի մասնաճյուղի նախագահ Մաքսիմ Հակոբյանը համոզված է, որ հենց նման օլիմպիադաներում են ի հայտ գալիս շնորհալիները։ Արդեն 4-րդ անգամն է շախմատային օլիմպիադայի կողքին է «Հայկական բարեգործական ընդանուր միությունը»։ »Ամեն անգամ հանրապետության մեկ այլ վայրում է անցկացվում շախմատային ստուգատեսը և բարեգործականը միշտ ձգտում է օժանդակել ինչով կարող է»,- նշեց միության գլխավոր տնօրեն Աշոտ Ղազարյանը։ Օլիպիադայում պատվավոր 3 հորիզոնականները զբաղեցրին Երևանի թիմերը։ Առաջին տեղում համար 55, երկրորդում 190, իսկ երրորդում 135 դպրոցներն էին։ Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից վերջիններս արժանացան համակարգիչների։ Համակարգիչներ ստացան նաև Ջավախքի,Սիսիանի և Քաջարանի աչքի ընկած թիմերը։ Իսկ ԶՊՄԿ-ն առաջին եռյակին համար դրամական պարգևներ էր սահմանել։ Անհատական պայքարում 4 տախտակների վրա հաղթած շախմատիստները ևս ձեռնարկության կողմից դրամական պարգևներ ստացան։ Կոմբինատի գլխավոր տնօրենը նաև հանրապետության 250 շախմատային դպրոցների 250 ժամացույց խոստացավ.կարիք զգացվում է։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան էլ հաղթական գավաթներ ու վկայականներ հանձնեց դպրոցականների հանրապետական 4-րդ օլիմպիադայի չեմպիոնին։ Պարգևները շատ էին ու բազմազան։Կապանի քաղաքպետը Արցախի և Ջավախքի թիմերին՝ պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց։ Քաջարանի քաղաքապետարանն էլ մի շարք խրախուսական մրցանակներ էր սահմանել տարբեր թիմերի աչքի ընկած մասնակիցների հյուրերի, կազմակերպիչների համար։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 10.05.2010 |
09.05.2010 |
Մեր սուրը փառքով դրեցինք պատյան Մարզկենտրոն Կապանում Մեծ Հայրենականի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկել են առավոտվանից։ Օրվա հերոսները՝ 73 վետերանները շտապել էին Գարեգին Նժդեհի հրապարակ՝ մասնակիցը լինելու այն մեծ տոնակատարություններին, որի «մեղավորները» հենց իրենք են։ Նրանց աչքերում կարելի էր տեսնել միմիայն ուրախություն ու հպարտություն։ Միջոցառման սկիզբը զինվորական փողային նվագախմբի ելույթով ազդարարվեց։ Զինվորական շքերթը տոնական քայլերթով անցավ հրապարակով։ Կապանում տեղակայված N զորամասի առաջին հրաձգային գումարտակի զինվորները ցուցադրեցին իրենց հմտությունները. եղավ զինվորական դեֆելե։ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա առթիվ՝ վետերաններին շնորհավորեցին մարզային ու տեղական իշխանության ներկայացուցիչները ։Ծաղիկները դրվեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին։ Հանդիսավոր բացվեց «Հաղթանակի և հզորության » հուշարձանը։ Հուշարձանը իրենց ներկայացնում է մարտական զրահամեքենա, որը ՀՀ ՊՆ կողմից տրամադրվել էր Կապանին։ Պսակադրում կատարվեց նաև Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին։ Տոնական միջոցառումները մարզկենտրոնում կսահմանափակվեն երեկոյան ժամը 19-ին՝ տոնական համերգով։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 09.05.2010 |
Շնորհավորեց նաև ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը Մեղրիի տարածաշրջանում բնակվող Մեծ Հայրենականի 34 վետերանները բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ լսեցին այսօր։ Մեղրիում և Ագարակում մարդաշատ էին կենտրոնական հրապարակները։ Հայկական և ռուսական սահմանապահ զորամասերի զինվորներն անցան տոնական շքերթով։ Ոչ բոլոր վետերաններն էին կարողացել բեմահարթակ բարձրանալ.առողջական խնդիրներ ունեն։ Այսօր երկրի հարավային տարածաշրջան էր այցելել ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը։ Տոնի նախօրեին նա Մեղրի էր հասցրել վետերանների խորհրդի սենյակի համար խոստացած կահույքը։ Նաև հանդիսությանը ներկա վետերաններին դրամական պարգևներ հանձնվեցին։ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ու Աժ պատգամավոր Վահե Հակոբյանի կողմից 65 հազարական դրամ տրվեցին տարածաշրջանի վետերաններին։ Հասմիկ Թովմասյան, «Սոսի» հեռուստատեսություն, 09.05.2010 |
Նորից պարեցին հաղթական քոչարին.... Մեծ Հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Քաջարանում մեկնարկել էին վաղ առավոտվանից։ Հայրենական երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին ԶՊՄԿ-ի, քաղաքային իշխանությունների, իրավապահ մարմինների կողմից։ Այցելություն կատարվեց աև Փառքի սրահի թանգարան, որը հենց հուշահամալիրում է տեղակայված։ Վետերաններին շնորհավորեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը։ «Գնալով ձեր շարքերը նոսրանում են, բայց մենք միշտ հպարտանալու ենք ձեզնով, ձեր կատարած սխրանքով»,-ասաց նա։ Քաղաքապետի խոսքով, դեռ վաղուց պատերազմի մասնակից բոլոր վետերանները համայնքի ավագանու որոշմամբ ազատված են տեղական տուրքերից, ու բոլորին էլ տրվել է «Պատվավոր քաղաքացու» կոչում։ Քաջարանի թվով 17 վետերանների Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի ու ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի կողմից տրվեցին 65 հազարական դրամ։ Նաև ՀՀ նախագահի կողմից հուշամեդալներ՝ շնորհավորական բացիկներով։ Քաջարանի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտները գրական-երաժշտական կոմպոզիցայով շնորհավորեցին վետերաններին։ Լիճքի զորամասի զինվորների տոնական համազարկերից ոււ խաղաղության աղավնիների թռցնելուց հետո հանդիսությունը հրապարակից տեղափոխվեց տոնական սեղանների շուրջ։ Այստեղ էլ հայոց բանակի զինվորների հետ վետերանները պարեցին Հայկական քոչարին, որ 65 տարի առաջ պարել էին Բեռլինում։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 09.05.2010 |
07.05.2010 |
Հոսանքազրկվել էր Սյունիքի մարզկենտրոնը Երեկ ժամը 21-ի սահմաններում հոսանքազրկվել էր Կապան քաղաքը։ մոտ կես ժամ հետո վերականգնվեց էներգամատակարարումը, բաց որոշ թաղամասեր, մասնավորապես Դավիթբեկը մինչև կեսօր հոսանքազրկվել էր։ «Հայէլցանցեր» ՓԲԸ «Տաթեւ» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Վարդազար Պապյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ «Կապան-1» ենթակայանում գրանցված վթարի պատճառով շարքից դուրս էր եկել սնուցման տրանսֆորմատորը։ Սա էր քաղաքի հոսանքազրկման պատճառը։ Իսկ Դավիթբեկ թաղամասի հոսանքազրկման պատճառը ենթակայանի շարքից դուրս եկած ապահովիչներն էին, որոնք փոխվեցին այսօր։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 07.05.2010 |
ԵԱՀԿ-ի դեսպաններն այս անգամ ուսանողներն էին ԵԱՀԿ-ի անդամ երկրների 22 դեսպաններ այսօր այցելեցին Կապան։ Կլոր սեղանի շուրջ նրանք քննարկում էին բնապահպանական խնդիրներ։ Մասնակիցների տարիքը չէր գերազանցում 25-ը։ Բանն այն է , որ դեսպանների դերը ստանձնձլ էին Սյունիքի մարզի ուսանողները։ Ծրագիրը իրականացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում։ Դակաստանը, Աբրալան և Վալուչիստանը, (սրանք մտացածին անուններ են), Կենտրոնական Ասիայում գտնվող ԵԱՀԿ անդամ երկրներ են։ Երեքում էլ առկա են ուրանի հանքաքարի արտահանման հետ կապված բնապահպանական և գործազրկության խնդիրներ։ Դեսպաններին հանձնարարվել էր նպատակներին հասնելու համար ձևակերպել սեփական դիրքորոշումը։ Երեք երկրները ներկայացնող ուսանողները ամենայն լրջությամբ էին վերաբերվում իրենց դերին։ Եվ անգամ ընդմիջմանն էին շարունակում քննարկումը։ ԵԱՀԿ-ի կազմակերպած այսօրվա միջոցառման մասնակիցների գերակշռող մասը Կապանի և Գորիսի երիտասարդններն էին։ Երևանյան գրասենյակի լեհ ներկայացուցիչ Կրժեգորժ Միխալսկին ցանկացած բնապահպանական խնդրի լուծման գործում առանձնացնում է հասարակության դերը։ Վաղն արդեն դեսպանների քվեարկությամբ կընտրվեն լավագույն բանակցողը, դերակատարողը, ակտիվ մասնակիցը, որոնք կարժանանան մրցանակների։ «Նմանատիպ ծրագրերը նաև մրցակցային դաշտ են ստեղծում ուսանողների միջև»,- ասում են կազմակերպիչները։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 07.05.2010 |
Ավարտվեց շախմատային օլիմպիադան Դպրոցականների շախմատի հանրապետական օլիպիադայի վերջին պարտիաններն խաղացվում։ Ամեն մի խաղաքարի սխալ տեղաշարժ կարող է ճակատագրական լինել։ Վարդենիկցի Յուրիկ Ղազարյանին 3-րդ պարտիայում հաղթանակ բերեց զինվորով քայլը։ Հիմանակնում գերադասում է սև խաղաքարերով խաղալ։ Այս խաղում նրա հակառակորդը Երևանի թիվ 190 դպրոցի ներկայացուցիչն էր։ Ի դեպ այս դպրոցը նախնական արդյունքներով երկրորդ է մրցաշարային աղյուսակում։ Ապագայում Յուրիկը ցանկանում մեծ շախմատիստ դառնալ։Ասում է,որ ձգտում է բոլոր պարտիաններում հաղթել հակառակորդին։Այն դպրոցականների շարքին է պատկանում ,որոնց համար կարևորը հաղթանակն է ոչ թե մասնակցությունը։Երազում է նմանվել մեծ գրոսմայստերներին։ Վարդենիկը նման կարգի մրցումների առաջին անգամ է մասնակցում ։Թիմի պատրաստվածությունը մարզիչը բավարար է գնահատում։Ասում է հատկապես կրտսերները ավելի լավ մարզավիճակում են։ Հանրապետական փուլ Երևանի 190 դպրոցը առաջին տարին է որ անցել է։ Նախկինում միայն քաղաքային փուլերում էր հաջողվում հաղթել։ Արտաշատցի Հրայրը 2 տարի է ,որ զբաղվում է շախմատով։13 պարտիայում 7 հաղթանակ,մեկ որ-ոքի և 5 պարտություն։ Վատ արդյունք չէ. ասում է։ Օլիմպիադայի առաջին օրը բավականին լավ խաղաց թիմը,իսկ այս 2 օրերին ոչ այնքան։ Բավականին ուժեղ թիմեր կան, բարձր տեղեր զբաղեցնել Սիսիանի դպրոցը չի էլ ակնկալում ։Առավել ևս որ առաջին տարին են մասնակցում։ Կպարապեն գալիք տարի լավ արդյունք ցույց կտան։ Երեկոյան տեղի ունեցավ օլիմպիադայի հանդիսավոր փակման արարողությունը։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 07.05.2010 |
06.05.2010 |
Դրամական պարգևներ վետերաններին Կապանի քաղաքապետարանի դահլիճում հյուրընկալված Մեծ Հայրենականի մասնակիցները որերորդ անգամ լսում էին հանրահայտ երգի բառերն ու մտորում, հիշում պատերազմի թեժ օրերն ու, իհարկե հաղթանակի բերկրանքը։ Կապանի տարածաշրջանի 73 վետերաններից միայն 25-ը մասնակցեցին Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի կազմակերպած տոնական ընդունելությանը։ Կապանի քաղաքապետը շնորհավորեց բոլորին, մաղթեց, որ նրանք միշտ առողջ լինեն։ Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի խոսքով, ավագների սխրանքը օրինակ դարձավ նաև արցախյան պատերազմում։ Արտավազդ Մկրտչյանը քաղաքապետարանին նվիրեց իր 3 գրքերը, մյուսները իրենց երախտագիտության խոսքը ուղղեցին բոլորին՝ իրենց հիշելու համար։ Վետերանների խոսքով, սովորական մի բարի լույսից էլ են իրենք շոյվում։ Նշենք, որ համայնքի ավագանու որոշմամբ 73 վետերանները ազատվել են տեղական տուրքերից, կստանան միջքաղաքային ավտոփոխադրումների տոմսերի փոխհատուցում, համայնքի ներսում հասարակական տրանասպորտով անվճար երթևեկելու իրավունք և այլն։ Ավագանու որոշմամբ վետերանները պարգևատրվեցին 15 հազարական դրամով։ Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի ու ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի կողմից մարզի բոլոր վետերանները Հաղթանակի 65 ամյակի կապակցությամբ կպարգևատրվեն 65 հազարական դրամով։ Այսօր կապանցի վետերաններին այն հանձնեց ԶՊՄԿ արհեստակցական կազմակերպության նախագահը. Վերջում, մի-մի գավաթ գինի, շնորհավորանքներ, մաղթանքներ ու իհարկե՝ եկող տարի նույն վայրում, այս կազմով հավաքվելու ցանկություն։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 06.05.2010 |
Վետերաններն ավելի շատ վերաբերմունքի կարիք ունեն Հայրենական մեծ պատերազմի վետերան, Կապանի պատվավոր քաղաքացի Սաթիկ Մարտիրոսյանի մասին վերջերս էինք պատմել. Կամավոր մեկնել է ռազմաճակատ, հաղթանակից հետո վերադարձել և աշխատել պոլիկլինիկայում որպես վարիչ։ Առողջական խնդիրների պատճառով այսօր նա չէր կարողացել ներկա գտնվել Կապանի քաղաքապետի և վետերանների հանդիպմանը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները և զինկոմը այցելեցին տիկին Սաթիկենց տուն։ Տոնական տրամադրությունը անմիջապես զգացվեց։ Շնորհավորանքի խոսքերից, բարեմաղթանքներից հետո նրան հանձնվեցին նախագահի հոբելյանական մեդալը և դրամական պարգևը։ Սաթիկ Մարտիրոսյանը մեծ ոգևորությամբ էր վերհիշում անցածը, պատմում, որ ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր, նույնչափ հպարտ է ՝ չնայած առանց համազգստի է ։ Վերջում՝ հյուրերին հրաժեշտ տալիս, տիկին Սաթիկը ևս մեկ անգամ հարցուփորձ էր անում արդյո ՞ք իր կարիքը չի զգացվում զինկոմիսարիատում։ Հաջորդը, որ այցելեցին քաղաքապետարանի ներկայացուցիչները, Կապանի առաջին պատավավոր քաղաքացի, ամենաերկարակյաց վետերան 98-ամյա Աշոտ Հովհաննիսյանի բնակարանն էր։ Հոբելյանական մեդալի և դրամական պարգևից հետո Կապանի քաղաքապետը առողջություն մաղթեց՝ խոստանալով հաղթանակի 70-ամյակի առիթով միասին կրկին բաժակ բարձրացնել։ Աշոտ Հովհաննիսյանի հիշողության մեջ լավ է տպավորովել պատերազմական օրերի ցանկացած դրվագ։ «Շատ բան քաղեցի»,- ասում է նա։ Վերջում միայն Աշոտ պապը ավելացրեց. «Ոչնչի կարիք չունեմ, առողջությունս էլ տեղն է։ Ինձ ուրախացնում են ավելի շատ այստեսակ այցելությունները։ Կարևորը վերաբերմունքն է , ոչ թե բառերը»,- ասում է նա։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն , 06.05.2010 |
Շախմատային կրքերը թեժանում են Շախմատային կրքերը Քաջարանում գնալով թեժանում են։ Օլիմպիադայի 2-րդ օրը խաղատախտակների շուրջ ծավալվող պարտիաները ավելի հետաքրքիր ավարտ էին ունենում: Այսօր լարվածությունը առավել նկատելի էր։ Երեխաներից յուրաքանչյուրը ձգտում էր վաստակել իր թիմին անհրաժեշտ միավորներ։ Առաջին օրվա արդյունքներով 6 խաղից 12 միավորով առաջատարը Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցն է։ Անցած տարի նույն դպրոցը դարձել էր օլիպիադայի արծաթե մեդալակիր։ Ոսկին ձեռքներից բաց են թողել ընդամենը մեկ ոչ-ոքի պատճառով։ Թիմը լավ մարզավիճակում է, 2 ուժեղագույն շախմատիստներ կան։ Թիմի կազմում է նաև մինչև 16տարեկան պատանիների Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը։ Ապագա գրոսմայստերը 10 տարի է զբաղվում է շախմատով։ Օլիմպիադան հաջող է սկսել։ Ասում է՝ փոքր –ինչ դժվար է թիմային խաղը։ Ինքը անհատականին է սովոր։ Նման կարգի մրցումների Ջավախքը առաջին անգամ է մասնակցում։ Առաջին օրը բախտը չի ժպտացել թիմին։ Հիմնականում պարտվել են դպրոցականները, ինչը չի կարելի ասել երկրորդ օրվա մասին։ Շախմատի հիմքերը Ջավախքում նոր-նոր են դրվում։ Զարգացման հեռանկարներ կան, դպրոցներ են ստեղծվում։ Մարզչի խոսքերով գալիք տարվա օլիպիադային ավելի լավ կպատրաստվեն։ Դպրոցականները մեծ հետաքրքությամբ են մասնակցում օլիպիադային։Ոմանք նույնիսկ , ապագայում մեծ ծրագրեր ունեն։ Եղեգնաձորը նախորդ օլիպիադայում 18 թիմերի մեջ 13 –րդն էր։ Այս տարի ակնկալում են բարելավել արդյունքները։ Թիմը գրեթե չի փոփոխվել։ Համալրվել է մեկ պատանի շախմատիստով։Նա ընդամենը 8 տարեկան է։ Շախմատիստները արդեն 3 –րդ օրն է, ինչ Քաջարանում են։ Նրանց խոսքերով պատասխանատուները ոչինչ չեն խնայել իրենց հանգիստ ու մրցումները բարձր մակարդակով անցկացնելու համար։ Բոլոր պայմանները ստեղծվել են։ Երկու օրվա արդյունքներով թիմերը 17 խաղափուլից 12-ը խաղացել են։ Վաղը կկայանան վճռական 5 խաղափուլերը և հայտնի կդառան հաղթողների անունները։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 06.05.2010 |
05.05.2010 |
Մեկնարկեց հանրապետական շախմատային օլիմպիադան Մեկնարկել է դպրոցականների շախմատի հանրապետական չորրորդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։ Հանքագործների քաղաքում՝ Քաջարանում առաջին անգամ է շախմատի նման խոշոր ստուգատես կազմակերպվում։ Հյուրերին հավուր պատշաճի ընդունելու համար այստեղ մեկ ամիս առաջ են սկսել նախապատրաստվել։ Մրցումները անցկացնելու և երեխաների ազատ ժամանակն ու հանգիստը կազմակերպելու անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծվել են։ 18 թիմեր են պայքարելու հաղթողի պատվանդանին կանգնելու համար։ Ջավախքից,Արցախից և հանրապետության մարզերից երեկ երեկոյան դպրոցականները հասան Քաջարան։ Մասնակցեցին օլիպիադայի հանդիսավոր բացման արարողությանը։ Ըստ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի, սա մեծ պատիվ է ամեն մի տարածքի համար։ «Մեծ շախմատային տոն է և ես ուրախ եմ, որ այս տոնը անցկացվում է Քաջարանում, դրա հիմնական նպատակն այն է, որ մենք կարողանանք շախմատը զարգացնենք և այդ իմպուլսները, որոնք օգնում են հասարակությանը ու պետք է, որ դա լինի ամենուր ոչ միայն Երևանում կամ մեծ քաղաքներում»,-ասաց նա։ Օլիպիադան անցկացվում է Քաջարանի մշակույթի կենտրոնում։ Գլխավոր հովանավորը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է։ Ձեռնարկության գլխավոր տնօրեն, շախմատի ֆեդերացիայի Սյունիքի մասնաճյուղի նախագահ Մաքսիմ Հակոբյանը շատ է կարևորում այս առաջնությունը։ Նրա խոսքերով, այն նաև պարտավորեցնում է։ Համոզված է, որ այսուհետ շախմատը ավելի կզարգանա մեր տարածաշրջանում։ «Դա մեծ պատիվ է մեզ համար։ Գիտենք, որ պատահական որոշումներ չեն լինում, եթե որոշվել է, որ այդ առաջնությունը պետք է անցնի Քաջարանում, դրա մեջ խոր իմաստ կա։ Շախմատը դա ինքը հայի բնավորության ոգու հայ ոգու խաղ է, այսինքն դրա մեջ կա և խորաթափանցություն, և՜ ճկունություն, և՜ հեռուն ավելի շատ տեսնելու կարողություն»,-ասաց Մ. Հակոբյանը։ Եզրափակիչում, բնականաբար, հայտնվել են ուժեղագույն թիմերը։ Հանդիսավոր բացման արարողությունից հետո կատարվեց վիճակահանություն։ Այսօր արդեն խաղատախտակների շուրջ թեժ պայքար էր ծավալվել։ Յուրաքանչյուր պարտիայի համար 15-ական րոպե է հատկացվել։ Առաջնությունը էլ շրջանային մրցակարգով է ընթանում։ Առավելագույն միավորներ վաստակած թիմը կճանաչվի օլիմպիադայի հաղթող։ Մրցումների առաջին օրը ավելի շատ հետախուզական բնույթ էր կրում։ Թիմերը ծանրութեթև էին անում միմյանց հնարավորությունները։ Ջավախքցի Արմենի խոսքերով, շախմատում կարևորը համբերությունն է։ Դպրոցականների մեծ մասի կարծիքով, կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը։ Լավ ժամանակ կանցկացնեն ու նոր ընկերներ ձեռք կբերեն։ Իսկ ազատ ժամերին առաջնությունը պատանի շախմատիստները կծանոթանան մարզի տեսարժան վայրերին, կայցելեն հանրապետության արդյունամերական հսկա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 05.05.2010 |
Գրադարանավարուհին դարձել է գիրք չորացնող Գեղանուշ գյուղի գրադարանի պայմանները կատարյալ են միայն խոնավասեր միջատների համար՝ ցուրտ, փոշոտ: Իսկ ահա գրքերի համար նման միջավայրն անտանելի է՝ հատակին` ջրափոս, պատերը` բորբոսնած, առաստաղը` քանդված, տանիք չկա…Մի խոսքով՝ գրքերի աշխարհ, բայց երկնքի տակ։Տիկին Աիդան արդեն 30 տարի է այստեղ է աշխատում։ Այդ ժամանակաընթացքում կարծես գրադարանավարի հաստիքը փոխվել է՝ դարձել է գիրք չորացնող. «Գրականությունը փրկելու այլ միջոց չեմ գտնում ,- ասում է տիկին Աիդան։ - Գրքերը, որ դնում եմ արեւի տակ չորանալու, վարդի նման բացվում են» ։ Գրադարանի նորոգման հարցով շատերին են դիմել՝ մարզպետարանին, հասարակական կազմակերպություններին, բայց նրանք հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ հիմնանորոգումը մեծ գումարների հետ է կապված։ Շենքը կառուցվել է դեռեւս 1959թ-ին, վերջին անգամ էլ այն նորոգվել է 20 տարի առաջ։ «Տանիքն ենք հաճախակի փոխում, բայց օգուտ չկա՝ կաթկթում է»,- ցավով նշում է գրադարանավարուհին։ Սրահներից մեկը փակել են, այնտեղ այնքան խոնավ է, որ ծառ է աճել. սա էլ իր հերթին է խարխլում տանիքը։ Տիկին Աիդայի խոսքերով գրականությունը բավականին հարուստ է, ընթերցողների պակաս էլ չեն զգում։Հիմնականում դպրոցականներն են օգտվում գյուղի գրադարանից, մեծահասակներն էլ հետ չեն մնում: Բայց հաճախ երեխաները ձեռնունայն են տուն գնում, որովհետեւ երկար ժամանակ է նոր գրականություն չեն ստացել։ Հատկապես մանկական գրականության կարիք ունեն։ Միջոցառումների մասին խոսք անգամ լինել չի կարող։ «Ես հազիվ եմ այս ցրտին դիմանում, երեխաներին հավաքեմ-բերեմ, որ ինչ»,- ասում է երկարամյա աշխատողը։ Գրադարանում էլեկտրաէներգիա էլ չկա, որ գոնե տարածքը չորացնեն: Իսկ հաճախ երեխաները ուշ ժամի են դիմում գրադարանավարուհուն, լույս չի լինում, որ անհրաժեշտ գիրքը տա: Միայն տարիների փորձն է օգնում, որ արագ գտնի այն... Տիկին Աիդան մի փոքրիկ գրադարան էլ իր տանն ունի։ Ողջ տեղեկատու ֆոնդը այնտեղ է պահում։ Անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ գրադարանը կհիմնանորոգեն, ու գրքերը նորից կզբաղեցնեն իրենց նախկին տեղերը։ Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն, 05.05.2010 |
| |
04.05.2010 |
Գիտնականը մտահոգված է 1942 թվականից երկրագնդի վրա կտրուկ աճեց ուրանի արտադրությունը։ Հենց այդ ժամանակ հայտնաբերեց քիմիական տարրի ռադիոակտիվությունն ու միջուկային տրոհումը։Դեռեւս Հին Հռոմի պեղումներում գտնվել են ուրանի աղերով գունավորված ապակիներ։ Խորհրդային պետությունը տեղյակ էր, որ Լեռնաձոր համայնքի տարածքում ուրանի պաշարներ կան։ Ուսումնասիրել են ու դադար տվել։ Տասնամյակներ անց, ռուսները կրկին ուսումնասիրում են։ Օրեր առաջ բնապահպանության նախարարը հայտարարեց, որ դեռ վաղ է ուրանի շուրջ անհանգստության եւ դժգոհության ալիք բարձրաձայնելը։ «Պաշարների ծավալն են փորձում ճշտել, նախկին ուսումնասիրություների արդյունքները կհամադրեն, նոր արդեն կկայացվեն որոշումներ։ Մոսկվայաբնակ գիտնական, ֆիզիկոս ու քիմիական գիտությունների դոկտոր Խաչիկ Կիրակոսյանը եղել է ուրանի շահագործված հանքավայրերում եւ շատ մտահոգ է իր ծննդավայրի համար։ Խոշոր նահանգում կարող են իրենց թույլ տալ տարածքները անապատ դարձնել, մեր լեռնոտ տարածաշրջանում ուրանի արդյունահանման մասին խոսելն անընդունելի է։ Շահումյանում՝ բաց հանքի շահագործումը նույնպես բազմաթիվ բնապահպանական եւ առողջապահական խնդիրներ է առաջացնելու։ Խորհրդային տարիներից սկսած հանքի բանվորները երիտասարդ տարիքում մահանում էին սիլիկոզից, որովհետեւ ծանր մետաղներ պարունակող օդ էին շնչում։ Հիմա, ըստ Կիրակոսյանի, մեծից-փոքր, բանվոր թե պաշտոնյա հայտնվելու են նույն իրավիճակում։ Խաչիկ Կիրակոսյանը իր դժգոհության հիմքում քաղաքական խնդիր չի դնում։ «Իմ մտավախությունն ու անհանգստությունը չի նշանակում, թե ես դեմ եմ իշխանություններին եւ այսկերպ ըմբոստանում եմ։ Հողի, ջրի, համերկրացիներիս ապագան է վտանգված»,-ասում է նա։ Հասմիկ Թովմասյան «Սոսի» հեռուստատեսություն, 04.05.2010 |
Ջրազրկվել էր թաղամասը Մոտ 20 օր Շղարշիկ թաղամասի բնակիչները ջուր էին կրում թաղամասի աղբյուրներից։ Ըստ սպառողների, նրանք պարբերաբար մուծում են օգտագործած ջրի դիմաց ու անհասկանալի է ջրամատակարարման դադարեցումը։ Բնակիչների պատմելով, ջրմուղագործները ասում են, որ նաև ջրի կորուստներն են շատ։ Բնակիչների խոսքով, ծախսած ջրի դիմաց տրված անդորրագրերը կեղծ են, ինչի համար էլ պարտքերը չեն նվազում։ Սակայն Հայջրմուղկոյուղու հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանը հերքեց դա։ «Հայջրմուղկոյուղու» պատասխանատուների խոսքով, թաղամասի բնակիչների նախորդ տարիների պարտքը կազմում է 1 մլն 600 հազար դրամ։ Ճիշտ է, ջրազրկվել են և՜ 1000 դրամ, և՜ 86 հազար դրամ պարտք ունեցողները։ Հովհաննես Գևորգյանը հերքեց նաև այն մեղադրանքները, որ թաղամասի ունևոր բնակիչները ջուր ունեն։ «Ասեմ, որ նույնիսկ այս թաղամասում ապրող իմ տեղակալի տանն էլ ջուր չկա»,-ասաց Հ. Գևորգյանը։ Տնօրինությունը մեր ահազանգից հետո մեկ շաբաթով վերականգնել է ջրամատակարումը։ Այդ ընթացքում, բնակիչներին պետք է ճշտեն իրենց պարտքերը, կնքեն պայմանագրեր ու վճարեն ըստ ջրաչափերի տվյալների։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 04.05.2010 |
Լենինգրադի շրջափակումից մինչև Կապան Մարինա Մատուշևսկայան 1941 թ-ին ընդամենը 13 տարեկան աղջնակ էր։ Հայրենական Մեծ պատերազմի օրերեին ընտանիքի հետ Լենինգրադում էր՝ շրջափակաման մեջ։ Այդ ժամանակներից են տպավորվել սովը, կրակոցը։ Միջին Ասիայից հետո այլևս հետդարձի ճամփա չկար դեպի Լենինգրադ։ Ռադիո Մայակը անընդհատ հաղորդում էր վերջին լուրերը։ Մենք՝ դպրոցականներս էլ մեր անելիքը գիտեինք։ Ճիշտ է պատերազմի մասնակից չեմ եղել, սակայն այդ օրերի լարված և սպասողական դրությունը յուրաքանչյուրի մեջ ծանր հետք թողեց։ Տիկի Մարինայի ծնողները Սիմֆերոպոլից էին։ Սակայն այստեղ Կապանում հայազգի բարեկամներ ուներ։ Նրանց միջոցով էլ 50-ականներին տեղափոխվեց Հայաստան։ «Սկզբից Երևանում աշխատեցի, հետո արդեն Կապանում՝ պահածոների գործարանում»,- ասում է նա։ Մարիա Մատուշևսկայան ամուսնացավ Կապանում։ Ամուսինը Հայրենական Մեծ պատերազմի մասնակից էր՝ 89-րդ դիվիզիայում «Կարմիր զինվոր» թերթում գրաշար էր աշխատում; Այսօր նա արդեն կենդանի չէ , լուսանկարներին նայելիս հիշում է նրա պատմածները։ Եվ խնամքով պահում է շքանշանները։ Հետ նայելիս էլ ոչնչի համար չի ափսոսում։ Կապանցիները ինձ հարազատի պես են ընդունում։ Աղջիկն է երբեմն այցելում։ «Россияне « կազմակերպության անդամ է Ժամանակ առ ժամանակ հանդիպում են, զրուցում։ Գլխավոր թեման, ինչ խոսք, պատերազմն է և դժվարությամբ ձեռք բերված հաղթանակը։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 04.05.2010 |
Ցերեկույթ Հաղթանակի օրվան նվիրված Ուսումնական տարբեր հաստատություններում այս օրերին կազակերպվող բոլոր միջոցառումները նվիրված են մեծ հաղթանակի 65 ամյակին։ Այս առումով բացառություն չէր Կապանի թիվ 3 երաժշտական դպրոցում տեղի ունեցած ցերեկույթը։ Երեխաները որոշ դրվագներ ներկայացրին Մեծ Հայրենականից,վետերաններն ուղղված մեծարանքի խոսքեր հնչեցրին։ Միջոցառմանը մասնակցում էին կրթօջախի երկրորդից վեցերորդ դասարանների աշակերտները։ Բոլոր ստեղծագործությունները պատերազմական թեմաններով էին։ Երեխաները նաև ասմունքեցին։ Երաժշտական ցերեկույթին հյուրընկալվել էր նաև 87-ամյա վետերան Արարատ Հովհաննիսյանը։ Նրան հիացրել էին դպրոցականների ելույթները։ Ունկնդրելուց հետո ներկաներին մի քանի տողով պատմեց ծառայության տարիներին մասին։ Երեխաները հարցուփորձ արեցին Արարատ պապի,ն թե որտեղ էր Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին։ Վերջինս մի փոքր տխրելով պատասխանեց, որ հիվանդանոցում էր։ Մեծ Հայրենականի վետերանի ցանկությունը մեկն ՝է՝ թող երբեք պատերազմ չլինի և գալիք սերունդները ապրեն խաղաղ պայմաններում։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 04.05.2010 |
03.05.2010 |
Բնությունը այգեգործից երես է թեքել Սյունիքի գյուղատնտեսների խոսքերով այս գարունը իրեն քմահաճ կնոջ պես է պահում։ Վնասակար միջատների դեմ պայքարում համապատասխան դեղամիջոցներ են օգտագործում, իսկ ինչպե՞ս վարվել կամակոր եղանակի դեպքում։ Նույնիսկ Սյունիքի հիդրոմետ ծառայությունում չէին կանխատեսել ձյան տեսքով տեղումները։Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացրին, որ երեկ Սիսիանում և Գորիսում կրկն ձյուն է տեղացել։ Ճիշտ է ջերմաստիճանը 0-ից ցածր չի եղել, ցրտահարություն չի գրանցվել, սակայն պտղատուների բացված ծաղիկները տուժել են և ոչ միայն։ Գյուղացու հույսը այս տարի տանձ ու խնձորն էր, սակայն իզուր։ Իսկ Կապանի տարածաշրջանում ծիրանի, թթի, ընկույզի մասին խոսելն արդեն ավելորդ է։ Ոչ միայն ձյունը, այլև հաճախակի տեղացած անձրևներն են արդեն իսկ վնաս հասցրել։ Իսկ քանի որ այս դեպքում բնության բնականոն ընթացքը խախտվում է , սա նաև ազդում է մեղվաբուծության վրա։ Գյուղատնտեսության կրած վնասի չափը առայժմ ճշտվում է։ Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայությունից տեղեկացանք, որ եղանակի նման կտրուկ փոփոխության պատճառը հյուսիս-արևմուտքից ներթափանցած սառը հոսանքն է։ Մինչև մայիսի 5-ը ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով, սպասվում են տեղումեր անձրևի տեսքով ։ Նման եղանակ գրանցվել է նաև 2006-ին։ Իսկ առջևում օդերևութաբանների կանխատեսմամբ մեզ սպասում է զով ամառ։ Հերմինե Միքայելյան, « Սոսի» հեռուստատեսություն, 03.05.2010 |
Մայիսի 1-ը Քաջարանում Հանքագործների քաղաքում՝ Քաջարանում մայիսի 1-ը անձրևոտ էր։ Թերևս այդ էր պատճառը, որ փողոցներում մարդ չկար, ու Քաջարանի համար 1 դպրոցի աշակերտների ելույթին քաջարանցիները հետևեցին պատշգամբներից։ Մշակույթի պալատի բակում միայն մանկավարժներն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն էին։ Դպրոցի փոխտնօրեն Մարինե Մարգարյանի համար մայիսի 1-ը չառանձնացավ ոչնչով. սովորական շաբաթ օր էր։ Չէր էլ պատրաստվում նշելու Աշխատանքի տոնը, ասում է՝ ժամանակները փոխվել են։ Բոլորովին այլ կարծիք ուներ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը։ Նրա կարծիքով, յուրաքանչյուր քաջարանցի իր օջախում սեղան է բացել ու նշել տոնը։ Չնայած անբարենպաստ եղանակին՝ դպրոցի աշակերտները մինչև վերջ ներկայացրին իրենց ծրագիրը։ Պարտավոր ենք հարգել ու շնորհավորել հանքագործներին, ասացին նրանք։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն,3.05.2010 |
Տանիքների նորոգման հարցը օրակարգում է Կապանում քանդված տանիքների թիվը նախկինի պես քիչ չէ։ Սակայն եթե նրանց մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կան նաև այնպիսիները, որ նորոգվել են բայց էլի շարունակում են իրենց մասին հիշեցնել բնակիչներին։ Երկաթուղայինների 6 շենքի տանիքը 2004 թվականին է նորոգվել՝ նախկին քաղաքապետի օրոք։ Սակայն կաթում է,բնակիչների կարծիքով պատճառը այն է, որ անորակ աշխատանք է եղել։ Տիկին Ասյան բնակվում է 9-րդ հարկում։ Տունը նորոգել է, մի կլորիկ գումար է ծախսել,սակայն օրերս տեղացած անձրևներից ամբողջ աշխատանքը ջուրն է ընկել։ «Գլխներից ռադ են արել, տանիքի մի հատվածին մազութ են քսել. վիճակը համեմատաբար լավ է, մյուս մասում խնայել են» -ասում են բնակիչները։ Իսկ այդ մյուս մասը անմիջապես տիկին Ասյայի տան ուղղությամբ է։ Տանիքում բնակիչները հնարավոր ամեն ինչ շարել են, որ քամիներից իզոգամը չպոկվի։ Տանիքն էլ երկհարկանի է։ Խորդանոցում դույլեր են դրել, բայց չի օգնում։ Քաղաքապետարան բնակիչները մի քանի անգամ դիմում են գրել։ Դեռ սպասում են։ Հուսալով, որ կարձագանքեն։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն,3.05.2010 |
Գանձասարցիների խայտառակ պարտությունը «Գանձասարի» երկրպագուներն այս անգամ էլ Կապանի «Լեռնագործ» մարզադաշտից հեռացան հիասթափված։ Շաբաթ օրը տեղի ունեցած «Գանձասար»- «Փյունիկ» խաղն ավարտվեց 1։ 6 հաշվով։ Հյուրերին հաջողվեց դեռ առաջին խաղակեսում 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, ինչը շատ անսպասելի էր Երևանի «Փյունիկի» համար։ Գոլերի հեղինակներ դարձան Ալբերտ Թադևոսյանը, Գևորգ Ղազարյանը, Արտակ Եդիգարյանը։ Ընդմիջումից հետո էլ տանտերերը չսթափվեցին։ Երկրորդ խաղակեսի 6-րդ րոպեին «Փյունիկը» կրկին գրավեց մրցակցի դարպասը՝ 5։0։ Միայն 30-րդ րոպեին գանձասարցի Արթուր Քոչարյանին հաջողվեց դառնալ գոլի հեղինակ։ Սակայն «Փյունիկը» խփեց նաև 6-րդ գոլը։ Գանձասարի ավագ մարզչի խոսքերով մեր տղաները ի սկզբանե սխալ խաղացին։ «Գանձասարի» երկրպագուները, չնայած անձրևոտ եղանակին, մարզադաշտում մնացին մինչև խաղի վերջին րոպեները։ Սակայն 1։ 6 հաշիվը անփոփոխ մնաց։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն,3.05.201 |
30.04.2010 |
Վտանգված էր ավտոբուսի ուղևորների կյանքը և ոչ միայն Կապանի Կավարտ թաղամաս տանող ավտոբուսի վարորդը այսօր առավոտյան ՝7։45-ին , սովորականի պես աշխատանքի էր դուրս եկել։ Սակայն այս անգամ մարդկանց տեղափոխումը փոքր- ինչ երկարեց։ Պատճառը հողի փլվածքն էր նախկին «Էլեկտրոն» գործարանի մերձակայքում։ Ականատեսների խոսքերով, հողը գիշերվանից է սկսել հոսել դեպի ճանապարհ։ Առավոտյան արդեն մեքենաների երթևեկությունը մի պահ ընդհատվեց։ Բնակիչների ահազանգից հետո Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչները և Սյունիքի փրկարարական վարչության աշխատակիցները սողանքի վայր են հասել։ Պարզվում է՝ սա առաջին դեպքը չէ, 2 տարի առաջ նույն պամությունն էր։ Իսկ ահա տեղի բնակիչները ջրմուղագործներին են մեղադրում.»Խողովակները հնամաշ են, ջուրը անընդհատ հոսում էր ցած,- ասում են նրանք։ Հիմա էլ անձրևաջրերն են գումարվել»։ Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Վիլեն Բադալյանի խոսքերով, մոտ 200մ խորանարդ հող է թափվել ճանապարհ։ Մարզի 5 աշխատող սողքերից մեկն է սա։«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն, Կապանի քաղաքապետարանի և ճանշին ընկերության տրամադրած տեխնիկայի միջոցով հողը տարածքից տեղափոխվել է և ճանապարհը երթևեկելի դարձել։ Սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել , որ ժամեր անց նույնը չի կրկնվի։ Սողանքի հատվածը ամբողջությամբ ճաքճքված է, հողն էլ՝ խոնավ։ Իսկ առջևում դեռ անձրևներ են սպասվում։ Գնալով ճանապարհը վտանգավոր է դառնում։ Մարդատար ավտոբուսն էլ օրական 6 անգամ այս հատվածով է երթևեկում։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն,30.04.2010 |
Ընտրեցին արհկոմի նախագահ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» աշխատակիցները այսօր արհկոմի նախագահ ընտրեցին։ Նախկին նախագահ Սուրիկ Թումանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է ու նա 5 տարի աշխատելուց հետո չի ցանկացել շարունակել գործունեությունը։ Վերջինս հիվանդության պատճառով չէր էլ մասնակցում կոնֆերանսին ու չներկայացրեց հաշվետվություն։ Նոր նախագահի պաշտոնի համար առաջադրվեց Արսեն Հայրապետյանի թեկնածությունը, իսկ Արմեն Մովսիսյանը ինքնաառաջադրվեց։ Արսեն Հայրապետյանը մոտ 20 տարի ձեռնարկությունում է աշխատում։ Կարծում է, որ վերջին տարիներին արհկոմի դերը ընկել է, ինքը կառուցողական քաղաքականության կողմնակից է, կհամագործակցի տնօրինության հետ։ 2-րդ թենածուն՝ Արմեն Մովսիսյանը ակտիվ գործադուլավորներից է, գործադուլավորային կոմիտեի համանախագահ։ Իր խոսքով աշխատել է ունենալ մաքուր կենսագրություն։ Արհեստակցական կազմակերպության 2-րդ կոնֆերանսին մասնակցեց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը։ 35 կողմ ձայնով արհկոմի նախագահ ընտրվեց Արսեն Հայրապետյանը։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն,30.04.2010 |
Սյունեցի փրկարարները օրեցօր կատարելագործվում են Սյունիքի մարզային փրկարարական վարչություն այսօր ահազանգ էր ստացվել՝ Կապանի Հունան Ավետիսյան համար 24 շենքի մի բնակիչ տանը փակվել է և չի արձագանքում հարազատների կանչերին։ Դեպքի վայր մեկնած փրկարարները ավտոսանդուղքի միջոցով բնակարանի պատուհանից ներս են մտել և պարզել, որ երիտասարդը գլխի- ոտքի հատվածներում վնասվածքներ է ստացել։ Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո փրկարարները տուժածին շենքից դուրս են բերել։ Թաղամասի բնակիչների դեմքերի տարակուսանքից պարզ դարձավ, որ չեն հասկացել՝ այս ամենը պարզապես ուսումնավարժանք էր։ Սակայն իրականությանը շատ մոտ։ Անգամ փրկարարները անակնկալի եկան։ Ուսումնավարժանքի նպատակներից մեկն էլ սա էր։ Շվեյցարական « Արձագանք» ծրագիրը ամբողջ հանրապետությունում սկսել է իրականացվել 2005-ից երկու փուլով։ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի խոսքերով նախկինում նույնիսկ անհրաժեշտ պարաններ չունեին։ Այսօր արդեն պատկերը այլ է ՝ ոչ միայն գիտելիքներով են հարստացել, այլև սարքավորումներով։ Մայրաքաղաքից ժամանած հյուրերը ուշադիր հետևում են փրկարարների ամեն մի քայլին, նաև թերությունները նշելու համար։ «Պատահարների ժամանակ առաջին րոպեներին ճիշտ օգնություն ցուցաբերելու դեպքում ավելի շատ մարդ է հնարավոր փրկել»,- ասում է գնդապետ Գևորգ Հավակիմյանը։ Չնայած այս դեպքում ավտոսանդուղքը բավականին հնամաշ էր, սակայն տղաներին հաջողվեց օգնությւոն ցուցաբերել։ «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաարդյունավետը եվրոպական երկրների փորձն է ։ Դրա համար էլ մենք հետևում ենք նրանց օրինակին»,- ասում է Գևորգ Հովակիմյանը։ Մնում է հուսալ, որ պատահարները կպակասեն, իսկ փրկարարները ՝ ավելի շատ խուճապի կմատնվեն ուսումնավարժանքների ժամանակ։ Հերմինե Միքայելյան «Սոսի» հեռուստատեսություն , 30.04.2010 |
Ծրագիրը ավարտվեց Արդեն մեկ տարի է Կապանի տարածաշրջանի 35 գյուղական համայնքների 642 տնտեսություններ ընդգրկված են «Փոքր ֆերմերների դիրքերի ամրապնդումը» եռամյա դրամաշնորհային ծրագրում։ Այն ֆինանսավորվում է «Նովիբ Նիդեռլանդներ» բարեգործական կազմակերպության կողմից։ Ընդհանուր բյուջեն 60 միլիոն դրամ է, որտեղ իրենց ներդրումը ունեն և «Կապանի ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ն և «Մթնաշող» ՍՊԸ-ն։ Այսօր ծրագրի առաջին տարվա արդյունքների ամփոփումն էր։ Բնականաբար ձեռքբերումներ հետ եղել են նաև բացթողումներ։ Ծրագրի շրջանակներում ստեղծվել է ասոցիացիայի վեբ կայքը,որը դեռ իր վերջնական տեսքը չի ստացել։ Առայժմ այն միայն անգլերենով է։ Հիմնականում վիճակագրական տվյալներ է ներկայացված կայքում։ Ծրագրի մարքեթինգի պատասխանատուն գոհ է արձանագրված արդյունքներից։ Ֆերմերների արտադրված գյուղմթերքները նաև իրացվել են կազմակերպված ցուցահանդես-վաճառքների շնորհիվ։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն , 30.04.2010 |
29.04.2010 |
Քնում են ահը սրտներում Ալվինա Պետրոսյանը իր առօրյան սկսում է տան պատերի ճաքերը ստուգելուց։ «Օր չկա, որ նոր ճաք չհայտնաբերվի»,- ,ասում է տանտիրուհին։ 1961թ. կառուցված երկհարկանի տունը գտնվում է սողանքային գոտում՝ Երկաթուղայինների 4-րդ նրաբանցքում։ Տարիներն անցնում են,տան վիճակը ավելի է վատթարանում ,իսկ այնտեղ ապրելը՝ վտանգավոր է դառնում։ Այս ամենը գիտակցում են նաև բնակիչները,սակայն թողնել գնալ էլ չեն կարող։ Քայքայվում է տան հիմնապատը։ Որոշ սենյակների պատեր կարծես թե առանձնանում են իրարից։ Տան տիրակալն էլ խոնավությունն է։ Անընդհատ նստվածք է նկատվում։ Սողանքի դեմ տանտիրուհու խոսքերով պայքարում են ծառատունկով։ Տնամերձ այգին չեն մշակում պետք է ջրվի, ավելորդ խոնավություն է.առանց այդ էլ տեղացող անձրևները իրենց սև գործը անում են։ Տան 2-րդ հարկը չեն համարձակվում նորոգել։ Ասում են՝ իմաստ չունի։ Ապրում են վախը սրտներում։ Ամեն մի ձայնից բնակիչները վեր են թռչում, մտածելով որ սողանքից տունը հայտնվել է ներքևի՝ Մուշեղ Հարությունյան թաղամասում Տան ամենակարևոր իրերը՝ փաստաթղթերը, անձնագրերը և այն ամենը ինչ հարմար է գտել տանտիրուհին՝ հավաքել է մի ճամպրուկում ու պահել տան համեմատաբար ապահով սենյակում։ Հենց վտանգ նկատեն՝ կվերցնեն ու կհեռանան։ Թաղամասի որոշ բնակիչներ ժամանակին փոխհատուցում են ստացել, սակայն չեն շտապում տեղափոխվել։ Իսկ Ալվինա Պետրոսյւանի ընտանիքը մինչ օրս սպասում է իր հերթին։
Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն,29.04.2010 |
Լավ մասնագետ դառնալը չի խանգարի Ավագ դպրոցների կազմավորումից հետո, աշակերտների մեծ մասը նախընտրեց ուսումը շարունակել միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Ըստ աշակերտների, այստեղ և՜ մասնագիտանում են, և՜ ավագ դպրոցում դասավանդվող առարկաներն են ուսումնասիրում։ Կապանի բժշկական պետական քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանի կարծիքով, քոլեջները և ուսումնարանները կարծես դուրս էին մնացել վերապատրաստման կրթական ծրագրերից։ Նախապատվությունը տրվում էր դպրոցներին և ԲՈՒՀ-երին։ Հիմա արդեն այս հաստատություններին էլ է ուշադրություն դարձվում ։Քոլեջը Լևոն Սարգսյանի «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել լաբորատոր սարքավորումներ, անհրաժեշտ գույք՝ դասապրոցեսը ավելի հագեցած ու գործնական դարձնելու համար։ Այսօր հիմնական ընդհանուր կրթության բազայի վրա՝ 2 խմբերում քիմիա ու ֆիզիկա առարկաներից բաց դասեր էին։ Սոնա Բաղդասարյանին դպրոցում այնքան էլ չէր հետաքրքրում ֆիզիկան։ Բժշկական քոլեջում այդ առարկայի ոչ մի դաս աշխատում է բաց չթողնել։ Անիկ Պատվականյանը մտադիր է բժշկուհի դառնալ։ Ուստիև նպատակահարմար է գտել ավագ դպրոցի փոխարեն սովորել բժշկական քոլեջում։ Արմատներով մեղրեցի ապագա ատամնատեխնիկ Գևորգ Քարամյանը Երևանում է ստացել հիմնական կրթությունը։ Թվում էր, թե մայրաքաղաքային կրթությունից հետո այստեղ մակարդակը այլ կլիներ։ Սակայն նա գոհ է, միայն մի մտահոգություն ունի՝ դասագրքեր չկան։ Քոլեջի սան Լիլիթ Հովհանիսյանի մայրը՝ Անահիտ Ալավերդյանը Սյունիքի միջնակարգ դպրոցում է աշխատում։ Դեմ չէր, որ դուստրը կրթությունը շարունակի քոլեջում։ Հաճախ է հետաքրքրվում ուսանող աղջկա կրթությամբ ու առանձնապես դժգոհություններ չունի։ Ինչ վերաբերում է դասագրքերին, ապա մանկավարժի կարծիքով, քոլեջի ուսանողները պետք է արդեն վեր լինեն աշակերտի կարգավիճակից՚։ Տնօրեն Ռոմիկ Սարգսյանի խոսքով, ստեղծվում է դասագրքերի շրջանառու ֆոնդ, ու եկող ուսումնական տարվանից ուսանողները կապահովվեն դասագրքերով։ Թերևս կրթական ոլորտում կատարվող բարեփոխումներն են դժվարացնում ծողների ու աշակերտների կողմնորոշումը։ Ամեն դեպքում լավ մասնագետ դառնալը չէր խանգարի։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն,29.04.2010 |
«Մաթեմատիկան առօրյայում» «Մաթեմատիկան գեղեցիկ առարկա է»՝ այս խոսքերը հասկանալ, բնականաբար չի նշանակում միայն թեորեմներ և սահմանումներ անգիր անել։ Նաև պետք է աշակերտի հետաքրքրությունը շարժել գիտությունը ուսումնասիրելու համար,- ասում են մանկավարժները։ Հենց այս նպատակով Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում այսօր միջոցառում էր կազմակերպվել։ Այն կրում էր « Մաթեմատիկան առօրյայում» խորագիրը։ Միջոցառման սկզբում թևավոր խոսքեր, մեջբերումներ արվեցին Պյութագորասից, Արքիմեդից, Գալիլեից։ Իսկ ահա բաժանարարն ու բազմապատիկը կամ տոկոսը գտնելու համար աշակերտները հանդես եկան փոքրիկ բեմականցումներով։ Դպրոցականների խոսքերով հատկապես բեմականացումներն են ոգևորիչ։ Ի վերջո միջոցառումը հասա՞վ իր նպատակին, թե ոչ։ « Նա, ով չի կարող սովորել մաթեմատիկա, չի կարող իմանալ որևէ գիտություն»՝ այս խոսքերով էլ եզրափակվեց միջոցառումը։ Հերմինե Միքայելյան, «Սոսի» հեռուստատեսություն,29.04.2010 |
28.04.2010 |
Նոր արտադրանք մսամթերքի շուկայում Որակյալ, համեղ ու ամենակարևորը տեղական միս. սա է իր սպառողին առաջարկում «Սյունիք մսամթերք» ընկերությունը։ Այս ոլորտում իր առաջին քայլերը կատարող ընկերության գործունեության սկիզբը խոստումնալից է։ Որակյալ արտադրանք տալու բոլոր նախապայմանները արտադրամասում ստեղծվել են։ Կարևորը բարձր տեխնոլոգիաներով ապահոված լինելն է, այստեղ այդ մասին չեն էլ անհանգստանում. արտադրությունն իրականացվում է շվեյցարական ու գերմանական սարքավորումներով։ Գերմանական «Զեյդերման» ընկերությունը 10 տարի է շուկայում է։ Աշխարհում մեծ ճանաչում է վայելում։ Ընկերության մասնագետները իրենց ձեռքով բերել, բոլոր սարքավորումները տեղադրել ու փորձարկել են։ Մսամթերքի շուկան այսօր ողողված է տարբեր տեսակի ու անհայտ ծագման երշիկեղենով։ «Սյունիք մսամթերք»-ը դրանց շարքին չի պատկանում։ Առանձնանալով իր յուրահատուկ եւ անկրկնելի համով, շատ շուտով մեծ պահանջարկ կվայելի սպառողների շրջանում՝ համոզված են աշխատակիցները։ Առայժմ արտադրատեսակների թիվը մեծ չէ, սակայն առաջիկայում այն կհասնի մինչև 100-ի։ Երշիկի արտադրությունը աշխատատար է։ Նախ հումքը՝ տեղական միսը, մինչև գործարան հասնելը ստուգվում է հիվանդություններից խուսափելու համար։ Միմիայն առողջ ու որկյալ միսն է գործարան տեղափոխվում։ Այս գործը վստահված է 35 տարվա փորձ ունեցող անասնաբույժ Ալինա Փարսադանյանին։ Արտադրամաս հասնելուց հետո միսը ջերմային մշակման է ենթարկվում այնուհետև ոսկորազերծվում ու տեսակավորվում։ Ցանկացած տեսակի երշիկի արտադրությունը սկսվում է մսի աղումից։ Համապատասխան սարքավորումը ոչ միայն աղում, այլև միսը զատում է ջլերից։ Որակյալ երշիկ ստանալու համար ամեն մի մանրուք կարևոր է։ Պետք է ուշադրություն դարձնել թե՜ համեմունքների չափին,թե՜ ամբողջ ընթացքին։Միասեռ զանգվածը այնքան պետք է խառնվի որ կպչողականություն զգացվի։ «Կրակովյան երշիկի» պատրաստի միասեռ զանգվածը տեղափոխվում է հատուկ սարքավորման մեջ, որից հետո սկսվում է փաթեթավորվել։ Այս երշիկը կարելի է առաքել արդեն 3 օրից։ Փաթեթավորումից հետո ծխեցվում է ու պահվում հատուկ սառնարանում։ Ի տարբերություն այլ ընկերությունների «Սյունիք մսամթերք»-ը իր արտադրանքին չի խառնում քիմիական նյութեր ու գոյացություններ։Երշիկեղենին ավելացվող բոլոր տեսակի համեմունքները ավստրիական «Մագունցիա» ընկերության արտադրանք են։ Ե՜վ հումքի, և՜ պատրաստի արտադրանքի պահեստները լաբորատոր հետազոտության են ենթարկվում։ Բոլոր աշխատակիցները բժշկական քննություն են անցել։ Արտադրամասում սանիտարահիգենիկ պայմանները բարձր մակարդակի վրա են։ Աշխատանքային օրը սկսվում ու ավարտվում է ախտահանումով՝ արտահագուստից սկսած մինչև անձնական իրեր։ Իր հայ գործընկերներին գերմանացի մասնագետ Ֆրիդրիխ Հեմփելման առաջինը խորհուրդ տվեց առողջ արտադրանք հանել շուկա Ընկերությանը մաղթեց հաջողություններ թե՜ ներքին, թե՜ արտաքին շուկայում։ Ընկերության արտադրանքը այսօր առաջին անգամ առաքվեց խանութներ։ Այնպես որ կարելի է փորձել և համոզվել։ Համը անկրկնելի է։ Նելլի Միրզախանյան, «Սոսի» հեռուստատեսություն, 28.04.2010 |
Գրանցվեցին առաջադրված բոլոր թեկնածուները N 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը այսօր հրավիրած հերթական նիստում գրանցեց մայիսի 23-ին ընտրատարածքի 5 գյուղական համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուներին։ 4 համայնքում առաջադրվել են գործող գյուղապետերը. Նռնաձորում՝ անկուսակացկան Մկրտիչ Մկրտչյանը, Վարդանիձորում՝ Ալբերտ Բեկլարյանը, Լեհվազում՝ Սասուն Զաքարյանը, Ալվանքում՝ Վարուժան Թումանյանը։ Վերջին երեքը ՀՀԿ անդամներ են։ Եղեգում գործող գյուղապետը չի առաջադրվել։ Այստեղ համայնքի ղեկավարի թեկնածուներ գրանցվեցին ԲՀԿ անդամ Վյաչեսլավ Մարկոսյանն ու ՀՀԿ անդամ Սլավիկ Գրիգորյանը։ Վարդանիձորում գրանցվեցին ավագանու 5 անդամներ, Եղեգում՝ 4, Նռնաձորում ՝3, Լեհվազում՝ 5 ավագանու անդամների թեկնածու։ 19 ավագանու անդամներից մեկը ՀՀԿ անդամ է, 5-ը՝ կանայք։ Թեկնածուները վաղվանից կարող են սկսել նախընտրական քարոզարշավը։ Ըստ ժամանակացույցի, ընթացքի մեջ է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորումը։ Առաջին նիստերը կկայանան մայիսի 1-ին, ժամը 12-ին։ ԸԸՀ-ի նախագահ Արթուր Գևորգյանը հորդորում է համայնքների ղեկավարներին ու այլ պաշտոնյաներին մեկ անգամ ևս ուշադիր կարդալ ՀՀ ԸՕ-ն։ «Համայնքների ղեկավարներին թվում է, թե իրենք պետք է ձևավորեն ՏԸՀ-ները։ Դա ԸԸՀ-ի գործառույթն է»,-ասաց պ-ն Գևորգյանը։ Հանձնաժողովը հաստատեց նաև հունիսի 20-ին ընտրատարածքի Օխտար ու Աճանան համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության նախապատրաստման ու անցկացման ժամանակացույցը։ Թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը ԸԸՀ կարող են ներկայացնել մայիսի 21-ից 26-ը։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 28.04.2010 |
Կապանի կանանց ռեսուրս կենտրոնը մեկ տարեկան է «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ Նարինե Խլոպուզյանը գործունեության առաջին տարեդարձը նշեց հանդիսավոր ու տոնական։ Նա հուզված էր, ու դժվարությամբ կարողացավ բացել գորիսեցի իր գործընկերոջ նվերը։ Տարեդարձի առթիվ էլի նվերներ եղան, բայց կազմակերպության պատասխանատուի խոսքով, կարևորը կատարված աշխատանքն է։ Մեկ տարվա մեջ 23 աշխատատեղ հենց կազմակերպության ներսում, 595 շահառու, որից 5-ը տեղավորվել են աշխատանքի։ Բազմաթիվ ծրագրեր, դասընթաց-վարժանքներ, կանանց նախաձեռնությունների խթանում, օտար լեզուների ուսուցում, սոցիալապես անապահով երեխաների համար կիրակնօրյա դպրոց և այլն։ Նարինե Խլոպուզյանը մեկ տարվա ընթացքում նման արդյունքը կապում է նվիրված աշխատանքի հետ։ Իհարկե, միայն անձնվեր աշխատանքով չի գոյատևում կազմակերպությունը։ Կան նվիրատուներ, արդյո՞ք ծրագրերի ֆինանսավորման ավարտից հետո կանանց ռեսուրս կենտրոնը կարողանալու է գոյատևել։ «Մենք մշակում ենք ծրագրեր, կածում ենք, կունենանք դոնորներ, ու նախագծերը կշարունակվեն»,-ասաց Ն. Խլոպուզյանը։ Կազմակերպության կայացման գործում ունեցած ներդնման համար ԵԱՀԿ ժողովրդավարության բաժնի ղեկավար նույնի բաժնի համակարգող Ծովինար Հարությունյանն ու Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը արժանացան հուշանվերների։ Առանց բարեկամների ու ընկերների՝ հնարավոր չէ աշխատել, համոզված են կանանց ռեսուրս կենտրոնում։ «Իմ ակնկալիքները շատ են, եթե այս կարճ ժամանակահատվածում կարողացան քիչ թվով անդամներով կայանալ, համոզված եմ, որ շատ անդամներով հնարավոր կլինի հետագայում ավելի հետաքրքիր ու գեղեցիկ նախաձեռնությունների սկիզբ դնել»,-ասաց Սվեն Հոլդարը։ Ինչ վերաբերում է գենդերային հարցերին, ապա կազմակերպության ղեկավարի խոսքով, տղամարդկանց իրավունքները չեն ոտնահարվում։ Գուցե հայկական մտածելակերպն է, որ կնոջը պատկերացնում են միայն խոհանոցում.»Մենք սիրում ենք տղամարդկանց, նրանք միշտ մեր կողքին են, պարզապես պետք է կանանց ինքնագիտակցությունը բարձրացնել»,-ասաց Ն. Խլոպուզյանը։ Հանդիսության մասնակիցները ծանոթացան նաև ռեսուրս կենտրոնի անդամների ստեղծագործություններին, ինչպես նաև մի-մի բաժակ գինիով ու շամպայնով շնորհավորեցին տարեդարձը։ Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն, 28.04.2010 |
Կապանում նշվեց Բեթհովենի ծննդյան 240 ամյակը Կապանի արվեստի դպրոցի սան Անի Հովակիմյանի տրամադրությունը բարձրացնողը Բեթհովենի երաժշտության հնչյուններն են։ «Դասական ստեղծագործություն կատարելուց առաջ նախ պեք է հասկանալ»,-ասում է նա։ Լյուդվիգ Վան Բեթհովենի ծննդյան 240-ամյակին նվիրված համերգ-զրույցի ժամանակ այսօր հնչեցին գերմանացի կոմպոզիտորի էկոսեզները, վալսը, «էլիզեն»։ Սոլֆեջիոյի ուսուցչուհին Սվետլանա Ծատրյանը ներկայացրեց կոմպոզիտորի կյանքը, ստեղծագործությունը,Բեթհովենի և Մոցարտի հանդիպումից մի հատված։ Թե ինչպես վերջինս հյուրերի ներկայությամբ ասաց.»Հիշեք այս երիտասարդին, երբևէ նա կստիպի մարդկանց իր մասին խոսել»։ Սվետլանա Ծատրյանի խոսքերով դասական երաժշտությունը բոլոր ժամանակներում արժեքավոր է, իսկ Բեթհովենը՝ սիրելի և գնահատելի շատերի համար։ Հերմինե Միքայելյան «Սոսի» հեռուստատեսություն, 28.04.2010 |
Մինի ֆուտբոլի առաջնություն Կապանում «Դավիթբեկյան ուխտեր» ԵՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվում է մինի ֆուտբոլի Սյունիքի մարզային առաջնություն։ Քաղաքային փուլը այսօր մեկնարկեց Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։ Սպորտի սիրահարները ոգևորված էին՝ այս մարզաձևում ոչ միշտ են առաջնություններ տեղի ունենում։ Այս անգամ մարզադաշտում էին Կապանի բժշկական քոլեջի և Հայաստանում «Եվրոպական քոլեջ հիմնադրամ» Կապանի բաժանմունքի ուսանողները։ Նրանց մեծ մասը կազմակերպությունում է ընդգրկված։ Մրցումների քաղաքային փուլը կտևի տասը օր։ Հերմինե Միքայելյան «Սոսի» հեռուստատեսություն, 28.04.2010 |
Ճանապարհները բաց են Այսօր տեղացած ձյունը անակնկալի բերեց մեղրեցի ճանապարհաշինարարներին։ Մեղրիի ճանշինընկերության տնօրեն Ազատ Գասպարյանի խոսքով, ապրիլի վերջին նման տեղումները անկանխատեսելի են։ Փոքր-ինչ դժվարերթևեկելի էր Քաջարանի լեռնանցքը, սակայն, ճանապարհը արդեն մաքրվել է, մշակվել ավազով։ Այժմ այն երթևեկելի է։ Բաց է նաև Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհը։ Մեղրիի ճանշին ընկերությունը սահմանել է շուրջօրյա հսկողություն։ Արթուր Իսրայելյան, «Սոսի» հեռուստատեսություն, 28.04.2010 |
27.04.2010 |
Իրազեկվել` իրազեկելու համար Կրթության Ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղի այսօրվա բեմականացման հերոսները ուսուցիչներն էին։ Այն վերաբերում էր կոռուպցիոն հերթական երևույթին՝ պաշտոնական դիքի չարաշահում։ Մանկավարժները դեռ շարունակվում են իրազեկվել։ «Ապագան քոնն» է ԲՀԿ-ն «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում եռօրյա դասընթացներ է կազմակերպում։ Անդամները առաջին անգամ չէ, որ Կապանում են։ Աշակերտների հետ կոռուպցիայի թեմայով նմանատիպ խաղեր, մրցույթներ են անցկացվել անցյալ տարվա ամռանը։ Հերթը պատմության և hասարակագիտության ուսուցիչներինն է։ Քննարկումը ընթանում էր խմբերով։ Սակայն մանկավարժներից ոմանք կեսից թողեցին, հեռացան. Պարզապես հոգնած էին, աշխատանքից հետո էր, օրվա վերջ։ Հերմինե Միքայելյան «Սոսի» հեռուստատեսություն, 27.04.2010 |
Սրաշենում հոգսերը շատ են Կապանից 30կմ հեռավորության վրա գտնվող Սրաշենը 44 ծուխ ունի։ Վերջին շրջանում գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը աստիճանաբար նվազում է։ Գյուղացիական տնտեսությունների եռանդուն աշխատանքը այսօր չի նկատվում։ Սակավաթիվ գյուղերում կարելի է տեսնել բանող գյուղտեխնիկա աշխատուժ։ Պատճառները տարբեր են։ Շատերը չեն կարողանում իրենց ծախսած գումարների դիմաց ստանալ բավարար բերք,վառելիքի գներեն էլ շարունակ աճում են։ Սրաշենում տեխնիկայի պ |