Ձագեձոր Հեռուստաընկերություն ՍՊԸ Կապան Ռ. Մելիքյան 8 +374 285 2 43 06

"ՍՈՍԻ" ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԳԼԽԱՎՈՐՏԵՍԱԼՈՒՐԼՐԱՀՈՍԳՈՎԱԶԴՄԵՐ ՄԱՍԻՆՌԱԴԻՈ-ՀԱՅ ԿԱՊԱՆՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԿԱՊ
 

Եղանակը Կապանում

Прогноз погоды в городе Капан

 

 

«ՍՈՍԻ» հեռուստատեսությունը եւ «ԵՐԿՅԱԿ» ԵՀԿ-ն  հանդես են գալիս բարեգործական նախաձեռնությամբ։

ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ 

Օ Գ Ն Ի Ր 

    «ՍՈՍԻ»     հեռուստատեսությունը եւ «ԵՐԿՅԱԿ» ԵՀԿ-ն  հանդես են գալիս բարեգործական նախաձեռնությամբ։ Տասնյակ ընտանիքներ կան, որոնք ունեն տարիների ընթացքում  կուտակված  հագուստ, կահկարասի, գույք։ Շատ-շատերը այդ ամենը ազգականներին են տալիս, իրենց ամառանոցներում պահեստավորում՝ ենթադրելով, որ մի օր պետք կգա։

Մենք մտադիր ենք օգնության ձեռք մեկնել սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին եւ ակնկալում ենք Ձեր աջակցությունը։  Այն, ինչ արդեն պետք չէ Ձեզ, շատ անհրաժեշտ է մեկ ուրիշին։

Մայիսի 15-ը  Ընտանիքի  միջազգային  օրն է ։

Այս անգամ  բարի գործով նշենք այն։     

Զանգահարեք 0285 24306,  27206 հեռախոսահամարներով:

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԵՐԿՅԱԿ ՀԿ

YERKYAK.COM

INTERNEWS

Ա1+

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ

 Ստանալ MS-Word տարբերակը

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ

Մրցույթ մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համար

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (ԲՀԻՕՀՀՄ) իր Քաղաքացիական հասարակություն ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար: Մրցույթի նպատակն է օժանդակել հասարակական կազմակերպություններին` հզորացնելով և զարգացնելով իրենց իրավապաշտպան կարողությունները մարդու իրավունքների և խոցելի խմբերի շահերի պաշտպանության (advocacy) ոլորտում:  

Մրցույթի առաջին փուլում ակնկալվում է հետաքրքրվածության նախնական հայտ-նամակների (letter of interest) ընդունում: ՀԿ-ները, մինչև 3 էջ հետաքրքրվածության նախնական հայտ-նամակում, պետք է հակիրճ նկարագրեն կազմակերպության առնվազն վերջին մեկ տարվա ունեցած փորձն ու գործունեությունը, խնդիրները որոնց պետք է անդրադարձ կատարվի, առաջարկվող լուծումները` իրենց մեթոդոլոգիայի նկարագրությամբ, ինչպես նաև կազմակերպության մոտակա ծրագրերը` նշելով թե համապատասխան ֆինանսական օժանդակության դեպքում ինչ ձեռքբերումների կհասնեն շահերի պաշտպանության ոլորտում:

Առաջարկվող գաղափարները պետք է ուղղված լինեն.

-         նպաստելու մարդու իրավունքների գաղափարների տարածմանը հասարակության լայն շերտերում

-         բարձրացնելու տեղեկացվածությունը մարդու իրավունքներին առնչվող խնդիրների և վերջինիս պաշտպանության շուրջ

-         ամրապնդելու համագործակցությունը մարզային և մայրաքաղաքային հասարակական կազմակերպությունների միջև:

Հայտ- նամակներում վերհանված խնդիրները կարող են ներառել բայց չսահմանափակվել երեխաների, հատուկ կարիքներով մարդկանց, փոքրամասնությունների, կանանց և հասարակության այլ խոցելի խմբերի  իրավունքների պաշտպանությունը:

 Նախապատվություն կտրվի երիտասարդ, այլ կազմակերպությունների հետ համագործակցություն ապահովող, համաֆինանսավորում ունեցող և գործունեության մեջ երիտասարդներ ընդգրկող կազմակերպություններին, որոնք հանդես կգան վերնշված ոլորտներում առկա խնդիրների լուծման նորարարական գաղափարներով:

 Հետաքրքրվածության նախնական հայտ-նամակների հիման վրա ընտրված ՀԿ-ներին կառաջարկվի ներկայացնել առավել մանրամասն մշակված ծրագիր` մինչև 12 ամիս տևողությամբ: Մրցույթի վերջնական հաղթողներին կտրամադրվի դրամաշնորհ` միջինը 8.000 - 10.000 ԱՄՆ դոլար:

 Հետաքրքրվածության նախնական հայտ-նամակները պետք է ներկայացվեն ԲՀԻՕՀՀՄ-ի գրասենյակ հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզուներով տպագիր և էլէկտրոնային տարբերակներով մինչև ապրիլի 30-ը ժամը 17.00:

 ԲՀԻՕՀՀՄ-ի գրասենյակի հասցեն է` Երևան, Թումանյան փողոց. 2-րդ փակուղի, տուն 7/1,  Էլ. փոստի հասցեն` register@osi.am և laura@osi.am

 Հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Լաուրա Գևորգյանին 533862, 536758 հեռ. կամ էլ. փոստով` laura@osi.am:

 

счетчик для сайта

Рейтинг@Mail.ruTest your Internet connection speed at Speedtest.netArmenian Top Web Sites Statistics & Rating