![]() | Ձագեձոր Հեռուստաընկերություն ՍՊԸ Կապան Ռ. Մելիքյան 8 +374 285 2 43 06 "ՍՈՍԻ" ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
|---|
| ԳԼԽԱՎՈՐ | ՏԵՍԱԼՈՒՐ | ԼՐԱՀՈՍ | ԳՈՎԱԶԴ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՌԱԴԻՈ-ՀԱՅ ԿԱՊԱՆ | ՖՈՐՈՒՄ | ԿԱՊ |
|---|
|
| ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ | |||
|---|---|---|---|---|
Ռադիոհաղորդում "ՏԱՐԲԵՐԱԿ" | ||||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 15 | ||||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 14 | ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ, ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ, ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵՐ… Ամեն տարի Եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողների ու խաչքարերի մոտ դրվող հազարավոր ծաղիկները այն 1,5 մլն հայորդիների համար են, ովքեր այդպես էլ գերեզման չունեցան: Նրանց համար են, ովքեր չունեցան մանկություն, երիտասարդություն, ովքեր կորցրին տուն, ընտանիք, ՀԱՅՐԵՆԻՔ: Կորցրին, որովհետեւ...շողաց թուրքական յաթաղանը` առանց խնայելու մեծին ու փոքրին: | |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 13 | ԿԿԱՅԱՆԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ, ԹԵ…. Կրթությունը գիտելիքների քանակ չէ, այլ լիակատար ըմբռնումն ու կիրառումը այն ամեն ինչի, ինչ գիտես: Ինչ են անում են դպրոցները, կարողանում են արդյոք տալ այն ամենը, ինչը պետք է աշակերտներին: Շարունակելու ենք մասնավոր պարապել դասախոսների մոտ, թե ավագ դպրոցները լրացնելու են այդ բացը…
| |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 12 | ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՔԸ Վերջին տարիներին սնկի նման տարածված այս կամ այն կառույցները չեն խաթարում մարզի քաղաքների ճարտարապետական տեսքը: Արդյոք պահպանվում են քաղաքաշինական նորմերը, թե ամենակարող հովանավորչությունը իրենն անում է…. Քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները շատ են… | |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 11
| ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Զատիկը Նոր տարուց ավելի մեծ տոն է, ցավոք, որ մենք այս տոնը մեծ շուքով նշելու ավանդույթը չենք պահպանում: Տոնը ունի իր ծիսական ծառը, առանձնահատուկ տիկնիկները`ակլատիզը և ուտիստատը, ունի նաև ծիսական մշակութային խաղեր: Ծիսական ծառը խորհրդանշում է անցյալը, ներկան և ապագան, այդ ծառի վրա նախկինում կախվել են ձեռքով գործած հավկիթներ: Մեկնաբանում է Սյունյաց թեմի փոխառաջնորդ Հայր Զավեն աբեղա Յազիչյանը…
| |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 10
| ԱՆԿԱՏԱՐ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ… Ով է որոշում ընտանեկան նպաստը, ի±նչու է ուշանում ավանդների փոխհատուցումը, ի±նչ նպաստներ կան, և ովքեր պետք է ստանան: “Համակարգիչն է որոշում սահմանային միավորները”,-ասում են քաղաքացիներին: Վերջիներս չեն վստահում սոցիալական ծառայությանը: | |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 9
| ԿԻՆԸ ԱՐԱՐՉԻ ԿԱՏԱՐՅԱԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Արարչին հարցրին, թե ինչու է առաջինը տղամարդուն ստեղծել, հետո կնոջը: “Ամեն կատարյալ բան ստեղծելու համար պետք է սևագրություն անել”,պատասխանեց Արարիչը: Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի կանայք…. | |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 8
| ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՌ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ Անցած դարի 90-ականների սկզբին զանգվածային ջարդեր Բաքվում, Սումգայիթում ու այլ հայաբնակ վայրերում: Փախստականներ, որոնց խնդիրները այսօր էլ լուծված չէ: Տարբերակները իրենք են ընտրում ու սիրում են Հայաստանը` անկախ նրանից, թե ինչ պայմաններում են ապրում: | |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 7
| ԱՌՈՂՋ ԵՂԵՔ Ավելի լավ է կանխել հիվանդությունը, քան բուժել: Առողջությունը` հարստությունից էլ թանկ է: Ավելի լավ է լինել առողջ մուրացկան, քան հիվանդ թագավոր: Առածների այս ցանկը կարելի է շարունակել, սակայն շատերը չգիտեն, որ առողջության առաջնային պահպանման ծրագրի շրջանակներում անվճար բուժծառայություն է իրականացվում: | |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 6 | ՄԵՂՄ ՁՄՌԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ ԹԵԺ ԱՄԱՌ Եթե մեր մարմնի հոդերում ցավ ենք զգում, ապա ենթադրում ենք` եղանակը փոխվելու է: Սա զուտ ենթադրությունն է, ու ինչպես օդերևութաբաններն են ասում` պետք չէ հավատալ նման բաների: Եղանակի կանխատեսումը համարյա գիտական գործընթաց է… | |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 5 | ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 18 ՏԱՐԵԿԱՆ Է 1992թ. Հունվարի 28-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրեց հայոց բանակի կազմավորման հրամանագիրը: Նորաստեղծ բանակը գլխավորեց Պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանը, ով մեծ դեր ունեցավ կազմակերպված, ունակ և արհեստավարժ զինված ուժերի ձևավորման գործում: | |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 4
| ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ Ովքեր են խախտում ճանապարհային երթևեկության կանոնները. հետիոտները, թե± վարորդները: Արդյո±ք հետևում եք ճանապարհային երթևեկության կանոններին, եթե իհարկե դրանք կան: Լինենք կարգապահ ու խուսափենք ավտովթարներից ու տհաճ պատահարներից…. | |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 3
| Ինչպես են կապանցիները դիմավորում Նոր տարին…. Ինչ տրամադրությամբ ու խոհերով: Մասնագիտությամբ փիլիսոփա Էվելինա Խալափյանը խորհուրդ է տալիս սեղանները չծանրաբեռնել տարատեսակ ուտելիքներով: Ամենակարևորը` մի գդալ մեղր ուտել Ամանորի գիշերը ու տարին քաղցր կանցնի… Շնորհավոր Նոր Տարի ու Սուրբ Ծնունդ… | |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 2
| ՔՈ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՎԵԼԻ Է ԱԶԴՈՒՄ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՎՐԱ, ՔԱՆ ԻՄ ՀԱՇՄԱՆԱԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Հաշմանդամություն ունեցող մարդկանց արդյո±ք ցանկանում են իրենք ինտեգրվել հասարակությանը, թե…Գո±ւցե հասարակությունը պատրաստ չէ ընդունել նրանց: Ի±նչ խնդիրներ ունեն հատուկ կարիքավորները: Ամեն դեպքում բոլորս անելիք ունենք… | |||
| ԹՈՂԱՐԿՈՒՄ 1 | ՋՐԻ ԽՆԴԻՐ Ջուր եմ ծախում, սառը ջուր , Ջրի գին ունի ժամանակի ընթացքում այս թևավոր խոսքերի իմաստը կարծես փոխվեց: Աղբյուրի սառը ջուրը ֆրանսիացիներն են վաճառում, իսկ ջուրն էլ թանկացավ: Ջրաչափեր դրեցին: Ասում են` 24 ժամ ջուր ենք ունենալու, հետաքրքիր է... | |||