"ՍՈՍԻ" ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ձագեձոր Հեռուստաընկերություն ՍՊԸ Կապան Ռ. Մելիքյան 8 +374 285 2 43 06

"ՍՈՍԻ" ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԳԼԽԱՎՈՐՏԵՍԱԼՈՒՐ ԼՐԱՀՈՍԳՈՎԱԶԴՄԵՐ ՄԱՍԻՆ ON-LINEՖՈՐՈՒՄԿԱՊ

Եղանակը Սյունիքում

 

Տարադրամ 

Տարադրամի փոխարժեք Чехия курс валюты
(RUB)//-//
Евро(EUR)//-//
Доллар США(USD)//-//
Տարադրամի փոխակերպիչ

 

vahagn sargsyan, vahe sargsyan, վահագն սարգսյան, վահե սարգսյան, ваагн саргсян, ваае саргсян
 

2009թ. նոյեմբերի 1-ից մինչև 2010 թ. հունիսի 30-ը , Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի /ԲՀԻՕՀՀՄ/-ի ֆինանսավորմամբ եթեր է տրվել “Մենք մեր մասին” հաղորդաշարի  28 թողարկում, որից 27-ը ուղիղ եթերում: Տեխնիկական պատճառներով միայն առաջին հաղորդաշարը տեսագրվեց: Ծրագրի մասին հրապարակումներ են եղել հանրապետական լրատվամիջոցներում.

http://www.hraparak.am/news.php?pageNum_news=3&totalRows_news=3559

http://www.aravot.am/am/articles/regions/77775/view

http://asekose.com/?p=846

 

«Մենք մեր մասին» հաղորդաշարի առաջին հաղորդումը եթեր հեռարձակվեց 2009թ. դեկտեմբերի 15-ին։ Թեման՝ «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներ»։ Ստուդիայում հյուր էին հաշմանդամների աջակցության «Ողջի» ՀԿ-ի նախագահ Կամո Դավթյանն ու Սյունիքի մարզպետարանի սոցիալական բաժնի պետ Արամ Շահնազարյանը։ Քննարկվեցին հաշմանդամների զբաղվածության, բուժօգնության, հաշմանդամության խումբ ստանալու համար բժշկական հանձնաժողովներին տրվող «զարտուղի» գումարները հարցը, մանկուց հաշմանդամներին տրվող թոշակների խնդրի մասին,  անդրադարձ եղավ հաշմանդամներին հասարակության ինտեգրելուն։ Հաղորդման ընթացքում ցուցադրվեց  3 տեսանյութ։ Առաջինը կապանցի երկուսուկես տարեկան Վիկտորյա Սարգսյանի մասին էր, ով ի ծնե տեսողության խնդիրներ ունի, վիրահատվել է 6 անգամ ու նրա տեսողությունը վերականգնելու համար արտրերկրում նոր վիրահատություն է պետք։ Երկրորդ տեսանյութը պատմում էր մարզի տարածքում թեքահարթակների կառուցման մասին, 3-րդ տեսանյութը՝ ինչպես է հաշմանդամներին ընդունում հասարակությունը։ Հաղորդումը ուղիղ հեռարձակմամբ չէր, բայց նախապես տված հեռախոսահամարով հեռուստադիտողները իրենց հարցերը ուղղեցին հյուրերին։ Հաղորդաժամին մանկուց հաշմանդամ, մասնագիտությամբ հոգեբան 38-ամյա Կարինե Աթոյանը խնդրեց հնարավորության դեպքում նրան ապահովվել աշխատանքով։ Վերջինս պատրաստակամություն հայտնեց աշխատել նույնիսկ հեռախոսով՝ խորհուրդներ տալով ցանկացողներին։ Մարզպետարանի ներկայացուցիչը խոստացավ լուծել աշխատանքի հարցը։

  • 05.02.2010: Թեման՝ «Աշխատանքի իրավունք»։ Հաղորդաշարի հյուրերն էին աշխատանքի պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Վահրամ Հովհաննիսյանն ու Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Տիգրան Ստեփանյանը։ Խոսվեց աշխատանքային իրավունքների ոտնահարման մասին, գործատու-աշխատող փոխհարաբերությունների, արձակուրդի, աշխատաժամանակի, աշխատանքային բանավոր ու գրավոր պայմանագրերի, կենսաթոշակային տարիքի «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախաձեռնությունների մասին։ Իր տեսակետը որոշ հարցերի շուրջ հեռախոսով հայտնեց ԱՕ-ի համահեղինակ,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի հետազոտությունների ազգային ինստիտուտի քարտուղարության բաժնի պետ Գայանե Հովհաննիսյանը:
 
 
  • 12.02.2010. Թեման` «Տեղական Ինքնակառավարման մարմինների  աշխատանքի  թափանցիկություն»: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը, ավագանու անդամներՙ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ  Գարիկ Միրզոյանն ու «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ Ստեփան Բալայանը անդրադարձան համայնքապետարան-բնակչություն կապին, նամակ-դիմումների քննարկումներին։ Անդրադարձ եղավ ավագանի-քաղաքապետ հարաբերություններին, քաղաքապետարանից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու գործառույթներին: Հեռուստադիտողներին հետաքրքրում էր նաև սոցիալ-տնտեսական հարցեր, տանիքների նորոգոմ, բակերի ասֆալտապատում, որոնց հյուրերը պատասխանեցին ուղիղ եթերում:
 
 
  • 19.02.2010: Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր։ Հաղորդմանը մասնակցելու համար հրավիրվել էին Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը։ և «Սյունիքի երիտասարդ բժիշկներ» ՀԿ նախագահ Գագիկ Թունյանը, ով եթերից մի քանի ժամ առաջ տեղեկացրեց, որ  ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանալու մասնակցել  հաղորդմանը: Ա. Ծատրյանը խոսեց առողջության առաջնային պահպանման բարեփոխումների մասին, անդրադարձավ տեսանյութերից մեկում բարձրացված խնդրին, որը առնչվում էր Մեղրիի ու Ագարակի բժշկական կենտրոնների միավորմանը: Հեռուստադիտողների հարցերը այնքան բազմաբնույթ էին ու շատ, որ եթերաժամից էլ դուրս Աշոտ Ծատրյանը ստիպված էր պատասխանելու ստուդիայում հնչող հեռախոսազանգերին:
 
 
  • 26.02.2010: Ստուդիա էին հրավիրվել Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մանյնիգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան ու ձեռնարկության արհեստակցական կազմակերպության ղեկավար Սուրիկ Թումանյանը: Եղբոր հանկարծակի մահվան պատճառով Ռ.Ֆալետան մեկնեց Անգլիա, ու նրան փոխարինեց կառավարության ու հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը: Արհեստակցական միության նախագահը այդպես էլ առանց պատճառի չներկայացավ: Հաղորդման հենց սկզբից էլ տեղեկացրեցինք, որ ամեն պահ սպասվում է Ս. Թումանյանի մասնակցությունը: Ն. Աղայանը խոսեց ձեռնարկությունում կատարված կրճատումների, արտադրական ծավալների նվազումների, վերջին ամիսներին ընկերությունում բռնկված սոցիալական հուզումների, բնապահպանական խնդիրների մասին:   Չնայած հեռախոսազանգեր կային, բայց հազվադեպ էին մարդիկ իրենց ձայնով հարցը ուղղում ստուդիայի հյուրին: Հեռուստադիտողների խոսքով, նրանք ձեռնարկության աշխատակիցներ են, ու մտավախություն ունեին, թե կկրճատվեն հարց տալու համար:
 
 
  • 05.03.2010: Հաղորդաշարի թեման «Կանանց իրավունքներ էին, հիմնախնդիրները»: Ստուդիա էին հրավիրվել Սյունիքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության  բաժնի պետ Նաիրա Ավանեսյանն ու Կապանի հմ 3 հատուկ կրթահամալիրի  տնօրեն Ռիտա Դավթյանը: Երկուսն էլ ակտիվ հասարակական գործունեություն են ծավալում, ու խոսեցին հայ ավանդական կնոջ կերպարի, եվրոպացի կնոջ ու հայուհու նմանությունների, տարբերությունների, պետական ոլորտում պաշտոնյա կանանց ներգրավածության մասին, անդրադարձան կանանց հուզող հիմնախնդիրներից մեկին` զբաղվածությանը:
 
 
  • 12.03.2010: Հաղորդաշարի հյուրը Սյունիքի մարզային զբաղվածության կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանն էր: Խոսվեց մարզում գործազրկության մակարդակի մասին, կենտրոնի կողմից իրականացվող պետական ծրագրերի, համակարգում առկա խնդիրների, թերությունների, կեղծիքների մասին: Հեռուստադիտողների հարցերի մեծ մասը առնչվում էր դասընթացներին, գործազրկության նպաստին և այլն: Մի հեռուստադիտող էլ ասաց, որ իրեն հաշվառման չեն վերցրել կենտրոնում: Պարզվեց` քաղաքացին չի դիմել կենտրոն, ու սպասում էր, որ նրան կզանգեն` տեղեկացնելով, որ ինքը հաշվառված է:
 
 
  • 19.03.2010: Թեման՝ «Սոցիալական խնդիրներ, ընտանեկան նպաստ»։ Հաղորդաշարի հյուրն էր սոցիալական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Յուրա Մնացականյանը: Խոսվեց պետության կողմից տրվող նպաստների, միանվագ դրամական օգնությունների մասին: Քաղաքացիների մի մասը չգիտեր նպաստառուների ցանկում հաշվառվելու կարգը, միավորների անհրաժեշտ քանակը և այլն: Պատասխանելով հեռախոսազանգերին` Յու. Մնացականյանը բացառեց կոռուպցիոն երևույթները համակարգում ու ասաց, որ ինքը պատրաստ է գործող կարգը խանգարող աշխատակցին պատժել: Ցուցադրվեց թեմային առնչվող 3 տեսանյութ, հաղորդման ավարտից հետո նույնպես հյուրը պատասխանեց հեռուստադիտողների հարցերին, քանի որ զանգերը շատ էին:

 

 
  • 26.03.2010. Թեման` «Կրթության ոլորտի խնդիրներ, բարեփոխումներ»: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը անդրադարձավ կրթական բարեփոխումներին, մանկավարժների կրճատումներին, միասնական ու ավարտական քննությունների կանոնակարգին, ավագ դպրոցների գործունեությանը: Հեռախոսազանգերից պարզվեց, որ որոշ տնօրեններ չեն վճարում դասղեկի գումարները: Վարչության պետը հայտարարեց, որ նման երևույթներից խուսափելու համար կարող են զանգել թեժ գծին: Ցուցադրվեց 3 տեսանյութ, որոնցից մեկը  պատմում էր ն քաղաքաբնակ այն մանկավարժների մասին, ովքեր երթևեկում են ներքաղաքային տրանսպորտով: Նրանք առաջարկում են  հատուկ ավտոբուս տրամադրել:

 

 
  • 02.04.2010: Տաղավարում էր Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ Հայր Զավեն աբեղա Յազիչյանը: Քննարկվեցին  հոգևոր ոլորտին առնչվող հարցեր, խոսվեց աղանդավարության, եկեղեցու անելիքների, Սրբ Զատկի տոնի մասին: Չգիտես ինչու, սյունեցիները հեռու էին եկեղեցական ծեսերից, սակայն, ըստ Հայր Զավեն աբեղա Յազիչյանի. Աստիճանաբար սառույցը կոտրվում է:Ց ցուցադրվեց 3 տեսանյութ: Դրանցից մեկը պատմում եր «Տիկնիկ» ՀԿ-ի մասին, ու Հայր Սուրբը խոստացավ աջակցել: Այդ մասին անդրադարձ եղավ “Առավոտ” օրաթերթում:/ http://www.aravot.am/am/articles/regions/77775/view; Հեռուստադիտողների հարցերը վերաբերում էին գյուղական համայնքներում եկեղեցիներ կառուցելուն, մոմի գներին, ընտանեկան նվեր ստացած սրբապատկերները եկեղեցուն հանձնելուն և այլ թեմաներին:

 

 
  • 09.04.2010: Քաղաքաշինության ոլորտի խնդիրները քննարկվեցին Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի և Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Վիլեն Բադալյանի հետ: Ըստ հյուրերի, ինչ-որ տեղ խախտվում է քաղաքների ճարտարապետակն տեսքը, բայց նորույթներ պետք են: Խոսվեց շինարարություն իրականացնելու, ապօրինի կառույցները օրինականացնելու իրավունքի և այլ թեմաների մաիսն: Պարզվում է, որ հեռուստադիտողները չգիտեին ոլորտի օրենսդրական ակտերի մասին, ինչի հետևանքով հաճախ անելանելի վիճակում են հայտնվում: Ցուցադրվեց 4 տեսանյութ:  

 

 
  • 16.04.2010: Ազգային գրադարանի շաբաթվա շրջանակներում քննարկվեցին գրադարաններում առկա խնդիրները: Տաղավարում էին Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Մինասյանն և Կապանի քաղաքապետարանի ակումբա-գրադարանային միավորման տնօրեն Սվետլանա Գևորգյանը: Քաղաքային գրադարանները միավորվեցին իրար, այսինքն ընթերցողը պետք է իր թաղամասից հասնի մեկ այլ թաղամաս, որպեսզի օգտվի գրադարանից: Արդյոք չեն ոտնահարվել ընթերցողի իրավունքները, ինչ տվեց միավորումը, ինչ է լինելու  գրադարանների ճակատագիրը, իրար չեն խանգարում մարզային ու քաղաքային գրադարանների ղեկավարությունները. Այս և այլ թեմաներ քննարկվեցին հաղորդաժամին: Ցուցադրվեց 2 տեսանյութ, ինչպես նաև հյուրերը պատասխանեցին հեռուստադիտողների հարցերին

 
  • 23.04.2010: Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարի տեղակալ  Գեղամ Մարգարյանը, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Վոլոդյա Ծատրյանը։

 

 
  • 30.04.2010: Կապանի քաղաքապետարանին կից ստեղծվել և հասարակական կարգով գործում է Կապանի քաղաքային խորհուրդը: Վերջինիս անդամներ Սյունիքի մարզի նախկին դատախազ Ռուդիկ Գրիգորյանի ու բժիշկ Սարիկ Աթաջանյանի հետ քննարկվեցին կառույցի գործունեությունը: Արդյո՞ք քաղխորհուրդը չի խանգարում ավագանու աշխատանքներին, ինչպես են համագործակցում այդ 2 կառույցները: Ցուցադրվեցին տեսանյութեր, հյուրերը պատասխանեցին հեռուստադիտողների հարցերին:

 

   
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱԶԱՏԱՄԱՐՏ

ԵՐԿՅԱԿ ՀԿ

YERKYAK.COM

INTERNEWS

счетчик для сайта

 free countersРейтинг@Mail.ru Test your Internet connection speed at Speedtest.net Armenian Top Web Sites Statistics & Rating

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources